Բաքուն խցկվել է հայ-թուրքական հարցերի մեջ – Պետք է հիշեցնել քոչվոր թուրքին (եւ միջազգային հանրությանը)՝ Հայկական լեռնաշխարհ թուրք-ադրբեջանական ներխուժման, Հայոց ցեղասպանության իրականացման եւ մեր պահանջատիրության մասին…

Նաեւ այլ քաղաքական ուժերօրինակ՝ Հայ Արիական Միաբանությունըեւս բարձրաձայնել էոր չպետք է թույլ տալոր թուրք նախարարը Երեւանն իբրեւ թուրքահաճ ամբիոն օգտագործի իր հակահայ հայտարարությունների համար: Հակառակը՝ նրան պետք է հիշեցնել քոչվոր, արհեստածին ու խառնածին թյուրքերի (թուրք-ադրբեջանցիների)՝ Հայկական լեռնաշխարհ ներխուժելու, Հայոց ցեղասպանության իրականացման, ինչպեսեւ ժամանակակից Թուրքիայի՝ հայկական հողերի վրա հիմնված լինելու փաստը ու Սեւրի պայմանագիրը: Ըստ հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանի, Թուրքիայի՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը վիժեցվել է պաշտոնական Անկարայի կողմից, քանի որ այնի սկզբանե սինաբանություն էր եւ թուրքերը խնդիրներ են ստեղծում (ավելի ճիշտ՝ շարունակում են սադրանքներըՀայաստանի,Կիպրոսի եւ Հունաստանի, Իրանի եւ Սիրիայի ուղղությամբՈւստիինչպես ՀԱՄ-ը, այնպես էլ այլ քաղաքական ուժեր կոչ են արել բողոքի ցույցերով դիմավորել Թուրքիայի ԱԳ նախարարին:

……………………………………………………………………………………………………………………..

Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն այցելեց Հայաստան՝ մասնակցելու Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդի (ՍԾՏՀ) նիստին: Թուրքական NTV-ի փոխանցմամբ՝ դեռ Կիեւում ԵԱՀԿ նախարարների խորհրդին մասնակցող թուրք նախարարը նշել էր, որ սա արտակարգ իրադարձություն չէ, ինքը նման համաժողովների մասնակցում է, եւ այս անգամ վարչապետ Էրդողանի հետ խորհրդակցելուց հետո որոշում են կայացրել Երեւանում էլ մասնակցել:

Թուրքական զլմ-ները մինչեւ այցը արդեն չէին բացառել Դավութօղլուի եւ Նալբանդյանի հանդիպումը, ինչը, ըստ նույն զլմ-ների՝ չէր բացառել նաեւ հայկական կողմը, որ ՍԾՏՀ հայաստանյան նիստին հրավիրել է բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարներին: Հիշեցնենք, որ Անկարան պաշտոնապես ամեն ինչ արեց, որպեսզի խոչընդոտի հայ-ադրբեջանական (արցախյան) բանակցությունների վերսկսումը, իսկ հայ-թուրքական հարաբերությունների «տաքացումը», սահմանների վերաբացումը վերստին կապեց Արցախի խնդրի հետ: Մեր ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այս առումով պատասխանել էր «Արմենպրես»-ի հարցին. «Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով Երեւան այցելելուց առաջ Թուրքիայի ԱԳ նախարարը տարածաշրջանում հնարավոր դրական զարգացումներին միայն վնաս հասցնող, սադրիչ հայտարարությունների փոխարեն ճիշտ կանի օգտագործի պատեհ առիթը եւ Երեւանում այցելի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ լռությամբ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին: Թուրքիան կարող է նպաստել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որեւէ նախապայմանի վավերացնելով եւ կյանքի կոչելով 2009թ. Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Եթե Անկարան ձգտում է էլ ավելի արագացնել տարածաշրջանի երկրների միջեւ քաղաքակիրթ հարաբերությունների հաստատման գործընթացը, ապա նա պիտի ճանաչի Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը եւ բացի իր կողմից փակված հայ-թուրքական սահմանը»:

Այս փոխադարձ քաղաքական հրաձգությունները դեռ չավարտված՝ ՀՀ քաղաքական մի շարք կազմակերպություններ հանդես եկան հայտարարություններով: Նոր ատենապետ ընտրած ՍԴՀԿ-ն դատապարտեց ՀՀ ԱԳՆ-ին. «Թուրքիայի ԱԳ նախարարի այցը Հայաստան ոչինչ չի տա։ Ցանկացած թուրք պաշտոնյայի այցը մեր երկիր տալիս է հակահայկական հետեւանքներ: Դավութօղլուն հայտնի է իր հայատյաց քաղաքականությամբ, նա վերջին մի քանի տարիների ընթացքում բազմիցս հանդես է եկել հակահայկական հայտարարություններով։ Նա ոչ միայն ներկայացնում է Թուրքիայի ԱԳՆ-ն, այլեւ հակահայկականությամբ զբաղվող ամբողջ աշխարհում գործող թուրքական լոբբին։ Մեզ համար առավել ցավալի է, որ Դավութօղլուին Հայաստան հրավիրելը եղել է մեր կողմից, որովհետեւ նաեւ հենց նա է կանգնած տխրահռչակ հայ-թուրքական արձանագրությունների հետեւում»։

Հնչակյան կուսակցությունը վստահ է, որ հայ հասարակությունը եւս դեմ է Ահմեդ Դավութօղլուի այցին եւ հայ-թուրքական արձանագրությունների վերակենդանացմանը։ Եվ պահանջ է ներկայացվել պետական մակարդակով ընդունելության չարժանացնել նախարար Դավութօղլուին, ով Հայաստանում պատրաստվում է անդրադառնալ արցախյան հիմնախնդրին՝ իբրեւ նախապայման նշելով ազատագրված շրջանների հանձնումն Ադրբեջանին՝ հայ-թուրքական սահմանի բացման դիմաց:

Նաեւ այլ քաղաքական ուժերօրինակ՝ Հայ Արիական Միաբանությունըեւս բարձրաձայնել էոր չպետք է թույլ տալոր թուրք նախարարը Երեւանն իբրեւ թուրքահաճ ամբիոն օգտագործի իր հակահայ հայտարարությունների համար: Հակառակը՝ նրան պետք է հիշեցնել քոչվոր, արհեստածին ու խառնածին թյուրքերի (թուրք-ադրբեջանցիների)՝ Հայկական լեռնաշխարհ ներխուժելու, Հայոց ցեղասպանության իրականացման, ինչպեսեւ ժամանակակից Թուրքիայի՝ հայկական հողերի վրա հիմնված լինելու փաստը ու Սեւրի պայմանագիրը: Ըստ հայ արիների առաջնորդ Արմեն ԱվետիսյանիԹուրքիայի՝ «զրո խնդիրներ հարեւանների հետ» քաղաքականությունը վիժեցվել է պաշտոնական Անկարայի կողմիցայնի սկզբանե սինաբանություն էր եւ թուրքերը խնդիրներ են ստեղծում (ավելի ճիշտ՝ շարունակում են սադրանքներըՀայաստանի,Կիպրոսի եւ ՀունաստանիԻրանի եւ Սիրիայի ուղղությամբՈւստիինչպես ՀԱՄ-ըայնպես էլ այլ քաղաքական ուժեր կոչ են արել բողոքի ցույցերով դիմավորել Թուրքիայի ԱԳ նախարարին:

Բողոքի ցույցեր անցկացնելու կողմնակից են նաեւ դաշնակցականներն ու ռամկավարները, իսկ ՀՅԴ եւ ՌԱԿ սփյուռքյան կառույցները ավանդաբար ցույցերի են դիմում նման դեպքերում նաեւ հայաշատ երկրներում: Եվ Հայաստան ժամանած թուրք նախարարին ցույցերով դիմավորեցին բազմաթիվ հայեր, որ մասնակցում էին ՀՅԴ եւ ՍԴՀԿ կազմակերպած ցույցին: Ցուցապաստառներում հատկապես բողոք կար, որ ցեղասպան երկրի պաշտոնյան իրավունք չունի գտնվելու Հայաստանում եւ պետք է անմիջապես հեռանա մեր երկրից:

Թուրքիայի քաղաքական ուժերը նույնպես տարբեր կարծիքներ են հայտնել, իսկ թուրք պաշտոնյաները հերքել են Դավութօղլուի՝ Հայաստանում հատուկ առաջարկով հանդես գալու մասին թուրքական մամուլի տարածած լուրերը, նաեւ այն, թե նախարարը սահմանը բացելու առաջարկով չի Երեւան մեկնել: Բայց նշել են, թե ապագայում հարաբերությունները Հայաստանի հետ կարգավորելու հնարավորություն դեռ կա: Թուրքական «Աքշամ» թերթը գրել է, որ Անկարան արտգործնախարարի միջոցով Հայաստանին առաջարկելու է Լեռնային Ղարաբաղի հարցում քայլ կատարել եւ «հրաժարվել Ղարաբաղին հարակից 7 շրջաններից գոնե 2-ից, ինչի դիմաց էլ Թուրքիան կբացի հայ-թուրքական սահմանը»: Պարբերականը հատուկ նշել է, որ Թուրքիայի ԱԳ նախարարը չի պատրաստվում այցելել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, չնայած Անկարան փորձում է մեղմել իրավիճակը՝ ակնկալելով, որ 2015-ին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, դիվանագիտական ճնշումները Թուրքիայի վրա կարող են ավելի սաստկանալ:

Քիչ չեն այն վերլուծություները, որտեղ «Դավութօղլուի այցը շոու է» կոչվել. «Դավութօղլուն նման է բժշկի, ով իր հին դեղերը փորձում է հրամցնել բոլորին»: Հայ քաղաքագետներից շատերի կարծիքով էլ՝ հայ-թուրքական տխրահռչակ ֆուտբոլային դիվանագիտության հետեւանքով այսօր Դավութօղլուն գալիս է Հայաստանբայց Թուրքիայի դիրքորոշումներն առավելապես արտաքին լսարանի համարեն, քան՝ հայաստանյան։

Ինչեւէ, երեւանում կայացավ Սեւծովյան տնտեսական համագործակցության գործարար խորհրդի վարչության 47-րդ նիստը, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, ներկայացվել են ՍԾՏՀ գործարար խորհրդի գործունեության հաշվետվությունը, գործարար խորհրդի 2013թ. բյուջեն, ինչպես նաեւ 2014-2015թթ. բյուջեի կանխատեսումները, ՍԾՏՀ գործարար խորհրդի անդամների կողմից տարեկան ներդրումները եւ այլն: Նիստում քննարկվել է առեւտրի ու զբոսաշրջության ոլորտներում ՍԾՏՀ անդամ-երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությանն ու փոխգործակցությանն առնչվող առաջարկների փաթեթը: Ադրբեջանի եւ Թուրքիայի ներկայացուցիչները այդ նիստին չեն մասնակցել:

Հիշեցնենք, որ 1992թ. հունիսի 25-ինՍտամբուլում (Թուրքիա) հրավիրած գագաթնաժողովի արդյունքում սեւծովյան տարածաշրջանի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Ադրբեջան, Բուլղարիա, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա) ղեկավարներ (պետությունների կամ կառավարությունների մակարդակով) ստորագրեցին հռչակագիր Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) հիմնադրման մասին:

Թուրքիան ձգտում է Հայաստանի հետ կարգավորել հարաբերությունները, սակայն այս այցը հայ-թուրքական հարաբերությունների վրա որեւէ ազդեցություն չի ունենա, քանի որ Անկարան բացասական մոտեցումներ ունի հայկական հարցի վերաբերյալ։

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը չի հանդիպել Դավութօղլուի հետ, ինչը վերաբերմունք է այս պահի համար, նաեւ՝ ի տես շահագրգիռ այն երկրների, որոնք ամեն օր թմբկահարում են հայ-թուրքական կոչված հարաբերությունների կարգավորման մասին: Նրանք որեւէ լուրջ քայլ չեն անում  թուրքական եւ ադրբեջանական հակահայ քաղաքականությանը վերջ տալու համար:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։