Հայ Արիական Միաբանությունը 20 տարեկան է – ՀԱՄ կառույցներն ու Հայ ցեղապաշտ ու ցեղահավատ (հայ արիադավան) ընտանիքների դաշինքը… Արարիչն Արարեց Արարածին Արարատում…

Հայ Արիները երբեք չե՛ն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:

- Չե՛ն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…

Հայ Արիները մի՛շտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:

- Գործում են հանու՛ն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանու՛ն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանու՛ն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…

Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…

 Արարիչն Արարեց Արարածին Արարատում

Հայ Արիական Միաբանության 20-ամյա հոբելյանը նշվելու է հայ արիների քրմական առանձնահատուկ ծեսով (ի փառս Հայ Տեսակի ու Հայ Աստվածների, Հայաստան աշխարհի (Հայկական լեռնաշխարհում) վերամիավորման) նպատակային ընտրված՝ Արեւելյան ու Արեւմտյան Հայաստան(ներ)ի սահմանակից պատմական վայրում՝ դեկտեմբերի 15-ին, ճիշտ այն օրը, երբ 1993թ. Աբովյանում (Էլար-Դարանի պատմական տարածքում) հռչակվեց հայ արիական ու արիադավան ինքնատիպ կառույցի ստեղծումը (կարճ ժամանակ անց՝ աբովյանաբնակ 6 ընտանիքներ կազմավորեցին հայ ցեղապաշտ եւ ցեղահավատ (արիադավան-հեթանոս) ընտանիքների դաշինքը՝ 3 հոգանոց Գերագույն Խորհրդով եւ ընտրյալ առաջնորդով):

Հայ Արիական Միաբանության հիմնադիրն ու առաջնորդը, գաղափարախոսն ու հոգեւոր պատասխանատուն ցայսօր Արմեն Ավետիսյանն է: Եվ տոնական ու հոբելյանական օրը նա կներկայացնի հայ արիականների անցած ուղին, ձեռքբերումներն ու բացթողումները, ինչպեսեւ՝ ապագա անելիքները:

Հոբելյանական փակ Համաժողովին կմասնակցեն ՀԱՄ քաղաքական եւ հոգեւոր ոլորտների պատասխանատուները, ՀԱՄ կազմում ընդգրկված բոլոր կառույցների ղեկավարները, մայրաքաղաքային ու մարզային կազմակերպությունների, Արցախի եւ Ջավախքի պատասխանատուները, սփյուռքյան մասնաճյուղերի ներկայացուցիչները եւ հյուրեր:

ՀԱՄ-ը կառուցվածքով եւ կանոնագրային նպատակներով առավելապես հայ ցեղապաշտ ու արիադավան (ցեղահավատ-հեթանոս) ընտանիքների դաշինք է եւ կողմ է տոհմական ավանդույթներով ու ազգային նպատակներով տեղային համայնքների եւ պետական կենտրոնաձիգ կառույցի ձեւավորմանը:

«Լուսանցք»-ը որոշեց ՀԱՄ 20-ամյակի առթիվ անակնկալ մատուցել հայ արիներին: Այդ գործում մեզ օգնեց քուրմ Արմոգը: Շնորհավորում ենք ու…

1994թ. պետական գրանցման առաջին փորձն եղավ՝ Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինքը ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցել որպես հայ ընտանիքների դաշինք, բայց նախարարը մերժելու տրամաբանական պատասխանը չուներ, միայն նշեց, դա հնարավոր չէ, օրենքը թույլ չի տալիս հայ ընտանքների դաշիք գրանցել: Կարելի էր գրանցել միայն քաղաքական, հասարակական եւ կրոնական կազմակերպություններ:

Տարիների ընթացքում նոր փորձեր եղան (մերժվեց հատկապես քաղաքական կառույցի գրանցումը), նաեւ հրապարակավ՝ բոլորին ի տես նկատել տալով, որ պետական գրանցում են ստանում ինչպես աղանդավորական ու սեռամոլագարապաշտ կազմակերպությունները, այնպես էլ օտարահպատակ եւ օտարին ծառայամիտ կառույցները, բայց բուն հայկականին տեղ չկար ու չկար: Ուստի՝ պետք էր մի եզր գտնել գրանցելու հայ ընտանիքների դաշինքը: Իսկ պաշտոնական պատասխանը նույնն էր: Դեռ խորհուրդ տրվեց հայ ընտանիքների դաշինքը գրանցել քաղաքական կամ հասարակական կազմակերպության գործառույթով: Երբ իմացան, որ հավատով էլ արիադավան-հեթանոսների հետ գործ ունեն, ոմանք հուշեցին, թե կարող է նաեւ որպես կրոնական կազմակերպություն գրանցվել:

Այս պետական քաղաքականությամբ էլ մեր ազգային կոչված (հանրա)պետությունը հայ ընտանիքների դաշինքը ցայսօր էլ տեսնում է կա՛մ քաղաքական կա՛մ հասարակական եզրույթներում (օտարահունչ գենդերային ներխուժմամբ՝ նաեւ վտանգում է հայ ընտանիքների գոյությունը), բայց հայ ընտանիքը դեռ չի նկատում որպես ազգակունքային ու պետականակուռ կառույց: Անգամ կրոնն ու հավատը չտարբերեցին (առաջինն ապազգային է, երկրորդը՝ ազգային) եւ հայոց հավատի հետեւորդներին առաջարկվեց լրացնել երկրի կրոնական կազմակերպությունների ցանկը…

Հայաստանի Հանրապետությունը առավելապես միջազգային, քան՝ ազգային պետություն է: Պետություն է միջազգային հանրության համար, որի մի մասնիկն էլ դիտարկում են օրվա հայությանը: Սահմանադրությամբ եւ օրենքներով պետություն է բոլորի համար (այլազգի, այլասեռ կամ այլահավատ), բայց օրենքով մերժում է հայ ընտանիքների դաշինքների ձեւավորումը, տոհմական ու ազգային կեցակարգերի հաստատումը, ցեղակրոն ու համազգային գերնպատակների իրագործումը…

Այսօր էլ այդպես է, մասնակի բացառություններով: Եվ հայ ընտանիքների դաշինք, տոհմական կեցակարգ եւ ազգային ավանդույթներ եզրույթները խորթ են դեռեւս, իրենց տեղը զիջում են եվրաարժեք կոչված անհասկանալի ու արհեստական ձեւակերպումներին եւ ապազգային օրենք-կենսակերպին:

Այս ամենի վերաիմաստավորման համար անհրաժեշտ է միակուռ եւ ազգաշահ նպատակներով առաջնորդվող հայ ազգայնական հզոր կառույց, որի փորձը կիրառվում է հայ արիների գաղափարների ներդրմամբ ու գործունեությամբ:ՀԱՄ-ն ունի շուրջ 3 տասնյակ կառույցներ, որոնցից շատերը, ըստ ներկա օրենքների, գրանցված են որպես առանձին միավորներ, բայց գործում են ՀԱՄ կազմում՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Սփյուռքի քաղաքական, հանրային-հասարակական, լրատվական ու մշակութային, գիտական ու մտավորական, սոցիալական ու տնտեսական եւ այլ ոլորտներում: ՀԱՄ-ը միաբան կառույցների ու անդամների հավաքականություն է, որ քաղաքական-հանրային առումով ազգայնական է, հավատով՝ արիադավան-հեթանոսական, պետական կողմնորոշմամբ՝ կենտրոնաձիգ-հայրենակենտրոն:

Ընտանիքների դաշինքը պատկերացնելու համար նշենք այդ մասով հայ արիականների կանոնագրի որոշ դրույթներ.

1. ՀԱՄ-ը Հայարիական ցեղատիպի հայ ազգի ցեղապաշտ ընտանիքների կամավոր միություն (միաբանություն) է:

2. ՀԱՄ-ում ընդգրկվել կարող է յուրաքանչյուր հայ ընտանիք կամ չափահաս հայ անհատ (եթե նա հանդես է գալիս որպես առանձին միավոր), ով առաջնորդվում է հայկական մտածողությամբ եւ Հայարիական ներցեղային օրենքներով, պահպանում է ազգային ավանդույթներն ու բարոյական նկարագիրը, շարժվում է ՀԱՄ ծրագրով, կենսաօրենքներով եւ Գերագույն Խորհրդի որոշումներով:

3. ՀԱՄ-ում ընդգրկվելու համար անհրաժեշտ է՝

ա) Ծանոթություն ու հավանություն՝ ՀԱՄ ծրագրին եւ կենսաօրենքներին,

բ) Դիմում ՀԱՄ Գերագույն Խորհրդին (եթե ընտանիք է՝ ստորագրված բոլոր չափահաս անձանց կողմից:

գ) Ինքնակենսագրություն եւ Տոհմածառի պատկերը:

4. Դիմողն (ընտանիքը) ընդունված է համարվում ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշման համաձայն (ներկայացվում է համայնքի կողմից):

5. Յուրաքանչյուր ընտանիք ընդգրկվում է իր բնակավայրի համայնքում:

6. ՀԱՄ-ից դուրս են գալիս ազատ կերպով, գրավոր հայտարարությամբ: Եթե եղել է առնչություն գույքի եւ դրամամիջոցների հետ, ապա մինչեւ դուրս գալը ներկայացվում է համապատասխան սպառիչ հաշվետվություն:

7. Որեւէ անձի (ընտանիք եւ այլն) ժամանակավորապես մեկուսացնելու կամ հեռացնելու համար անհրաժեշտ է որոշում կայացնող մարմնի ընդհանուր ձայների 2/3-ի համաձայնությունը:

8. Հեռացվածը կամ կամովին հեռացածը (անձը, ընտանիքը եւ այլն) վերընդունվում է ՀԱՄ Համաժողովի (Գերագույն Ժողովի) կամ Գերագույն Խորհրդի թույլտվությամբ:

9. ՀԱՄ ներքին կառույցներն են՝

ա) Ընտանիք,

բ) Տոհմ,

գ) Ազգ (ազգակիցներ),

դ) Ցեղ (ցեղակիցներ),

ե) Համայնք,

զ) ՀԱՄ Գերագույն Խորհուրդ:

10. ՀԱՄ ժողովներն են՝

ա) Ընտանեկան,

բ) Ներտոհմային,

գ) Ներազգային,

դ) Ներցեղային,

ե) Համայնքի ընդհանուր,

զ) ՀԱՄ Համաժողով (Գերագույն Ժողով):

11. Ընտանիք.

ա) Ընտանիքը ՀԱՄ հիմքն է,

բ) Հայ ընտանիքը հայ երիտասարդի եւ հայ օրիորդի օրինական միությունն է, որտեղ բացառվում է արյան պղծությունը, գենախեղումը եւ (ցանկալի է) առկա է երկու կողմերի ծնողների օրհնությունը:

գ) Ընտանիքի ղեկավարը ընտանիքի հայրն է,

դ) Ընտանեկան հարցերում հայրն ունի վճռական խոսքի իրավունք,

ե) Հոր մահվան դեպքում, մինչեւ ավագ որդու 21 տարեկան դառնալն ընտանիքը ղեկավարում է մայրը,

զ) Երկու ծնողներին կորցրած (համապատասխան տարիքի կամ ընդհանրապես որդի չունեցող) ընտանիքի ժամանակավոր ղեկավար է նշանակվում ընտանիքի տոհմապետը,

է) Չափահաս երիտասարդի կամ օրիորդի չամուսնացած լինելու, բայց որպես առանձին միավոր հանդես գալու դեպքում տվյալ անձը ինքնըստինքյան ինքն է ղեկավարում իր գործերը եւ համարվում առանձին ընտանիք (սակայն անհատի առջեւ պայման է դրվում՝ ընտանիք կազմելու եւ տոհմականությունը վերականգնելու),

ը) Ընտանիքի ունեցվածքը միայն ընտանիքի սեփականությունն է,

թ) Ընտանիքն առաջնորդվում է ազգային ու բարոյական որոշակի սկզբունքներով ու վերադաս մարմինների ու ժողովների որոշումներով:

12. Տոհմ.

ա) Նույն ծնողների զավակներն իրենց ընտանիքներով (դուստրերն ամուսնանալուց հետո դառնում են ամուսնու տոհմի ներկայացուցիչներ), ծնողների գլխավորությամբ հիմնում են իրենց տոհմը,

բ) Մինուճար որդի ունեցող եւ դստերն (դստրերին) ամուսնացրած կամ զավակ չունեցող ընտանիքն իր կազմով ինքնըստինքյան համարվում է նաեւ տոհմ,

գ) Տոհմը ղեկավարում է տոհմապետը՝ որդիների (որդու) հայրը,

դ) Տոհմապետի մահվան դեպքում տոհմի ղեկավարությունը ստանձնում է 28 տարեկանը բոլորած ավագ որդին, իսկ մինչեւ համապատասխան տարիքը բոլորելը՝ տոհմապետի կինը,

ե) Տոհմապետի կնոջ մահվան եւ ավագ որդու 28 տարեկանը չբոլորած կամ որդի չունենալու դեպքում տոհմի ժամանակավոր ղեկավար է նշանակվում այդ տոհմի ազգի ավագը,

զ) Ներտոհմային հարցերում տոհմապետն ունի վճռական խոսքի իրավունք:

13. Ազգ (ազգակիցներ).

ա) Արյունակից եղբայր տոհմապետերն իրենց տոհմերով հիմնում են իրենց ազգը (ազգությունը): Տոհմապետին արյունակից եղբայր չունենալու դեպքում, այդ տոհմն ինքնըստինքյան համարվում է նաեւ ազգ,

բ) Ազգը ղեկավարում է տոհմապետերի խորհուրդը, որում ընդգրկվում են բոլոր տոհմապետերը: Տոհմապետերի խորհրդի՝ տարիքով ավագը նշանակվում է ազգի ավագ,

գ) Ազգի ավագի մահվան դեպքում ազգի նոր ավագ է նշանակվում տոհմապետերի խորհրդի հաջորդ տարիքով ավագը,

դ) Տոհմապետերի խորհուրդը զբաղվում է ներազգային բոլոր հարցերով, որտեղ ազգի ավագն ունի վճռական խոսքի իրավունք:

14. Ցեղ (ցեղակիցներ).

ա) Ամուսնու եւ կնոջ ազգերն (ազգակիցներն) իրենց ընտանիքներով հիմնում են իրենց ցեղը,

բ) Ցեղը ղեկավարում է ազգերի ավագների խորհուրդը, որտեղ ընդգրկվում են ամուսնու եւ կնոջ ազգերի ավագները: Երկու կողմից էլ ընդգրկվում են հավասար քանակությամբ, ձայների մեծամասնությամբ եւ փակ գաղտնի քվեարկությամբ,

գ) Ազգերի ավագների խորհուրդը ձայների մեծամասնությամբ ու փակ գաղտնի քվեարկությամբ ընտրում է ցեղապետ,

դ) Ազգերի ավագների խորհուրդը զբաղվում է ներցեղային բոլոր հարցերով, որտեղ ազգերի ավագների խորհուրդն ունի վճռական խոսքի իրավունք:

 

Ծանոթություն.- Տարբեր ցեղերը ժամանակի ընթացքում համայնքի ցեղապետերի հսկողությամբ ընդհանրանում են մեկ միասնական ցեղի մեջ, որը շարունակական ընթացք է ստանում նաեւ Հայաստանի տարածքում (հնարավորության դեպքում Սփյուռքում եւս)՝ տարբեր բնակավայրերի ցեղերին մեկ համընդհանուր ցեղի մեջ միավորելով՝ ՀԱՄ Գերագույն Խորհրդի հսկողությամբ: Այսպես պետք է սկսվի հայության որակական վերակազմավորման, ինքնության վրա ամրացող գործընթացը:

Քուրմ Արմոգ

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

* * *

Հայ Արիական Միաբանության կառույցում ընդգրկված են.

1. Հայ ցեղապաշտ արիադավան ընտանիքների դաշինքը

2. Հայաստանի Հայ-Արիական կուսակցությունը (ՀՀԱԿ) (նախապես ներկայացվել էր որպես Հայ Արիական-Ցեղապաշտական կուսակցություն (ՀԱՑԿ), որի գրանցումը մի քանի անգամ մերժվեց):

3. Հայ Արիական-Ցեղապաշտական դաշինք հասարակական (հոգեւոր-մշակութային) կազմակերպությունը (ՀԱՑԴ)

4. Հայ-Արիական կենտրոնը՝ իր մարտարվեստների, մարմնակրթական, ստեղծագործական ու գիտական խմբակներով

5. «Հայ-Արիա» երկշաբաթաթերթը (գրանցված է որպես ՀԱՑԿ եւ ՀԱՑԴ համատեղ պաշտոնաթերթ)

6. «Հայ-Արիներ» ամսաթերթը (ՀԱՄ պաշտոնաթերթ)

7. ՀԱՄ պաշտոնաթերթի «Հայեր» եռամսյա հավելվածը

8. ՀԱՄ լրատվական կենտրոնը

9. ՀԱՄ տեղեկատվական-վերլուծական կենտրոնը

10. Համացանցային ուսումնասիրությունների եւ գործունեության խորհուրդը (ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org)

11. «Հայ-Արիական» ուսանողական ակումբը

12. «Հայ-Արիներ» երիտասարդական ակումբը

13. «Հայ-Արորդիներ» մանկապատանեկան ակումբը

14. ՀԱՄ «Ոգու պահապաններ» հոգեւոր-գաղափարախոսական կազմակերպությունը

15. ՀԱՄ «Արցախյան պատերազմի մասնակիցների» խորհուրդը

16. Արիագիտական հետազոտությունների կենտրոնը

17. Պատմագիտական (նաեւ հայագիտական), իմաստասիրական եւ գաղափարաբանական կենտրոնը

18. Ազգային արժեքների պաշտպանության միավորումը

19. Ազգային եւ միջազգային ռազմավարական հարցերի կենտրոնը

20. «Արիական Արահետ» արտադրա-տնտեսական կազմակերպությունը

21. ՀԱՄ Սփյուռքի հետ կապերի խորհուրդը

22. Համահայկական ազգայնական ուժերի միավորման նախաձեռնությունը

23. Համահայկական համաշխարհային գաղտնի կառույցի ստեղծման նախաձեռնությունը

24. Համաարիական ուժերի միավորման արտաքին կապերի խորհուրդը

25. ՀԱՄ Ավագանու եւ մտավորականների խորհուրդը

26. ՀԱՄ Անվտանգության խորհուրդը

27. ՀԱՄ Հոգեւոր հանձնախումբը

28. ՀԱՄ Քրմական խորհուրդը

29. ՀԱՄ Տիեզերագիտական եւ Աստվածաբանական կենտրոնը

30. ՀԱՄ Թաքնագիտական կենտրոնը

* ՀԱՄ-ն ունի նաեւ անհատ միաբան անդամներ, համակիր, օժանդակ եւ աջակից շրջանակներ…

* * *

Հայաստանը Հայի Հայրենիքն է եւ բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով միմիայն հայության շահերին:

ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ Արիածին ԱրԱրածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:

ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանզի Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով, Ինքնությամբ ու Էությամբ Հայ-Արիաց(ծ)ի(ն) է (Արարչածին Հայ)…

Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայեր-Հայ(ր)եր՝ Հայ(ր) Աստծո (Հայր Արա) անունով…

Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայերի-Հայ(ր)երի Երկիր (Աշխարհ)՝ Հայրենիք-Հայաստան-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)երն են մարդկության Հայրերը՝ Արարչածին ու Աստվածազարմ Նախնիները…

Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում (Ծին-Գեն) եւ Լեզու-Խոսք (Գենի Արտահայտչամիջոց)՝ Աստվածային Գեն եւ Աստվածային Լեզու, ու ըստ այդմ՝ Աստվածահաս ու ԱրԱրչահաղորդ Առաքելություն…

Վաղ շրջանի մեկնություններում միշտ է Արմենիան (Արմենների-Արմենոիդների-Հայ Տեսակի Երկիրը) փոխարինվում Հայքով-Հայաստան աշխարհով, եւ Արարատ-Այրարատ-Արատտա-Արմենիա-Հայաստան (Ար-Հայ) նույնությունն անկասկած է (Արատտա-Արարատ-Հայաստանը նույն կերպ է ներկայանում ինչպես շումերական (միջագետքյան), այնպես էլ բիբլիա-աստվածաշնչյան եւ ամենատարբեր հնագույն ազգերի վաղ պատկերացումներում)…

Հայկական լեռնաշխարհը Աստվածային բնակատեղի է, Արարչընտրյալ սրբավայր: Հիշատակվում է նաեւ որպես Եդեմ-Դրախտ (որից ելնող չորս գետերն այսօր էլ սրբազան են): Այստեղ արարվեցին մարդկության առաջնեկները, ինչից էլ ակնհայտ է, որ հին ազգերի աշխարհածնության պատկերացումներում Հայաստանն ընկալվել է իբրեւ Սրբազան Վայր, Սուրբ Օրենքների Երկիր, որտեղ արարված մարդկությունը նաեւ վերածնունդ է ապրել (փրկվել աշխարհակործան ջրհեղեղից ու այլ աղետներից), որտեղ կնքվել է Աստվածների եւ Մարդկության Հավիտենական Ուխտը, որտեղ ստեղծվել են Արարչադիր Օրենքները՝ Արարչակարգը՝ Տիեզերակարգը…

Հայկական լեռնաշխարհը կրում է Անմահության Խորհուրդը (Կենաց Ծառ եւ Անմահության Ծաղիկ)՝ փակվելով անարժան մարդկության առաջ (ճառագող մարդակարիճները՝ Մաշու լեռներում, քերովբեները եւ ամեն կողմ դարձող բոցեղեն սուրը՝ դրախտի դիմաց, Կենաց Ծառի ճամփին):

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհուրդ

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։