Հայ արիները հունվարի 1-ին տոնում են մեծն Գարեգին Նժդեհի ծննդյան օրը: Եվ շուքով են տոնում՝ նժդեհական օրով, Նժդեհով ներծծված օրով, նժդեհյան պատգամներին ականջալուր:
Հայ արիներն այդ օրը շնորհավորում են նաեւ քրիստոնյա հայերի տարբեր հատվածներին, որ տոնում են իրենց՝ սուրբ ծնունդն ու Ամանորը դեկտեմբերի 25-ից մինչեւ հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում տարբեր օրեր:
«Լուսանցք»-ը շնորհավորում է երկու կողմերին էլ՝ եւ՛ ազգային հավատով ապրող հայազգայնականներին՝ հայ արիներին եւ՛ միջազգային կրոնով ապրող հայերին՝ քրիստոնյա հայերին:
«Լուսանցք»-ը շնորհավորում է ինքն իրեն էլ՝ Նժդեհի՛ տոնի առիթով:
Իսկ մեր գործընկեր Ռուզաննա Նահապետյանը մեզ եւ, ընդհանրապես բոլորիս, օգնում է այս օրերին համեղ եւ արագ պատրաստել: Արագ, որպեսզի օրերով ժամանակը խոհանոցում չվատնենք, եւ համեղ, որովհետեւ պետք է ոչ թե ուտել, այլ՝ ճաշակել:
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Մածունով եւ սալորաչրով աղցան
* Բաղադրությունը – Քամած մածուն – 120 գ, կաթնաշոռ – 120 գ, սխտոր – 1 պճեղ, ընկույզ – 150 գ, սեւ սալորաչիր – 50 գ, սամիթ, աղ:
* Պատրաստման եղանակը – Կաթնաշոռն ու մածունը խառնել, աղով եւ սխտորով համեմել: Ավելացնել ընկույզը եւ կտրատած սեւ սալորաչիրը, պատրաստել գնդիկներ՝ միջին չափի: Հետո ամեն գնդիկին դնել մեկ սալորաչիր: Դրանից հետո էլ վրան շաղ տալ շատ մանր կտրտած սամիթը:
Մսով եւ ավելուկով աղցան
* Բաղադրությունը – Հորթի խաշած փափկամիս – 250 գ, բուսայուղ – 50 գ, սոխ – 50 գ, վարունգ – 50 գ, խաշած ավելուկ – 200 գ, սխտոր – 1 պճեղ, կիտրոն – 1 հատ, կամիր բողկ – 4-5 հատ, ընկույզ – 50 գ, կարմիր պղպեղ, սեւ պղպեղ:
* Պատրաստման եղանակը – Միսը երկարավուն կտրատել: Սոխառած անել: Անընդհատ խառնել մինչեւ սոխի ոսկեգույն դառնալը: Ավելացնել սեւ ու կարմիր պղպեղները: Վրան լցնել միսը, ավելուկը, ընկույզը, սխտորը: Այս ամենը մի լավ խառնել՝ վրան լցնելով բողկն ու վարունգը: Վերջում էլ լցնել կիտրոնի հյութը կամ քացախ՝ ըստ ճաշակի:
Սմբուկով եւ կիտրոնով աղցան
* Բաղադրությունը – Խորոված սմբուկ – 3 հատ, կարագ – 25 գ, կիտրոնի հյութ – 50 գ, սոխ – 50 գ, զեյթունի բուսայուղ – 25 գ:
* Պատրաստման եղանակը – Սմբուկը մանր-մանր կտրտել: Վրան դնել կարագն ու լցնել կիտրոնի հյութը: Պատառաքաղով հարել այնքան, մինչեւ միասեռ զանգված ստացվի: Վրան էլ ավելացնել մանր կտրտած սոխը ու մատուցել բուսայուղով:
Հավի մսով եւ չամիչով աղցան
* Բաղադրությունը – Հավի միս – 250 գ, տոմատի մածուկ – 60 գ, բուսայուղ – 40 գ, չամիչ – 60 գ, աղ, սպիտակ պղպեղ, կարմիր տաքդեղ:
* Պատրաստման եղանակը – Հավի միսը կտրտել մանր խորանարդիկներով, տապակել 20 գ բուսայուղով: Հետո ավելացնել տոմատի մածուկը: Չամիչը նախապես թրջել, մնացած 20 գ բուսայուղով տապակել, ավելացնել մսին: Դա էլ համեմել աղով եւ պղպեղով: Ավելացնել նանայի տերեւներ (կամ՝ չորացրած նանա):
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org կամ hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org–ի համակարգող
* * *
«Լուսանցք»-իբաժանորդագրությանհամարդիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



