Խմբակային սեքս եւ արյունապղծություն են քարոզում
Քրիստոնեության անվան տակ միասեռականություն, մանկապղծություն (պեդոֆիլիա), արյունապղծություն (ինցեստ), բացի դրանից նաեւ ինչ-որ տեղ ինքնասպանություն քարոզող (ինչպես հայտնի էմո-ները) Հայաստան ներթափանցած նոր աղանդը նորություն չէ իրականում, այն ոչ թե Ուկրաինայից է եկել Հայաստան, այլ՝ ԱՄՆ-ից:
«Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն»-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը նշել է, թե ցավալի է, որ նոր են այս աղանդի մասին արձագանքում: Այս կառույցը կար ու ոչ թե նոր է եկել, այլ 2005-2006թթ. գործում է մեր երկրում: 2005թ. նրանց թիվը մի քանի անգամ ավելացել է:
Ըստ կենտրոնի տվյալների, մի քանի հարյուրի է հասնում, մոտավորապես՝ 300-400 մարդ:
Արդեն պարզ է, որ Դեյվիդ Բերգի «Աստծո զավակները» կամ «Ընտանիք» աղանդի հիմքում որեւէ ուկրաինական բան չկա, առավելապես գործում է ԱՄՆ-ում եւ բավականաչափ զանգվածային դատական գործընթացների միջով է անցել:
Արցախում գործում է նոր աղանդ՝ «Արթնության կրակ»-ը
«Միացյալ Երիտասարդական Լիգա» կազմակերպությունը տեղեկացրել է, որ Արցախում նույնպես գործում են մի շարք կրոնական կազմակերպություններ, որոնք իրենց քայքայիչ գործունեությունն են ծավալում հայկական երկրորդ հանրապետությունումն:
Ըստ ՄԵԼ-ի, Արցախում գործում են Եհովայի վկաներ, Ռեմա, Հոգեգալստականներ աղանդավորական կազմակերպությունները: Նաեւ մի նոր աղանդ՝ «Արթնության կրակ» անվանումով, որի ղեկավարի անունն է Լեւոն Սարդարյան:
Անբարոները թափանցում են ամենուր
Վերջերս աղմուկ բարձրացավ. «Սթար» սուպերմարկետներից մեկում մանկական փափուկ խաղալիքի հետ էրոտիկ տեսարաններով ֆիլմերի դիսկ էին նվիրել: Մի բնակիչ մտել էր Նորքի 7-րդ զանգվածի սուպերմարկետ եւ փափուկ խաղալիք գնել իր երեխայի համար: Ինչպես հետո տեղեկացրել էր գնորդ Լիանան, «խաղալիքների բաժնում զեղչի ակցիա էր գործում՝ 990 դրամ+նվեր: Վաճառողուհին մոտեցել է հաճախորդին ու առաջարկել այնպիսի խաղալիք վերցնել, որ նվերն էլ հետը լինի: Նվերը, ինչպես պարզվել է, գեղեցիկ փաթեթով սկավառակ էր»:
Թեեւ նվերը այնքան էլ չի հետաքրքրել, բայց վերցրել է բնակչուհին. «Մտածեցի՝ վրաներն է մնացել»: Կարծել է, թե սկավառակի վրա մանկական երգեր կամ մուլտֆիլմեր են: Բայց տանը միացնելով՝ պարզել է, որ «Դինոզավրիկի» հետ երեխային փաստորեն 4 ֆիլմ են տվել՝ էրոտիկ տեսարաններով: Ֆիլմերից երկուսում բաց տեսարանները նույնասեռականների մասնակցությամբ են եղել: Ֆիլմերի անուններն են՝ «Ինտիմ օրագիր», «Ալոճենու ճյուղերի տակ», «Նորվեգական անտառ», «Պիպպի Լիի մասնավոր կյանքը»: Կինոնկարները դասակարգող կայքերում նշված են 18+ կամ 16+ տարիքային սահմանափակմամբ:
«Զարմանում եմ: Միթե վաճառողները տարիքային սահմանափակում դնում են այդ խաղալիքը վաճառելիս: Օրինակ՝ գիտես ինչ կա բալիկ ջան, այս փափուկ խաղալիքը դու չես կարող գնել, քանի որ…»,- վրդովվել է Լիանան, բայց… շարունակություն չի տվել վրդովմունքին:
Զգույշ լինենք՝ չդառնա հակագովազդ
Վերջին տարիներին Արցախ այցելող արտասահմանյան հյուրերի թիվն աճում է: Այսպես, ավստրալական պոռնոաստղի լուսանակարը, որն արվել էր Աղդամում, հայտնվել է դերասանուհու Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:
Խլոյա Կոնրադն այցելել էր Արցախ՝ ավտոմեքենայով՝ Ավստրալիայի, ԱՄՆ-ի ու եվրոպական երկրների քաղաքացիների համար կազմակերպված ավտոմոբիլային ճանապարհորդության շրջանակներում:
Արտակ Հայոցյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org կամ hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org–ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org–ի «Մամուլ» բաժնում



