Կրոնախաղերի խաչմերուկում. – Դալայ Լաման զարմանում է… Բրիտանացիները եկեղեցի են հիմնել աթեիստների համար… Հանդիպել են Պուտինը (Ռուսաստանի «պապան») եւ Հռոմի պապը… Հերթական սկանդալը՝ Ռամզան Կադիրովի կողմից… Չկա Մերձավոր Արեւելք՝ առանց քրիստոնյաների… Մի՞թե ջհուդի կրոնը կարող է մեր ազգայինը լինել… Քրիստոնյա աշխարհի կենտրոնը՝ Երուսաղեմ…

Դալայ Լաման զարմանում է

Մի անգամ բուդդայականների առաջնորդ Դալայ Լամային հարցրեցին, թե ինչն է նրան ամենից շատ զարմացնում:

– Մարդը,- պատասխանեց նա: – Սկզբում մարդը զոհաբերում է իր առողջությունը, որպեսզի փող աշխատի: Հետո փող է ծախսում, որպեսզի վերականգնի իր առողջությունը: Այդ ընթացքում նա այնքան է անհանգստացած լինում իր ապագայով, որ երբեք չի վայելում ներկան: Արդյունքում նա ապրում է ո՛չ ներկայով, ո՛չ ապագայով:

Նա ապրում է այնպես, կարծես երբեք չի մահանա, իսկ մահանալուց ափսոսում է, որ չապրեց:

Հիշեցնենք, որ Դալայ Լաման վերջերս մի հայտարարություն էր արել, որ զարմացրել էր անգամ կրոնական աշխարհին Լուսանցք»-ն անդրադարձել է), այն է՝ բոլոր կրոնները սպառվել են, քանի որ հեռացել են աստվածայինից ու չեն բերում հոգեւոր բավարարվածություն, ուստի դրանց կարիքը այլեւս չի զգացվում մարդկանց կյանքում:

Բրիտանացիները եկեղեցի են հիմնել աթեիստների համար

Մանչեսթերյան «Կիրակնօրյա ասամբլեա»-ի հավաքներն այնպես է անցնում, ինչպես եկեղեցում. Եւ՛ երգչախումբը կա, եւ՛ զոհաբերության անվան տակ գումար է հավաքվում: Անհավատները՝ ինչպես աթեիստներին են հաճախ բնորոշում, նաեւ կյանքից հիասթափվածները, այդ թվում՝ եկեղեցական կյանքից, գալիս են հանդիպումների, որտեղ ոչ մի խոսք չկա Աստծո ու եկեղեցու մասին:

«Կիրակնօրյա ասամբլեա» շարժման հիմնադիրներից մեկը, կատակերգու Սանդերսոն Ջոնսը, ընդգծել է, որ Բրիտանիայի բնակչության 35%-ը աթեիստներ են, այսինքն՝ պահպանողական անգլիացիները այնքա՛ն էլ լավ չեն «պահպանվել»: «Եվ պատկերացնու՞մ եք, ինչ կլինի, եթե նրանք ոգեւորվեն մեր հավաքներով: Մենք փոխում ենք աշխարհը, այո՛, փոխում ենք»,- համոզված ասել է կատակերգուն:

Հավաքին կարելի է նաեւ թեյ խմել բլիթներով, երգչախմբում երգել. հաղորդել է BBC-ն: Իհարկե, եկեղեցական երգերի փոխարեն հավաքվածները հանրաճանաչ երգիչների հիթեր կներկայացնեն, եւ Բիբլիայի փոխարեն կկարդան «Ալիսան՝ հրաշքների աշխարհում»-ը:

Հանդիպել են Պուտինը եւ Հռոմի պապը

Ռուսաստանի «պապան» եւ Հռոմի պապը վերջերս հանդիպել են Վատիկանում: Հանդիպումը տեւել է շուրջ 35 րոպե: 3 տարի դադարից հետո, Ռուսաստանն ու Իտալիան վերսկսել են միջպետական խորհրդակցությունները, եւ նախագահ Վլադիմիր Պուտինը առիթը բաց չի թողել հանդիպելու ավելի քան 1 միլիարդ հետեւորդներ ունեցող կաթոլիկների առաջնորդի՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Երեւի ռուսական ծավալապաշտականները (Վլադիմիր՝ նշանակում  է տիրիր աշխարհը, ինչը Պուտինը երեւի լուրջ է ընդունել) աջակիցներ են փնտրում նաեւ կրոնական ուղղություններով, որոնք Մոսկվային ձգտելի թիրախներին հնազանդության տանող ավելի ազդեցիկ ճանապարհներ կարող են առաջարկել:

Կա՛մ Պուտինը մոռացել է քրիստոնեական էկումենիստական միասնության մասին, կա՛մ՝ ինքն է այդ միասնության դերակատարը դարձել՝ կամա, թե ակամա:

Հերթական սկանդալը՝ Ռամզան Կադիրովի կողմից

Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի անունը կրող թվիթերյան օգտատերն իր էջում շնորհավորել էր Ռուսաստանի պատրիարք Կիրիլ 2-րդին՝ գրելով. «Ցանկանում եմ շնորհավորել պատրիարք Կիրիլին ծննդյան առթիվ եւ մաղթել նրան կովկասյան երկարակեցություն ու իրական հավատի ձեռքբերում»:

Սա բացահայտ կրոնափոխության կոչ է, որով Չեչնիայի ղեկավարը հասկացնում է, որ ինչպես իր նախկիններն ու նախնիները, այնպես էլ ինքը չեն դադարում մտածել Ռուսաստանի մահմեդականների համախմբման եւ Ռուսաստանի բնակչության դավանափոխության մասին:

Հասկանալի է, որ այսպիսով նաեւ պատմության աղբանոցից վերստին հանվում է «Ծովից ծով՝ Կովկաս» (Սեւ եւ Կասպից ծովերի մասին է խոսքը) ծրագիրը, որը Ռուսաստանի Հյուսիսային Կովկասը տեսնում է մեկ մահմեդական անկախ պետության տեսքով՝ Աբխազիայից մինչեւ Դաղստան: Այդ «արանքում» միայն քրիստոնեական Օսիան (Ալանիան) է խանգարող հանգամանքը… Իսկ Վլադիմիր Պուտինը Հռոմի պապի մոտ է գնացել:

Չկա Մերձավոր Արեւելք՝ առանց քրիստոնյաների

Կրոնական սրացումները շարունակվում են: Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Սիրիայի, Իրաքի եւ Եգիպտոսի պատրիարքների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ կաթոլիկ եկեղեցին չի ընդունում Մերձավոր Արեւելքն առանց քրիստոնյաների: «Մենք չենք կարող այդ տարածաշրջանը պատկերացնել առանց քրիստոնյաների եւ մեզ անհանգստացնում է քրիստոնյաների վիճակը, ովքեր տարածաշրջանում տեղի ունեցող հուզումների պատճառով հաճախ ստիպված են փախչել հակամարտության գոտիներից»: Ըստ Հռոմի պապի. «Սիրիան, Իրաքը, Եգիպտոսը եւ Սուրբ երկրի այլ շրջաններ երբեմն լցվում են արցունքներով: Մերձավոր Արեւելքում քրիստոնյաները հաճախ ապրում են փոքր համայնքներով, թշնամանքով ու հակամարտություններով շրջապատված»:

Վերջերս Սիրիայի Մելքիտական հույն կաթոլիկ եկեղեցու պատրիարք Գրիգորի Լահամը կոչ է արել Սիրիայում բնակվող բոլոր քրիստոնյաներին մնալ սեփական երկրում՝ չնայած պատերազմի հետեւանքով աճող բռնություններին: Նման կոչեր հնչել են նաեւ հայ համայնքին ուղղված:

Անգլիկան եկեղեցին եւս մտահոգված է. «Սիրիայում ապստամբները հարձակվում են քրիստոնյաների վրա, իսկ աշխարհը ոչինչ չի անում, գրոհայինները դիտավորյալ են որպես իրենց թիրախ ընտրում քրիստոնյաներին,- ասել է Սիրիայում անգլիկական եկեղեցու քահանա Նադիմ Նասարը՝ հավելելով,- նրանցից շատերին սպանել են, որոշներն էլ անհետ կորել են, օրինակ Հալեպում 2 եպիոսկոպոս, որոնց մասին ոչինչ չգիտենք»:

Շատերն են համոզված, որ հակամարտող երկու կողմերն էլ օգտագործում են քրիստոնյաներին: «Նախագահ Ասադի կառավարությունը ամեն կերպ ցանկանում է ցույց տալ, որ իբր պաշտպանում է փոքրամասնություններին, հատկապես քրիստոնյաներին, իսկ ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նրանք աչք են փակում այն բանի վրա, որ «Ալ-Կաիդան» եւ իսլամիստները հարձակվում են քրսիտոնյաների վրա: Քրիստոնյա համայնքը մշտապես հարձակումների է ենթարկվում»,- ասել է անգլիկական եկեղեցու քահանան: Սիրիայի ապստամբները քրիստոնեական Մաալուլա գյուղաքաղաքում անգամ գերի էին վերցրել 12 միանձնուհու:

Մի՞թե ջհուդի կրոնը կարող է մեր ազգայինը լինել

Առավելապես քաղաքական եւ տնտեսական հարցերով հայտնի Կարլ Մարքսը, ով եւս հրեական ծագում ունի, հրեաների մասին գրել է. «Հրեականության աշխարհիկ հիմքը գործնական պահանջն ու շահամոլությունն է, հրեայի աշխարհիկ պահանջը չարչիությունն է, աշխարհիկ աստվածը փողն է, իսկ հրեական կրոնի հիմքը գործնական պահանջն ու էգոիզմն է: Հրեայի գաղտնիքը փնտրեք ոչ թե նրա կրոնի մեջ, այլ հրեայի կրոնի գաղտնիքը փնտրեք իրական հրեայի մեջ» («Հրեական հարցի շուրջ», Մոսկվա-2001, էջ 32):

Այս ամենն արտացոլում գտավ նաեւ «Էկումենիկ ուղեգիծ» միջեկեղեցական աննախադեպ փաստաթուղթում: Կարծես միայն հրեաների մասին լինի գրված այս փաստաթուղթը, քանզի բացառությունները միայն նրանց համար են արված: Հոդված 10. «Հրեականության հետ միասնությունը խորացնել».- «Յուրահատուկ մի միասնություն կապում է մեզ հրեա ազգին, որի հետ Աստված հավիտենական մի ուխտ է կնքել Հավատքով գիտենք, որ մեր հրեա քույրերն ու եղբայրներն «Աստուծո սիրելի են իրենց հայրերի սիրույն համար: Որովհետեւ Աստուծո պարգեւներն ու կոչումը անդառնալի են» (Հռովմ. ԺԱ 28-29): Նրանք ունեն ՙորդեգրությունը, փառքը, ուխտերը, օրենսդրությունը, պաշտամունքը եւ խոստումը: Նրանցն են հայրերը, նրանցից եւ՝ ըստ մարմնի Քրիստոս» (Հռովմ. Թ 4-5): Մենք պախարակում ենք եւ դատապարտում հակասեմականության բոլոր արտահայտությունները, ինչպես ատելության պոռթկումներն ու հալածանքները: Քրիստոնեական հակահրեականության համար հայցում ենք Աստծուց ներողամտություն, իսկ մեր հրեա քույր-եղբայրներից՝ հաշտություն: Անհրաժեշտ է մեր Եկեղեցիների թե՛ քարոզչության, թե՛ դասավանդության, թե՛ վարդապետության եւ թե՛ կյանքում գիտակից դարձնել քրիստոնեական հավատքի՝ հրեականության հետ ունեցած կապը եւ քրիստոնեա-հրեական համագործակցությունը քաջալերել:

Պարտավորվում ենք.- մերժել Եկեղեցու եւ հասարակության մեջ հակասեմական ու հակահրեական բոլոր ձեւերը, – փնտրել մեր հրեա քույր-եղբայրների հետ բոլոր մակարդակների վրա երկխոսության առիթներ եւ աշխուժացնել դրանք, – մեր ընկերային պատասխանատվության բովանդակությունն ու նպատակները միասնաբար պարզաբանել, այլեւ Եկեղեցիների պահանջներն ու երազները՝ աշխարհականացող եվրոպական կազմակերպությունների դիմաց ըստ կարելվույն միասնաբար ներկայացնել, – հիմնարար արժեքներն ամեն տեսակի միջամտության դիմաց պաշտպանել, – կրոնն ու Եկեղեցին ցեղամոլ եւ ազգայնամոլ նպատակների համար շահագործելու ամեն տեսակի փորձ մերժել…

Քրիստոնյա աշխարհի կենտրոնը՝ Երուսաղեմ

Ըստ քրիստոնյաների՝ հենց այստեղ են տեղի ունեցել աշխարհի ամենակարեւոր իրադարձությունները: Այսպես է նաեւ հայ քրիստոնյաների համար, քանի որ հրաժարվել այս ամենից չեն կարող: Ուստի՝ հայ քրիստոնյաների այն համոզումները, թե Հայկական լեռնաշխարհն է իրենց սրբազան տարածքը եւ Արարատն է սրբավայրը, մեղմ ասած համոզիչ չեն: Իսկ երբ հայ մեռյալի հոգին էլ ուղարկում են «Վերին Երուսաղեմ», հասկանալի է դառնում, որ քրիստոնեությունը ոչ մարմնականՆերքին Երուսաղեմ»-ով), ոչ էլ հոգեւորՎերինԵրուսաղեմ»-ով) որեւէկապչունիհայությանհետ: Առավել եւս՝ եհովա աստծո գերակայությամբ:

Իսկ քրիստոնյաների սրբավայր Երուսաղեմում է կրթություն ստացել եւ իր կյանքի վերջին տարիներն ապրել, այնուհետ խաչվել՝ նրանց հրեական աստծո որդին՝ հրեա Հիսուս Քրիստոսը: Շուրջ 2000 տարվա ընթացքում քաղաքը եւս փոխվել է, ինչպես այլ քրիստոնեական քաղաքներն ու երկրները, որոնք հեռացել են ազգային արմատներից:

Երուսաղեմը հին մերձարեւելյան քաղաք է, որը գտնվում է Միջերկրական եւ Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ ծովի բարձրությունից 650-840 մ վրա (այս կամ Սիոնի «բարձունքում» հաստատ ջրհեղեղից չեն կարող փրկվել…): Աշխարհի հին քաղաքներից մեկն է, որի տարիքն ավելին է, քան 3500 տարին, համարվում է 3 կրոնների՝ հուդայականության, քրիստոնեության եւ մահմեդականության (իսլամի) կենտրոնը: Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, իսկ այժմ, տարիներ առաջ բռնազավթված Հորդանանի այլ տարածքների հետ պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի մայրաքաղաք, եւ այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները: Սակայն քաղաքի արեւելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից, այստեղ առկա է նաեւ հակամարտությունը Պաղեստինի հետ:

Երուսաղեմը նաեւ սրբավայրի կարգավիճակ ունի 3 կրոնների՝ հուդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն դավանողների համար։

Հրեաների համար սրբավայր է համարվում Տաճարի սարը, եւ նրա արեւմտյան պատը՝ Լացի պատը (Կոտել), մուսուլմանների համար՝ շուքով սարքած մզկիթները, որտեղակայված են Տաճարի սարի վրա. սա կրոնական ճարտարապետական համալիր է՝ Ալ-Համարամալ-Շարիֆ, իսկ քրիստոնեաների համար սրբավայրեր են այնտեղ տեղակայված այն եկեղեցիները, որտեղ եղել է Քրիստոսը:

Այստեղ տարածք ունեն նաեւ հայ քրիստոնյաները:

Եվ այս կրոնական «Բաբելոնը» համարվում է հայ քրիստոնյաների սրբազան տարածք, բայց ցուցադրաբար դեռ խոսում են Արարատից, Մասիսներից…

Կրոնական այս խաչմերուկի այլազան խաղերից հեռու մնալու ճշմարիտ ճանապարհն ու գրավականը հավատադարձն է՝ Հայոց արիադավան հավատին վերադառնալը:

Արտակ Հայոցյան եւ Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 42 (305), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։