Արեւագալ է՝ Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը – Արիական Լույսը շուտով կցրի այդ արհեստական խավարը…

Այս տարվա Ձմեռնամուտը դեկտեմբերի 21-ին էր, այդ օրից սկսել է Արեւագալը: Հայ արիական տոնացույցով ամեն տարի նշվում է Հայոց արդարադատության Միհր Աստծո տոնը: Հայ արիներն այս տոնը հաճախ են տոնում Գառնո տաճարում, քանզի տաճարը հենց Միհր Աստծո պաշտամունքի համար է կառուցվել եւ գործող տաճար դառնալուց հետո, թերեւս նորից իր առաքելությունը կատար… Եթե պետական ու կրոնական քարոզչամեքենաներն առավել սիրով մոտենան հայոց փառավոր անցյալին ու զորավոր հավատին…

Արեւագալին կամ Ձմեռային Արեւադարձին հայ արիները կնշեն Հայոց արդարադատության Աստված Միհրի վերածնունդը (վերածնունդ է երկրային պատկերացումներով, քանզի Աստվածներն անմահ են եւ չեն լինում հին ու նոր, առավել եւս՝ «մեռած», ինչի մասին հոխորտում են հուդա-քրիստոնյաները):

Օրը (դեկտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը) դեպի Տիեզերք, դեպի Արարիչն ու Աստվածները գնացող ազդակների համար նպաստավոր է եւ դա իր կնիքն է դրել հավատավորների պատկերացումներում, որ Միհր Աստվածն այս Բնական ու Տիեզերական Արեւադարձի վերահաստատումից պաշտվի նաեւ որպես լույսի ու ջերմության Աստված (Արեւ-Աստված):

Հայ տեսակի Արարման տոնից հետո հայ արիներն ու հեթանոս արիադավան ազգայնականները Ձմեռային Արեւադարձին փառաբանել են Միհր Աստծուն՝ Տիեզերական Արդարության եւ Բնականոն Իրավունքի վերահաստատման հավատով, նաեւ Հայ տեսակի Առաքելության վերաիմաստավորման համար, ինչպես Երկիր մոլորակում, այնպես էլ բոլոր Տիեզեաաշխարհներում…

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուներն այս անգամ Արեւագալը դիմավորել են Ջավախքում եւ արիադավան-հեթանոսական քրմական ծեսով դիմել են Հայ արդարադատ Աստծուն, որ վասն արդարության իր աստվածային կամքը ներդնի Հայոց Ջավախքի եւ Հայոց բոլոր տարածքների՝ Հայաստանին վերամիավորվելու համար:

Այդ օրը ծիսական արարողություն է եղել նաեւ Հայաստանում, Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ եւ հայ արիական քրմերի մասնակցությամբ այցելել են Գառնո հեթանոսական տաճար եւ փառաբանել Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին, տոնի խորհուրդը կրող Միհր Աստծուն՝ Արարատյան աշխարհը – Արարչական տարածքն ու Աստվածների բնակատեղին վերստին հայացնելու եւ այդ հայրենատիրական պայքարում արորդիներին սատարելու համար:

Երեւան վերադառնալիս ՀԱՄ առաջնորդն ու հայ արի քրմերն ու քրմի թեկնածուները ծիսական փառաբանություն  են կատարել նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի հուշարձանի մոտ, տոնական ձոներ  են հնչել՝ Հայոց արդարադատության Աստծուն ուժով եւ ռազմի արդար օրենքներով աջակցելու համար:

Ձմեռային Արեւադարձը եղել է նաեւ տարբեր կրոնական խաղերի ու «աշխարհի կործանումների» օրերի ցանկում: 2012թ. դեկտեմբերի 21-ին փորձ եղավ «աշխարհի վերջ» նաեւ մայաների անունից հայտարարել Բայց մայաների մշակույթում չի՛ եղել «աշխարհի վերջ» մտածողությունը, ինչպես բոլոր հին ու ճշմարիտ քաղաքակրթություններում… Պարզապես այդ Վերջը համարել են Նոր Դարաշրջանի Սկիզբ

Այսօր էլ հայ արիներն են ավետում՝ եկել է ապազգային ու անբարո քաղաքակրթությունների ու կրոնների վերջը, եւ այդ «աշխարհի վերջը» իրապես սկսվել է… Իսկ համաշխարհային գաղտնի ու մութ ուժերի այն շահարկումները, որոնք վճռել են մարդկությանը պահել խավարի ու վախի մեջ, շուտով նույնպես տեղ չեն ունենալու, քանզի Արիական Լույսը շուտով կցրի այդ արհեստական մշուշն ու խավարը…

Հայ Արիական Միաբանության

Լրատվական կենտրոն

23.12.2013թ.- Ջավախք-Գառնի-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։