ԻՆՉՈՒ ԵՆ ԱՂՄԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆՑԻՆԵՐԸ

Հայ Արիական Միաբանությունը բազմիցս անդրադարձել է հային պիտակավորելու արատավոր սկզբունքին: Սա ունի իր դրսեւորումները ըստ կուսակցական, կրոնա-հավատամքային կամ տեղաբնիկության պատկանելության եւ այլն: Նման արհեստածին արատը ձեւավորվել է դեռ խորհրդային ժամանակներից, քանզի գրեթե միատարր-հայատարր Հայաստանում հարկավոր էր պառակտող հանգամանքներ ստեղծել, որն էլ խորհրդային տարիներին ներդրվեց հատկապես տեղաբնիկության շեշտադրությամբ տեղացի եւ <<ախպար>> ձեւակերպումներով:
Այնուհետեւ, անկախացած Հայաստանում մի պահ հաղթանակեց ՀԱՅ-ի գաղափարը առանց խտրականության որեւէ դրսեւորման, եւ ՀԱՅ-ը հրաշքներ գործեց ստեղծեց անկախ պետություն, վերապրեց ավերիչ երկրաշարժի, սովի, մթի ու ցրտի տարիները (որոնց մի մասը արհեստականորեն էին ստեղծվում) եւ հաղթեց արցախյան պատերազմում:

Սա, իհարկե, սարսափեցրեց մեր ներքին ու արտաքին թշնամիներին եւ հետզհետե, դարձյալ արհեստականորեն նախ ստեղծվեց հայաստանցի-արցախցի (ղարաբաղցի) հակադրությունը, այնուհետեւ ավելացավ հայաստանցի-սփյուռքահայ հակադրության տարբերակը, որն իմիջիայլոց կիրառվում է նաեւ սփյուռքում հակառակ ելակետից: Այո, թիրախները նպատակային էին ընտրված ջլատելով հայության միասնությունը հակակրանք, եթե չասենք ատելություն սերմանել Արցախի ու արցախցիների նկատմամբ (որ հեշտ լինի թշնամուն հանձնելը), իսկ սփյուռքին կտրել Հայաստանից, մայր ժողովրդից, այսինքն Հայաստանի միակ նվիրյալ ու անշահախնդիր արտաքին՚ ուժից:
– Ով է արցախցին, որ ապրի ու գործի Հայաստանում եւ ով է սփյուռքահայը, որ հայաստանցիների հետ տնօրինի ազգի ճակատագիրը . ահա սադրիչ ու պառակտիչ այս նպատակի քարոզահենքը:
Օրինակները բազմազան են, սակայն կբերենք վերջին ամենաթարմը: Հայրենիք-Սփյուռք 3-րդ համաժողովի բացմանը խոսքով հանդես եկավ նաեւ Արամ Ա-ն կաթողիկոս-պատրիարքը Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց: Համաժողովի բոլոր ելույթներից այս մի հայի խոսքը հստակորեն տարբերվեց բուռն հայկականությամբ եւ ճշմարիտ ազային մոտեցումներով: Եւ ահա գործի դրվեց հակահայ սադրիչ մեքենան:
Արամ Ա-ի խոսքը ինչ-որ երիտասարդներ պիտակավորեցին որպես ոչ հոգեւորականի աշխարհիկ մարդու խոսք, որում իբր իսպառ բացակայել է Աստծո խոսքը: Այո, մեզանում սովոր են, որ հոգեւորականները չպիտի խոսեն ու մտահոգվեն ազգի ցավերով, այլ պիտի հլու-հնազանդության քարոզ անեն ու առավելագույնս փառաբանեն իշխող դասակարգին: Ազգի, հայի եւ պարզապես մարդու ցավերից խոսելն է հենց աստվածային խոսք, <<որդյակներ>>, ոչ թե այս սրբությունները տրորողներին փառաբանելը եւ նրանց հետ փայ մտնելը…
Արամ Ա-ի խոսքը չի բավարարել նաեւ այն <<հայաստանցիներին>>, ովքեր հայության իրավունքները տեսնում են միայն մեր ՀԱՅՐԵՆԻՔԻ մի անկյունում ծվարած Հայաստանի Հանրապետությունում… Ում համար չկա պատմական Հայաստան, ոչ հիմա, ոչ էլ ապագայում: Դա անցյալ է ու վերջ, հիմա մենք թուրքի, ադրբեջանցու եւ վրացու ՙհարեւանն ու եղբայրն ենք `ՙքաղաքակիր՚ ժողովուրդ լինելով, իրավունք չունենք ոտնձգություններ անել հարեւան երկրների տարածքային ամբողջականության վրա… ահա սրանց մտածելակերպը: Ով է Արամ Ա-ն կամ որեւէ այլ սփյուռքահայ, որ պիտի խոսի Հայաստանից, Արցախից ու նաեւ… Ջավախքից, – գոռում են ՙհայաստանցիները՚: Սփյուռքին միայն փողի քսակ նայողների մի այլ տեսակ էլ սրանք են:
Թշվառներ: Այո, այս մարդատեսակը միայն ուտել ու վայելքներ է ուզում: Ով ուզում է թող իշխի իրենց, ինչքան հայրենի հող պետք է ՙհարեւանին՚, հարկավոր է զիջել, միայն թե իրենց հանգիստը չխաթարվի, հանկարծ կռիվ չլինի: Ուս¬տի իրենց թշնամիները ոչ թե օտար ու արնախում ՙհարեւաններն՚ են, այլ ՙգաղափարական-բարոյական՚ այրունակից ՀԱՅԵՐԸ, ումից պետք է հնարավորինս հեռու լինեն… Սրանց աստվածը արհեստական է, փողն է կամ վայելքը, բայց ոչ երբեք ԲՆԱԿԱՆ-ԱՐԱՐՉԱԿԱՆ ԱՍՏՎԱԾԸ:
Սրանք ապագա չունեն, ԲՆՈՒԹՅԱՆ դեմ խաղ չկա…
Մենք ողջունում ենք համահայկական մտածելակերպը բոլոր առումներով եւ կոչ ենք անում ՀԱՅԵՐԻՆ լինել միակամ-հայակամ, որի վառ դրսեւորումը 1990-ական թվականների սկզբներին հայության մեջ ամրագրեց ՀԱՅ լինելու, ապրելու, գործելու գաղափարի իշխանությունը եւ ազգին պարգեւեց փառահեղ հաղթանակներ:

Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։