ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ – ՑԵՂԸ, ՏԱԿԱՆՔԸ ԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ…

Նժդեհը հայությունը բաժանում է զգայա-գիտակցական երեք շերտերի՝ ազգային-ցեղային (Ցեղը), տատանվող կամ չկողմնորոշված (ժողովուրդը), ամբոխացած, հակազգային (տականքը):

Արդի հայությունը գերազանցորեն հանդես է գալիս որպես հայ ժողովուրդ, այսինքն՝ հայկական որեւէ հատկանիշ ունեցող մարդկանց ժողովածու: Հայության շատ փոքր մասն է, որ իր զգայա-գիտակցական մակարդակով ու կենսաձեւով նկատվում է որպես Հայ ցեղ (ազգ): Հայության մի հատվածն էլ կազմում է տականքը:
Տականքը – Սա հայության ազգուրաց տարրն է, նրա աղբը, թերմացքը: Սա Ցեղի ներքին թշնամին է՝ լծված արտաքին թշնամու ռազմակառքին. անդիմագիծ՝ որպես հայ եւ զզվելի՝ որպես մարդ. հայության հանդեպ ո՛չ մի պարտականություններ չճանաչող, բայց մշտապես իրավունքներից ճամարտակող:
Նա ազգային պատկանելություն չունի, եւ եթե խոսում էլ է հայերեն, ապա միայն այն պատճառով, որ հաղորդակցվելու այլ ձեւ դեռ չի գտել: Նյութակրոն՝ որի համար գերագույն արժեքը դրամն է: Հայրենիք չի՛ ճանաչում եւ առաջնորդվում է «որտեղ հաց, էնտեղ կա՛ց» սկզբունքով: Նրա համոզումով՝ Հայ ցեղը «ցեխ» է, մարդկային ստորադաս տեսակ: «Ցեղանենգ շեյթա՛ն»,- այսպես խարանեց նրան Հայկ Ասատրյանը: Դա՝ հայության ազգորեն մեռած տարրն է, մեկընդմիշտ ամբոխացած: Ցե՜ղը – Սա հայության ընտրանին է, սերուցքը, որի գերնպատակն է՝ իր տեսակի հավիտենականացումը Հայրենիքում: Նա՛ է իր մեջ կրում Հայկականությունը եւ այն փոխանցում սերունդներին: Ցեղի համար՝ անփոխարինելի՛ է Հայրենիքը, նրա անկախությունը՝ թթվածնի պես անհրաժեշտ: Ցեղն է մարտնչում ու նահատակվում՝ հայության պատիվը փրկելիս:

Ժողովուրդը հայության չկողմնորոշված, տատանվող տարրն է: Այն ամբոխամետ է, եթե ավելի տականքի ձայնն է լսում, քան՝ Ցեղի: Ժողովուրդն ապրում է առօրեայով, Ցեղը՝ հավիտենականով. նա՝ օրվա մտածումներով, սա՝ անցյալի հիշողությամբ, ապագայի հաստատուն հավատով եւ օրվա հարատեւ պայքարով, միաժամանա՛կ: Ժողովուրդն առաջնորդվում է հատվածական, Ցեղը՝ համահայկական շահերով: Ժողովուրդը դասակարգերի, դավանանքների ու կուսակցությունն երի խառնամբոխ է. Ցեղի մեջ չկա՛ն տիրող եւ հպատակ դասակարգեր, կրոնական հարանվանություններ, քաղաքական ուղղություններ – կա՛ն միայն Հայեր:
Ժողովուրդն արդարություն եւ ապրելու իրավունք աղերսող է, Ցեղը՝ դրանք նվաճող ու հաստատող:

Ժողովուրդը կարող է հարմարվել իր անփառունակ վիճակին, Ցեղը չի՛ հանդուրժում ստրուկի շղթաները. նրա համար սրբագրելի են աշխարհի հայավնաս վճիռները:
Վտանգի պահերին՝ ժողովուրդը մատնվում է խառնաշփոթի ու խուճապի, Ցեղը բնազդորեն գտնում է ելքը: Նա ընդունակ չէ՛ կանխատեսելու վտանգը, սա՝ նախազգում է այն:
Ժողովուրդը մեծարում է միջակություններին, Ցեղը՝ միայն իր հանճարներին: «Ժողովուրդը դպիրներ է ծնում, Ցեղը՝ մարգարեներ»: Նա արժեքներ պահել ու հերոսներ գնահատել չգիտի. այսօր մեկին հերոս է դարձնում, վաղը՝ ոտնատակ անում. կամ, երեկվա սրբությունները, ամբոխային կուրությամբ, այսօր ոչնչացնում: Ցեղն իր արժեքների հավիտենական կրողն է, իր սուրբ մեռելների պաշտամունքը հավերժացնողը:
Ժողովուրդը տառապում է անլիարժեքության բարդույթով, Ցեղը համակ է հպարտանքի զգացումով եւ լի՝ վճռականությամբ: «Ժողովուրդն ընդունում է օտար մշակույթն ապազգայնանալով, Ցեղը՝ ազգայնացնում է իր ընդունածը»:
Եվ որքան հայության մեջ բարձր է Ցեղի տեսակարար կշիռը, այնք ան նա ապրում է ցեղորեն, այնքանով հզոր ու կենսունակ է նա՝ որպես Ազգ: Իսկ Ցեղի տեսակարար կշիռը պիտի բարձրացվի ժողովրդի հաշվին՝ նրան Դարձի բերելով, դեպի Ցեղը կողմնորոշելով:
«Այս ժողովուրդը պետք է ցեղե՛նք». ա՛յս է Ցեղակրոնության գերխնդիրը:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։