Յուրաքանչյուր հայ ցեղակրոն է – Պարզապես գիտակցել է պետք…

Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ) եւ Հայ Ազգայնականների Համախմբումը (ՀԱՀ) կրկին իրենց շնորհավորանքներն են հղում համայն հայությանը՝ մեծանուն հայի՝ Գարեգին Նժդեհի՝ հունվարի 1-ի ծննդյան 128-ամյակի կապակցությամբ, ինչպեսեւ՝ հունվարի 14-ի՝ Հայ ցեղակրոնի (Ցեղակրոնության) օրվա առթիվ:

Ցեղակրոն հայակուռ ուսմունքը ստեղծել է ազգային գաղափարախոս, պետական գործիչ, իմաստասեր եւ ռազմագետ, ռազմիկ եւ սպարապետ Գարեգին Նժդեհը, եւ այդ հզոր ուսմունքն առայսօր համակարգված ու արդեն իսկ գործուն ազգային գաղափարախոսություն է, հայի դրսեւորման մի կուռ համակարգ, ինչը նաեւ բնույթով վերկուսակցական, վերդասակարգային ու վերկրոնական է:

Ցեղակրոն հայորդի – նշանակում է ցեղը կրող՝ հայի գենը կրող, հայկական արժեքային համակարգը կյանքի ուղենիշ դարձրած հայ:

Եվ հայի գենը կրող աշխարհասփյուռ ավելի քան 15 մլն. (եւ շուրջ այդքան էլ ծպտյալ) հայերին է ուղղված այս համազգային շնորհավորանքը:

Հայ արիադավան (հեթանոս), քրիստոնյա, մահմեդական (ծպտյալ) եւ այլադավան ու այլուրեք ապրող հայերը կարո՛ղ են եւ պե՛տք է համախմբվեն Ցեղակրոն-Ցեղահավատ-Ցեղապաշտ գաղափարների շուրջ, ինչը թույլ կտա աշխարհի ավելի քան 200 երկրներում ազգայնորեն աշխուժացնել հայկական տարրն ու հայանպաստ գործունեությունը:

Ցեղակրոն հայը ապագա եւ միացյալ Հայաստանի (Հայկական լեռնաշխարհում) կերտողն ու տերն է լինելու, հայության համախմբողը, ուստի՝ հունվարի 1-ը եւ 14-ը պետք է դառնան աշխարհասփյուռ հայության ազգային ու պետական տոները, ինչը պարբերաբար վեր կհառնի նաեւ հայի գենետիկ ու աստվածատուր զորություններն ամբողջ աշխարհում:

Փա՛ռք Ցեղակրոն հային, փա՛ռք Գարեգին ՆժդեհինՓա՛ռք Հային ու Հայքին:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

14.01.2014թ.քաղաքամայր Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։