Այս իրողությունը կարող է անհեթեթ հնչել, բայց այն դառն ու դաժան փաստ է: Այո՛, հայության գենոտիպը, Հայ տեսակը լրջորեն վտանգված է: Հազարամյակներ շարունակ արարչական մեր տեսակը հաջողությամբ պայքարել է երդվյալ մեր թշնամիների դեմ բուն Հայաստանում (Մեծ Հայք, Փոքր Հայք եւ Կիլիկյան Հայաստան), Մերձավոր Արեւելքում եւ այլուր: Դա եղել է եւ այժմ էլ մնում է կենաց ու մահու ճակատագրական պատերազմ:
Պայքարը հաջողությամբ մղելու համար պետք է ճշտել հիմնական, առավել վտանգավոր եւ թաքնված թշնամիներին: Դրանք են քամական եւ հուդայական ուժերը, որոնց ուղեղային կենտրոնները թիրախ են դարձրել արիական երկրները ու մանավանդ քաղաքակթության օրրան Հայաստանը: Իսկ ինչ վերաբերում է երեւացող (այս կամ այն կերպ) թշնամիներին՝ թուրքերին, ադրբեջանցիներին, քրդերին եւ վրացիներին, ապա նրանք սոսկ խաղազինվոր են այդ ուժերի ձեռքում: Այնպես որ, հարկավոր է այս կարեւոր իրողությունը մեկընդմիշտ հստակեցնել ու զատորոշել, որպեսզի խուսափենք այդ ստոր սադրանքների զոհը դառնալու անհեթեթ դերից: Այդպես եղավ 1915թ. համազգային պատուհասի ժամանակ, երբ քաղաքական մեր ընտրանին չկռահեց համակարգի հրեշավոր ծրագիրը: Եվ ոչ միայն դա. մենք ընկանք մազոխիզմի եւ անհուսության գիրկը ու դեռ չենք կարողանում ազատվել այդ վիճակից:
Հիմնախնդիրների բարդ թնջուկում ոչ պակաս կարեւոր է նաեւ այն հանգամանքը, որ դարեր առաջ մեր սրբազան երկրում նշածս հիմնական ուժերը ստեղծել են հայամերժ ու հայասպան մի միջավայր, որը ծնում եւ վերստեղծում է տականքին: Վերջինս հենց հակահայկական մթնոլորտի ստեղծողն է ու դրսի թշնամական ուժերի հենարանը: Այժմ այն մեծ արդյունավետությամբ գործում է:
Այս տականքի մեջ մեծ տոկոս են կազմում հենց թաքնված այդ հուդայազունները եւ քամականները, ովքեր հազարներով են հաշվվում: Իրավիճակի ամբողջ բարդությունն այն է, որ այդ տարրերը կրում են հայկական ազգանուններ, խոսում են հայերեն եւ ունեն հայկական կրթություն: Այսինքն՝ նրանք լուրջ հակառակորդ են ու իրենց գործերով՝ անկանխատեսելի:
Մեր ասածը մերկապարանոց չհնչելու համար վկայակոչենք նախկին մի հայ մասոնի, ով հայտնի ակնաբույժ էր Լիբանանում: Վերջինս դեռեւս Խորհրդային Հայաստանի ղեկավարներին ուղղել էր գաղտնի մի նամակ, ուր նշվում էր մեր երկրում նախապատրաստվող հուդայական դավադրության թաքուն ծրագրի մասին: Այդ մասին տարիներ առաջ տպագրվեց «Ուրբաթ» թերթում, որի խմբագրության շենքը հրդեհեցին հենց այդ ուժերը: Իսկ այդ անձը, խորհրդավոր հանգամանքներում, թունավորվեց ու մահացավ: Ուշագրավ է, այնպես չէ՞: Պետք է չմոռանալ, որ այդ ուժերը դեռեւս վնասազերծված չեն ու սպառնում են ոչ միայն մեր պետությանը, այլեւ մեր գոյությանը: Մութ ու տարօրինակ այս պատերազմի սցենարում մեծ տեղ է տրված ներքին ճակատին եւ հոգեսպանությանը, այսինքն՝ մեր տեսակի գոյաբանական հիմքերի ոչնչացմանը:
Մենք հաճախ մոռանում ենք, որ այժմյան Եվրոպան ու Եվրոպական միությունը քամական աժեքների կրողն է, որի լավագույն վկայությունները մանկապղծության եւ միասեռականության օրինականացված արժեքներն են (Նիդեռլանդներ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Դանիա, Շվեդիա եւ այլն): Եվրոպական այս երկրներից հետ չի մնում նաեւ Միացյալ Նահանգները: Եվ մենք համառորեն ինտեգրվում ենք այս հասարակությանը, որն աստվածային ոչինչ չունի ու սատանայի ազդեցության գոտում է: Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանի Դաշնությանը, ապա այն էթնիկ առումով զգալի չափով հուդայիզացված, խազարացված ու մոնղոլացված հասարակություն է: Ահա այսպիսի բաներ, որոնք շատ կարեւոր են վճիռներ կայացնելու ժամանակ: Մի՞թե միտումնավոր դատարկված Արեւմտյան Հայաստանի ցավալի խնդիրը ընկալելի չէ մեզ համար:
Իսկ այդ դեպքում ո՞րն է ելքը: Մի՞թե ամեն ինչ որոշված է: Կարծում եմ՝ անհույս եւ անելանելի վիճակ չի լինում: Լավագույն ապացույցը Ավարայրն է, Սարդարապատը, Արցախյան հաղթամարտը եւ, իհարկե, Գարեգին Նժդեհի ռազմավարական սխրանքն ու պատգամը այս օրվա հայությանը (հիշեցնենք, որ հայության մի զգալի հատված հունվարի 1-ին բացառապես տոնեց Գարեգին Նժդեհի ծնունդը, իսկ հունվարի 14-ին՝ Ցեղակրոնության եւ ցեղակրոն հայի տոնը,- խմբ.): Մեր համոզմամբ՝ հարկավոր է համախմբել ազգային առողջ բոլոր ուժերը եւ Հայաստանում հաստատել ազգային համակարգը՝ ազգակործան բոլոր ուժերին չեզոքացնելու իրական տեխնոլոգիաներով ու արժեքային համակարգի միահեծան իշխանությամբ: Պետք է հիշել նաեւ, որ թշնամին պարբերաբար կիրառում է հուսահատության, հուսալքության ու հոռետեսության տեխնոլոգիաներ, արթնացնում կենդանական մեր բնազդները եւ այլն՝ փորձելով մեզ վերջնականապես ծնկի բերել: Այդ վտանգի չեզոքացման լավագույն միջոցը ազգային ոգին է եւ անկոտրում հավատը սեփական ուժերի նկատմամբ:
Մենք պետք է ամեն գնով պահպանենք հոգեւոր Հայաստանը, որը մեր անկախ գոյության հիմքն է ու երաշխիքը: Եթե հանկարծ կորցնենք հոգեւոր մեր տարածքը, ապա արագորեն կկորցնենք նաեւ ֆիզիկական հայրենիքը: Դրա համար էլ օրինաչափ են մեր թշնամիների մշտական հարձակումները Հայոց քաղաքակրթության վրա, քանի որ դա ազգի ոչնչացման կարճ ու արդյունավետ ճանապարհն է: Մշակույթի վերացումից հետո մեծ դժվարություն չէ հայերի ֆիզիկական ոչնչացումը:
Միով բանիվ, մենք միշտ էլ դատապարտված ենք հաղթել եւ այժմ էլ հաղթելու ենք մութ ու պղտոր այդ ուժերին: Եվ այս հաղթանակում մեզ աջակից են տիեզերական ուժերը: Պետք է հիշել, որ պայքարը անընդհատ է եւ դժվարին, բայց ոչ անարդյունք: Հետեւաբար, արժե մարտնչել ու հաղթել: Սա է վիճակի հրամայականը եւ մեր արժանապատվության գիտակցումը:
Ռուբեն Զուրիկյան
«Լուսանցք» թիվ 1 (306), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



