Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Ավելուկով, ոսպով եւ դդմով ապուր
Բաղադրությունը – Ավելուկ – 1 կապ, դդում – 0.5 կգ, ոսպ – 150 գ, սոխ – 250 գ, հալած յուղ կամ կարագ – 100 գ, սալորաչիր – 150 գ, սալորի թթու լավաշ – 50 գ, կարմիր պղպեղ, չոր ծիտրոն եւ աղ:
Պատրաստման եղանակը – Ավելուկը լավ լվանալ, գոլ ջրով թրջել, կտրտել 2-3 սմ երկարությամբ, թողնել մի քանի ժամ՝ այդ ընթացքում 2-3 անգամ ջուրը փոխելով: Խաշել, առաջին ջուրը թափել, որպեսզի դառնահամն անցնի, ապա երկրորդ ջրով եփել, քամել: Պատրաստել սոխառած, վրան ավելացնել եռացրած ջուր եւ ոսպը:
10 րոպե եփելուց հետո ավելացնել ավելուկը, վերջում՝ կտրտած դդումը, սալորաչիրը, թթու լավաշը, համեմել կարմիր պղպեղով:
Եփել եւս 10 րոպե, վերջում լցնել աղը, ծիտրոնը:
Կարելի է ուտել նաեւ սխտորով: Բարի՜ ախորժակ:
* * *
Մարզաշխարհ – Աշխարհի մարզական հեւքից. –
Համահայկական խաղերի կազմկոմիտեն նիստ է արել
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ Հրազդանում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային 1-ին խաղերի անցկացման կազմկոմիտեի նիստ: Հիշեցնենք, որ 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Հայաստանում առաջն անգամ կանցկացվեն Համահայկական ձմեռային խաղեր: Խաղացանկում ընդգրկված մարզաձեւերից 3-ը՝ դահուկ, լեռնադահուկ եւ սնոուբորդ, նախատեսվում է անցկացնել Ծաղկաձորում, իսկ հոկեյ մարզաձեւը՝ Երեւանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
Կազմկոմիտեի անդամները ստացել են համապատասխան հանձնարարկաններ՝ ձմեռային առաջին խաղերը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու համար, մասնավորապես՝ ոստիկանապետին, արտակարգ իրավիճակների եւ առողջապահության նախարարություններին հանձնարարել է ստեղծագործական խմբի աշխատանքները սկսելու առաջին իսկ պահից մինչեւ խաղերի ավարտը սահմանել շուրջօրյա հերթապահություն: Ինչպես ամառային խաղերի ժամանակ, այնպես էլ այս անգամ, նույնիսկ ավիացիայի գլխավոր վարչությանը հանձնարարվել է օդանավակայանում մասնակիցների ժամանման ու դիմավորման համար առանձնացնել «կանաչ գոտի»: Ներկայացվել է նաեւ ստեղծագործական խումբը՝ խաղերի բեմադրող ռեժիսորը Ռուբեն Հովհաննիսյանն է, ռեժիսորը՝ Հրաչ Քեշիշյանը, նկարիչ ձեւավորողը՝ Բագրատ Դիվանյանը: Խաղերի բացման ու փակման հանդիսավոր արարողությունները ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվեն հեռուստաընկերություններով: 2014թ. փետրվարի 24-ից մարտի 2-ը Ծաղկաձորը կընդունի ավելի քան 18 պետությունների շուրջ 300 մարզիկների, ովքեր կհյուրընկալվեն Ծաղկաձորում:
Ամերիկյան ՀԴԲ-ի գործակալներն ուղեւորվել են Ռուսաստան
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոն մի քանի տասնյակ գործակալ եւ այլ մասնագետներ է գործուղել Ռուսաստան՝ Սոչիում անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի ընթացքում ահաբեկչական հնարավոր հարձակումների կանխարգելման գործում օժանդակություն ցուցաբերելու նպատակով: Օլիմպիական խաղերի նախօրեին գրանցվել է այս պետությունների հետախուզական ծառայությունների ներկայացուցիչների միջեւ համագործակցության առավել բարձր մակարդակ: ԱՄՆ-ի ՀԴԲ-ի տնօրենի հայտարարության համաձայն, չնայած ՀԴԲ-ն պատրաստ է ներդրում կատարել օլիմպիական խաղերի անվտանգության ապահովման գործում, միջազգային մարզական խոշոր այս միջոցառման անվտանգության ապահովման համար պատասխանատվությունը վերջին հաշվով ընկնում է ՌԴ իշխանությունների վրա: Մոտ 2 տասնյակ ծառայող կտեղակայվեն Մոսկվայում, եւս մոտ 10 գործակալ կուղեւորվեն Սոչի, որտեղ արդեն իսկ գտնվում են ՀԴԲ-ի որոշ գործակալներ:
Իսկ ԱՄՆ-ի օրենսդիրներից մեկի համաձայն, ՌԴ Սոչի քաղաքում կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին այցելել ծրագրող ԱՄՆ-ի քաղաքացիների անվտանգությունը հնարավոր չէ երաշխավորել, եւ օրենսդիրը այս մասին խոսել է ամերիկյան հեռուստատեսությամբ: «Միացյալ Նահանգներն անում է հնարավորին ամեն ինչ, սակայն այս տարածաշրջանը Ռուսաստանի վտանգավոր տարածաշրջան է՝ Հյուսիսային Կովկասին շատ մոտ գտնվող: Այնտեղ ահաբեկչական կազմակերպություններն ակտիվ են գործում»,- ասել է այդ կոնգրեսականը: ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը եւս հայտարարություն է տարածել, թե ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ նախապատրաստվելու համար, անհրաժեշտության դեպքում Սոչիի օլիմպիական խաղերն այցելել ծրագրող ԱՄՆ-ի մոտ 10 հազար քաղաքացու էվակուացման կազմակերպման համար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսելով օլիմպիական խաղերի անցկացման վայրի շուրջ ստեղծված «երկաթե օղակի» մասին, հանգստացրել է մտահոգ բոլոր կողմերին, բայց չի ժխտել, որ իրական խոցելիությունը պահպանվում է օլիմպիադայի անցկացման տարբեր վայրերից դուրս կամ վայրից վայր տեղափոխվելու ժամանակ: Չնայած այս խոստումներին, ԱՄՆ-ի ԱԳՆ-ն մեկ անգամ եւս զգուշություն ցուցաբերելու կոչ է արել ամերիկացի զբոսաշրջիկներին՝ մասնավորապես Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում պայթյունների եւ պատանդներ վերցնելու հնարավորության կապակցությամբ:
ԱՄՆ-ից բացի, Մեծ Բրիտանիան եւս իր օգնությունն է առաջարկել եւ հնարավոր է այլ երկրներ նույնպես կօժանդակեն Ռուսաստանին: Հայտնի է, որ «Էմիրաթ Կովկաս» կազմավորման չեչեն ղեկավար Դոկու Ումարովը ծրագրել է ահաբեկչական գործողություն իրականացնել Հայաստանում գտնվող ռուսական հիմնարկներից մեկում, եթե Սոչիում չհաջողի։ Անգամ եթե ստույգ չեն այս տեղեկությունները, պետք է զգոն լինել, եւ գուցե Հայաստանը եւս մասնակցի այդ ընդհանուր անվտանգության համակարգի աշխատանքներին, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում:
Գերմանիան կընդունի Հայաստանին
Հայաստանի ֆուտբոլի հավաքականը 2014թ. հունիսի 6-ին Մայնց քաղաքում ընկերական-բարեգործական հանդիպում կանցկացնի Գերմանիայի ընտրանու հետ: Խաղից ստացված ամբողջ հասույթը կփոխանցվի Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ Լիգայի ասոցիացիայի տարբեր հիմնադրամներին: Այս հանդիպումը կլինի վերջինը Գերմանիայի հավաքականի համար աշխարհի 2014թ առաջնությունից առաջ: Գերմանիայի եւ Հայաստանի հավաքականները կհանդիպեն 3-րդ անգամ, աշխարհի 1998թ. առաջնության ընտրական մրցաշարում Գերմանիայի ընտրանին 2 անգամ հաղթել էր մեր ազգային թիմին (5:1, 4:0):
Եվրոպական ֆուտբոլի համասեռական ընթացքը
Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացին պարգեւատրվել է մրցանակով: Մրցանակը ստացել է Voetbal voor iedereen (ֆուտբոլը բոլորի համար է) ծրագրի համար: ՈւԵՖԱ-ն պարգեւատրել է հոլանդացիներին մարզադաշտերում լավ մթնոլորտ ստեղծելու համար, որը հնարավորություն է տալիս հոմոսեքսուալներին նույնպես զբաղվել ֆուտբոլով: Այս մասին նշում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: Ֆեդերացիայի նախագահը նույնպես պարգեւատրվել է կազմակերպության կողմից հոմոսեքսուալներին պաշտպանելու համար:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը – (www.hayary.org) -տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



