Մարդկանց համարակալման վերջին ընթացքը՝ մարմնի մեջ պարտադիր ներդրվելու է միկրոչիփ… Եվրոպական ֆուտբոլի համասեռական ընթացքը… Մեր ավանդապատումները շարքից.- Վայոց ձոր (2-րդ մաս)…

Պարտադիր ներդրվելու է միկրոչիփ

Վերջերս արծարծվեց տարիներ շարունակ ընթացող մարդկանց համարակալման թեման: Լրագրող-մեկնաբան Արմեն Դուլյանն իր ֆ/բ էջում հայտնեց, թե 2014թ. մայիսից սկսած Եվրոպայում ծնված յուրաքանչյուր երեխայի մարմնում պարտադիր ներդրվելու է միկրոչիփ, որպեսզի արբանյակի միջոցով հնարավոր լինի հետեւել երեխաների շարժին… Նա նաեւ նշել է, թե ՀՀ կառավարությանը մոտ կանգնած իր աղբյուրները հենց դրանով են բացատրում Եվրամիության հետ համաձայնագրի շուրջ առկա տարաձայնությունները… Խնդիրը բազմաչարչար է, եւ հատկապես Հայ Արիական Միաբանությունը տարիներ շարունակ պայքարում է այս վտանգավոր հարցի դեմ: Սա վտանգավոր է ինչպես մարդու համար՝ անհատապես, ով դառնում է վերահսկելի (անգամ կառավարելի), այնպես էլ տվյալ պետության եւ այնտեղ ապրող բնակչության համար:

Երբ հայարիները հայտարարում էին, թե մարդկանց համարակալումը գաղտնի ծրագիր է (սիոնիստա-մասոնական կամ աշխարհի գաղտնի կառավարության)… շատերը նրանց ծայրահեղականներ կոչելով նետվում էին սիրելի Եվրոպայի գիրկը: Մարդու համարանիշը փոխեցին սոցքարտով՝ խոստանալով վերացնել թղթաբանությունը երկրում, սակայն բոլոր թղթերի պահանջները մնացին, ավելացավ նաեւ սոցքարտ ներկայացնելու պահանջը Եկան բիոքարտերը, կենսաչափական անձնագրերն ու… մարդկանց մարմիններում միկրոչիփերի տեղադրման փուլերը, ինչի մասին հայ արիները խոսում էին տարիներ առաջ:

Բայց միշտ պետք է հիշել՝ մենք իրավունք չունենք բնածին ու բնապաշտ ազգիցռոբոտի, այսինքն՝ ծառաների մի ամբոխի վերածվելու:

Վահագն Նանյան

* * *

Եվրոպական ֆուտբոլի համասեռական ընթացքը

Հոլանդիայի ֆուտբոլի ֆեդերացին պարգեւատրվել է մրցանակով: Մրցանակը ստացել է Voetbal voor iedereen (ֆուտբոլը բոլորի համար է) ծրագրի համար:

ՈւԵՖԱ-ն պարգեւատրել է հոլանդացիներին մարզադաշտերում լավ մթնոլորտ ստեղծելու համար, որը հնարավորություն է տալիս հոմոսեքսուալներին նույնպես զբաղվել ֆուտբոլով: Այս մասին նշում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նույնպես պարգեւատրվել է կազմակերպության կողմից հոմոսեքսուալներին պաշտպանելու համար:

* * *

Մեր ավանդապատումներըՎայոց ձոր (2-րդմաս)

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-ում

Գնդեվանքգտնվում է Վայոց ձորի Գնդեվազ գյուղի մոտ:

Ա.- Մի երիտասարդ իշխանազն խնդրում է Սյունյաց Սմբատ իշխանի դուստր՝ գեղեցկուհի Սոֆիայի ձեռքը: Սա ասում է, որ ինքը համաձայն կլինի միայն այն դեպքում, երբ իշխանազնը մասնակցի իր առաջարկած մրցակցությանը եւ կարողանա հաղթել իրեն: Պայմանը հետեւյալն էր: Իշխանը պետք է 40 օրում ջրանցք անցկացներ Որոտան գետից մինչեւ Վայոց ձոր, իսկ Սոֆիան էլ նույն ժամկետում կառուցեր մի վանք: Իշխանազնը համաձայնում է, եւ երկուսով գործի են անցնում: 39-րդ օրը լուր է հասնում իշխանազնին, թե Սոֆիան ավարտելու վրա է վանքի կառուցումը: Նա շտապում է հոր մոտ խորհրդի: Հայրը առաջարկում է վերցնել երկար սպիտակ կտավ ու կախել զառիթափից, որպեսզի երբ քամին ծածանի կտավը, թվա, թե ջրանցքն արդեն պատրաստ է եւ ջուրը տեղ է հասել: Իշխանազնը կատարում է հոր խորհուրդը: Ճիշտ է, Սոֆիան ավարտելու վրա էր վանքի կառուցումը, բայց նրա ամբողջ կարողությունն արդեն սպառված էր եւ վանքի գմբեթի վերջին քարերը դնելու համար այլեւս փող չէր մնացել: Նա վաճառքի է հանում իր ականջի գինդերը: Այդ պահին լուր է հասնում Սոֆիային, թե իշխանազնը արդեն ավարտել է ջրանցքը: Սոֆիան նայում է դիմացի քարափից կախված կտավին, որը հեռվից ջրվեժի տպավորություն էր թողնում: Հուսահատությունից բարձրանում է վանքի գմբեթը եւ այնտեղից իրեն նետում անդունդը: Եվ վանքն այդ օրվանից կոչվում է Գնդեվանք՝ Սոֆիայի ականջի գինդերի դրամով շինված լինելու համար:

Բ.- Սմբատ թագավորի կին Սոփիա տիկինը կամեցել է այստեղ մի վանք շինել: Գիշերը երազում տեսել է մի մարդու, ով նրան ասել է. «Սոփիա տիկին, կատարիր մտածածդ»: Եվ տիկինը առավոտյան սկսել է վանքի շինարարությունը: Երբ գործն ավարտել է, տիկինը մոտակա ձորի այրերում վանականներին հրավիրել է նոր վանքը:

Վանականների մեջ եղել է նաեւ Օվանես անունով մեկը, ով ծերության պատճառով չէր կարողանում կանգնել եւ նստած էր աղոթում, ինչի համար նրան Գունտ Օվանես էին ասում: Օվանեսը դառնում է վանքի առաջին վանահայրը, եւ վանքը նրա անունով կոչվում է Գունտ Օվանեսի վանք, Գնդեվանք:

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։