Առաջարկում են ստեղծել ազգ-բանակ – Հայ արիները ողջունում են ԱՍԱԼԱ-ին եւ փորձում ներթափանցել Թուրքիայի ու Ադրբեջանի իշխանությունների մեջ…

Շնորհավորելով հայ ռազմուժի վերածննդի 22-ամյակը, հայ արիականներն ու ազգայնականները նշել են, որ ինչպես հայությունը, այնպես էլ մարդկությունը հայկական բանակ ասելով պետք է հասկանան ու տեսնեն ազգ-բանակ: Սա պիտի լինի հայկական պետականության կարեւորագույն խնդիրներից մեկը: Բանակը մեր միակ վստահելի ինքնապաշտպանական համակարգն է, որի հզորացումն ու արդիականացումը չպետք է այլընտրանք ունենա մեզանում:

Վերոնշյալ հայտարարությունը կարծես նախկին ու ապագա քայլերի հրովարտակ լինի, ինչը շոշափում է հայկական համազգային շահերը (արդեն արձագանքներ կան եւ ոչ միայն հայկական շրջանակներից), ուստի ներկայացնում ենք ամբողջությամբ. «Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը համոզված են, որ մեր պետական զինուժը ոչ միայն ինքնապաշտպանական խնդիրներ ունի լուծելու, ինչը կատարում է փառքով, այլեւ՝ ազատագրական, ինչն էլ հաստատել է Արցախյան ազատամարտում:

Ասել եւ ասում ենք՝ հայոց բանակն իրականում այնքան տարեկան է, որքան ապրում է մեր մոլորակում արարչածին հայ ազգը, իսկ հայ տեսակը գոյություն ունի արարչագործության սկզբիցեւ ունի ռազմի ու զորության Աստված՝ Վահագնը, որին դառնալով կվերագտնի իր բնատուր ուժն ու կարողությունները: Մեր զինուժը արդիականացնելով իր զինատեսակներն ու մարտավարական հնարամտությունները՝ պետք է առավել զորավոր ու հեռահար նպատակներ ստանձնի տարածաշրջանում:

Ինչպես բազմահազարամյա հայոց բանակը, այնպես էլ 22-ամյա վերածնված հայկական զինուժը փառապանծ պատմություն ու անցյալ, նաեւ մարտական ուղի ունի, ինչը պետք է շարունակել:

Եվ փա՛ռք բոլոր ժամանակների հայ մարտիկներին, ովքեր պայքարեցին ու նահատակվեցին հանուն եւ վասն ազգի ու հայրենիքի: Այդօրինակ վերջին սխրանքը տեսանք տակավին վերջերս, երբ հայկական 9 դիրքապահներ հերոսաբար ետ մղեցին ադրբեջանական շուրջ 30 հոգանոց հատուկ պատրաստվածություն անցած հրոսակներին՝ սատկացնելով ու վիրավորելով մոտ 25-ին՝ տալով ընդամենը մեկ զոհ-նահատակ:

Հայը, առավելապես հայ ռազմիկը պետք է զարթնեցնի իր տիեզերագենը եւ իր բնատուր ուժը գործադրելով իր ռազմի ուզորության Աստծո գլխավորությամբ, փառահեղ նախնյաց ճանապարհով պիտի վերատիրի Հայկական բնաշխարհ-լեռնաշխարհին ու համախմբի հայությանը վերամիավորված հայրենիքում: Արցախի ու հարակից հայապատկան տարածքների ազատագրումը միայն առաջին քայլն է այդ ճանապարհին:

Հայ արիականները եւ ազգայնականները պնդում են նախկին բոլոր հայանպաստ ու հայրենատիրական առաջարկները եւ հավաստում, որ պատրաստ են պատկան մարմինների հետ գործել ու նպաստել, որպեսզի.

– Հայկական բանակը դառնա համահայկական, որ սփյուռքյան հատվածի կամավորականները կարողանան անարգել պաշտպանել հայի շահերն ամենուր:

– Մեր զինուժը գործի ոչ թե 50 կամ 100 հազարանոց զորքով, այլ ճկուն կառուցվածք որդեգրի, որ դառնա ազգ-բանակ եւ անհրաժեշտության դեպքում հանդես գա որպես միլիոնանոց զորագունդ:

– Հայաստանում բոլորը՝ մեծից փոքր, տղամարդ, թե կին, հանրային կյանքում անցնեն նախապատրաստական ուղի եւ տիրապետեն զենքից օգտվելու եւ ռազմագիտական առաջնային գիտելիքների:

Եվ քանի որ Ադրբեջանը պարբերաբար հանդես է գալիս պատերազմը վերսկսելու սպառնալիքներով, իսկ Թուրքիան շարունակում է տիրել Արեւմտյան Հայաստանին, Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը հայտարարում են, որ.

– Շարունակելու են համագործակցության փորձերը Ադրբեջանում եւ Թուրքիայում գործող ծպտյալ հայերի ու հայկական կառույցների հետ՝ այդ երկրների իշխանության մեջ ներթափանցելու ուղղությամբ:

– Շարունակելու են համագործակցության փորձերը նաեւ քուրդ, թալիշ, լեզգի եւ այլ ազգային փոքրամասնությունների հետ:

Սա պետք է դարձնել նաեւ պետական քաղաքականություն, որպեսզի պատերազմի վերսկսումը որեւէ թյուրքական պետության կողմից՝ դառնա այդ երկրի կազմաքանդման ու ոչնչացման առիթ: Որպեսզի Բաքվի ռազմատենչ հայտարարությունները այս անգամ ավարտվեն հենց Բաքվում ու՝ վերջնականապես:

Հայ արիականներն ու ազգայնականները ողջունում են նաեւ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ-ASALA) աշխուժացման փորձերը եւպատրաստ են աջակցել հայ վրիժառուական սրբազան գործին: Սա շատ կարեւոր հանգամանք է, քանզի թյուրքական 6 երկրներ (5-ը՝ նախկին ԽՍՀՄ-ական «եղբայրական», որից 3-ն այսօր էլ համարվում են ԱՊՀ-ական «բարեկամական») վաղուց կազմել են համաթուրքական դաշինք եւ կրկին հոխորտում են երբեւե չգոյ «մեծ թուրանի» կամ «մեծ ադրբեջանի» ստեղծման մասին, ինչը նախատեսում է Հայաստանի իսպառ վերացում բուն հայկական հողերում՝ Հայկական լեռնաշխարհում:

Փառապանծ ուղի անցած հայ գաղտնի բանակի ի հայտ գալը խիստ անհրաժեշտություն է, քանի որ ադրբեջանական ահաբեկիչները պատրաստվածություն են անցնում Անկարայում, իսկ մարտական փորձություն՝ սիրիական իսլամիստ ընդդիմադիրների մոտ, համագործակցելով նաեւ «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ:

Այս փաստը պետք է մտահոգի ինչպես հայությանը, այնպես էլ եվրոպական Բալկաններից մինչեւ ռուսական Սախա-Յակուտիա (անգամ ավելի հեռու) եւ չինական Ույղուրստան, ինչպեսեւ ռուսական Թաթարստանից մինչեւ իրանական ու արաբական սփռված տարածքների բնակիչներին, որոնք «մտնում» են մեծ թուրքական հորջորջվող պետության մեջ:

Եվ հունվարի 28-ին, Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը 22-ամյա ու վերհառնող հզոր հայոց բանակին մաղթում են փառահեղ ու մշտական հաղթանակներ՝ հանուն հայոց հողահավաքի ու ազգահավաքի, հանուն հայի առաքելության…»:

«Լուսանցք» թիվ 2 (307), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։