Արեւմուտքի հուսահատ պայքարը – անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքները խեղդում են… Ժողովրդավարության բռնակալ դեմքը – պոռնկության պարտադրանքը դպրոցներում…Մաքսազերծվա՞ծ, թե՞ մաքսային (ռուսախոս) աղանդավորներ…

Արեւմուտքի հուսահատ պայքարը

Եվրոպան արդեն խեղդվում է համասեռամոլների, տրանսվիստիտների, մանկապիղծների, անասունների հետ քնողների ու ամուսնացողների, անսեռ կամ բազմասեռ ամենատարբեր մոլագարների իրավունքներից:

Աշխարհիկ պղծումները քիչ էին, ի հայտ են եկել եկեղեցական «բարեփոխիչներ», որ ամուսնացնում են այս հիվանդ ու խեւաբարո «առաջադեմներին»:

Իսկ այն, որ ընտանիքը պետք է սերունդ տա, բազմանա ու զարգացնի մարդկությանը, մղվել է հետին պլան: Եվ թե ինչ է ծնվելու անսեռ կամ բազմասեռ «առաջադեմներից»՝ անհայտ է (իսկ որդեգրումները շուտով (կհասկանա՛ն վերջապես) անմարդկային կհամարվեն), ու թե ինչ է ծնվելու մարդ կոչվածի եւ որեւէ անասունի խառնուրդից՝ մտածել անգամ չարժե…

Այսօր Եվրոպայում ուժգնանում է հատկապես համասեռական ամուսնությունների դեմ պայքարը: Փարիզը մշտապես եղել է նմանների բարեկեցիկ կյանքի վայր, բայց ֆրանսիացիները կարծես հասկացել են, թե ինչ կեղտի ու աղբի մեջ են հայտնվել: Ավելի քան 500 հազար մարդ է մասնակցել նույնասեռ ամուսնությունների դեմ վերջին ցույցին, եւ կարգը փողոցներում պահպանելու համար գործել է ավելի քան 1500 ոստիկան:

Նույնասեռ ամուսնությունների օրինականացումը նախագահ Ֆրանսուա Օլանդի նախընտրական խոստումներից է: Օրինագծի քննարկումը զանգվածային բողոքի պատճառ էր դարձել, բայց օրենքն ընդունվեց, իսկ 2013թ. մայիսի 29-ին Մոնպելյեում անցկացվեց տղամարդկանց առաջին պսակադրությունը: Ֆրանսիացիները փորձում են ընդդիմանալ: Փարիզի կենտրոնում հացադուլ է անում Բեատրիս Բուրժը, ով ի նշան բողոքի ապրում է փողոցում: Վրան է տեղադրել Էյֆելյան աշտարակի հարեւանությամբ ու տեղավորվել երկրի խորհրդարանի հարակից նստարաններից մեկին:

Նա հայտնի է որպես ավանդական արժեքների պաշտպան, գլխավորում է «Ֆրանսիական գարուն» շարժումը, որը դեմ է միասեռ ամուսնություններին: Ֆրանսուհին պահանջում է երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրաժարականը՝ նշելով, որ խորհրդարանը հեշտությամբ կարող է սկսել գործընթացը եւ կսպասի դրան: Քանի դեռ չի սկսել, սպառնում է հացադուլը շարունակել:

Արման Դավթյան

Ժողովրդավարության բռնակալ դեմքը

Գերմանիայում էլ է ուժգնանում պայքարը համասեռամոլության դեմ: Ծնողները բողոքում են դպրոցներում հոմոսեքսուալիզմի քարոզի դեմ, իսկ Բադեն-Վյուտեմբերգում կազմակերպվել է բողոք՝ «Ո՜չ՝ 2015-ի կրթական ստանդարտին եւ ծիածանային գաղափարներին»:

Հիշեցնենք, որ բնության գեղեցիկ հրաշքներից մեկը՝ ծիածանն իր գույներով, որպես իրենց դրոշ «սեփականացրել» են հակաբնականները…

Եթե սրանց գոյությունը ծաղր է մարդկության նկատմամբ, ապա ծիածանի գույները սեփականացնելն արդեն ծաղր է բնության հանդեպ… եւ բնական պատիժն անխուսափելի է…

Իսկ գերմանական նշյալ քաղաքում 100 հազարից ավելի ծնողներ դեմ են դուրս եկել տեղական կառարավարման մտադրությանը՝ 2015թ. դպրոցներ ներմուծել «Սեռային բազմազանության ընդունումը» առարկան: Ծնողները պնդում են, որ դպրոցներում չի կարելի քարոզել այլասերություն՝ ընդդեմ այլատյացության քողի տակ:

2009թ. Գերմանիայի Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ դպրոցական դասերը «Սեռական լուսավորման» մասին պարտադիր են բոլոր աշակերտների համար՝ անկախ դավանանքից ու ծնողների կամքից: Ինչը անբարոյականացման պաշտպանությանն ուղղված աննախադեպ որոշում էր…  Ընդ որում՝ տնային պայմաններում կրթվելը Գերմանիայում արգելված է հիտլերյան ժամանակներից:

Հայտնի է մոտ 10 դեպք, երբ նորմալ ծնողներին ձերբակալել են, քանի որ նրանց երեխաները հրաժարվել են այդ դասերից:

Վահագն Նանյան

Մաքսազերծվա՞ծ, թե՞ մաքսային աղանդավորներ

Արդեն սովորականի պես մի բան է դարձել, երբ փողոցում կանայք են մոտենում ու քաղաքավարի բարեւելուց հետո առաջարկում «ծանոթանալ բուկլետներում նշված տեղեկատվությանը՝ առ այն, թե ինչ անել լավ ու նաեւ առանց մեղք գործելու ապրելու համար», կամ՝ «թե այն աշխարհում ինչպիսի երջանկություն ու խաղաղություն է մեզ սպասվում»:

Սրանց պատճառով՝ անգամ շտապում ենք կոպտել կամ խուսափում ենք փողոցում ինչ-որ բան հարցնելու համար մեզ մոտեցողին ժպտերես լսել… մտածելով, որ հերթական աղանդավորականներն են՝ նորից հոգեորսի դուրս եկած:

Մի նոր բան էլ է հայտնվել մեր «հոգեւոր» կյանքում, «Լուսանցք»-ը այս խնդրին համառոտ անդրադարձել է, բայց կարծես ծավալվում է վտանգը: Մեր տան դռները թակող «մեզ փրկողներ» կան արդեն, որ դիմում են նաեւ ռուսերեն:

Այս աղանդավորները մեկ այլ պատվիրված ճշտում էլ են կատարում ըստ ամենայնի, թե ովքե՞ր են տիրապետում ռուսերենին եւ ինչպե՞ս են տրամադրված այդ օտար լեզվի նկատմամբ: Ոմանց այդպես ռուսերենով դիմելը նաեւ մոլորության մեջ է գցում եւ տան տերերը նախապես չեն պատկերացնում, որ աղանդավորականների հետ գործ ունեն:

Բայց ամեն բան ճշտելուց հետո, արդեն ռուսալեզու բուկլետներ են առաջարկում:

Այս առումով համացանցում կես կատակ կես լուրջ գրեցին, թե աղանդավորականներն արդեն մտել են Մաքսային միություն:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։