ԱրԷգԱկ-ն առաջվա պես սնում է Հայ-Արիներին – Քուրմ Արեգ (ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ)… «Մեր ավանդապատումները» շարքից – Արարատի մարզ…

Ծառերն արմատներ ունեն, իսկ մարդիկ՝ անցյալ: Հատիր արմատները՝ կչորանա ծառը: Նույնն էլ պատահում է այն մարդկանց հետ, որոնք չեն ուզում իմանալ սեփական ազգի անցյալը: (Չինգիզ Խան)

…Հիշեցնեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի  խոսքերն այս առումով, ով յուրօրինակ ձեւով է բացատրում այս ամենը. «Այսօր «առաջադեմ մարդկություն» կոչվածը պաշտպանում է բացառապես անբարոների ու այլանդակների, խեւերի ու մոլագարների, ընչաքաղցների ու ստորների, դավաճանների եւ ուրացողների իրավունքները, նրանց իրավունքները, որոնք (ոչ՝ ովքեր), միանշանակ հեռացել են արարչական արարման արդյունք ՄԱՐԴ-ու աստվածազարմ էությունից, ինքնությունից ու կերպից…

* * *

Եվրոպան, ավելի ստույգ՝ եվրոպական մարդկային կերպարանքի պաշտպանները, այլեւս գիտակցում են, որ մարդկային կերպարանքից  (նաեւ ի վերուստ տրված առաքինություններից ու առաքելություններից) համատարած հրաժարումով, սլանում է կործանման, ինչը հայ արիների բնորոշմամբ՝ ասուն մարդուն իջեցնում է անասուն կենդանու կարգավիճակի, ավելին՝ սեռամոլագարական տվայտանքներով՝ անգամ անասնական կարգավիճակից էլ են գահավիժում…

Մի՞թե այս ամենը չեն տեսնում մեր ավանդապաշտ եւ սկզբնական արմատներ ունեցող ազգի պատասխանատու ներկայացուցիչները, որ պատրաստ են ամեն վայրկյան զիջելու այն ուժերին (գուցե արդեն կտրվե՞լ են արմատից), որոնք այլեւս մարդատեսակ չեն, եւ բացառապես մարդանմանների նոր տեսակ են սարքել, որ պատրաստ է հրաժարվել մարդկային բոլոր դրսեւորումներից:

Մի՞թե մենք էլ պետք է հասնենք արեւմտյան այս մարդանմանների վիճակին, որ եվրոպական մարդկային կերպարանքի պաշտպանների նման հուսահատ քայլերի դիմենք: Մի՞թե հասկանալի չէ, որ մեզ փորձում են հլու անասունի վիճակի հասցնել, միայն ուտել-լափելու եւ սեքսին տրվելու գիտակցությամբ:

Հիշեցնեմ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքերն այս առումով, ով յուրօրինակ ձեւով է բացատրում այս ամենը. «Այսօր «առաջադեմ մարդկություն» կոչվածը պաշտպանում է բացառապես անբարոների ու այլանդակների, խեւերի ու մոլագարների, ընչաքաղցների ու ստորների, դավաճանների եւ ուրացողների իրավունքները, նրանց իրավունքները, որոնք (ոչ՝ ովքեր), միանշանակ հեռացել են արարչական արարման արդյունք ՄԱՐԴ-ու աստվածազարմ էությունից, ինքնությունից ու կերպից: Ոչ ոք մեր մոլորակում, որ ունի ծավալվելու եւ դա զանգվածաբար իրականացնելու միջազգային հնարավորություն, չի պաշտպանում  արարչածին մարդ մնացած ՄԱՐԴ-ու իրավունքները, ինչը նշանակում է մեր մանկության հեքիաթների՝ Բարի եւ Չարի ուժերի կռիվները, միշտ էլ իրականություն են եղել ու պետք է այս իրական հեքիաթը հասցնել ավարտին՝ Բարին պիտի հաղթի Չարին: Եվ այնժամ Երկնքից կընկնեն հեքիաթի 3 խնձորները, որն իրականում Արարչի, Աստվածների եւ Նախնյաց հոգիների տեսքով կտրվի մեզ: Միայն այսպես ՄԱՐԴ-ը կդառնա իր արմատ-ակունքներին, իսկ այդ ՄԱՐԴ-ը ունի ԱԶԳԱՅԻՆ պատկանելություն, ինչից էլ այսքան վախենում են մարդանմանները, որ չունեն ծագում, անհայրենիք են ու անապագա: Սրանք իրենց նմանների աշխարհ են ուզում ստեղծել, որ հաղթի Չարը…»:

ՀԱՄ առաջնորդը նաեւ պնդում է, թե «շուտով ամեն բան կենտրոնանալու է Հայաստանի ու հայության շուրջ, քանզի Հայկական լեռնաշխարհն այն բնատարածքն է (անկախ  այն բանից, որ այսօր զավթարարներն են իշխում մեծ մասում), որ կենտրոնն է երկրային արարման, եւ Տիեզերական Գարնան հզոր ալիքն ավելի քան 5 տարի պտտում է Բարի Առանցքը, որի հիմքը Արարատյան լեռնաշխարհն է՝ Մեծ ու Փոքր Մասիսներով: Շատերը չեն էլ հասկանալու, թե ինչու եւ ինչպես ամեն բան սկսեց պտտվել ի շրջանս յուր… Արդեն ասել եմ եւ կրկնեմ. Չարը՝ Տիեզերական Ձմռան շրջանում, երբ ԱրԷգԱկ-ը (Ար-ական եւ Է(Ի)գ-ական Ակ-ունքը) ամբողջ ուժով չի սնում Արիներին (Հայ-Արիներին), բոլոր բնածին ազգերից հիմնահատակ ոչնչացման առաջ կանգնեցրեց միայն Հայ Տեսակին: Մարդկանց գիտակցությունից հանվեցին Արարիչն ու Արարչական ամեն բան... Մի Չարի Աստված սարքվեց եւ… Միայն Հայ Աստվածների գոյությունը դրվեց հարցականի տակ… Փորձեցին մեր Արարչածին Աստվածներին իսպառ ջնջել համաշխարհային հոգեւոր-մշակութային ու պատմա-քաղաքական հիշողությունից: Այսօր, անգամ կրոնավորները, խոսում են հույն, պարսիկ, հնդիկ, հրեա, եգիպտացի կամ այլ Աստվածներից, բացառությամբ՝ Հայ… Կարծես ՆՐԱՆՔ չեն էլ եղել, կարծես Հայք-Հայաստանը եւս չի եղել աշխարհակալ ու քաղաքակրթաստեղծ, կարծես Հայկական լեռնաշխարհը չէ մարդկության արարման ու փրկության վայրը… Այս ամենի վերջն է գալիս, այս Չարի աշխարհն է կործանվում այլեւս, ինչի մասին ահազանգում են պարբերաբար, բայց այլ՝ սին մտահոգությամբ: Գալիս են Տիեզերական Արդարության, ուրեմնեւ՝ Բարի ու Բարիի ժամանակները՝ Հայի ու մեր հավերժական Առաքելության ու նաեւ… Ամենայն բացահայտումների ժամանակները»:

Քուրմ Արեգ

ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ

* * *

Մեր ավանդապատումները – Արարատ

Այս մարզի տարածքը, ըստ 7-րդ դարի «Աշխարհայոց»-ի ընդգրկում է Այրարատ աշխարհի Ոստան Հայոց, Ուրծ, Արած գավառները եւ Մազազ գավառի մի մասը, 2096 քառ. կմ է: Հետաքրքիր է, որ ըստ նշված աղբյուրի տվյալների, Ոստան Հայոց, Ուրծ եւ Արած գավառների տարածքները միասին կազմել է 2175 քառ. կմ: Եթե նկատի ունենանք, որ Արած գավառի մի մասն այժմ Նախիջեւանի կազմում է, ապա ստացվում է, որ մարզի տարածքը մոտավորապես համընկնում է «Աշխարհայոց»-ի տվյալներին: Ընդ որում, Ոստան գավառն էլ միշտ կարեւոր ու կենտրոնական դիրք է գրավել, այնտեղ են գտնվել հայոց Արտաշատ եւ Դվին մայրաքաղաքները, եղել է Արշակունի թագավորների արքունական կալվածքը: Երկրի համար քաղաքական, տնտեսական, մշակութային կենտրոն էր, ինչպեսեւ Հայաստանով անցնող միջազգային առեւտրական ճանապարհի հայաստանյան ամենաբանուկ խաչմերուկներից մեկը:

Եվ այսպես: Արարատ անունը ի սկզբանե, անխզելիորեն, կապված է հայի ծագման ու հարատեւման հետ: Այդ անունով է կոչվում նրա խորհրդանիշը հանդիսացող լեռը, որն ամենաբարձրն է ոչ միայն Հայկական լեռնաշխարհում, այլեւ ամբողջ Մերձավոր արեւելքում (Մասիսը՝ 5165 մ, Սիսը՝ 3925 մ): Գոգավորությունը (դաշտ) եղել ու մնում է ոչ միայն որպես մի բարեբեր ու հազարամյակներ առաջ յուրացված հողակտոր, այլեւ «թափառող մայրաքաղաքների» երկրի՝ Հայաստանի համար 13 մայրաքաղաքներից 5-ի հիմնադրման վայրը՝ Արմավիրից մինչեւ Երեւան: Ի թիվս այլոց, Արարատի անունն է կրում Հայաստանի Հանրապետության գողտրիկ անկյուններից մեկը՝ Արարատի մարզը՝ Արարատի անթարթ հայացքի ներքո:

* * *

Մեծ Մասսի Բլուրներ - գտնվում են Մեծ Մասիսի արեւելյան լանջին: Ասում են թե՝ ժամանակին մի հարուստ վաճառական իր քարավանով գնալիս է եղել Պարսկաստան: Այստեղ, մի սառն աղբյուրի մոտ, նա կանգ է առել շունչ քաշելու: Կուշտ ուտելուց հետո վաճառականը խմել է աղբյուրի ջրից եւ ապա թքել մեջը: Աստծու հրամանով նա իր ուղտերի հետ տեղն ու տեղը քար է դարձել, որից եւ կազմվել են այս բլրանման բարձունքները:

Սուրբ Հակոբա Աղբյուր - գտնվում է Մասիս լեռան ստորոտին: Երբ մորեխ ու թրթուռ է լինում, շրջակա բնակիչները այստեղից ջուր են բերում եւ ցրում դաշտերում: Ջուրն իր հետ բերում է վնասակար միջատներին ոչնչացնող սեւ ու սպիտակ փետրավոր թռչուններ, որոնք էլ փրկում են գյուղացիներին՝ ոչնչացնելով թրթուրներին:

Բադերի լիճ - գտնվում է Երեւանից Արտաշատ տանող խճուղու եզրին: Ձմռանը այստեղ ժամանակին մեծ քանակությամբ բադեր են իջել՝ իրենց կողմը գրավելով որսորդների ուշադրությունը:

Դրանից էլ լիճը կոչվել է Բադերի լիճ:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

«Լուսանցք» թիվ 3 (308), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։