ՎՐԱՍՏԱՆԸ ՀԻՄԱ ՄԵԶ Է ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐ ՏԱԼԻՍ

Վրաստանի ներկայիս գունավոր իշխանությունները դեռ գունափոխության պետական մարմինների ընտրության ընթացքում, վարում էին ծրագրված հակահայկական քարոզչություն: Այդ մասին եղան նաև սկանդալային բացահայտումներ և ՀԱՅ լինելը համարվեց խիստ վտանգավոր կյանքի ու գործունեության համար…

Մի պահ այդ քաղաքականությունը կարծես հանդարտվեց, երբ հայկական ու օտարերկրյա ԶԼՄ-ները բարձրաձայնեցին դրա մասին, սակայն, այսօր հակահայկականությունը վերստին դարձել է վրացական պետական-պաշտոնական քաղաքականություն:
Արդեն Վրաստանի խորհրդարանի նախագահ ոմն Բուրջանաձե, լուրջ դեմք ընդունած հիստերիկ տիկնոջ կեցվածքով, Թիֆլիսում (Տփղիսում) կայացած միջազգային խորհրդաժողովում փորձում է փնովել Հայաստանի Հանրապետությանը որպես ոչ եվրոպական երկրի: Հակահայկական հայտարարություններ անելուց հետ չեն մնում նաև Վրաստանի արտգործնախարարը և այլ տրամաչափի պաշտոնյաներ: Վրաստանը ոչ միայն դեմ է Կարս-Գյումրի երկաթգծի վերաբացմանը կամ հայանպաստ որևէ ծրագրի, այլ նաև ծրագրված հայաթափում է պատմական Հայկական Ջավախքը, ձգտելով այնտեղ բնակեցնել թուրք-մեսխեթներ ու վրացիներ: Մենք բազմիցս նշել ենք վրացիների հակահայկական քաղաքականության հիմնական ոլորտները ազգային, հոգևոր, մշակութային, կրթական և այլ: Իսկ ինչքան հայեր հարկադրված դարձան վրացի, որ աշխատանք ու ապրուստ ունենան…
Թե ինչ է նշանակում Վրաստան կամ վրացի, դեռևս հայտնի չէ, նման երկիր ու ազգ առ այսօր չկա կազմավորված: Ով է վրացին. աբխազը, աջարը, օսը, սվանը, մեգրելը, իմերեթցին, գուրիացին, լեզխումցին… Որն է Վրաստանը. Աբխազիան, Աջարիան, Օսեթիան, Ջավախքը, Սամեգրելոն, Գուրիան և Իմերեթիան, թե Տփղիսը… Այլ ազգերի ձուլած ու այլ երկրների հաշվին պետություն կազմած ՙվրացին՚ դարձե¯լ է տարածաշրջանի օրվա եվրոպացին և դասեր է տալիս մեզ:
Մենք կրկին կոչ ենք անում և այսօրվա, և վաղվա մեր իշխանություններին, լրջորեն խորհել Վրաստանի հետ հետագա հարաբերություններում և լուծել Ջավախքի հարցը…
 

Հայ Արիական Միաբանության

գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։