Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ՝ դեպի Տիեզերքի Արարիչը… Ձոներ՝ առ Տիեզերքի Արարչը… Հայկական խոհանոց – Հայոց Տրնդեզին ընդառաջ…

Հայոց Տրնդեզ. Երկրային ԱրԷգԱկ-ի հետ՝ դեպի Տիեզերքի Արարիչը

Այսօր Երեւանի Կարմիր բլուր պատմական տարածքում Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման անդամները կկատարեն Հայոց Տրնդեզի ծիսական ու տոնական արարողություն: Ծիսական կարգն ու տոնական մասը կանցկացնեն ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի ներկայացուցիչները՝ քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը:

Արարողությանը կմասնակցի նաեւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը, ով կներկայացնի Հայոց Տրնդեզի՝ Տերն ընդ առաջի հավիտենական խորհուրդն ու տիեզերահաս իմաստը:  Տրնդեզ – Տիառն ընդ առաջի տոն, Տերն ընդ առաջ՝ Տիրոջն առաջ գնալու տոն:

Այդ օրը կրակներ վառելը, Տրնդեզ անելը՝ խորհուրդ ունեցող կրակ վառելը (կրակե դեզ վառելը)՝ Երկնային Արէգակի Երկրային արտացոլանքի խորհուրդն է նախանշում, եւ Արէգակը (Արական ու Է(Ի)գական Ակունքը)՝ որպես Երկրի Կյանքի Պահապան-Ակունք է փառաբանվում:

Սա է պատճառը, որ արի մարդիկ հաճախ Տերն ընդ առաջը նաեւ որպես Տրնդեզ են նշում: Իսկ Տիեզերքի (Ամենայնի) միակ Արարողն ու Տերը՝ Արարիչն է, ում էլ փառաբանում են արիական հայերն ու հեթանոս-արիադավան ազգայնականները:

Յուրաքանչյուր տոն նորոգումի իր խորհուրդն ունի եւ վերածնում-վերանորոգում-վերականգնում է կապը Տիեզերական Իրականության եւ Օրինաչափությունների հետ: Բնական ազգերի համար ծիսական տոները կյանքի անբաժան մաս են կազմում:

Այսօր կփառաբանվի Տիեզերքի Տերը՝ Արարիչը, Ամենայն Ստեղծին՝ Ամենայն Ակունքի Արարողը, Ում արարած մարդիկ Արէգակի խորհուրդ կրակներով ընդառաջ կգնան Նրան՝ իրենց սերն ու երախտագիտությունը հայտնելով, Երկրային Գարնան (Կյանքի) Վերածննդի սպասումով…

Խորհուրդ Երդումի

Հա՛յր իմ ԱրԱրիչ,

Մա՛յր իմ Բնություն,

Տու՛ն իմ Տիեզերք.

Սիրու՜մ եմ ես Ձեզ,

Գալի՜ս եմ ես Ձեզ,

Կհասնե՜մ ես Ձեզ…

- Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողակարգ կանցկացնի Արարատի մարզի Ազատավան բնակավայրում:

Մասիսների հայացքի ներքո կվառվի Ծիսական Կրակը՝ Արեգակի խորհրդանիշը Երկրում, եւ հայ արիների քուրմ Մանուկը եւ քրմի թեկնածու Աշոտը կկատարեն հոգու ծես՝ փառաբանելով Տիեզերքի Տիրոջը՝ Արարչին, նաեւ Հայ Աստվածներին ու Հայոց փառահեղ նախնյաց: Կփառաբանեն նաեւ հեռվից շողացող Մասիսներին ու Հայրենիքը Հայոց, որ պիտի դառնա Միացյալ Հայաստան – Հայք:

Տոնական միջոցառմանը կմասնակցեն նաեւ Կարմիր բլուրից ժամանած ՀԱՄ ղեկավարները, կհնչեն գինեձոներ ու փառաբանումներ, հայ արիականներն ու ազգայնականները բոցաշունչ պար կբռնեն կրակի շուրջ, կերգեն-կպարեն ու կերկրպագեն Արարչին:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

Ձոն Արարչին

- ՏԵՐ
Ամենաստեղծ եւ Ամենազոր,-
Մեր կյանքի Ակունք-Արարչաբնույթ,
Երազների կուռք-երազ արթմնի…
Նու՜րբ եթերական, բայցեւ իրակա՛ն,
Ահե՛ղ, զորավո՛ր Հա՛յր մեր փառավո՜ր,
Յուրաքանչյուրիս Գենի արձագանք,
Ների՛ր մեզ Դու Տեր, Արարի՛չ Բարի,
Իմաստ տու՛ր նորից ու Քե՛զ ուղղորդի,-
– Կանչը մեր հոգու,
– Զարկերը՝ սրտի,
– Միտքը՝ ուղեղի,
– Փա՜ռքն ու աղոթքը՝ կյանքի ու մահի…
- Տե՛ր Ամենայնի:

Իմ մե՞ջ փնտրեմ Քեզ Տեր

Սիրու՜մ եմ Քեզ Տե՜ր,-
Քո աներեւույթ Մարմինն ու Հոգին

Կարծես տեսնում եմ հոգուս մտքի մեջ…
Որի ներսում էլ գոյատեւում եմ

Ու կրում Գենը Տիեզերային…
Բայց, ների՛ր Դու Տե՛ր՝

Արարիչ-Հա՜յր իմ,-
Քո զավակին փոքր-ինչ համարձակ,

Որ կարծում է՝ թե Դու իր մեջ ես,
Ինչպես նա՝ Քո մեջ…
Մի տարբերությամբ սիրասուն Տե՜ր իմ,-

Որ ապրելով Քո Շնչող Մարմնում՝
Ես Քեզ կրում եմ իմ փոքրիկ Գենում,

Մտքիս մեջ, հոգում ու… երազներում,-
Անծայր Մարմինդ՝ իմ փոքրիկ մարմնում…

Փա՜ռք Քեզ Արարիչ, ես Քե՛զ եմ փնտրում նաե՛ւ
Տիեզերքի հեռաստաններում…

ՀԱՅԱ` որ ՀԱՅ էս  

Արարման խորիմաստ մի խորհուրդ
Տիեզերածնության Երկունքից
Դրոշմվեց Տիեզերքի Ակունքին. –
Արարիչն արարեց Աստվածներ
…………………………………………….
Խորիմաստ խորհուրդն արարչական
Կերտեց նախահիմքն աստվածային`
Որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին. –
Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ (ՀԱՅ)…
…………………………………………………………
Աստվածային համակարգը Հայկական
Դարձավ յուրայինն Արարչի,
Եվ Մեծ Աստվածն էր` Հայր Արա-ն (Ար-Ա). –
Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)…
…………………………………………………………..
Եվ արդ` թույլ տուր ինձ Արարիչ,
Ես էլ կոչեմ Քեզ` ՀԱՅԱ. –
Ակունքը` Հավերժող Առաքելության Յուրաբնույթ (ՀԱՅ-Ա),
Զի Ակունքն ես Դու ամենայն եւ Արմատն ես ամենայնի
………………………………………………………………………

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

* * *

Հայկական խոհանոցՀայոց Տրնդեզին ընդառաջ

Փլոլ

Բաղադրությունը- Հորթի միս – 0.5 կգ, ձու – 1 հատ, մածուն – 2 ճաշի գդալ, ջուր- 100 գ, ալյուր – 250 գ, սոխ – 400 գ, յուղ – 70 գ, սպանախ – 2 կապ, սպիտակ պղպեղ, հոտավետ պղպեղ, թթվասեր, աղ:

Պատրաստմանեղանակը - Հորթի մսի 250 գրամը աղալ, 250-ն էլ՝ խաշել եւ խորանարդիկների ձեւով կտրատել:

Անցնել մանթիի պատրաստմանը: Դրա համար ձուն, մածունը, ջուրը, ալյուրը եւ աղը խառնել, խմոր անել եւ թողնել 10 րոպե հանգստանա: Այս ընթացքում պատրաստել մանթիի միջուկը: Աղացած միսը, 100 գ սոխը լավ խառնել, աղով եւ սպիտակ պղպեղով համեմել:

Հետո պատրաստի խմորը բացել, կլոր-կլոր կտրատել, միջուկը դնել մեջը, լուսնաձեւ փակել, ամրացնել: Արդեն պատրաստի մանթիները դնել սառնարանը: Հիմա պետք է խորանարդիկների ձեւով կտրտած միսը սոխառած անել 300 գ սոխով եւ յուղով, ու սա լցնել մսի արգանակի մեջ: Եռալուց հետո ավելացնել մանթիները: Հենց վրան նորից եռ գա, պետք է համեմել աղով ու սպիտակ պղպեղով: Սրանից հետո էլ մեջը լցնել կտրտած սպանախը եւ կրակի վրայից վերցնել:

Մատուցել թթվասերով եւ հոտավետ պղպեղով:

Փուռնիկ 

Բաղադրությունը - Բոված կանեփ – 0.5 բաժակ, ծիրանաչիր – 100 գ, սալորաչիր – 100 գ, սեւ չամիչ – 100 գ, խնձորաչիր – 100 գ, ընկույզ – 1 բաժակ, ալյուր – 400 գ, թթխմոր – 1 ափի չափ, աղ – 0.5 թեյի գդալ, կաթ – 1 բաժակ:

Պատրաստմանեղանակը - Միջուկը պատրաստելու համար չրերը մանր կտրատել, ընկույզը լավ ծեծել, խառնել կանեփին: Խմորը պատրաստելու համար խառնել ալյուրը, թթխմորը, աղը, կաթը:

Խմորը թողնել՝ մինչեւ հասունանա: Հետո խմորը բաց անել, լցնել միջուկը, փաթաթել, թողնել հանգստանա: Այնուհետ թխել ջեռոցում 2500-ի տակ՝ 20 րոպե:

Խաշիլ

ԲաղադրությունըՓոխինձ – 1բաժակ, ջուր – 1 լ, յուղ – 1 ճաշի գդալ, կաթ կամ թան՝ ըստ ճաշակի, աղ:

Պատրաստմանեղանակը  – Բոված ցորենից պատրաստել փոխինձ:

Կաթսայով ջուրը եռացնել, ավելացնել աղ: Կաթսան կրակից վերցնել, խառնելով ավելացնել փոխինձը եւ լավ հարել, որպեսզի գնդիկներ չառաջանան: Հետո կաթսան կրկին դնել մարմանդ կրակին եւ փոխինձն անընդհատ խառնել՝ մինչեւ թանձրանա:

Մատուցելիս ավելացնել յուղ եւ կաթ կամ թան՝ ըստ ճաշակի:

Արքայականաղցան

ԲաղադրությունըԿարմիր կաղամբ – 50 գ, սպիտակ կաղամբ – 50 գ, սպանախի տերեւ – 50 գ, նռան հատիկներ – 50 գ, դդում – 100 գ, ընկույզ – 25 գ, նուշ – 25 գ, հոնի թանձրահյութ – 100 գ, բուսայուղ – 20 գ, աղ, սպիտակ պղպեղ:

Պատրաստմանեղանակը -Թանձրահյութը պատրաստելու համար կորիզահան արած 100 գ հոնը եռացնել 50 գրամ ջրով, թողնել սառչի: Հարիչով խփել, ավելացնել բուսայուղը, աղը, սպիտակ պղպեղը: Նորից հարիչով խփել՝ մինչեւ թանձրանալը եւ դնել մի կողմ:

Մատուցելիս ափսեի մեջ առանձին-առանձին դասավորել կտրտած կաղամբները, սպանախի տերեւները, ձողաձեւ կտրտած դդումը, ավելացնել նուռը, ընկույզը, նուշը եւ այս ամենի վրա լցնել հոնի թանձրուկը:

Հայկականխոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

CNN-ը «Սոչիի 9 անակնկալները» խորագրով հոդվածում նշել է, որ  այս օլիմպիական խաղերի ընթացքում զբոսաշրջիկներին մատուցվող խոհանոցը առավելապես հայկական է: Ճիշտ է՝ Սոչիի բնակչության 20%-ը հայեր են, բայց օգտվողներն ավելի շատ են: Նման անակնկալներ կարող են միշտ լինել, եթե…

«Լուսանցք» թիվ 4 (309), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։