Միասեռականներին ազատազրկում են (Հայաստանի համար օգտակար նախագիծ)… Հայկական խոհանոց – Արիշտայով սնկապուր… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Միասեռականներին ազատազրկում են

Ուգանդայի նախագահ Յովերի Մուսեվենին օրենք է ստորագրել. որի համաձայն երկրի սեռական փոքրամասնություն կազմող քաղաքացիները երկար ժամանակով կդատապարտվեն բանտային ազատազրկման՝ նույն սեռի մարդկանց հետ հարաբերություններ ունենալու համար:

Աֆրիկյան պետության նախագահը հայտարարել է, որ միասեռականությունը «հրահրվում է արեւմտյան լոբբիստների կողմից»:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման շտապել է հայտնել, թե օրենքի ընդունումը պաշտոնական Կամպալայի համար հետ քայլ կդառնա ու կբարդացնի հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Ուգանդայի սեռական փոքրամասնության ներկայացուցիչները մտավախություն են հայտնել երկրում միասեռ զույգերի հանդեպ բռնության մակարդակի բարձրացման կապակցությամբ, հատկապես, երբ հրապարակել են երկրի 200 ամենահայտնի համասեռամոլների ցուցակը:

Դա տեղի է ունեցել երկրում ԼԳԲՏ հանրության ներկայացուցիչների համար բանտային պատիժների մասին օրենքի ուժ ստանալուց 1 օր անց: Ցուցակում հայտնվածներից շատերը հրապարակավ չէին հայտնել իրենց սեռական կողմնորոշման մասին:

Օրենքը առաջին անգամ հանցանք կատարելու համար նախատեսում է 14 տարվա ազատազրկում եւ ցմահ բանտարկություն է սահմանում «արմատացած հոմոսեքսուալիզմի» համար:

ԱՄՆ-ին հետեւել են Դանիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները՝ հայտարարելով, թե սահմանափակել են օգնությունը Ուգանդային: Ստացվում է՝ ԱՄՆ-ն ու ԵՄ-ն օգնություն հատկացրել են միայն սեռական կողմնորոշումից շեղվածներին:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը դեռ պիտի ներկայացնի նման օրենքի նախագիծ, եւ լավ կլինի «14 տարվա ազատազրկում եւ ցմահ բանտարկություն» ձեւակերպումները տեղ գտնեն այնտեղ:

* * *

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Արիշտայով սնկապուր

Բաղադրությունը – Կարագ – 50 գրամ, արիշտա – 100 գրամ, սունկ – 400 գրամ, կարտոֆիլ – 100 գրամ, հավկիթ – 1 հատ, խնձորի քացախ – 1 ճաշի գդալ, աղ, սպիտակ պղպեղ, համեմ:

Պատրաստման եղանակը – Սունկը եփել« արգանակ պատրաստել: Սունկը արգանակից հանել: Տաք արգանակի մեջ լցնել կարտոֆիլը, արիշտան, աղը, սպիտակ պղպեղը:

Հենց կարտոֆիլը եփվի, արգանակից հանած սունկը լցնել ապուրի մեջ: Հետո ձուն հարել, մեջն ավելացնել խնձորի քացախը եւ աստիճանաբար խառնելով լցնել ճաշի մեջ: Վերջում ավելացնել կտրտած համեմը եւ մատուցել:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                «Բլից մեդիա»   52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։