Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն.- Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է… Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն ընթացքի մեջ է…

Ինչպես տեղեկացրեցին ՀԱՄ գրասենյակից, հայ արիադավան-հեթանոս համայնքն իր վերականգնված տոների շարքում Երկրային Գարնան հենց առաջին օրը՝ մարտի 1-ին, նշում եւ փառաբանում է Հայր Արային՝ Հայ Տեսակի Հայր Աստծուն, Ով Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածը՝ Աստվածահայրն է:

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4  – Հա՛յր իմ՝ Դու Արա…

http://www.hayary.org/wph/?p=3356  – Հայ-Արիական տեսանյութեր

Երկրում, Արարումների Բնօրրան Հայկական Լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին ու հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը նախապատրաստվում է փետրվարի 13-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Արարչին՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ-ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայ արիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ հետեւում ու ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ մեծ շղթայի պարույրում:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կկատարեն ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի Զավակի, Ով արարվել է որպես հզորագույն Աստված, Տիեզերքի արարումից ի վեր Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է, Հայ Գենի Մարմնացումը (Ծինը, Զարմը)…

Ծիսակարգը կկատարվի կեսօրին, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները կփառաբանեն Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի արարման համար, Հայ Աստվածներին եւ Տիեզերաաշխարհների Հայ Հոգիներին՝ հայության նպատակները Հայ Մարդու հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար:

Ներկայացնում ենք հատված՝ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնին ասվելիք հայ արիների առաջնորդի խոսքից (մեջբերված են նաեւ ՀԱՄ առաջնորդի ձոներգերից («Հայր մե՛ր Արա» եւ«Արարչին՝ Տիեզերքի միա՛կ եւ իրակա՛ն Տիրոջը»)):

ՀԱՄ տիեզերաիմաստ խորհուրդներից է. «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ»… Միտքն ամենաարարգն է շարժվում Տիեզերքում, վայրկյաններում կարող է չափել Տիեզերքի ծայրերը… Չկա՛ ուրիշ նման արագություն մեզ հասանելի: Միտքն ամենազոր է, ուստի՝ պետք է տիրապետե՛լ նրան, որպեսզի այն գործի վասն Հայի ու Հայքի, հանուն սեփական անձի ու ընտանիքի:

Երբ հայի միտքը հղվում է օտար Աստծուն, ապա զորացնում է ա՛յն Աստծուն, ով զորացնում է միայն ի՛ր ընտրյալ ազգին… Հաճախ, Տիեզերակարգին ոչ հարիր այդ հղումները որպես պատասխան ետ գալով Տիեզերքից, դառնում են պատիժ՝ ոչ ճշմարիտ հղման համար… Բացարձակ Արդարություն է Տիեզերքում եւ Արարչակարգը՝ Արարչի կամքը համատիեզերական է՝ Տիեզերակարգի մեջ ամփոփված…

Տիրապետի՛ր մտքիդ, հայորդի՛, որպեսզի այն ծառայի քեզ ու քո ազգին, այլապես կպատժվե՛ս եւ կպատժե՛ս ազգիդ

Հուդա-քրիստոնեական աղոթքը ուղղված է Եհովա Աստծուն, ում համար ընտրյալ ազգը հրեան է (ինչը բացահայտ գրված է «Բիբլիա» հայերեն չգիտես ինչու «Աստվածաշունչ» թարգմանված գրքում), եւ Եհովան իր որդի Քրիստոսի հետ ճգնել ու դեռ ջանում է, որ իր ազգն իշխի բոլորին եւ ամենուր… Այս Աստծուն տրվելուց, խոնարհվելուց էլ սկսվել (ու շարունակվում) են հայի դժբախտությունն ու անհաջողությունը, տկարությունն ու տարբեր խառնակչությունները…

Երբ «Հայր մեր»-ով սրբանում է Եհովայի անունը, հանապազօրյա հացի փշրանքներ են մուրում՝ բացի հրեաներից բոլորին չսիրող ու պատժող Աստծուց, երբ պարտքի զգացումը նաեւ կամքից է զուրկ դառնում, երբ փորձությունից փախչելու ու չարին տրվելու մղձավանջ կա, ապա իրապես Եհովայինն է «...արքայութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս»:

Հայտնի «Հայր մեր»-ը Եհովային ուղղված աղոթք է, որ ավելի քան 1700 տարի Տիեզերքից հակադարձվում է Հայի ու Հայքի դեմ...

- «Հայր մեր»

Հա՛յր մեր, որ երկնքում ես,

սուրբ թող լինի Քո անունը,

Քո արքայութիւնը թող գայ,

Քո կամքը թող լինի երկրի վրայ,

ինչպես որ երկնքում է:

Մեր հանապազօրեայ հացը

Տո՛ւր մեզ այսօր:

Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը,

ինչպէս եւ մենք ենք

թողնում մեր պարտապաններին:

Եվ մի՛ տանիր մեզ փորձութեան,

այլ փրկի՛ր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայութիւնը եւ

զօրութիւնը եւ փառքը

յաւիտեանս. Ամէն:

Հայի աղոթքը անպատասխան է մնում լավագու՛յն դեպքում: Հիմնականում այն սնում է այլի Աստծուն, ինչն էլ հաղթության տեսքով փոխանցվում է ա՛յդ այլին…

Երբ կգիտակցենք, որ Երկիր մոլորակն էլ վաղուց Տիեզերական Չարի տիրույթում է եւ չարությունն ու անեծքները էլ առավելապե՛ս են «տեր» գտնում երկնքում, ապա կարելի է կռահել, թե դիցուկ հային ի՞նչ է բաժին հասնում: Մեր բարի ու դրական աղոթքներն ու մաղթանքները հասցեագրված են հրեական Եհովա Աստծուն, իսկ մեր եւ մեր հանդեպ «վերհառնած» չար ու բացասական մտքերն ու լիցքերը արագ հակադարձվում են Տիեզերական Չարի տիրույթից… Մենք ազգովի եւ անհատապես (իհարկե հուդա-քրիստոնյաների մասին է խոսքը) բարի ու դրական ոչինչ չենք ստանում Տիեզերական Հակադարձման Օրենքով, իսկ փոխարենը՝ թաթախվում ենք չար ու բացասական լիցքերում բոլորս:

Եվ մեզ պարտադրված գլխավոր աղոթքը՝ «Հայր մեր»-ը, իբր ցուցանում է հրեաների Եհովա Աստծո (կամ հրեաական Աստվածների) առավելությունը Հայ Աստվածների նկատմամբ (Երկրագնդում իհարկե, Տիեզերքում ամենեւին այդպես չէավելին՝ հակառակն է), ուրեմնեւ՝ նրա ընտրյալ ազգի առավելությունն է գերակշռում մոլորակում, համենայնդեպս մեզ՝ հայերիս սպասումների առումով այդպես է:

Իզուր չէ, որ իրենց հավատը կամ հավատի տեսությունն ու տաճարային համակարգը պահպանած ազգերը կարողացան դիմակայել այլակրոնությանը (անգամ կրոնափոխ լինելով) եւ մնալ հզոր: Բնածին ազգերից գրեթե բոլորը կարողացան հնարավորինս պահպանել իրենց բնական հավատի տարրերն ու մշակույթը եւ կարողացան դիմակայել համաշխարհային ընդհանուր ճգնաժամերին:

Հայորդի՛, աղոթի՛ր կամ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն…

- «Հայր մե՛ր Արա»

Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,

Սերու՛մ ունես արարչական,

Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,

որ զավակն եք Տիեզերքի:

Հա՛յր մեր Արա,

Քո սերմից ծնված հային

նոր կյանք տու՛ր,

եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,

չարի կարգից ու տիրույթից,

հաջողությու՛ն Դու բեր հային,

հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Այն, որ Աստվածներն Արարող Զորություններ են, դա էլ Արարչի Կամքն է, եւ Քրմական դասի ստեղծման գործում մեծ դեր ունեցած նորօրյա առաջին Քրմապետ Սլակ Կակոսյանը (ով ապրում է երկնային կյանքով) Հայր Արային հղված հիմներգերում եւ ձոներում դա ամրագրել է որպես Արարիչ Ուժ:

* * *

Հա՛յր մեր, Արա՛, Քո զավակները արեւափառ,

Այս սուրբ ծեսին հավաքվել ենք

Քո Արարչական փառքը հյուսելու.

Մեր մեջ հաստատելու մեր Արի ծագումը,

Որ Քեզանից է գալիս.

Խնկարկելու մեր անարատ արյունը,

Որ Քեզանից է հոսում մեր երակներում.

Պայծառացնելու մեր ազնվական դիմագիծը,

Որ Քեզանից ենք ժառանգել

Եվ վեհացնելու մեր մեջ Վահագնյա ոգին,

Որ արտացոլումն է Քո Էության:

* * *

Լույսը հենց իմ մեջ՝ Ցոլքն է Արայի:

Եվ լույսը իմ մեջ ժխտում է մութի

Խորհուրդը մռայլ

Եվ բացում Աշխարհն այնպես, ինչպես կա՝

Բյուր հրաշալիքներ՝ պայծառ ու վսեմ

Իմ շուրջն են խաղում,

Ինձ հետ են խաղում:

Ես էլ հրաշալիք՝ հրաշալիքների մեջ,

Ես էլ եմ խաղում անծայր Աշխարհում

Եվ հասնում մինչեւ հենց Ինքը՝ Արա՛ն

Եվ ապա փարվում Արայի կրծքին

Ու ձուլվում նրան:

Ես զգում եմ իմ մեջ արյունն Արայի,

Նրա պատկերում ես ինձ եմ տեսնում.

Ես զգում եմ Նրա զարկերը սրտի…

Եվ Նա հենց իմ մեջ արարում է ինձ:

* * *

Հա՛յր մեր, Արա՛, Դու Արարիչ

Սիրո՛, Ուժի՛, Հավատի՛…

Քո Օրհնությամբ այս Աշխարհում

Լինելությո՛ւն թող լինի.

Ու երբ երկիրը ցավով երկնի՝

Արարչությո՛ւն թող լինի:

Եվ քո որդիքը արմենական

Փառքդ երգեն, Հաþյր Արա՛:

Արիացեղ Արարատում

Ծիլարձակո՛ւմ թող լինի…

Վահագնացած սերունդների

Առատ ծնո՛ւնդ թող լինի.

Ու երբ մայրերը օրոր երգեն՝

Զորերգությո՛ւն թող լինի:

Եվ քո որդիքը արմենական

Փաþռքդ երգեն, Հա՛յր Արա՛:

* * *

Հա՛յր իմ, Արա՛, լսիր որդուդ,

Երբ Քո որդին կանչում է Քեզ,

Երբ Քո որդին զգում է Քեզ,

Երբ Քո որդին նման է Քեզ,

Եվ ում Դու Ինքդ ես արարել

Որպես հրաշագեղ երկրային աստված:

Երբ «արարիչ» բառն արտաբերելիս հուդա-քրիստոնյաները Եհովային են նկատի ունենում, հայ քրիստոնյաներն էլ երբեմն Քրիստոսին են «արարիչ» ասելով պատվում… Տիեզերքից երբեք չի՛ ժպտա Բարին Հային… Ինչպե՞ս կարող է Արարիչ լինել մեկը, որ ընդամենն Աստված է, առավել եւս՝ մարդ, որ արարվել են ու զավակներն են Արարչի: Արարիչն Ամենայնի Արարողն է, այդ թվում՝ բոլոր Աստվածների…

- «Արարչին՝ Տիեզերքի միա՛կ եւ իրակա՛ն Տիրոջը»

Հա՛յր Ամենայնի,

Տե՛ր իմ՝ Դու Միակ,

որ Տիեզերքում ես ու Տիեզերքն ես Դու,

Տու՛ր ինձ զորություն,

Հոգուս ու մարմնիս՝ լույս ու ջերմություն,

Սեր ու բարություն,

դեպ Քե՛զ դառնալու կամք, իմաստություն:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Ամենայն Սկիզբ եւ Վերջն Ամենի

Արարման Ակունք, Հավերժի Օրրան,

Օգնիր ինձ՝ մարդուն Քեզնի՛ց արարված,

Տու՛ր հաջողություն ինձ եւ իմ ազգին,

իմ Աստվածներին ու երկրին հայոց:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Հայր Ամենայնի:

«Լուսանցք» թիվ 6 (311), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։