Հայ արիները փառաբանում են Հայ Տեսակի Գերագույն Աստծուն – Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնն է – Հայ Աստվածներն այլեւս Հայաստանում են, եւ Հայոց Հողահավաքն ու Ազգահավաքն ընթացքի մեջ է…

Հայ արիադավան-հեթանոս համայնքն իր վերականգնված տոների շարքում Երկրային Գարնան առաջին օրը՝ մարտի 1-ին, նշում եւ փառաբանում է Հայր Արային՝ Հայ Տեսակի Հայր Աստծուն, Ով Հայ Աստվածային Համակարգի Գերագույն Աստվածը՝ Աստվածահայրն է:

Երկրում, Արարումների Բնօրրան Հայկական Լեռնաշխարհում մարտի 1-ը նախանշում է գարնան այցը, ինչը ձմռան քնից արթնացնում է:

երկրային նիրհած բնությունը: Եվ Հայր Արան, Ով Իր Աստվածային Գործառույթով Երկնի ու Երկրի Հայկական Աշխարհների Գլխավոր Աստվածն է, հետեւում է բնական կարգին եւ հայ արիներին պարգեւում է Բնության Վերազարթոնքը:

Աստվածահայր Արայի Հրաշագործության Տոնը նախապատրաստվում է փետրվարի 13-14-ի՝ Հայոց Տրնդեզի՝ Արարչին՝ Տիեզերքի Տիրոջն ընդառաջ գնալու (ԱրԷգԱԿ-ի խորհուրդը երկրպագելու) եւ Հայարիական Նոր Տարվա՝ մարտի 21-ի (որը նաեւ Հայոց ռազմի ու զորության Աստված Վահագնի երկրային վերածննդի օրն է) տոնակատարությունների միջեւ ընկած ժամանակահատվածում:

Ձմեռը բնության մեջ նախանշում է հարաբերական մահ՝ ծլումի-ծաղկունքի դադար, եւ Հայր Արան Իր Արարչակերտ Զորությամբ հետեւում եւ ապահովում է Գարնան Գալուստը, ինչն էլ Բնության մեջ հարաբերական կյանքն է նախանշում՝ կյանք-մահ-կյանք… հավերժապտույտ շղթայի մեջ:

Հայ Արիական Միաբանության Գերագույն Խորհրդի եւ Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչները ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ կատարեցին ծիսական արարողություն՝ փառաբանելով Հայր Արային, որպես Արարչի Զավակ, Ով արարվել է որպես հզորագույն Աստված, Ով Տիեզերքի արարումից ի վեր Արարչածին Հայ Տեսակի Աստվածահայրն է եւ Հայ Գենի Մարմնացումը (Ծինը, Զարմը)…

Ծիսակարգը կատարվեց մարտի 1-ի մինչկեսօրի ընթացքում, ինչպես միշտ Արարատյան դաշտի սահմանամերձ մի հատվածում՝ Արաքս գետի ափին, Մեծ եւ Փոքր Մասիսների հայացքների ներքո: Հայ արիները փառաբանել են նաեւ Տիեզերքի Արարչին՝ Հայ Գենի արարման համար, Հայ Աստվածներին եւ Տիեզերաաշխարհների հայ հոգիներին՝ հայության նպատակները Հայ Մարդու հետ իրականացնելու եւ հաղթական ավարտին հասցնելու համար…

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

01.03.2014թ. – Արարատի շրջան

http://www.youtube.com/watch?v=Q3UO0a7Epn4 

ՀԱՅՐ ԻՄ ԴՈԻ ԱՐԱ  – HAYR IM DU ARA

http://www.hayary.org/wph/?p=3356 

Հայ-Արիական տեսանյութեր

Ներկայացնում ենք հատված՝ Աստվածահայր Արայի Հրաշագործության տոնին ասված ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի խոսքից.

Հայ արիական տիեզերաիմաստ խորհուրդներից է. «Միտքը Տիեզերքինն է, Տիեզերքն ամփոփված է Մտքի մեջ»… Միտքն ամենարարգ է շարժվում Տիեզերքում, վայրկյաններում կարող է չափել Տիեզերքի ծայրերը… Չկա՜ ուրիշ նման արագություն մեզ հասանելի: Միտքն ամենազոր է, ուստի՝ պետք է տիրապետե՜լ նրան, որպեսզի այն գործի վասն Հայի ու Հայքի, հանում սեփական անձի ու ընտանիքի:

Երբ հայի միտքը հղվում է օտար Աստծուն, ապա զորացնում է ա՛յն Աստծուն, ով զորացնում է միայն ի՛ր ընտրյալ ազգին… Հաճախ, Տիեզերակարգին ոչ հարիր այդ հղումները որպես պատասխան ետ գալով Տիեզերքից, դառնում են պատիժ՝ ոչ ճշմարիտ հղման համար… Բացարձակ Արդարություն է Տիեզերքում եւ Արարչակարգը՝ Արարչի կամքը համատիեզերական է՝ Տիեզերակարգի մեջ ամփոփված…

Տիրապետի՛ր մտքիդ հայորդի, որպեսզի այն ծառայի քեզ ու քո ազգին, այլապես կպատժվե՛ս եւ կպատժե՛ս ազգիդ…

Հուդա-քրիստոնեական աղոթքն ուղղված է Եհովա Աստծուն, ում համար ընտրյալ ազգը հրեան է (ինչը բացահայտ գրված է «Բիբլիա», հայերեն չգիտես ինչու «Աստվածաշունչ» թարգմանված գրքում), եւ Եհովան իր որդի Քրիստոսի հետ ճգնել ու դեռ ջանում է, որ իր ազգն իշխի բոլորին եւ ամենուր… Այս Աստծուն տրվելուց եւ խոնարհվելուց էլ սկսել (ու շարունակվում) են հայի դժբախտությունն ու անհաջողությունը, տկարությունն ու տարաբնույթ խառնակչությունները… Երբ «Հայր մեր»-ով սրբանում է Եհովահի անունը, երբ հանապազօրյա հացի փշրանքներ են մուրում բացի հրեաներից՝ բոլորին պատժող Աստծուց, երբ պարտքի զգացումը նաեւ կամքից է զուրկ դառնում, երբ փորձությունից փախչելու եւ չարին տրվելու մղձավանւջ կա, ապա իրապես Եհովայինն է «…արքայութիւնը եւ զօրութիւնը եւ փառքը յաւիտեանս…»:

Հայտնի «Հայր մեր»-ը Եհովային ուղղված աղոթք է, որ ավելի քան 1700 տարի Տիեզերքից հակադարձվում է Հայի ու Հայքի դեմ

«Հայր մեր»

Հա՛յր մեր, որ երկնքում ես,

սուրբ թող լինի Քո անունը,

Քո արքայութիւնը թող գայ,

Քո կամքը թող լինի երկրի վրայ,

ինչպես որ երկնքում է:

Մեր հանապազօրեայ հացը

Տո՛ւր մեզ այսօր:

Եվ թո՛ղ մեզ մեր պարտքերը,

ինչպէս եւ մենք ենք

թողնում մեր պարտապաններին:

Եվ մի՛ տանիր մեզ փորձութեան,

այլ փրկի՛ր մեզ չարից,

քանզի Քոնն է արքայութիւնը եւ

զօրութիւնը եւ փառքը

յաւիտեանս. Ամէն:

Հայի աղոթքը անպատասխան է մնում լավագու՛յն դեպքում: Հիմնականում այն սնում է այլի Աստծուն, ինչն էլ հաղթության տեսքով փոխանցվում է հենց այդ այլին…

Եթե գիտակցենք, որ Երկիր մոլորակն էլ վաղուց Տիեզերական Չարի տիրույթում է եւ չարությունն ու անեծքները էլ առավելապե՛ս են «տեր» գտնում երկնքում, ապա կարելի է կռահել, թե դիցուկ հային ի՞նչ է բաժին հասնում: Մեր բարի ու դրական աղոթքներն ու մաղթանքները հասցեագրված են հրեական Եհովա Աստծուն, իսկ մեր եւ մեր հանդեպ «վերհառնած» չար ու բացասական մտքերն ու լիցքերը արագ հակադարձվում են Տիեզերական Չարի տիրույթից… Մենք ազգովի եւ անհատապես (իհարկե հուդա-քրիստոնյաների մասին է խոսքը) բարի ու դրական ոչինչ չենք ստանում Տիեզերական Հակադարձման Օրենքով, իսկ փոխարենը՝ թաթախվում ենք չար ու բացասական լիցքերի մեջ

Եվ մեզ պարտադրված գլխավոր աղոթքը՝ «Հայր մեր»-ը, իբր ցուցանում է հրեաների Եհովա Աստծո (կամ հրեաական Աստվածների) առավելությունը Հայ Աստվածների նկատմամբ (Երկրագնդում իհարկե, Տիեզերքում ամենեւին այդպես չէ… ավելին՝ հակառակն է), ուրեմնեւ՝ նրա ընտրյալ ազգի առավելությունն է գերակշռում մոլորակում, համենայնդեպս մեզ՝ հայերիս սպասումների առումով այդպես է:

Իզուր չէ, որ իրենց հավատը կամ հավատի տեսությունն ու տաճարային համակարգը պահպանած ազգերը կարողացան դիմակայել այլակրոնությանը (անգամ կրոնափոխ լինելով) եւ մնալ հզոր: Բնածին ազգերից գրեթե բոլորը կարողացան հնարավորինս պահպանել իրենց բնական հավատի տարրերն ու մշակույթը եւ կարողացան դիմակայել համաշխարհային ընդհանուր ճգնաժամերին:

Հայորդի՛, աղոթի՛ր կամ փառաբանի՛ր քո՛ Աստծուն՝ Հայի՛ Աստծուն ու Հա՛յ Աստծուն

«Հայր մե՛ր Արա»

Հա՛յր մեր Արա՝ հայի Աստված,

Սերու՛մ ունես արարչական,

Սրբազա՛ն է անունը Քո,

Փա՛ռք Քեզ եւ մեր Աստվածներին,

որ զավակն եք Տիեզերքի:

Հա՛յր մեր Արա,

Քո սերմից ծնված հային

նոր կյանք տու՛ր,

եւ տու՛ր զորություն եւ կամք ու գալիք:

Օգնի՛ր դուրս գալ այս վիճակից,

չարի կարգից ու տիրույթից,

հաջողությու՜ն Դու բեր հային,

հայի երկրին ու նաեւ ինձ:

Փա՛ռք քեզ Աստված, Հա՛յր մեր Արա.

Հավիտյանս հավիտենից:

Երբ «արարիչ» բառն արտաբերելիս հուդա-քրիստոնյաները Եհովային են նկատի առնում, իսկ հայ քրիստոնյաներն էլ երբեմն Քրիստոսինեն «արարիչ» ասելով՝ պատվումՏիեզերքից երբեք չի՛ ժպտա Բարին Հային… Ինչպե՞ս կարող է Արարիչ լինել մեկը, որ ընդամենն Աստված է, առավել եւս՝ մարդ, որ արարվել են ու զավակներն են Արարչի: Արարիչն Ամենայնի Արարողն է, այդ թվում՝ բոլոր Աստվածների…

«Արարչին՝ Տիեզերքի միակ եւ իրական Տիրոջը»

Հա՛յր Ամենայնի,

Տե՛ր իմ՝ Դու Միակ,

որ Տիեզերքում ես ու Տիեզերքն ես Դու,

Տու՛ր ինձ զորություն,

Հոգուս ու մարմնիս՝ լույս ու ջերմություն,

Սեր ու բարություն,

դեպ Քե՜զ դառնալու կամք, իմաստություն:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Ամենայն Սկիզբ եւ Վերջն Ամենի,

Արարման Ակունք, Հավերժի Օրրան,

Օգնիր ինձ՝ մարդուն Քեզնի՜ց արարված,

Տու՛ր հաջողություն ինձ եւ իմ ազգին,

իմ Աստվածներին ու երկրին հայոց:

Փա՛ռք Քեզ Արարիչ՝

Հայր Ամենայնի:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

01.03.2014թ. – Արարատի շրջան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։