…PanARMENIAN.Net-ը Գառնու տաճարի հարեւանությամբ սրճարան կառուցելու մասին ամփոփիչ հրապարակման մեջ նաեւ ասված է, որ «սրճարանի կառուցման հարցով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին նամակ էր գրել ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ նշելով, թե տաճարը «հայ արորդիների համար ոչ միայն պատմական թանգարան է, այլեւ գործող սրբավայր»…
…Մի օր այդ սրճարանը կարող է մի նոր 301թ. սպանդի վերածվել, բայց այս անգամ հայ արիները կլինեն սպանդի հեղինակները… Ինչպե՞ս կարելի է պատկերացնել, ասենք՝ մայիսին Հայոց հյուրընկալության եւ օջախի Վանատուր Աստծո տոնի կատարումը արիադավան–հեթանոսական ծեսի ու դիմացի սրճարանի որեւէ աշուղա–նաղլական կամ դիսկո–էրոտիկ երաժշտության ներքո: Սա պատճա՞ռ է սպանդի: Միանշանակ»:
Բայց հավելեմ, որ Գառնիի արիադավան տաճարը համաշխարհային արժեք ներկայացնող հեթանոսական շրջանի նյութական արժեքավոր կոթողներից մեկն է, բայց այն մինչեւ օրս ընդգրկված չէ ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմամշակութային արժեքների ցանկում: Գուցե հենց մտածված էլ չե՞ն արել դա…
Ինչին կարծես ի պատասխան, բայց խոսքը, չգիտես ինչու ակտիվիստներին ուղղելով, ավելի ուշ «Պատմամշակութային արգելոց-թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը նշել էր, որ սրճարանը չի կարող վատ երաժշտություն ունենալ. «Ռադիոֆիկացիա ենք արել 2009-ին, գիշերային լուսավորություն: Այնտեղ կոնկրետ կա հաստատված երաժշտության տարբերակ, որը հնչում է: Ակտիվիստները հստակ չեն ներկայացնում իրենց բողոքը: Միշտ պատրաստ ենք իրենց հետ երկխոսության գնալ»:
(Հասկացողին մեկ ասա, չհասկացողին՝ հազար ու մեկ – որ տաճարում պիտի պահպանվի անդորրը, ինչը խիստ անհրաժեշտ է հոգեւոր կենտրոնի (ծիսական ու տոնական արարողությունների) եւ հավատավոր այցելուների հանգստի, խոկումների համար – Արմեն Ավետիսյան):
«Լուսանցք» շաբաթաթերթ



