Հեռու՛ նեւրոզներից… Հայկական խոհանոց – Սպանախով սառը նախուտեստ… Շաբաթվա մարզական հեւքից – հայ-հրեական շախմատային ժառանգությու՞ն… Մայրաքաղաքում հեծանվուղի կգործի… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հեռու՛ նեւրոզներից - Հետեւողական եղեք ու առողջ ապրեք

Հիվանդությունների առաջացման 1/3-ի հիմքը նևեւրոզն է. ասում է հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանը: Նրա խոսքով՝ նեւրոզի առաջացման պատճառները շատ են, բայց հիմնական պատճառը սթրեսնն է: Արդյո՞ք նեւրոզից կարող է մարդը մահանալ. հարցին մասնագետը պատասխանեց. «Նեւրոզից մարդ չի մահանում եւ ոչ էլ հոգեկան շեղում է ստանում», պարզապես նեւրոզը կյանքի որակն է վատացնում: Դրա հետեւանքով առաջանում են քնի եւ սեռական խանգարումներ։ Հոգեթերապեւտը նշեց, որ վախի նևեւրոզը կարող է առաջանալ բոլոր տարիքի մարդկանց, առավել հաճախ՝ 10-15 տարեկան երեխաների մոտ: «Երեխաները կարող են վախենալ մթությունից, ընտանեկան լարված մթնոլորտից»,- ասել է բժիշկը՝ հավելելով, որ նեւրոզները կրկնվելու մեծ հավանականություն ունեն ու մարդիկ պետք է հետեւողական լինեն:

Հայկական խոհանոց (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

Սպանախով սառը նախուտեստ

Բաղադրությունը - Սպանախ – 2 կապ, ընկույզ – 50 գ, սոխ – 1 գլուխ, կարմիր տաքդեղ – 1 հատ, ձիթապտղի յուղ – 40 գ, սպիտակ պղպեղ:

Խյուսի համար՝ կիտրոն – 1 հատ, թահին – 50 գ, ջուր – 100 գ, աղ:

Պատրաստման եղանակը - 1 լ սառը ջրին ավելացնել 0.5 թեյի գդալ աղ եւ 1 թեյի գդալ շաքարավազ: Ջուրը եռացնել: Եռալու ընթացքում սպանախը լցնել մեջը: 1 րոպեից հանել եւ դնել սառցաջրի մեջ (գունային, թարմության եւ համային հատկությունները պահպանելու համար): Հետո քամել, դնել մի կողմ:

Մանր կտրտած սոխով սոխառած անել, ավելացնել տաքդեղը: Կրակի վրայից վերցնելուց 0.5 րոպե առաջ ավելացնել 2 պճեղ սխտորը: Սոխառածը լցնել սպանախի վրա, ավելացնել ընկույզը, սպիտակ պղպեղը եւ աղ: Խյուսի համար իրար խառնել կիտրոնի հյութը, թահինը, ջուրը, աղը:

Մատուցելուց առաջ սպանախով նախուտեստի վրա լցնել կամ այս խյուսը կամ մածուն՝ ըստ ճաշակի: Գարուն է ու իսկական ժամանակն է համտեսել մեր երկրի բուժիչ վայելքները:

Շաբաթվա մարզական հեւքից

Կանանց ֆուտզալի մրցաշարի հաղթողը՝ «ԵրեւանԼ.Հ.»-ն

Ավարտվեց Հայաստանի կանանց ֆուտզալի 2014թ. ձմեռային մրցաշարը: Վերջին մրցափուլում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. «Երեւան-Գ.Մ.»-«Սիս-Կիլիկա»՝ 7:1, «Տաթեւ-110»-«ԱՖԴ-աղջիկներ»՝ 0:11, «Քանաքեռ-84»-«Երևան-Լ.Հ.»՝ 0:12:

Այսպիսով, մրցաշարի հաղթող է ճանաչվել «Երեւան-Լ.Հ.» թիմը: 2-րդ տեղը զբաղեցրեց «Երեւան-Գ.Մ.»-ն, իսկ լավագույն եռյակը եզրափակել է «ԱՖԴ-աղջիկներ» թիմը:

Լեւոն Արոնյանի գերմրցակցությունը՝ յուրահատուկ ժառանգություն

«Մարտի 13-31-ը կկայանա աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը: Հիմնական ֆավորիտը եւ Մագնուս Կարլսենի գլխավոր մրցակիցը լինելու է առաջատար հայ շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը»,- գրել է «Standpoint» ամսագիրը: Լեւոն Արոնյանը եւս նշել է, թե համոզված է, որ «հաջողությամբ հանդես կգա յուրաքանչյուր մրցակցի դեմ»: ԱՄՆ-ի շախմատիստ Հիկարու Նակամուրան, թեեւ չի մասնակցում մրցաշարին, սակայն հայտարարել է, թե «Արոնյանը տարիքով մեծ է եւ չի կարող Կարլսենին հաղթել, իսկ Կարլսենի համար միակ մրցակիցն ինքն է»:

«Հայ շախմատիստն ամենեւին այդ հայտարարությունից չի վիրավորվել: Նրա գերմրցակցությունը պայմանավորված է յուրահատուկ մշակութային ժառանգությամբ: Մայրը հայ է, իսկ հայրը՝ հրեա»,- գրել է ամսագիրը: «Այո, այս ժառանգությունը ստիպում է քեզ զբաղվել արգելքներով, քանի որ դու գիտես, որ դա ոչինչ է ի համեմատ, թե ինչեր են քո ժողովուրդներն ապրել»,- նշել է Լեւոնը: «Հրեաների պատմական կապը շախմատի հետ լավ հայտնի է, իսկ ժամանակակից Հայաստանը համարվում է աշխարհում շախմատային ձեռքբերումների հասած երկրներից:

1963թ. Տիգրան Պետրոսյանը (ըստ որոշ տեղեկությունների՝ կինը հրեական ծագում ուներ) հաղթեց հրեա Միխայիլ Բոտվիննիկին՝ դառնալով աշխարհի չեմպիոն: Հայաստանը միակ երկիրն է, որտեղ շախմատը ներառված է պարտադիր դպրոցական ծրագրում, իսկ հայ գրոսմայստերները աշխատավարձ են ստանում պետությունից»,- գրում է պարբերականը: Իսկ Լեւոն Արոնյանն ավելացրել է. «Ես ինձ ավելի շատ հայ եմ զգում, քան հրեա, չնայած մի շարք գծեր ունեմ, որոնք ավելի շատ հրեայի են նման»:

Հավելենք, որ այսօրինակ բարձրակարգ շախմատիստ եւս ունենք, բայց չի խաղացել Հայաստանի թիմում (ԽՍՀՄ տարիներին), ԳարիԿասպարովը, ով աշխարհի չեմպիոն է, ում մայրը հայ է (Գասպարյան-Գասպարով-Կասպարով), հայրը՝ հրեա:

Մայրաքաղաքում հեծանվուղի կգործի

Երեւանի քաղաքապետարանի առաջարկությամբ ՀՀ Ճանապարհային ոստիկանության Երեւանի վարչությունում հերթական քննարկումն է հրավիրվել՝ երթեւեկելի գոտում ամենաաջակողմյան հատվածը համատեղությամբ հեծանվուղի տրամադրելու թեմայով։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ՃՈ պետի տեղակալ Եգոր Կարապետյանը, Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը, Երեւանի քաղաքապետի օգնական, երիտասարդական խորհրդի նախագահ Սամվել Մերթարջյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության աշխատակիցներ, Սիրողական հեծանվային սպորտի ու հեծանվային զբոսաշրջության, ինչպես նաեւ Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիաների նախագահները, սիրողական կարգի հեծանվորդներ։

Երեւանցիների համար հեծանիվը աստիճանաբար մշտական փոխադրամիջոց է դառնում, հետեւաբար հեծանվային երթեւեկությունը եւս կանոնակարգելու կարիք ունի։ Աշխատանքային խումբը նախապես մշակել ու առաջարկել է Մատենադարանից Էրեբունի թանգարան հեծանվային երթուղին, որը պետք է համապատասխանաբար գծանշվի ու կահավորվի։

Ընտրելով Մատենադարանից Էրեբունի թանգարան երթուղին, Հայաստանի ու Երեւանի համար կարեւոր այս երկու կառույցները ներառելով, հեծանվային երթուղին նաեւ զբոսաշրջությանը սպասարկող բաղադրիչ կդառնա։ Եթե պահանջարկ լինի ապագայում, նոր քննարկումների արդյունքում կարող է ընդլայնվել երթուղին։

Ուսումնասիրվել է նաեւ եվրոպական այն քաղաքների փորձը, որտեղ հեծանվուղիները ներդրվել են դրանց համար ոչ հատուկ նախատեսված փողոցներում: Երթուղու քարտեզագրման քննարկվող տարբերակները հաշվի առնելով՝ շտկումներ կատարելուց հետո Երեւանի ՃՈ պետի առաջարկով նշված երթուղին փորձարկվելու է՝ քննարկումներին մասնակից Սիրողական հեծանվային սպորտի եւ Հայաստանի հեծանվային մարզաձեւի ֆեդերացիաների անդամների աջակցությամբ։ Փորձարկումները այս ամսին են լինելու: Ի դեպ, ապրիլին Երեւանում նոր տիպի հեծանվային կանգառներ են բացվելու։

«Արեւավիշապ-2014»-ի հայտերն ընդունվում են

Գրաֆիկական հումորի 2-րդ միջազգային փառատոնին մասնակցել ցանկացողներն արդեն կարող են ուղարկել հայտեր: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է մարտի 20-ը: «Արեւավիշապ-2014» փառատոնի թեմաներն են՝ «Նոյի վերադարձը» (գրաֆիկական հումոր եւ զվարճալի դիզայն-նախագիծ) եւ ազատ թեմա, հայտնել են Նկարիչների միությունից: Փառատոնին մասնակցելու իրավունք ունեն բոլորը (Հայաստանից, արտերկրից)՝ 18 եւ բարձր տարիքի: Ցուցադրությունը կայանալու է 2014թ. ապրիլի 1-8-ը: Մրցանակակիրները հայտնի կդառնան հենց փառատոնի վերջին օրը: Ոսկե, արծաթե եւ բրոնզե արեւավիշապները շնորհվելու են ժյուրիի կողմից, որի կազմը կհրապարակվի ավելի ուշ:

Հատուկ մրցանակները շնորհվում են համապատասխան կազմակերպությունների կողմից: «Հանդիսատեսի համակրանքը» շնորհվում է ցուցադրության այցելուների քվեարկման արդյունքներով: Կազմակերպիչներն են Հայաստանի երգիծանկարիչների ասոցիացիան, Հայաստանի նկարիչների միությունը եւ Հայաստանի դիզայներների միությունը՝ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                 «Բլից մեդիա»՝ 52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։