Փոխվում է չափն ու ձեւը, ո՛չ բովանդակությունը – Բոլոր հարցերը վերլուծելու համար պետք է ետ գնալ դեպի հարցի արմատը… Ղրիմն անջատվեց Ուկրաինայից – Կհայտնվի՞ Ռուսաստանի կազմում… Վտանգավորեր կընտրանք…

Ռուս դիվանագետները շարունակում են վստահեցնել, որ Մոսկվան հարցականի տակ չի դնի Ուկրաինայի ինքնիշխանությունը, սակայն ՌԴ Պետդումայում ընդունվեց օրինագիծ, ըստ որի Ղրիմը կարող է մտնել Ռուսաստանի կազմի մեջ: Օրինագծում նշվում է, որ Ղրիմը, Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելով՝ որպես նոր սուբյեկտ, կստանա Հանրապետության, տարածաշրջանի, ինքնավար մարզի կամ ինքնավար շրջանի կարգավիճակ: Իսկ քիչ ավելի ցածրաձայն, ոչ հրապարակումների համար ասվում է, թե ոչ մի զարմանալի բան չի եղել՝ Ռուսաստանը Ուկրաինայից հետ է ուզում իր նվերը… Ղրիմը 1954թ. հենց Ռուսաստանն է նվիրել Ուկրաինային:

Այս մասին առավել հանգամանալից խոսել է ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանըոր ԽՍՀՄ-ի ձեւավորման տարիներին ծրագիր է եղել՝ Ղրիմը դարձնել Հրեական խորհրդային հանրապետություն, ինչը հրեական ծագմամբ Վլադիմիր Լենինի ու մասոնա-բոլշեւիկյան կոհորտայի նպատակն էր:

Ըստ հայ արիների ղեկավարի, անգամ Իոսիֆ Ստալինին էին համոզել, սակայն… Հարցը հետաձգվեց, իսկ հետո Ռուսաստանի հարավ-արեւելքում ստեղծվեց Հրեական ինքնավար մարզ՝ Բիրոբիջան մայրաքաղաքով, որը ցայսօր գոյատեւում է: Իսկ Ղրիմը Ուկրաինային նվիրեց ԽՍՀՄ ղեկավար Նիկիտա Խրուշրովը, ով, ըստ արխիվային նյութերի, զտարյուն ուկրաինացի չէր եւ դարձյալ հրեական արյուն կար երակներում… Արմեն Ավետիսյանը պնդում է, որ աշխարհի գաղտնի կառավարությունը կարող է փոխել պետությունների չափն ու ձեւը, բայց բովանդակությունը՝ երբեք, դեռ կարողանում է պահպանել ու թողնել նույնը: Ուստի՝ պետք է այսօր առկա բոլոր հարցերը վերլուծել ետ գնալով դեպի հարցի արմատը, այլապես տեղի կունենա այն, ինչ կատարվում է այսբերգին հանդիպելիս՝ դրա ջրասույզ մասը չնկատելու դեպքում: Ղրիմի, եւ ոչ միայն այդ երկրամասի (նաեւ՝ Արցախի, Նախիջեւանի կամ Ջավախքի) դեպքում, պարզապես այսբերգի փոխարեն կա հողատարածք, որի արմատը ոչ միայն չի երեւում (խոսքը վերաբերում է այսպես կոչված միջազգային հանրությանը), այլեւ տեսանելի կլինի միայն գաղտնազերծումից հետո: Մնացած փաստերը՝ ազգային-պատմական կամ քաղաքական ու իրավական, այժմ երկրորդական են դարձել խառնագեն ու դիմազուրկ մարդկության համար, իսկ քանակական առումով, ցավոք, սրանք մեծամասնություն են կազմում…

Դառնալով Ղրիմի խնդրին, հիշեցնենք, որ Ուկրաինա ռուսական զորք մտցնելու որոշման կապակցությամբ, իր անհանգստությունն էր հայտնել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Կոչ էր արել նվազեցնել լարվածությունն ու ապահովել միջազգային պարտականությունների իրականացումը: Չնայած ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի կոչին, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի նիստի ժամանակ հայտարարել էր, որ Ուկրաինայում գտնվող ռուսական Սեւծովյան նավատորմի դեմ սադրանքներ են նախապատրաստվում եւ նավատորմի հրամանատար Ալեքսանդր Վիտկոն հանձնվելու վերջնագիր է ներկայացրել Ուկրաինայի զինվորականներին: Առայժմ կարծես ուկրաինացիները պատրաստ չեն պատերազմել եւ ամեն բան ընթանում է Մոսկվայի ծրագրով:

Ուկրաինական բանակը բերվել է մարտական պատրաստության աստիճանի, պահպանության խիստ ռեժիմ է սահմանվել երկրի ատոմակայանների, օդանավակայանների, ռազմական եւ ռազմավարական նշանակության այլ օբյեկտների նկատմամբ։ Հաշվի առնելով Ռուսաստանի կողմից «հնարավոր ագրեսիայի առկայությունը», մշակվել է նաեւ գործողությունների հաջորդականություն, որը պետք է իրագործվի ռուսաստանյան զորքերի՝ Ուկրաինա ներխուժման դեպքում։ Ուկրաինայի ՊՆ պաշտոնակատար Իգոր Տենյուխը հայտնել էր, որ զինված ուժերի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը շատ բարձր է եւ բանակը պատրաստ է կատարել իր առջեւ դրված խնդիրները։ Սակայն օրերս նա ստիպված էր այլ հայտարարություն անել եւ ասել, որ ակնկալվում էր գոնե 20 հազար՝ պատերազմի պատրաստ, մարտական տրամադրված զինվորներ հավաքել, սակայն դրանց թիվը միայն 6 հազար էՆա կոչ է արել մեծահարուստներին, որոնք հերթով պաշտոնյաներ են դառնում, օգնել, որ բանակը զինվի ու մարտական ոգին բարձրացվի: Կիեւը փորձում է ազգային գվարդիա կազմավորել, քանի որ բանակի ներկա վիճակը մտահոգիչ է: Իսկ ազգայնամոլ բենդերականները Արեւմտյան Ուկրաինայում զինվում ու հորինած սեփական օրենքներ են կիրառում կյանքում:

Հիշեցնենք, որ մարտի 1-ին ՌԴ Դաշնային խորհուրդը հավանության էր արժանացրել նախագահ Վլադիմիր Պուտինի դիմումը՝ թույլատրելով անհրաժեշտության դեպքում կիրառել զինված ուժերը երկրի սահմաններից դուրս՝ Ուկրաինայում, ինչն արդեն սարսափեցնում է Կիեւին: ՌԴ նախագահը նաեւ «Էքստրաօրդինար իրավիճակից ելնելով, որը ստեղծվել է Ուկրաինայում ՌԴ քաղաքացիների ու իրենց հայրենակիցների անվտանգության սպառնալիքից», կրկին դիմել է Դաշնային խորհրդին՝ զորք կիրառելու համար, ռուս եւ ռուսախոս բնակչության շահերը պաշտպանելու նպատակով: Արեւմուտքը կոչ է արել հարգել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, սակայն Վլադիմիր Պուտինը բերել է Կոսովոյի նախադեպը, որ անկախացել է Սերբիայից, առանց Բելգրադի համաձայնության, իսկ միջազգային նախադեպը նաեւ օրենքի ուժ է ստանում: Ուկրաինայի նոր վարչապետ Արսենի Յացենյուկը կրկին հորդորել է արեւմտյան գերտերություններին օգնել փոխազդել Մոսկվայի փորձերին ինքնահաստատվել երկրի հարավում: Նա խնդրել է ՄԱԿ ԱԽ անդամներին օգնել պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ Ղրիմում պրոռուսական ուժերը գրավել են խորհրդարանը՝ հորդորելով միավորվել Մոսկվայի հետ: Նա, մասնավորապես, վկայակոչել է բուդապեշտյան հռչակագիրը, ըստ որի ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան եւ ՌԴ-ն համաձայնվել են պաշտպանել Ուկրաինայի սուվերենությունն ու տարածքային ամբողջականությունը: Այլ կերպ ասած՝ Մոսկվայի կողմից Ղրիմի անկախությանն ուղղված յուրաքանչյուր օգնություն կդիտարկվի որպես միջազգային նորմերի ու պարտավորությունների խախտում: Միեւնույն ժամանակ նշվում է, որ բուդապեշտյան հռչակագիրը իրավական ուժ չունի, այսինքն չի կարող պարտադրել Բրիտանիային եւ մյուս տերություններին միջամտել այդ գործընթացներին: Իսկ ՌԴ Դաշնային խորհուրդը Ղրիմ զորք մտցնելու համար արդեն թույլտվություն տվել է երկրի նախագահին՝ գլխավոր հրամանատարին: Բաց քվերակության որոշումն ընդունվել է 90 կողմ, 0 դեմ եւ 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Հավելենք, որ ըստ ՌԴ օրենսդրության՝ զինված ուժերը երկրի սահմաններից դուրս կիրառելու հետ կապված նախագահի նախաձեռնության (ՌԴ սահմանադրության 102 հոդվածի 1-ին մասին «գ» ենթակետի հիման վրա) քննարկումը գտնվում է Դաշնային խորհրդի լիազորությունների շրջանակում:

Ուկրաինական ռազմանավերը իրավիճակի լրջությամբ պայմանավորված լքեցին Ղրիմի շրջանը: Միայն Սեւաստոպլի եւ Կերչի առափնյա պահպանության ստորաբաժանումների կատերներն են մնացել, որ դեռ իրականացնում են Ուկրաինայի պետական սահմանի հսկումը։ Ռազմանավերն ուղեւորվել են Օդեսա։ Իսկ Ղրիմի անկախության գործընթացին միացել է նաեւ Սեւաստոպլը, չի բացառվում, որ միանան նաեւ Դոնեցկը, Խարկովը, Օդեսան եւ այլ շրջաններ:

Իսկ Ուկրաինայի սպառնալիքները Մոսկվային, թե Ղրիմ զորք մտցնելու դիմաց պատասխան գործողություններ կձեռնարկվեն, արդեն լուրջ չեն ընկալվում, քանի որ արեւմտյան ռազմական միջամտությունը գրեթե բացառվում է, իսկ Ուկրաինան այսօր ի վիճակի չէ պատերազմել Ռուսաստանի դեմ: Դա հաստատ կնմանվի ռուս-վրացական մի քանի օրյա պատերազմին, որից հետո անկախացան Աբխազիան ու Հարավային Օսիան: Արդեն իրական չեն թվում նաեւ Վաշինգտոնի սպառնալիքները: «Ռուսաստանը թանկ կվճարի իր քաղաքականության համար»,- ասել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, ինչը նույնպես չի տարբերվում 2008-ին Վրաստանի դեպքերի ժամանակ հնչած խոսքերից: Ավելին՝ ԵԱՀԿ դիտորդներին թույլ չեն տվել մտնել Ղրիմ եւ իրավիճակին գնահատական տալու համար այժմ էլ ստեղծվում է քաղաքացիական առաքելություն, որի մեջ կընդգրկվի մեկ լիտվացի դիվանագետ:

Մի պահ փորձ արվեց ուժով կասեցնել ռուսական զինուժի առաջխաղացումը, հայտարարվեց, թե ամերիկյան ռազմանավերը կմտնեն Սեւ ծով: Նույնիսկ թուրքերը փորձեցին խաղացնել Ղրիմի թաթարների խաղաքարտը եւ ռազմանավեր ուղարկել մոտակա տարածքներ, բայց Սպիտակ Տան եւ Կրեմլի առճակատումը չկայացավ: Իսկ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իր երկրի դեմ պատժամիջոցներ կիրառելու ԱՄՆ-ի ու եվրոպական մի շարք երկրների որոշումը որակել է սպառնալիք, որը ոչինչ չի փոխում: Անգամ «Մեծ ութնյակ»-ում Ռուսաստանի գործունեության կասեցումը նույնիսկ չի կարող փոխել իրավիճակը: Իր հերթին Մոսկվան սպառնացել է Ուկրաինային, որ գազի պարտքը չմարելու դեպքում (շուրջ 2 մլրդ. դոլար) կդադարեցնի մատակարարումը: Սա կարծես Եվրոպային եւս ահազանգ էր, որ չարթնացնեն «ռուսական արջի» զայրույթը: Եվ Գերմանիայի ԱԳՆ Ֆրան-Վալտեր Շտայնմայերը արագ հայտարարեց, թե Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կարող են վնասել Ուկրաինայի ճգնաժամի դիվանագիտական լուծմանը:

Իսկ Ղրիմի վարչապետ Սերգեյ Աքսենովը միայն Մոսկվայի հետ է համագործակցում: Դիմել է Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով աջակցել թերակղզում խաղաղությունը եւ հանգստությունն ապահովելու գործում: Հայտնել է, որ ժամանակավորապես իր հրամանատարության տակ է վերցում բոլոր ուժային կառույցները, այդ թվում՝ նավատորմը եւ սահմանապահ ծառայությունը: Որոշումը բացատրել է Ղրիմում զինված անհայտ անձանց եւ տեխնիկայի առկայությամբ:

Արամ Ավետյան

Ղրիմն անջատվեց Ուկրաինայից – Կհայտնվի՞ Ռուսաստանի կազմում

Ինչքան էլ Ուկրաինան, ԱՄՆ-ն ու Եվրոպական երկրները անօրինական էին համարում Ղրիմի կարգավիճակի հանրաքվեն, այն անցկացնելու որոշումը կայացավ ռուսական կողմի իրավական (հենց Ուկրաինայի օրենքներով) բացատրություններով հանդերձ: Ղրիմի խորհրդարանը Ռուսաստանին միանալու մասին որոշում կայացրեց. «Ինքնավար Հանրապետության՝ Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնելու մասին… Մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ՝սուբյեկտ լինելու իրավունքով»:

Ղրիմի Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Շուվայնիկովը հայտարարեց, որ Ղրիմի խորհրդարանի որոշումը իրավական հիմքով է կատարվել, իսկ մարտի 16-ին կանցկացվի հանրաքվե, որը կորոշի երկրամասի ճակատագիրը: Ըստ հարցումների, ավելի քան 80%-ն արդեն կողմ է Ռուսաստանի հետ միավորվելուն:

Վտանգավոր երկընտրանք

Ղրիմում ճգնաժամի պատճառը Եվրամիության սխալ քաղաքականությունն է Ուկրաինայում. հայտարարել է Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը: Նա նշել է, որ Եվրոպական հանձնաժողովը ի սկզբանե սխալ է թույլ տվել, երբ առաջարկել է Ուկրաինային ստորագրել Ասոցացման համաձայնագիրը՝ «կամ-կամ» կարգախոսով: Ուկրաինային չէր կարելի դնել երկընտրանքի առջեւ: Նման իրավիճակ է ստեղծվել նաեւ Հայաստանի համար, եւ այս երկընտրանքը պետք է չեզոքացնել համառորեն ու փոխլրացնող արտաքին քաղաքականությունից չհրաժարվելով: «Կամ-կամ»-ը մեզ համար էլ կլինի կործանարար… ինչը պիտի հասկանանք բոլորս:

«Լուսանցք» թիվ 8 (313), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։