Գառնիկ Իսագուլյանը կհրապարակի՞ արվամոլ պաշտոնյաների ցուցակը…

«Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ Գառնիկ Իսագուլյանն իր ձեռքի տակ ունի ՀՀ արվամոլ պաշտոնյաների անունների ցուցակը, որն իրեն է հանձնել «Հայ արիներ»-ի ղեկավար Արմեն Ավետիսյանը: Armlur.am-ի հարցին, թե պատրաստվում է արդյոք հրապարակել ցուցակը, Իսագուլյանը պատասխանեց, որ դա էթիկապես ճիշտ քայլ չի լինի իր կողմից:

«Դա ուրիշի փաստաթուղթ է: Արմենն ինձ էր փոխանցել, որ ես էլ փոխանցեմ նախագահին: Ես մտածում եմ, որ իմ կողմից պարկեշտ չի լինի նման բան անելը, որովհետև դա, ըստ էության, փաստաթուղթ է, որը Արմեն Ավետիսյանինն է: Բայց, չնայած այն հանգամանքին, որ դա իմ ձեռքում է, եւ ես գիտեմ դրա բովանդակությունը, դա ինձ իրավունք չի վերապահում օգտագործել այն»,- ասաց Գառնիկ Իսագուլյանը` հավելելով, որ դա նաեւ չարաշահում է մարդկանց վստահությունը:

http://armlur.am/132425/  - Մարտ 13.2014թ.

Նրա խոսքերով` փաստաթուղթն իրեն է հանձնվել պարզապես նախագահին (այն ժամանակ` Ռոբերտ Քոչարյանին) փոխանցելու համար: Գառնիկ Իսագուլյանը հայտնեց նաեւ, որ այդ թեմայով զրուցել է նախագահի հետ, եւ ինքն էլ նշել է, որ անձամբ նպատակահարմար չի գտնում հրապարակել, քանի որ, ըստ նրա, դա հաստատված փաստ չէ, իսկ ցանկն ունենալը կարող է մարդկանց մոտ տրամադրվածություն առաջացնել իր նկատմամբ: «Ցանկը շատ տարողունակ է: Նախագահն էլ գտավ, որ, թերեւս, ճիշտը չհրապարակելն է»,- ասաց «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահ:

Ինչ վերաբերում է Գառնիկ Իսագուլյանի` Հանրապետության 3 նախագահների հանդիպման կազմակերպման առաջարկին, ապա, «Ազգային անվտանգություն կուսակցության» նախագահը գտնում է, որ Հանրապետությունում հիմա ամեն մեկը որոշակի հոգսերով է տարված, բայց ինքն իր հույսը չի կորցնում, որ հանդիպում կարող է կազմակերպել: «Հիմա արձագանք չկա, ինքներս էլ սառեցրել ենք հարցի քննարկումը: Արձագանքներ ժամանակին եղել են: Հիմա ավելի կարևոր գործեր են քննարկվում. իհարկե, դա նույնպես կարևոր է եւ կարող էր վճռորոշ լինել»:

Տաթեւ Հարությունյան 

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։