Շնորհավորում ենք հայ եւ արիական բոլոր ազգերին՝ Բնական Տարեփոխության առթիվ – Գարուն է՝ Նոր տարի, փա՛ռք Վահագնի վերածննդին եւ շնորհավո՛ր Հայոց ամանոր

Հայ արիները տարիներ շարունակ իրենց ծեսերն ու տոները կատարում են ոչ միայն մայրաքաղաք Երեւանում, այլեւ՝  Արցախում, Ջավախքում, Արեւմտյան Հայաստանում, Քաշաթաղի ու Քարվաճառի ազատագրված տարածքներում, լեռների գագաթներին կամ լճերի ու գետերի ափերին, ՀՀ մարզերում, երկրի սահմանային հատվածներում…. Այս տարի ՀԱՄ Գերագույն Խորհրդի որոշումով՝ Հայոց Ամանորը եւ Վահագնի Ծնունդը կատարվեց Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում:

Արիական ազգերը, արիադավան-հեթանոս մարդիկ Մարտի 21-ին՝ Արեգ ամսվա Արեգ օրը նշում են Բնական Տարեփոխությունը՝ Նոր Տարին: Գարունը վերազարթոնք է ապրում եւ բնությունն արթնանում է ձմռան խորը քնից, ինչը դիցաբանորեն նախանշում է կյանքի ու բնության ծաղկունքը՝ վերածնունդըՁմեռն իր սահմանված ժամանակահատվածում, այլաբանորեն, հարաբերական մահ է նախանշում, երբ Արեւի ուժը պակասում, իսկ բնության ծաղկումը դադարում էեւ Գարնան գալստյան հետ է բնությունը նոր զարթոնք վերապրում` նոր կյանք պարգեւում: Ինչպես Երկիրը, այնպես էլ ամբողջ Տիեզերքը ունենում են Գարուն, Ամառ, Աշուն եւ Ձմեռ պարբերական փուլերը, եւ ահա, Երկրային Գարնան 1-ին` Արեգ օրը, մեր մոլորակն իր տարիքը եւս 1 տարով է ավելացնում: Այդ օրն էլ հենց հայ արի մարդիկ նշում են Վահագն Աստծո վերածնունդը Երկրում ու բնության զարթոնքին Վահագնից ուժ եւ զորություն են խնդրում:

2014թ. Գարնան 1-ին օրը, լուսաբացին, հայ արիները եւ ազգայնականները Նախիջեւանին սահմանակից հատվածում, Վայոց ձորի տարածքում նշել են Հայոց Ամանորը եւ Վահագն Աստծո երկրային հերթական վերածնունդը: Տոնական ծեսը կատարել են ՀԱՄ Հոգեւոր հանձնախմբի քրմերն ու քրմի թեկնածուները: Ամանորյա տոնակատարությունը սկսվել է գինեձոներով եւ կրակի վառման ծիսակարգով, փառաբանվել են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածները, հատկապես օրվա խորհրդի տերը՝ Վահագնը: Հայ արիների մի խումբ էլ ծիսական արարողություն է կատարել Երեւանում՝ Վահագն Աստծո արձանի մոտ, որից հետո ամանորյա տոնախմբությունը շարունակվել է ՀԱՄ կենտրոնական գրասենյակում, որին միացել են Վայոց ձորից վերադարձած ՀԱՄ ղեկավարները:

Արեգ Ամսվա Արեգ օրը Վահագն Աստվածը կռիվ է տալիս Չարի Վիշապի հետ Երկրում (որն այսօր դեռ Տիեզերական եւ Երկրային Չարիների տիրույթում է)՝ Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի որոշումները (Տիեզերակարգը-Բնակարգը) հաստատելու համար: Եվ արի հայերը ու բոլոր արիները Վահագն Աստծո վիշապաքաղության, վիշապասանձության շնորհիվ, Տիեզերքի Արարչի եւ Հայր Արայի կամքով տոնում են իրենց Նոր Տարին՝ Ամանորը: Այդ օրը հայ արիները զարդարում են տոնական ծառը՝ տոնածառը (ծառզարդար) եւ (Բ)Արի Վահագնի եւ Չարի Վիշապի ահեղ մարտի հուր-բոցերի ներքո փառաբանում են Վահագն Աստծո հրեղեն հաղթանակը՝ որպես երկնի ու երկրի երկունք, որից հետո Վահագնի վերածնունդը նախանշում է Բնության Նոր Կյանքը՝ Նոր Տարին…

Այդ օրը (ինչպես մյուս աստվածածես օրերին), հատուկ վայրերում Տիեզերքի Դարպասները բաց են, իսկ վերուվար ընթացող ազդակները լսելի ու ընկալելի, եւ հայ արիները տիեզերահաս ու հայաբնույթ բազում գինեձոներ են հնչեցրել, ձոներգերով ու հիմներգերով փառաբանել Տիեզերքի Արարչին ու Հայ Աստվածներին, մաղթանքներ հղել հայությանն ու հայոց երկրին: Նախիջեւանի սահմանագծին ոգեկոչվել են նաեւ հայ նախնիք եւ փառաբանվել են այն հայորդիք, որ Վահագնի զորությամբ պիտի վերամիավորեն հայոց հայրենիքը Հայկական լեռնաշխարհում:

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

21.03.2014թ. – Վայոցձոր (Նախիջեւան) – Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։