Շաբաթվա մարզական հեւքից – Սպորտի հերթական քաղաքական դեմքը… Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում Տեղադրե՛ք ձեր գովազդը www.hayary.org-ում… «Լուսանցք»-ը՝ ազգային պատմության եւ արժեքների պաշտպան…

Սպորտի հերթական քաղաքական դեմքը

Ըստ հրապարակումների, «վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության սկանդալային պատմությունից հետո», ՀՀ ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները ջերմացել են: Ավելին. «Ծառուկյանը օգնել է Բաղդասարյանին Բելառուսում կոնյակի գործարան բացելու հարցում»: Հիշեցնենք, որ վոլեյբոլի ֆեդերացիայի ընտրությունները կեղծիքներով իրականացնելու համար Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Գագիկ Ծառուկյանը նախատել էր Արթուր Բաղդասարյանին, եւ զրույցը վերածվել էր վիճաբանության, անգամ՝ հայհոյանքների։

Անցկացվել է Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի ավանդական հուշամրցաշարը

Հուշամրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում մարզաձեւի մարզիկները հանդես են եկել ցուցադրական ելույթներով: Իսկ մրցաշարի մենամարտերը մեկնարկել են «Եթե որեւէ նպատակ ես դնում, ապա դրան պետք է հասնել բարոյական կանոնների համաձայն» ՀՀ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի խոսքերով, որն այս հուշամրցաշարի կարգախոսն էր:

Շնորհակալություն հայտնելով Երեւանի քաղաքապետին` ֆեդերացիային մշտապես աջակցելու եւ միջոցառմանը մասնակցելու համար, Հայաստանի Դուքենդո ֆեդերացիայի նախագահ Հայկ Վարդանյանը հուշամրցաշարի կազմակերպման եւ անցկացման գործում ունեցած ներդրման համար քաղաքապետ Տարոն Մարգարյանին «Անդրանիկ Մարգարյան» խորհրդանշական հուշանվեր է հանձնել: Ողջունելով հուշամրցաշարի մարզիչներին ու մարզիկներն, Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը շնորհակալություն է հայտնել միջոցառման անցկացման համար եւ ընդգծել, որ քաղաքապետարանը պատրաստակամ է մշտապես աջակցելու մայրաքաղաքի մարզամշակութային կյանքի աշխուժացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին. «Ուրախալի է, որ այս մարտարվեստը մի շարք մարզաձեւերից տարբերվում է իր փիլիսոփայությամբ ու էթնո մտածողությամբ:

2008թ-ից անընդմեջ կազմակերպվող հուշամրցաշարի անցկացման նպատակը, կազմակերպիչների խոսքով, երեխաների ֆիզկական պատրաստվածությունը ստուգելուն զուգահեռ, նրանց մեջ նաեւ հայրենասիրության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության զգացումի սերմանումն է:

Ֆուտբոլ. «Արարատ»-ը ամրապնդում է դիրքերը

Հայատանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջատար Երեւանի «Արարատ»-ը հերթական քայլը կատարեց չեմպիոնության համար պայքարում, 17-րդ փուլում հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց «Ուլիս»-ին եւ վաստակեց 34 միավոր: Գյումրիի «Շիրակ»-ը սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց «Բանանց»-ին եւ 2-րդ տեղը զիջեց հենց երեւանյան թիմին: 5-րդ հորիզոնականում գտնվող «Փյունիկ»-ը 5:1 հաշվով ջախջախեց մրցաշարի ետնապահ Մարտունու «Ալաշկերտ»-ին եւ շրջանցեց Կապանի «Գանձասար»-ին, որը ոչ-ոքի՝ 0:0 խաղաց Երեւանի մեկ այլ ակումբի՝ «Միկա»-ի հետ:

Շախմատային խաչմերուկներ

- Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում կայացել է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի 6 փուլ։ Առաջատարը աշխարհի նախկին չեմպիոն հնդիկ շախմատիստ Անանդն է 4 միավորով, նրան հետապնդում է մեր Լեւոն Արոնյանը՝ 3,5 միավորով: 3-ական միավոր են վաստակել Տոպալովը (Բուլղարիա), Մամեդյարովը (Ադրբեջան), Կրամնիկը (Ուկրաինա)  եւ Սվիդլերը (Իսրայել): Ռուսաստանցիներ Կարյակինն ու Անդրեյկինը ունեն համապատասխանաբար 2,5 եւ 2 միավոր:

– 8-րդ փուլի Լեւոն Արոնյան-Վիշվանաթան Անանդ կենտրոնական խաղը շատ կարճ տեւեց: Սպիտակներով հանդես եկող մեր շախմատիստը 19-րդ քայլից հետո խաղաղ դաշն առաջարկեց հնդիկ գրոսմայստերին: Արդյունքում գրանցվեց գրոսմայստերական ոչ-ոքի: Լեւոն Արոնյանը եւ Վիշվանաթան Անանդը վաստակեցին 5-ական միավոր եւ շարունակում են բաժանել 1-2-րդ տեղերը:

- Երեւանում կայացավ հայ հանրահայտ գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի գավաթի խաղարկությունըորին մասնակցեցին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ուկրաինայի բուհական թիմերը: Մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Երեւանի պետական համալսարանի թիմը:

- Գրոսմայստեր Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ) Դալլասում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակել է 7 միավոր եւ գրոսմայստեր Բարթլոմեյ Մաչեայի (Լեհաստան) հետ բաժանել 1-2-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով հայ շախմատիստին շնորհվել է 2-րդ մրցանակը:

– Շախմատի միջազգային ֆեդերացիան ՖԻԴԵ-ի վարպետի կոչում է շնորհել հայ պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանին, հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:

Կայացավ բրեյք դանսի առաջնության նախընտրական փուլը

Հայաստանի բի-բոյների էլիտան հանդիպեց Red BullBC One 2014՝ բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնության նախընտրական փուլում: «Աջակցենք բի–բոինգին» Red BullBC One 2011-ի հաղթող եւ Red Bull BC One All Stars անդամ՝ Roxtrite բի–բոյը ընտրեց Հայաստանի լավագույն բի–բոյներին։ Roxtrite-ը տիրապետում է բազմաթիվ պարային շարժումների։ Նա բի–բոյ մարտերի ռազմագետ է։ Հայաստանից ընտրվեցին հետեւյալ բիբոյները՝ Predator, FlexFeet, Pollux, AZO, Actor, Thief, Booble.

Մրցույթի 7 հաղթողները ապրիլի 13-ին Թբիլիսիում կմասնակցեն կովկասյան նախընտրական փուլին։ Հաղթողը կմասնակցի Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին։ Եվ վերջում՝ Փարիզում տեղի կունենա Red BullBC One 2014 եզրափակիչը։

Արսեն Պետրոսյան

Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում

Օրերս Հյուսիսային պողոտայից երգով ու երթով Հանրապետության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդեր, եւ կազմակերպել «Գինի լից» ֆլեշմոբը: «Պատանի պատմագետների ակումբ»-ի հիմնադիր-ղեկավար Արա Հակոբյանը, խոսելով ֆլեշմոբի մասին, ասել է, որ այդ գինեխումը, «այս ամենն անում են, որպեսզի երիտասարդությունը ճանաչի հայ ազգի հերոսներին եւ նրանց սխրագործությունների գինը, քանի որ Սողոմոն Թեհլերյանը պատրաստ էր նվիրել իր ազատությունը հանուն ազգիցեղասպանված նահատակների եւ նրանց վրեժի»:

Հիշեցնենք, որ 1921թ. Սողոմոն Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային:

Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին եւ ձերբակալվում, իսկ հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անմեղ ճանաչելով՝ ազատ է արձակում:

Հայ վրիժառուն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը անմեղ է ճանաչել հայորդուն: Սողոմոն Թեհլերյանի դատապաշտպանն էր ազգությամբ գերմանացի Յոհանես Լեփսյուսը:

«Գինի լից» ֆլեշմոբի մասնակիցները խմել են գինի՝ ձեռքներին պահած Թեհլերյանի նկարը, պաստառներ: Ֆլեշմոբն անցել է երգ ու պարով:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք«-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։