Մեր ավանդապատումները – Կոտայք… Հայկական խոհանոց – Թերթերուկ… Հայ վրիժառուն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնեցե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք»…

Մեր ավանդապատումները շարքից –Կոտայքի մարզ

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ. եւ թիվ 1-8-ում (2014թ.))

Կեչառիս – Հրազդանի շրջանում է: Ասում են, թե օտար մի բռնակալ ավերելով ու ավարելով իր շուրջը, գալիս հասնում է Մաքրավանք եւ Կեչառիս գյուղերին:

– Ի՛նչ լավ վանքեր ունեն,- ասում է նա, երբ տեսնում է այս գյուղերի գեղեցիկ վանքերը:

– Ես լսել եմ, որ այս վանքերին տեղացիք քույր ու եղբայր են համարում, – ասում է նրա զորավարներից մեկը:

– Հա, – մռնչում է բռնակալը… Դե որ այդպես է, հրամայում եմ քարե շղթաներ պատրաստել եւ կապել իրար քրոջն ու եղբորը, որպեսզի նրանք բանտարկված լինեն, եւ հայերը չկարողանան մոտենալ եւ միայն հեռվից նայեն նրանց ու մղկտան:

Այդպես էլ անում են: Քարե շղթայի ծայրը մի վանքից բերում, միացնում են մյուսին: Դրանից հետո Կեչառիս գյուղը կոչվում է Ժնջրլու՝ շղթայված կամ շղթայակիր, մինչեւ որ հայերը հանում են քարե շղթաները եւ ծաղկաշատ բնակավայրն անվանում են Ծաղկաձոր:

Կամ՝ ասում են, թե Պահլավունյաց տոհմի իշխանազն օրիորդներից մեկի ցանկությամբ այս գեղեցիկ ձորահովտում մի մեծ ամրոց է կառուցվում, ամրոցի կողքին էլ մի շքեղ ծաղկանոց: Օրիորդը պահանջում է, որ հայոց աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն աճեն իր ծաղկանոցում: Այդպես էլ արվում է: Բայց մի գարնան կատաղի քամին ավերում է նրա ծաղկանոցը եւ ծաղիկները ցրում ձորով մեկ: Ձորահովիտը լցվում է ծաղիկներով, եւ ձորն սկսում է կոչվել Ծաղկաձոր: Իշխանազն օրիորդը պահանջում է հորից, որպեսզի նա իր ամրոցի մոտ մի վանք կառուցել տա, ու որ վանահայրերը գիշեր ու ցերեկ աղոթեն եւ ցրված ծաղիկները հետ վերադարձնեն: Կառուցվում է Կեչառիսի վանքը: Սակայն աստված չի լսում վանականների աղոթքը, եւ բուրավետ ծաղիկները տարածվում են ամբողջ գավառում:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Թերթերուկ

Բաղադրությունը - Ալյուր – 1 կգ, ջուր, բուսական յուղ – 500 գ:

Միջուկի համար՝ շաքարավազ – 400 գ, դարչին – 1 պտղունց, վանիլ – 1 պտղունց:

Պատրաստման եղանակը - Գոլ ջրին աղ խառնել, ալյուրն աստիճանաբար ավելացնել, պինդ խմոր սարքել, թողնել 15 րոպե հանգստանա: Դրանից հետո խմորը վերածել 50 գրամանոց գնդերի: Գնդերը բարակ բացել եւ բարակ շերտով էլ վրան բուսայուղ քսել: Միջուկը լցնել վրան, խմորը պարուրաձեւ փաթաթել, գրտնակով բացել 2 մմ հաստությամբ ու թխել թավայի վրա:

* * *

Մոտ 80 երիտասարդներ խմում էին քաղաքի կենտրոնում

Օրերս Հյուսիսային պողոտայից երգով ու երթով Հանրապետության հրապարակ են եկել մի խումբ երիտասարդեր, եւ կազմակերպել «Գինի լից» ֆլեշմոբը: «Պատանի պատմագետների ակումբ»-ի հիմնադիր-ղեկավար Արա Հակոբյանը, խոսելով ֆլեշմոբի մասին, ասել է, որ այդ գինեխումը, «այս ամենն անում են, որպեսզի երիտասարդությունը ճանաչի հայ ազգի հերոսներին եւ նրանց սխրագործությունների գինը, քանի որ Սողոմոն Թեհլերյանը պատրաստ էր նվիրել իր ազատությունը հանուն ազգիցեղասպանված նահատակների եւ նրանց վրեժի»:

Հիշեցնենք, որ 1921թ. Սողոմոն Թեհլերյանը մասնակցել է Նեմեսիս գործողությանը՝ առաջադրանք ստանալով սպանել Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից Թալեաթ փաշային:

Նույն տարվա մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Թալեաթին եւ ձերբակալվում, իսկ հունիսի 2-ին գերմանական դատարանը նրան անմեղ ճանաչելով՝ ազատ է արձակում:

Հայվ րիժառուն աշխարհում միակ արդարացված մարդասպանն է: Նա ընդունել է իր մեղքը, սակայն դատարանը անմեղ է ճանաչել հայորդուն: Սողոմոն Թեհլերյանի դատապաշտպանն էր ազգությամբ գերմանացի Յոհանես Լեփսյուսը:

«Գինիլից» ֆլեշմոբի մասնակիցները խմել են գինի՝ ձեռքներին պահած Թեհլերյանի նկարը, պաստառներ: Ֆլեշմոբն անցել է երգ ու պարով:

Կայացավ բրեյքդանսի առաջնության նախընտրական փուլը

Հայաստանի բի-բոյների էլիտան հանդիպեց Red BullBC One 2014՝ բրեյքդանսի ամենահեղինակավոր առաջնության նախընտրական փուլում: <Աջակցենք բի–բոինգին> Red BullBC One 2011-ի հաղթող եւ Red Bull BC One All Stars անդամ՝ Roxtrite բի–բոյը ընտրեց Հայաստանի լավագույն բի–բոյներին։ Roxtrite-ը տիրապետում է բազմաթիվ պարային շարժումների։ Նա բի–բոյ մարտերի ռազմագետ է։ Հայաստանից ընտրվեցին հետեւյալ բի-բոյները՝ Predator, Flex Feet, Pollux, AZO, Actor, Thief, Booble.

Մրցույթի 7 հաղթողները ապրիլի 13-ին Թբիլիսիում կմասնակցեն կովկասյան նախընտրական փուլին։ Հաղթողը կմասնակցի Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին։ Եվ վերջում՝ Փարիզում տեղի կունենա Red BullBC One 2014 եզրափակիչը։

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99                «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                «Լուսանցք»՝      52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք«-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։