Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը – Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսը (Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

«…երբ հնեաբանը կամ պատմաբանը պեղում է հայոց հինավուրց անցյալը  եւ միայն նյութական փաստեր գտնելով է իր եզրակացությունն անում, դա  պարզապես քուջուջ անել է՝ ժամանակի ու միջոցների վատնում  նյութական փաստերը պիտի զուգադրել մեր նախնյաց հոգեւոր արժեքների,  իմացության ու տիեզերահաս հավատի հետ այլապես անհոգի  պրպտումները բացառապես «գանձ որոնողների» հոգեբանություն են  ստանումՄերօրյա պատմաբանը չի հասկանում նաեւ, որ կա պատմական տրամաբանություն, որ հնագույն տաճարը, աստղադիտարանը, զենքը, ցանկացած գտածո կամ որեւէ երեւույթ՝ այդօրվա արդյունքը չէ միայն, (տաս)հազարամյակների զարգացման փուլեր է անցել…»…

- «…որ արարչածին հայերը հաստատ ժամանակակից կոչվող տեխնիկայի կամ անիմաստ հույսուհավատի կարիք չեն ունեցել բնավ… Եվ երբեք կարիք չկա հին քաղաքակրթությունների պեղման ժամանակ ինքնաթիռ կամ լվացքի մեքենա փնտրել, դրա կարիքը չի եղել, քանի որ հայն իր Միտքը հասցրել է Տիեզերքի բոլոր անկյունները, իսկ Հոգին կարողացել է դուրս բերել Մարմնից եւ լինել մոլորակի (ու մոլորակից դուրս) տարբեր հատվածներում…»…

* * *

Տիեզերական Գարնան Ավետաբեր Կանչը սկսել է Տիեզերական Ձմռան Մեծ Հալոցքը (2007-2008թթ. արդեն նկատելիորեն)… Եվ սա ավետիս է բոլոր արիական ազգերին Գարունն արդեն հալեցնում է «սառած ուղեղները» ամենուր… Աշխարհում կատարվելու են շատ բաներ, լինելու են բնախոսական փոփոխություններ, իսկ դրանց նախաձեռնողներն անգամ չեն կռահելու, թե ինչի համար են դա անում…

Արհեստածին-խառնագենների մոտ արթնանալու է նախնական գենը, որ ունեն բնածին ազգերից փոխանցված: Եվ նախնական ազգերը Տիեզերակարգի համաձայն վերադառնալու են ի շրջանս յուր… Տիեզերքի դեմ իսկապես խաղ չկա, ոչ մի երկրային խարդավանք կամ դրամանենգություն չեն կարող կասեցնել արարչական պտույտը

Բայց նախնական-արարչածին լինելու գիտակցումը, աստվածների զարմը կրելու մտածողությունը, ազգային եւ մարդկային որակների ու առաքինությունների, նաեւ առաքելության ընկալումը լիովին կարթնացնի նախնական գենը (ազգային ծինը) ձմռան խորը նիրհից, որ բերել էր տիեզերական ձմեռային փուլը…

Արարիչն Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արիածին Արարածը Արիացին էր՝ Արի Մարդը՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը Արիածին Առաջին Արարված Հայի Տեսակը՝ Հիմքը՝ Ակունքը՝ Ծինը (Գենը)՝ Սերմը՝ Աստվածահայր Արան է՝ Ար-Ա՝ Արարում-Ա(ռաջին)…

Եվ Առաջին Արարումը Արարչից Օծվեց որպես Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ՝ ՀԱՅ Եվ Հայր Արան ոչ միայն Հայ Տեսակի Առաջին Արարումն է, այլեւ՝ Առաջին Արարված Աստվածն է բոլոր Աստվածային Համակարգերում Առաջինն էլ Արարվել է Հայկական Աստվածային Համակարգը «Խորիմաստ խորհուրդն արարչական կերտեց նախահիմքն աստվածային, որից ՀԱՅ կոչվեց Ծագումն Առաջին.– Հավերժող Առաքելություն Յուրաբնույթ Եվ Մեծ Աստված է Հայր Արան»…

Արարող (Ար) Արմատը (Ա) Երկնային (Արա)՝ Արայից Սերված մարդատեսակը (աստվածամարդը) եւս կոչվեց ՀԱՅ, որ նույնն է թե՝ Արի մարդ՝ Արի Ման՝ Արման կամ Արմեն… Եվ Հայերը Առաջին Ազգը եղան Տիեզերքում (Ազգը արյունակցական որակական ամբողջություն է եւ ինքն էլ մի բնական օրգանական մաս է մեկ այլ բնական ամբողջության՝ մարդկային որոշակի տեսակի՝ ցեղի մեջ)…

Հայ Մարդու Արարման Վայրը Արարատն է (Հայ-Հայք-Հայկական լեռնաշխարհը), որ դարձավ ինչպես Հայ Տեսակի (…մարդկանց), այնպես էլ՝ Հայ Աստվածների Երկրային Բնակատեղի Եվ այդպես է լինելու միշտ: Այսպես՝ Արարատյան Աշխարհը պարսիկներն անվանում են Արիանա Վայջո, որ նշանակում է Արիների Բնակավայր, նույն իմաստով հնդիկներն անվանում են Արիավարտա, ասորիները՝ Ուրարտու, շումերները՝ Արատտա

Բնազդական, բանական ու բնախոսական Եռակարգ Հայկական Ծինարմատը՝ Գենըվերազարթնել է Տիեզերքում եւ Երկրային գարնան հետ ծլարձակում է նաեւ մեր մոլորակում: Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը բրգաձեւ չէ: Բրգաձեւ կամ եռանկյուն կառույցն իհարկե ներառում է երկնային սրբազան իշխանության (հիերարխիայի) բնական կարգի մանրակերտը, բայց Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը Անհատական Կապ է եւ կայանում է տարաբնույթ կառույցներից, համակարգերից եւ տիեզերաաշխարհներից անկախ… Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը ուղղահայաց կապ է՝ ուղղակի-անմիջական կապ, տեսանելի ու ընկալելի միայն Եռամիասնությանը Սա է պատճառը, որ Արարիչ-Աստված-Մարդ Եռամիասնությունը-Եռակապը չի կարելի արծարծել Արարիչ-Աստվածներ-Մարդիկ հոգնակի ձեւակերպմամբ

Այս Եռակապը շատ կարեւոր է հենց Տիեզերքի գոյատեւման ու հարատեւման համար: Տիեզերքը՝ Մեծ Եզերքը՝ Տիրոջ Եզերքը նույնպես Մարմին է, որ կարիք ունի սնուցման, ինչը Արարումների Շղթայի եւ Տիեզերակարգի գոյությամբ եւ գործադրմամբ է իրականացվում Իսկ այս Անհատական Կապը անհրաժեշտ է բոլորին, քանզի Տիեզերքի Կործանումը բոլորի կործանումն է, լինեն Մարդ, թե Աստված, թե այլ Էակներ կամ Տիեզերական Մարմիններ… Առանց այդ Եռակապիինքը՝ Տիեզերքը կգնա ինքնակործանման

Բարու եւ Չարի հարատեւ կռիվը հակատիեզերական չէ, բնակարգ է՝ որոնցից յուրաքանչյուրն իր հավերժական գործառույթն է իրականացնում, քանզի եւ՛ Բարին ((Բ) -դրական Ար-ին) եւ՛ Չարը (Չ (Ոչ) – բացասական Ար-ին) հասկանում են Տիեզերավախճանի հետեւանքները, որովհետեւ Նրանք Տիեզերական երկու Բեւեռներն են եւ Արարչի Զավակներն են՝ Արարված Իրենց Առաքելությամբ… Խոսքն իհարկե Տիեզերական Ուժերի մասին է, այլ ոչ թե՝ մարդկային ներկայիս թերմացքի ստոր, չարակամ ու հոգեխեղ մնացորդների:

Հավերժական Պարբերաշրջանի Ավետիսը

Իր իրավունքների մեջ է Ջրհոսի տիեզերաշրջանը եւ Տիեզերական հալոցքը բերում է Տիեզերահաղորդ ջրերը

Կենդանակերպերի միջովԱխթարկի պտույտը.- Արեգակնային համակարգի 1 ամիսը – 2160 երկրային տարի – (քիչ հավանական, բայց կարծիք կա նաեւ – 720 երկրային տարի): Արեգակնային համակարգի 1 եղանակը (3 ամիս) – 6480 երկրային տարի: Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի:

Բեւեռային աստղի շուրջ պտույտը.- Գալակտիկական 1 պարբերությունը – 8.640.000 երկրային տարի (ըստ Վեդաների՝ այժմ՝ մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ):

Մեկ Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը.- Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի:

Եվ՝ Արեգակնային համակարգի 1 ամիսը 2160 երկրային տարի է, 1 եղանակը (3 ամիս)՝ 6480 երկրային տարի է, իսկ 1 տարին (12 ամիս)՝ 25.920 երկրային տարի: Եվ ամեն եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6480 երկրային տարի է տեւում, ու այդքան ժամանակ առաջ էլ (ձմռան ընթացքում) մասնատվեց, տկարացավ հզոր արիական միասնությունը եւ սկսվեց տարանջատումը Արիների Բնօրրանից՝ Հայկական Բնաշխարհից 2-3 հազար տարի առաջ էլ՝ արիների «մարմնական» մասնատմանը՝ աշխարհի 4 ուղղություններով տարածմանը, ավելացավ «հոգեւոր» մասնատումը Դա անվանում եմ նախահեթանոսական շրջան, որին եկավ փոխարինելու հեթանոսական (ազգային, առանձին ազգերի) կամ նախաքրիստոնեական շրջանըՈրից հետո տկարացած հայերն ու մյուս արիները տկարացան նաեւ հոգով-հավատով: Սակայն, արդեն դուրս ենք եկել Տիեզերական Ձմռան «խոր քնից» եւ հայերիս 3X6480 երկրային տարի ուղեկից են լինելու Տիեզերական Գարունը, Ամառը, Աշունը:

Հետզհետե տկարացող հայերին մոտ 1800 տարի առաջ պարտադրվեց հուդա-քրիստոնեությունը, որն ունենալով (ազգային հավատից փոխառած) որոշակի լուսավոր դրույթներ, ամբողջապես հենվեց հուդայականության հիմքին եւ պարուրվեց սարսափազդու եհովականությամբ՝ ջհուդական հին կտակարանով… «Հուր էիր՝ հուր դարձիր»-ը փոխվեց «Հող էիր՝ հող դարձիր»-ով, եւ Արիական տեսակի Հոգե-Ոգեղեն՝ դեպի ՏԻԵԶԵՐՔ սավառնող ԼՈւՅՍԸ թաղվեց անդրաշխարհում: Ավերվեցին ու այրվեցին Հայոց տաճարները, մատյանները, պատմությունը… Մեզ հրամցվեց այլը՝ օտարինը:

Բայց արթնացել է Արիական (Հայ-Արիական) Գենը եւ 6480 երկրային տարի գերիշխելու է մոլորակի վրա: Սա գիտակցում են նաեւ հողածինները եւ ամեն բան անում են Գենի նիրհը պահպանելու համար… Քանի որ հակառակ դեպքում պետք է Երկրային Իշխանությունը հանձնեն Երկնային Սրբազան Իշխանության կրողներին: Սա Բնության պահանջն է, այլապես՝ մարդկությունը կրկին ստեղծելու է իր «Նոյան Տապանը», որպեսզի այն նորից հանգրվանի Արարատյան Լեռնաշխարհում…

Մեկ անգամ չէ, որ այսօրինակ պտույտ են «գրանցել» մեր փառահեղ նախնիները: Երկիր մոլորակի տարիքն ըստ մեր Վիկտոր Համբարձումյանի հաշվարկների – 5.000.000.000-10.000.000.000 երկրային տարի է, սակայն ըստ որոշ գիտական տվյալների, այն հասնում է 13.700.000.000 երկրային տարվա: Իսկ Ալեքսանդր Ֆրիդմանի մաթեմատիկական հաշվարկներով տարիքը հասնում է 18.000.000.000 երկրային տարվա, ըստ Վեդաների՝ այն մոտ 1.800.000.000 երկրային տարի է: Իմիջիայլոց, Վեդաներում մարդկության տարիքը հաշվվում է մոտ 1 մլրդ. 300 մլն. տարի: Իսկ ոմանք 5-7 հազար տարվա կասկածներով են ապրում…

Տեսակետ կա, որ Գալակտիկական 1 պարբերությունը 8 մլն. 640 հզ. երկրային տարի է (ըստ Վեդաների՝ այժմ մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, ինչպես ասվեց, կատարել է շուրջ 51,5 նման պտույտ): 1 Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը՝ Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը, այս հաշվարկով 8 մլրդ. 640 մլն. երկրային տարի է: Իսկ ըստ Վեդաների՝ 1 մահայուգան հավասար է 4 մլն. 320 հզ. երկրային տարվա (գարուն (սատյա յուգա) – 1 մլն. 728 հզ., ամառ – (դվայպարա յուգա) – 1 մլն. 296 հզ., աշուն – (տրետա յուգա) – 864 հզ., ձմեռ – (կալի յուգա) – 432 հզ. տարի):

Երբ հասկանում ենք, որ մեր նախնիներն իմացել են Նյութական Տիեզերքի 1 օրվա հաշվարկը եւս  (= 1000 մահայուգայի, իսկ 1000 մահայուգան = կալպայի (Բրահմայի 1 օրը, (նույնն է՝ նաեւ գիշերը)), այսինքն՝ 1 լրիվ օրը = 8.640.000 երկրային տարվա), ապա գիտակցում ենք, որ արարչածին հայերը հաստատ ժամանակակից կոչվող տեխնիկայի կամ անիմաստ հույսուհավատի կարիք չեն ունեցել բնավԵվ երբեք կարիք չկա հին քաղաքակրթությունների պեղման ժամանակ ինքնաթիռ կամ լվացքի մեքենա փնտրել, դրա կարիքը չի եղել, քանի որ հայն իր Միտքը հասցրել է Տիեզերքի բոլոր անկյունները, իսկ Հոգին կարողացել է դուրս բերել Մարմնից եւ լինել մոլորակի (ու մոլորակից դուրս) տարբեր հատվածներում

Իսկ Նյութական Տիեզերքը (Տիեզերքի ամեն օրը՝ ցերեկ-գիշեր, համարվել է մեռնող-հառնող Տիեզերք) ապրում է 100 տարի, որը բաղկացած է 365 այդպիսի օրերից: Եվ ահա, հիմա գտնվում ենք 51,5 տարվա ընթացքում: Ըստ Վեդաների, Նյութական Տիեզերքի (Բրահմայի կյանքի (100 տարին)) տեւողությունը մոտ 311 տրլն. 40 մլրդ. երկրային տարի է…

Հայ-Արիական իմաստությունն ասում է՝ «Նյութեղեն է այն, ինչ զգայական է (ընդհուպ մինչեւ գենետիկ հիշողության երեւակումները)»… «Տիեզերքը նյութ է եւ լողում է Գերիմաստության հոգեւոր անեզրության մեջ»…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։