Վահագնը տիեզերական հուրի խորհուրդն է – Դիցաբանական խորհուրդ ունի նաեւ Վահագնը՝ ռազմի եւ զորության Աստվածը… Վահագնի Ծնունդը – ո՛վ է Վահագնը եւ ո՛վ է Յահվահը (Եհովան)…

Վահագնը տիեզերական հուրի խորհուրդն է

Հուրը կրակը չէ, թեեւ կրակի մեջ հուրը շատ է: Հուրը՝ Էներգիա է: Եվ Հուր Վահագնը Տիեզերական (դրական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է, հակառակ Յահվահի (Եհովայի), որ Հողի (բացասական) էներգիայի (լիցքերի) խորհուրդն է: Ուստի՝ Վահագնի զգացողությունը կարող են ունենալ մնայն Արիները, որ դրական էներգիայի կրողներ են: Իսկ Տիտանները կարող են ունենալ միայն Յահվահի զգացողություն, քանի որ նրանք բացասական էներգիայի կրողներ են:

Ըստ այդմ, Վահագնը միայն Արիների Աստվածն է (դիցուկ՝ Հայի՝ Արիական Նախագենի). Նա Արիների զորության, ուժի հովանավորն է: Ըստ հայկական ավանդության, ամեն Տիեզերական Գարնան, Երկնի ու Երկրի ահեղ Երկունքից Վահագն Աստված է ծնվում՝ Չարի Վիշապին սպանելու, Վիշապի գարշանքից Երկիրը լվալու Մեծ Ջրհեղեղով, եւ Արարատում պահպանելու Արարչազարմ Աստվածամարդերի՝ Արիների Ցեղը: Ըստ այդմ, Վահագնին անվանում են նաեւ Վիշապաքաղ:

Գարուն է բերում Վահագնը աշխարհին, Երկրի վրա՝ նոր պատմություն, ազատագրում, կյանք, իսկ Արարատում՝ նոր տարեգրություն: Ջրհեղեղը վերապրող Արիները Վահագնի Ծնունդից սկսում են նոր տարեգրության հաշվարկը: Զորավոր Աստվածը ծնվում է Գարնան 1-ին օրը՝ Արեգ ամսվա Արեգ օրը: Եվ ավանդաբար գարնան այդ օրը Արի Հայերը տոնում են Վահագնի Ծնունդը որպես նոր պարբերության՝ նոր տարվա սկիզբ՝ Ամանոր: Եվ կանչում են Վահագնին: Սպասում են Նրան եւ այդ սպասումով զորանում են: Միայն զորավորները կարող են դիմավորել Վահանգին, միայն զորավորները կվերապրեն Ջրհեղեղը: Միայն զորավորներին է հովանավորում Ուժի Աստվածը: Տկարները չեն կարող դիմավորել Վահագնին. տկարները չեն վերապրի Ջրհեղեղը: Վահագնը տկարներին չի հովանավորի, քանզի պահպանելու է Արի Աստվածամարդկանց Ցեղը, իսկ տկարներից Երկրային Աստվածներ՝ Աստվածամարդիկ չեն ծնվի:

Դիցաբանական խորհուրդ ունի նաեւ Վահագնը – ռազմի եւ զորության Աստվածը Հայոց (պատերազմի, քաջության եւ հաղթանակի Գերագույն Աստվածը):

Որոշ աղբյուրներում եւ առասպելազրույցներում վկայվում է նաեւ որպես արեգակնային Աստված (կրակե-հուրԱստված): Ավանդաբար Վահագնի անվանը կապվող Հարդագողի ճանապարհը կամ Ծիր կաթինը հայերը կոչել են նաեւ «Արեգական հին ճանապարհ»: Վահագնին է ձոնված դիցաբանական «Վահագնի երգը», ուր պատկերվել է սրբագործված 4 տարրերի երկունքից ծնված խարտյաշ պատանի՝ հրացայտ վարսերով, բոցակեզ մորուքով եւ արեգակնային աչքերով: Կենսատու լույսը մարմնավորող Վահագնը, որպես քաջ ռազմիկ, որսորդ, մարտնչում է խավարի ու չար ուժերը մարմնավորող վիշապների դեմ, ինչի համար նրան տրվել է Վիշապաքաղ մականունը: Հայոց զորավոր Աստվածը ոչնչացրել է չարի վիշապներին, իսկ հնազանդվողներին ծառայեցրել է հայի նպատակներին

Մասիս, Արագած, Արեգունի, Վարագ, եւ մեր այլ բարձր լեռները հայոց դիցաբանության մեջ դիտվել են իբրեւ Վահագնի երկրային սրբազան կայաններ: Վասպուրականում տարածված

ավանդազրույցի համաձայն՝ Արեգակը (արեգակնային Աստված Վահագնը), գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի գագաթից, եւ Նրան հարատեւ ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ (խորհրդանշում են 12 կենդանակերպ համաստեղությունները):

Վահագնը եղել է հայոց ամենասիրված եւ ընդհանրական Աստվածը, ում երբեք չեն մոռացել կամ մոռացրել… Մովսես Խորենացին վկայում է, որ տակավին իր ժամանակներում (V դարում) ժողովրդի մեջ պահպանվել էր Վահագնի դյուցազներգությունը. փանդիռների նվագակցությամբ գուսանները երգել են Նրա դիցաբանական ձոնը, պատմել Նրա բազում սխրագործությունների մասին:

Վահագնի գլխավոր տաճարը կամ մեհյանը եղել է Տարոն գավառի Աշտիշատ քաղաքավանին մերձակա Քարքե լեռան լանջին: Տաճարում դրվել են Վահագնի մեծ անդրին, կից սրահներում՝ Աստղիկ դիցուհու եւ Անահիտ Աստվածամոր (Մայր Անահիտի) անդրիները:

Վահագն Աստծո հարսնացուն Աստղիկ Աստվածուհին է (ինչը եզակի երեւույթ է բոլոր Աստվածային Համակարգերում՝ որպես Աստվածների Հավերժ Սիրո Զույգ), եւ Աստղիկի տաճարի մի սրահը կոչվել է «սենյակ Վահագնի»:

Հայոց տոմարում Վահագնի անունով է նշված 3-րդ ամսվա 27-րդ օրը: Իբրեւ ռազմի աստված՝ Վահագնը նույնացվել է այդ գաղափարը խորհրդանշող Հրատ (Մարս) մոլորակին, որին հին հայերը տվել են Ատրահեր (Հուրհեր) մականունը:

Վահագնի Ծնունդը

Երկնէր երկին, երկնէր երկիր,

Երկնէր եւ ծովն ծիրանի,

Երկն ի ծովուն ունէր եւ զկարմրիկն եղեգնիկ.

Ընդ եղեգան փող ծուխ ելանէր,

Ընդ եղեգան փող բոց ելանէր,

Եւ ի բոցոյն վազէր խարտեաշ պատանեկիկ.

Նա հուր հեր ունէր,

(Ապա թէ) Բոց ունէր մորուս,

Եւ աչկունքն էին արեգակունք:

* * *

Վահագն - Գերագույն Հրե Զորություն, Հուր-Աստված: Լեզվաբանորեն կազմված է՝ ՎԱՀ (գերագույն զորություն, աստված) բառով եւ ԱԳ (հուր) արմատով՝ ՎԱՀ-ԱԳՆ:

Ըստ դիցաբանության՝ Վահագնը որպես Գերագույն Հրե Զորություն (Ուժ), որն է՝ ՀՈՒՐ-ԱՍՏՎԱԾհամաարիական ճանաչում ունի, օրինակ՝ Վահագնին հնդիկներն անվանում են Ագնի, ռուսները՝ Ագոն, պարսիկները՝ Վերատրանգա:

Ի դեպ, պարսկականը բացատրվում է միայն հայերեն լեզվով: Այն կազմված է երկու զուգահեռ խորհուրդների կցումով՝ ՎԵՐ-ԱՏՐ, որ նշանակում է Գերագույն զորության կրակ եւ ԱԳՆ-ԱՀ, որ նշանակում է Հրե Զորություն: Ըստ երեւույթին պարսիկների մոտ նախնական խորհուրդը եղել է ԱԳՆԱ /Հ: Իսկ ՎԵՐԱՏՐ-ի կցումը կապված է Զրադաշտականության հետ, երբ որպես տիեզերական հուրի խորհրդանիշ Արեգի փոխարեն ընդունվեց Կրակը՝ Ատրուշանը:

Յահվահ - Ստորգետնյա Աստված: Լեզվաբանորեն կազմված է Յ – չգիտակցված հունչարմատով, ԱՀ (հզոր) արմատով եւ ՎԱՀ (աստված) բառով:

Դեռ չպարզաբանված Յ – հունչարմատը հնարավորություն չի տալիս ճշգրտել Յահվահ խորհրդի լեզվաբանական իմաստը: Սակայն պարզ է միայն, որ Յահվահը Ստորգետնյա Աստված է եւ իր մեջ կրում է Հողի (բացասական էներգիայի) խորհուրդը, ի հակադրություն Վահագնի, որ Տիեզերական (դրական էներգիայի) խորհուրդն է:

Իսկ Տիեզերական Ձմռանը երկրի վրա իշխում է Բացասական Էներգիան, այսինքն՝ Յահվահը (Եհովան):

Եվ այսօրվա համաշխարհային կրոնները՝ հուդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն, փաստորեն յահվահականություն են: Եվ բոլոր այս կրոնների Աստվածը հենց Եհովան է (Էլոհ-Յահվե, Սավաոֆ-Հայր Աստված Եհովա եւ Ալլահ)…

«Լուսանցք» թիվ 9 (314), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։