Հայկական խոհանոց – Մանդակով կլորիկներ… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնեցե՛ք «Լուսանցք» – բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Մանդակով կլորիկներ

Բաղադրությունը - Խաշած մանդակ – 1 կապ, սոխ – 1 գլուխ, ձու  – 4 հատ, սպիտակաձավար – 100 գ, կարմիր պղպեղ, սպիտակ պղպեղ, բուսայուղ, աղ:

Պատրաստման եղանակը - Մանդակը թեթեւակի խաշել, ջրքամել, կտրատել: Ավելացնել սպիտակաձավարը, սոխը, համեմել աղով ու պղպեղներով, վրան լցնել ձվերը, խառնել, թողնել 15 րոպե: Հետո գդալով վերցնել զանգվածը, կլորիկաձեւ տեսք տալ, պաքսիմատով շաղախել, բուսայուղով տապակել:

Դնել անձեռոցիկին, որպեսզի բուսայուղը քամվի եւ մատուցել: Անու՜շ լինի:

Գարուն է, եւ կարող ենք օգտվել բնության ընձեռած հնարավորությունից՝ համտեսելով առողջարար ուտելի խոտաբույսերը:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Թուրքը սպորտում էլ է թուրք

Հայաստանի ուշուի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցեց ուշուի երիտասարդների աշխարհի 5-րդ առաջնությունը: Մեր երկիրը ներկայացնող 8 մարզիկներից 4-ը հանդես են եկել սանդա-ուշու մրցաձեւում, իսկ մյուս 4-ը՝ վարժահամալիրային ուշու մրցաձեւում:

Սարգիս Սարգսյանը (Արարատի մարզ, 48 կգ) սանդա-ուշու մարզաձեւում հաղթել է եւ նվաճել է ոսկե մեդալ՝ արժանանալովաշխարհի չեմպիոնի կոչմանը:

Այս առաջնությանը մեր մարզիկները մասնակցում էին սանդա-ուշուի Հայաստանի հավաքական թիմի վաստակավոր մարզիչ, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի փոխնախագահ Հրայր Կարապետյանի, վարժահամալիրային ուշուի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Պողոսյանի եւ ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ղեկավարությամբ:

Վերջինս նշել է, որ ինչպես այլ մարզաձեւերում, որոնք անցկացվում են Թուրքիայում, այս դեպքում էլ նկատվեցին մրցավարական կոպիտ ու միտումնավոր խախտումներ հայ մարզիկների նկատմամբ: Ցավոք, սա մեզ համար վնասաբեր ավանդույթ է դարձել, իսկ մեր երկրի մարզական պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն անում՝ լուրջ խնդրի կարգավորման համար: Չնայած այս ամենին, մեր թիմը կարողացավ ոսկե մեդալ նվաճել:

Ֆուտբոլ են խաղում նաեւ լրագրողները

Մեկնարկել է ՀՀ զլմ-ների միջեւ մինի-ֆուտբոլի 5-րդ մրցաշարը, որի կազմակերպիչն է արտասահմանյան թղթակիցների ասոցիացիան (ԱԹԱ): Մրցաշարն ուղղված է առողջ ապրելակերպի քարոզչությանը եւ ֆուտբոլի մասսայականացմանը: Մասնակցում են News.am, boon.am TV, emedia.am կայքերի, «Լայմ TV», «Երկիր Մեդիա TV» հեռուստաընկերությունների, Mediamax գործակալության, «4-րդ իշխանություն» թերթի եւ արտասահմանյան թղթակիցների ասոցիացիայի լրագրողներից ձեւավորված 8 թիմ:

Թիմերը վիճակահանությամբ բաժանվել են 2 խմբի: Մրցաշարի փակման արարողությունը կկայանա ապրիլի 30-ին: Հաղթող թիմը կպարգեւատրվի «ՎիվաՍել-ՄՏՍ-2014» գավաթով, մեդալներով ու պատվոգրերով: 2-րդ եւ 3-րդ տեղեր զբաղեցրած թիմերը եւս կստանան գավաթներ, պատվոգրեր ու մեդալներ: Մրցանակների կարժանանան նաեւ 10 անվանակարգում աչքի ընկած խաղացողները՝ լավագույն դարպասապահը, պաշտպանը, հարձակվողը, ռմբարկուն, երկրպագուն, խաղացողը, ֆուտբոլի վետերանը, թիմի ղեկավարը, ամենագեղեցիկ գոլի հեղինակը եւ մրցաշարը լավագույնս լուսաբանող լրագրողը: ԱԹԱ-ն 2000թ. սկսած մրցաշարեր է կազմակերպել ՀՀ-ում արտասահմանյան դեսպանատների («Քաղաքակրթությունների երկխոսության գավաթ»), ՀՀ ձեռնարկությունների (Made in Armenia գավաթ), ՀՀ-ում հավատարմագրված բանկերի աշխատակիցների ու բուհերի ուսանողների (Լեւ Յաշինի գավաթ) թիմերի միջեւ անցկացրել է բարեգործական խաղեր, որոնցից ստացված հասույթը փոխանցել է հանրապետության մանկատներին: 2002 եւ 2009 թթ. ԱԹԱ-ն Երեւանում ու Ստեփանակերտում ՀՀ եւ ԼՂՀ նախագահների հովանու ներքո կազմակերպել է ԱՊՀ եւ Բալթյան երկրների լրագրողական մրցաշարեր:

2 ոսկե մեդալ

Հայաստանի մարմնամարզիկներ Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը հաջող են սկսել ելույթները Քաթարի մայրաքաղաք Դոհայում անցկացվող միջազգային մրցաշարում: Նրանք գերազանց մրցելույթներ ունեցան օղակների եւ նախնական, եւ եզրափակիչ փուլերում: Արթուր Թովմասյանն ու Վահագն Դավթյանը վաստակեցին համապատասխանաբար 15,575 ու 15,425 միավոր եւ արժանացան ոսկե ու արծաթե մեդալների:

Մեր փորձառու մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը նժույգթափերի մրցումներում 15, 475 միավորով նույնպես ճանաչվեց 1-ինը: Տեղի կունենա հենացատկի մրցաշարը, որտեղ մեդալ նվաճելու լավ շանսեր ունի Արթուր Դավթյանը:

Մասնակցեց միայն Ավետիք Գրիգորյանը

Հնդկաստանի Կալկաթա քաղաքում ավարտված տղամարդկանց շախմատի միջազգային մրցաշարում Հայաստանից մասնակցեց գրոսմայստեր Ավետիք Գրիգորյանը: Նա 10 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ բաժանեց 7-15-րդ տեղերը: Լրացուցիչ ցուցանիշներով Ավետիք Գրիգորյանը գրավեց 11-րդ տեղը:

Մրցաշարի հաղթող հռչակվեց ֆիլիպինցի գրոսմայստեր Օլիվեր Բարբոսան, որը հնդիկ շախմատիստ Բաբու Լալիֆի հետ վաստակեց 7,5 միավոր, եւ միայն լրացուցիչ գործակիցներով գրավեց 1-ին հորիզոնականը:

Արժանի մրցակցություն

Հունաստանի Լարիսսա քաղաքում անցկացվող «Չելենջ տրոֆի» մրցաշարում Հայաստանի հավաքականի հանդբոլիստուհիները 15:24 (6:10) հաշվով պարտվեցին Բուլղարիայի թիմին (B խումբ): Մեր ընտրանին թեեւ համալրված է մրցակիցներից 4-5 տարի փոքր խաղացողներով, այդուհանդերձ, կարողացավ երկու խաղակեսում էլ արժանի մրցակցություն ցույց տալ իրենցից մեծ, նաև պրոֆեսիոնալ խաղացողներ ունեցող Բուլղարիայի հավաքականին: Այս ստուգատեսում հանդես են գալիս մինչև 23 տարեկանները: Հայաստանի հավաքականի խաղացողներից ամենից արդյունավետը Մանո-Ռոզ Կարապետյանն էր, ով 6 անգամ գրավեց մրցակցի դարպասը: Մեր թիմի կազմում «ամենատարեցըե` 22-ամյա Լիանա Գրիգորյանը, 3 գոլի հեղինակ դարձավ: Նույնքան անգամ աչքի ընկավ նաև Կլարա Թերզյանը: Անի Ասատրյանը խփեց 2, Մարիամ Մովսիսյանը`1 գնդակ:

Իսրայելի հավաքականը 33:25 (16:12) հաշվով առավելության հասավ Էստոնիայի ներկայացուցիչների նկատմամբ: 4 միավորով աղյուսակը գխավորում է Բուլղարիայի ընտրանին: 2-ական միավոր ունեն էստոնիայի, Իսրայելի թիմերը: Հայաստանի հավաքականը վերջին տեղում է` 0 միավորով:

Արսեն Պետրոսյան

Վրիպակ.- Հարգելի ընթերցողներ

«Լուսանցք»-ի թիվ 9 (314), 2014թ. համարում տպագրական սխալ կա: Որ թյուրիմացության տեղիք չտա՝ շտկում ենք: Վրիպակները շտկելու կարիք կա միշտ, այս դեպքում առավել եւս, քանզի խոսքը տիեզերակարգային խնդրի մասին է, որ առնչվում է մարդկության առաջացմանը: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը» հոդվածում գրված է. «ըստ Վեդաների՝ այն մոտ 1.800 մլն. երկրային տարի է: Իմիջիայլոց, Վեդաներում մարդկության տարիքը հաշվվում է մոտ 3 մլրդ. 300 մլն. տարի: Իսկ ոմանք 5-7 հազար տարվա կասկածներով են ապրում…»: 3 մլրդ-ի փոխարեն պետք է լիներ 1 մլրդ.: Այսպես. «Վեդաներում մարդկության տարիքը հաշվվում է մոտ 1 մլրդ. 300 մլն. Տարի»:

ՀԱՄ առաջնորդի կողմից հավելենք.- սա փաստում է, որ մոլորակի ու մարդկության ծնունդները չեն կարող աներեւակայելի տարբերություն ունենալ, ինչպես այսօր է «ապացուցվում», մլրդ.-ավոր տարիների ծնունդ Երկիր մոլորակի Մարդ արարածին համարձակ ուսումնասիրողներն անգամ մի քանի տասնյակ հազար տարուց ավելի կյանք չեն տալիս:…

Սա դեռ ոչինչ, գիտական կյանքի իրավունք է ստացել մի այնպիսի տխմար տեսություն, որ դարվինիզմ է հորջորջվում, երբ որպես Իր Աստվածների Դեմքով Արարված Մարդու Նախնիներ՝ կապիկին են տեսնում: Խոսքը նրանց մասին չէ, որ կյանքում միայն կապկելով են ապրում, կամ՝ կովի պես, խոսքը՝ Արարչի Արարմունքի մասին է, որ հարգանք, մեծարանք եւ տիեզերաիմացություն է պահանջում… Գլուխը հողի մեջ խրած ու երբեք երկինք չնայող գիտնականը պարզապես քուջուջ է անում, ինչը չի բացառում, որ «առաջինը հավն է եղել, թե՝ ձուն» իմաստի փնտրտուքը նմանին տանի դեպի մեկ այլ տեսության՝ հավատեսության…

Արարիչը հենց այնպես չի արարել տիեզերական մարմիններ կամ ինքնություն-էություններ, ամեն բան իր իմաստը, նպատակն ու առաքելության հավերժական շրջանակն ունի…

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                 «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք«-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։