Քեսաբի հակահայ թուրքական գործողությունները… Մահացավ Հայոց ցեղասպանությունից փրկված 99-ամյա… Կերակրում եւ տաքացնում ենք նոր օձերի – Հայաստանում եւ՛ Թուրքիայում… Թուրքը սպորտում էլ է թուրք… Ադրբեջանը գռմռում է մեր ատոմակայանի վրա…

Քեսաբի հակահայ թուրքական գործողությունները

Նրանք, ովքեր շարունակում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հայտարարել, թե թուրքն իր տարատեսակներով այլեւս եվրոպականացվել է, այսօր Անկարային ենթակա թյուրքական խառնամբոխի հետ հավասարապես պատասխանատու են Քեսաբի հայ համայնքի այս նոր ցեղասպանության համար: Ինչքան կարելի է մորթվել եւ չհասկանալ, որ թուրքը մնացել է թուրք, անգամ ադրբեջանցի կոչված հատվածը չկարողացավ զսպել իր արնախում էությունը եւ բռնազավթված Արեւմտյան Հայաստանի՝ 1915-1923թթ. հայաջինջ եւ հայաստանակործան ծրագիրը տեղափոխեց նաեւ բռնազավթվող Արեւելյան Հայաստան… Իսկ 1988-1990թթ. այն շարունակվեց՝ Սումգայիթում, Բաքվում, Դաշտային եւ Լեռնային Արցախներում… Նախիջեւանում արդեն ավարտել էր..

Եվ հայ հորջորջվող թուրքասերներն ու սրանց օտարերկրյա տարատեսակներն են, որ թուրքական կառավարության հետ հավասարապես պատասխանատու են նոր ջարդերի համար: Բայց սրանք երկար չեն լռի, շուտով նորից ի հայտ կգան. հայ-թուրքական կոչված սահմանը վերաբացելու, թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարեւանություն, անգամ եղբայրություն անելու, մի քանի ուղեղից հիվանդ արվեստի կամ քաղաքական ու հասարակական գործիչների նորից մեյդան հանելու, թուրքական ապրանքների համար կյանք ու էլի ինչ-որ մարմնի մասեր տալու… ու նմանատիպ այլ նախաձեռնություններով: Էլ չասեմ՝ թուրքական հանգստավայրերում փողեր շաղ տվողների կամ պոռնկանոցներում «ընտանիքի կարիքները հոգացողների» մասին…

Նաեւ այս փողերով է, որ այսօր Անկարան իր բյուջեից հատկացումներ է արել՝ հայերի նոր սպանդի համար: Վաղը այդ փողերով գնված զենքերից էլ կրակելու են հայ-ադրբեջանական սահմանին… Եվ այն լամուկները, որոնք հարստացնում են թուրքական պետական բյուջեն, պետք է ՀՀ ազգային անվտանգության եւ այլ ուժային կառույցների ուշադրությանն արժանանան… կամ էլ զրկվեն Հայաստանում ապրելու հնարավորությունից եւ արտաքսվեն իրենց սիրելի Թուրքիա… որ շատ արագ հասկանան, թե ուր են ընկել եւ դեռ ինչ են անելու իրենց հետ: Էլ իրավունք չունենք օձեր տաքացնելու… մեր կյանքի ու պատմության փորձը բավարար է դա թույլ չտալու համար: Սակայն… Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ՝ նորից մի զանգված ունենք, որ պատրաստ է մեր թշնամու հետ հաց ու անկողին կիսել… Վաղը մեռնել՝ բայց այսօր լափել: Բայց սրանք չէ, որ պիտի որոշեն հայի ու Հայաստանի ապագան: Ուեմն՝ պաշտպանենք մեր ներկան՝ գիտակցելով ու հաշվի առնելով մեր անցյալի լավ ու վատ դասերը:

Այս ամենից բացի, ամենաթողությունը նպաստում է, որ Թուրքիան իր սահմանների մոտակայքից վերացնի հայկական հզոր գաղթօջախները, որ տասնյակ հազարավոր բնակիչները Արեւմտյան Հայաստանի ապագա բնակիչներ են… Դա հաջողվեց Լիբանանում եւ Իրաքում, մասամբ՝ Իրանում, այժմ Սիրիայում է իրականացվում, փորձում են նաեւ Հունաստանում, Կիպրոսում եւ Բուլղարիայում: Այսպես կոչված թուրք-մցխեթներով էլ փորձում է հայկական Ջավախքը թուլացնել, ինչին փորձում են նպաստել նաեւ Վրաստանի իշխանավորները… Արտագաղթը վտանգավոր է դառնում նաեւ Հայաստանում:

Չհասկացա՞նք, որ Հայոց ցեղասպանությունը կատարվեց 1-ին համաշխարհայինի ռազմա-քաղաքական ու տնտեսական շահերի բախման ընթացքում՝ ինչպես այսօր: Բաղդադ-Բեռլին նավթահոտ երկաթգիծը ավելի քան 3 մլն. հայերի սպանդի գնով կառուցվեց… Եվ սիոնա-մասոնական ծրագրերի համաձայն:

Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկոյի Բեյ շրջանում մահացավ Հայոց ցեղասպանությունից փրկված 99-ամյա Թագուհի Քեշիշյանը: Նա Օսմանյան Թուրքիայի՝ հայության դեմ իրագործված 20-րդ դարի ցեղասպանությունը վերապրած վերջին ողջ մնացածներից էր: Միշտ կոչ է արել, որպեսզի թուրքական կառավարությունն ու ԱՄՆ կոնգրեսը ընդունեն Հայոց Մեծ Եղեռնը: «Մենք երբեւէ չպետք է մոռանանք այն, ինչ արել է Թուրքիան… Մենք պետք է միշտ հիշենք դա»,- հայ համայնքին ուղղված իր տեսագրությունում նշել է Թագուհին: Նա ունի 6 երեխա, 16 թոռ ու 24 ծոռ: Թագուհին ամուսնացել է 1930-ական թթ. Անդրանիկ Քեշիշյանի հետ:

Քեշիշյանների ընտանիքին ցավակցական ուղերձ է հղել Կալիֆորնիայի կառավարիչ Գեւին Նյուսոմը, ով նշել է, որ «Թագուհին առաջնորդ էր բառի յուրաքանչյուր իմաստով, նրա առաջնորդությունն իր ընտանիքի, ընկերների, համայնքի նկատմամբ ցույց է տալիս, որ կյանքում չկա ոչ մի խոչընդոտ, որ հնարավոր չլինի հաղթահարել»:

Թագուհի Քեշիշյանը ծնվել է 1915թ. փետրվարի 14-ին՝ ներկայիս Թուրքիայի Ադանա քաղաքում: Մայրը՝ Մարին, ծնվել է քաղաքից դուրս՝ Միսսիս կոչվող գյուղում: Երբ այդ տարածքում հայերի դեմ իրագործվող սպանդը 1909թ. սանձազերծվել է թուրք սուլթանի կողմից, Մարիի ամբողջ ընտանիքը սպանվել է, իսկ նրա գյուղը ոչնչացվել:

Մի բարի հարեւան փրկել է Մարիին՝ թաքուն ու ապահով պահելով, մինչեւ նա կարողացել է գնալ Ադանա, որտեղ էլ հետագայում ծնվել է Թագուհին: Նա երբեք չի ճանաչել իր հորը, երբ 2 ամսական էր, հայրը զորակոչվել է թուրքական բանակ եւ տարվել Սիրիա:

Գոհար Վանեսյան

Կերակրում եւ տաքացնում ենք նոր օձերի – Ու ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում

Շարունակում ենք անհեռատես մնալ: Երեւանում Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Իտալիայի, Իսպանիայի, Մոլդովայի, Ռումինիայի երիտասարդների հետ Թուրքիայի երիտարնախումները եւս բացահայտեցին արդյունավետ առաջնորդության գաղտնիքները՝ «Սովորել, ներգրավել, առաջնորդել» դասընթացի շրջանակներում: Սրանք այն ակտիվիստներն ու կամավորներ են, ովքեր տարբեր առաջադրանքների օգնությամբ «հնարավորություն ունեցան բարձրացնել իրենց ինքնագնահատականը, զարգացնել ունակությունները, որպես երիտասարդ առաջնորդներ…»: Դասընթացը ֆինանսավորել էր Եվրամիության «Երիտասարդությունը շարժման մեջ» միավորումը: Այսպես՝ այլ երկրների երիտասարդների հետ միասին մեր երկրում «աճեցրինք» հերթական թուրք առաջնորդների, որ պետք է փորձեն իրականացնել հերթական հայաջինջ ծրագիրը…

Երեւի այն պատճառով, որ մեր երկրի շուկայում ու ընչաքաղցների ստամոքսում ապրանքների մեծ մասը թուրքական է, ուստի նոր երիտթուրքեր են բազմացվում, որ ոմանց ծրագրերով հետագայում գան՝ այս մի կտոր Հայաստանում էլ տեր կանգնեն «իրենց ապրանքներին»…

Թուրքը սպորտում էլ է թուրք

Հայաստանի ուշուի երիտասարդական հավաքականը Թուրքիայի Անթալիա քաղաքում մասնակցեց ուշուի երիտասարդների աշխարհի 5-րդ առաջնությունը: Մեր երկիրը ներկայացնող 8 մարզիկներից 4-ը հանդես են եկել սանդա-ուշու մրցաձեւում, իսկ մյուս 4-ը՝ վարժահամալիրային ուշու մրցաձեւում:

Սարգիս Սարգսյանը (Արարատի մարզ, 48 կգ) սանդա-ուշու մարզաձեւում հաղթել է եւ նվաճել է ոսկե մեդալ՝ արժանանալովաշխարհի չեմպիոնի կոչմանը:

Այս առաջնությանը մեր մարզիկները մասնակցում էին սանդա-ուշուի Հայաստանի հավաքական թիմի վաստակավոր մարզիչ, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի փոխնախագահ Հրայր Կարապետյանի, վարժահամալիրային ուշուի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Պողոսյանի եւ ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանի ղեկավարությամբ:

Վերջինս նշել է, որ ինչպես այլ մարզաձեւերում, որոնք անցկացվում են Թուրքիայում, այս դեպքում էլ նկատվեցին մրցավարական կոպիտ ու միտումնավոր խախտումներ հայ մարզիկների նկատմամբ: Ցավոք, սա մեզ համար վնասաբեր ավանդույթ է դարձել, իսկ մեր երկրի մարզական պատասխանատուները ոչ մի լուրջ քայլ չեն անում՝ լուրջ խնդրի կարգավորման համար: Չնայած այս ամենին, մեր թիմը կարողացավ ոսկե մեդալ նվաճել:

Ադրբեջանը գռմռում է մեր ատոմակայանի վրա

Ադրբեջանը թող գլուխն անընդհատ պատովը տա. Հայաստանը որոշել է՝ այլընտրանք չունի, միջուկային էներգետիկան զարգացնելու է: Մեր պետությունը դա վերահաստատեց Հաագայում, եւ ՀՀ նախագահը բամբասանք որակեց Ալիեւի հարցը Մեծամորի ատոմակայանի մասին:

«Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում… Միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամբ 2013թ. հունվարին ԱՄՆ աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է Միջուկային եւ ռադիոլոգիական նյութերի տեխնիկական եւ փորձաքննական լաբորատորիա: Այն զգալիորեն նպաստել է միջուկային մաքսանենգության անդրազգային սպառնալիքին արձագանքելու Հայաստանի կարողությունների բարելավմանը: Կանխարգելման հարցերում առանցքային եմ համարում տարածաշրջանային համագործակցությունը: 2012թ. հունիսին հարեւան Վրաստանի հետ մենք անցկացրեցինք զանգվածային ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի համատեղ միջսահմանային վարժանք: Հայաստանը նախաձեռնել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 բանաձեւի իրականացման ազգային ծրագրի մշակում՝ ներգրավելով ԵԱՀԿ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1540 կոմիտեի եւ Եվրոպական միության փորձագետներին: Այսօրվա նիստում Ադրբեջանի նախագահը հարց բարձրացրեց Հայաստանի Մեծամորի ատոմակայանի անվտանգության վերաբերյալ: Ցանկանում եմ նշել, որ մենք սերտորեն համագործակցում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետեւողականորեն կատարելով գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները: Ինչ վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության դրսեւորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետեւ մենք մեր բոլոր ծրագրերը համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ»:

Չհամաձայնողներ չեն եղել, այն է, միջազգային մակարդակով հավաստվել է, որ մենք խնդիր չունենք: Ավելին՝ կառավարության երեկվա նիստում որոշվել է, որ մեր գործող միջուկային էներգաբլոկի շահագործման ժամկետը պետք է երկարացնենք: Բանն այն է« որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է եւ միեւնույն ժամանակ ավարտվում է Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը: «Բայց մեր երկրի էներգետիկ անկախության եւ անվտանգության ողջամիտ մակարդակը ապահովելու նպատակով անհրաժեշտ է երկարացնել Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը»,-ասաց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.