– Սիոնիստա-մասոնական եւ համաթուրքական դաշինք, որը ծրագրեց ու իրականացրեց Հայոց ցեղասպանությունը (1915-1923թթ.): Որը ստեղծեց երբեւէ չգոյ թուրքական պետություն՝ Հայկական լեռնաշխարհում՝ հայերի բնիկ տարածքների վրա:
– Սիոնիստա-մասոնական եւ բոլշեւիկյան դաշինք, որը նպաստեց Հայոց ցեղասպանության շարունակմանը (Արեւելյան Հայաստանում), Հայաստանի մնացյալ տարածքների բռնազավթմանը: Որը ստեղծեց երբեւէ չգոյ ադրբեջանական պետություն՝ հայերի բնիկ տարածքների վրա:
– Թյուրք-վրացական դաշինք, որը գործելով Հայաստանի տարածքների վրա՝ թուրք-ադրբեջանա-վրացական եղբայրությամբ պայքարում է հայկական շահերի դեմ:
– Հայկական բարձրավանդակը Հայոց Արարչատուր Հայրենիքն է, որ միայն հայերինս է… Արարատյան լեռնաշխարհն ինչպես Հայ Մարդկանց, այնպես էլ Հայ Աստվածների Հավերժ Բնօրանն է – Հայ Տեսակի Հավիտենական Հայրենիքն է…:
* * *
Այս օրերին, երբ բազմահազարանոց հայ համայնքը բռնել է գաղթի ուղին, կրկին մեղավորները թուրքական իշխանություններն են: Թուրքիան ոչ միայն իր բռնազավթած տարածքներում, այլեւ հարեւան երկրներում պարբերաբար էթնիկ զտումներ է իրականացնում, ինչը հատկապես հայերի ու հայության շահերին է առնչվում: Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ, երբ Հայաստանը, համայն հայությունը եւ միջազգային հանրությունը պայքարում են ցեղասպանության ճանաչման ու դատապարտման համար, Անկարան շարունակում է իր հայահալած քաղաքականությունը՝ օգտվելով «անպատժելիության միջազգային իրավունքից»:
Սիրիայի հայաբնակ Քեսաբի իրադարձությունները ակնհայտ են դարձնում այն իրողությունը, թե ինչպես կարելի է անտարբեր եւ շահամոլ աշխարհի աչքի առաջ ցեղասպանել մի ողջ ժողովրդի:
Բայց թուրքերն իրենց սեւ գործերում երբեք մենակ չեն լինում, ինչպես 1915-1923թթ., այնպես էլ այսօր ադրբեջանական հրոսակախմբերը օժանդակում են թուրքերին: Դեռ սիրիական քաղաքացիական կռիվների ժամանակ ադրբեջանական ահաբեկիչներ էին զինվորագրվել հակապետական զինված խմբավորումներին, որոնց մի մասի ոչնչացման մասին հենց Սիրիայի անվտանգության մարմիններ էին հայտարարում: Այդ ադրբեջանցիները նաեւ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կառույցի հետ են համագործակցում: Իսկ Անկարան դարձել է ահաբեկչության ձգտողների հանդիպման եւ տարաբաժանման կենտրոն, որտեղ գալիս են աշխարհի տարբեր ծայրերից:
Մի քանի օր առաջ էլ հայտարարվեց, որ Սիրիայում բախումների ընթացքում՝ ի թիվս այլոց, նաեւ 13 ադրբեջանցի ահաբեկիչներ են դարանակալվել ու ոչնչացվել: Սպանվածների մեջ նաեւ Թուրքիայի 2 քաղաքացի կա: Ադրբեջանական սալաֆիները կամ վահաբիտները (ծայրահեղ իսլամականներ, որ հայտնի են նաեւ չեչենական պատերազմից) պատերազմում են Սիրիայի, Աֆղանստանի ու Պակիստանի որոշ ահաբեկչական կազմակերպությունների շարքերում: Ըստ ադրբեջանական Vesti.az լրատվական գործակալության՝ այդ երկրներում ադրբեջանցի ահաբեկիչների ընդհանուր թիվը հասնում է 300-ի: Ընդ որում, վերջին 3 տարիներին միայն Սիրիայում մոտ 200 ադրբեջանցի ահաբեկիչ է ոչնչացվել:
Հետաքրքիր է, որ ուկրաինական, հատկապես Ղրիմի դեպքերի հետ կապված, ռուսաստանյան զլմ-ները եւս ավելացրել են ահաբեկիչների մասին հաղորդումները: Ուկրաինացի ծայրահեղական բենդերականների եւ չեչենական ահաբեկիչների կապի մասին խոսում են ամեն օր: Օրերս էլ ադրբեջանցիների իրագործած գազանությունների մասին պատմող ֆիլմ է ցուցադրվել ռուսական հեռուստաալիքներով: Պետական «Ռոսիա-1» հեռուստաալիքը նույնպես ցուցադրել է այդ վայրագությունների մասին պատմող գեղարվեստական կինոնկարը: Այն դժգոհություն եւ վախ է առաջացրել Մոսկվայում բնակվող ադրբեջանցիների շրջանում: Ներկայացվում են ԽՍՀՄ փլուզման շրջանում Ադրբեջանում տեղի ունեցած վայրագությունները: Ադրբեջանի ծայրամասային լեռնային գյուղից Բաքու եկած ռուս կնոջ ճակատագրի մասին է կինոնկարը, որը պատմում է ադրբեջանցիների կողմից ռուսների ու հայերի նկատմամբ կատարած դաժանությունների մասին:
Իսկ Բաքուն հույս ունի իսլամական ահաբեկչական ուժերի հետ համագործակցությամբ հասնել հայերի դեմ <ջիհադ> հայտարարելուն, ինչը քանիցս չի հաջողել: Եվ սիրիական ծավալումներին զուգընթաց շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը հայ-ադրբեջանական սահմաններին: Համառորեն մերժելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված շարունակական կոչերը՝ պարբերաբար արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում լարվածություն է ստեղծում իր դիպուկահարների միջոցով:
Այսպես կոչված «Ղարաբաղի ազատագրման կազմակերպություն»-ն էլ հայտարարություններով է փորձում սադրանքների հասնել: Հերթական հակահայ հայտարարությունն է տարածվել, որում սպառնում են Բաքվից արտաքսել ԱՊՀ երկրների ԶՈւ ԳՇ նիստի Հայաստանի ներկայացուցչին: «…Եթե ՀՀ ներկայացուցիչը ժամանի Բաքու, մեր կազմակերպությունը կօգտագործի բոլոր հնարավոր եւ ոչ հնարավոր միջոցները նրան երկրից արտաքսելու, ինչպեսեւ ԱՊՀ միջոցառումը ամբողջապես խափանելու համար»,- ասվում է հայտարարությունում:
Նշենք, որ ապրիլի 7-8-ին Բաքվում կայանալու է ԱՊՀ երկրների զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավարների նիստը եւ «Ռազմինֆո»-ի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ Հայաստանի կողմից նիստին մասնակցելու է ՌԴ-ում ՀՀ ՊՆ ներկայացուցիչներից մեկը։
Հասկանալով ադրբեջանական կողմի սադրանքների ու ահաբեկչական նախապատրաստական գործունեության նպատակները, ինչպես մեր պետությունը, այնպես էլ հայությունը պետք է զգոն ու պատրաստ լինեն հանկարծակի եւ կտրուկ իրավիճակների, քանի որ տարածաշրջանային հիմնախնդիրները շաղկապված են եւ կարող են անսպասելի փոխազդել միմյանց:
Մեր զինված ուժերը մեկ անգամ չէ, որ համարվել են տարածաշրջանի ամենամարտունակ բանակը, սակայն միշտ պետք է զարգացնել ու ավելացնել զինատեսակները, կատարելագործել ռազմավարական ու մարտավարական հմտությունները:
Օրերս ՊՆ վարչական համալիրում անցկացվեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կարգադրությամբ ձեւավորված ՀՀ պաշտպանության ռազմավարական հերթական վերանայման գործընթացը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը: Ամփոփվեցին վերանայման գործընթացի առաջին փուլի արդյունքները եւ համաձայնեցվեց Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգային իրավիճակի ու սպառնալիքների գնահատման փաստաթուղթը: Այստեղ գնահատվել են մեր երկրի ազգային անվտանգության ռազմական բաղադրիչի դեմ ծառացած բոլոր սպառնալիքները՝ դրանց ներկայիս հավանականությամբ, հավանականության փոփոխության միտմամբ, երկրի կենսական շահերի վրա ազդեցությամբ եւ Հայաստանի կողմից հակազդեցության հնարավորություններով հանդերձ: Սպառնալիքների գնահատման փաստաթուղթը հիմք է ծառայելու պաշտպանության ռազմավարական վերանայման հաջորդ փուլի՝ ռազմավարական պլանավորման նկատառումների եւ ռազմաքաղաքական սցենարների մշակման համար, որի մեկնարկը նույնպես ազդարարվեց նիստի ընթացքում:
Ռազմավարական վերանայման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովում ներկայացված են ՀՀ անվտանգության ու պաշտպանության հարցերում շահագրգիռ բոլոր պետական կառավարման մարմինները՝ նախարարների տեղակալների մակարդակով:
Սա կարեւոր էր հատկապես այս օրերին, երբ համաշխարհային վերաձեւումների հնարավորություններ են նորից ընձեռվել, երբ վերականգնվում է համաշխարհային երկբեւեռանի համակարգը:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, ամփոփելով նիստի արդյունքները, ընդգծել են, որ նույն բարձր մակարդակը կպահպանվի նաեւ ռազմավարական վերանայման հետագա փուլերի ընթացքում: Պաշտպանության ռազմավարական երկրորդ վերանայումը նպատակաուղղված կլինի Հայաստանի շուրջ ձեւավորված անվտանգության միջավայրի երկարաժամկետ գնահատման հիման վրա պաշտպանության եւ անվտանգային դինամիկ համակարգի՝ մինչեւ 2020թ. հեռանկարային զարգացման երաշխավորմանը:
Հայկ Թորգոմյան
«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



