ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը՝ Քեսաբի իրադարձությունների մասին – Նաեւ հայ կոչված թուրքասերների փողերով է, որ Անկարան իր բյուջեից հատկացումներ է արել՝ հայերի նոր սպանդի համար…

Սիրիական իրադարձություներին «Լուսանցք»-ը միշտ է անդրադարձել իր էջերում, հայաբնակ Քեսաբի դեպքերը ստիպեցին մեկ անգամ եւս խոսել այս տարածաշրջանային խնդրի մասին: Շաբաթաթերթի հարցերին պատասխանեց նաեւ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանը. «Նրանք, ովքեր շարունակում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հայտարարել, թե թուրքն իր տարատեսակներով այլեւս եվրոպականացվել է, այսօր Անկարային ենթակա թյուրքական խառնամբոխի հետ հավասարապես պատասխանատու են Քեսաբի հայ համայնքի այս նոր ցեղասպանության համար: Ինչքան կարելի է մորթվելու չհասկանալ, որ թուրքը մնացել է թուրք, անգամ ադրբեջանցի կոչված հատվածը չկարողացավ զսպել իր  արնախում էությունը եւ բռնազավթված Արեւմտյան Հայաստանի՝ 1915-1923թթհայաջինջ եւ հայաստանակործան ծրագիրը տեղափոխեց նաեւ  բռնազավթվող Արեւելյան Հայաստան… 

Իսկ 1988-1990թթ. այն նորից շարունակեց՝ Սումգայիթում, Բաքվում, Դաշտային  եւ Լեռնային Արցախներում եւ այլ վայրերում… Նախիջեւանում արդեն  հասցրել էր ավարտել

Եվ հայ հորջորջվող թուրքասերներն ու սրանց օտարերկրյա տարատեսակներն են, որ թուրքական կառավարության հետ հավասարապես պատասխանատու են նոր ջարդերի համար: Բայց սրանք երկար չեն լռի, շուտով նորից ի հայտ կգան. հայ-թուրքական կոչված սահմանը վերաբացելու, թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարեւանություն, անգամ եղբայրություն անելու, մի քանի ուղեղից հիվանդ արվեստի կամ քաղաքական ու հասարակական գործիչների նորից մեյդան հանելու, թուրքական ապրանքների համար կյանք ու էլի ինչ-որ մարմնի մասեր տալու, անթալիաներում վայելքներին տրվելու… ու նմանատիպ այլ նախաձեռնություններով: Էլ չասեմ՝ թուրքական զբոսաշրջության համար փողեր շաղ տվողների կամ պոռնկանոցներում «ընտանիքի կարիքները հոգացողների» մասին…

Նաեւ այս փողերով է, որ այսօր Անկարան իր բյուջեից հատկացումներ է արել՝ հայերի նոր սպանդի համար: Վաղը այդ փողերով գնված զենքերից էլ կրակելու են հայ-ադրբեջանական սահմանին… Եվ այն լամուկները, որոնք հարստացնում են թուրքական պետական բյուջեն, պետք է ՀՀ ազգային անվտանգության եւ այլ ուժային կառույցների ուշադրությանն արժանանան… կամ էլ զրկվեն  Հայաստանում ապրելու հնարավորությունից եւարտաքսվեն  իրենց սիրելի  Թուրքիաոր շատ արագ հասկանանթե ուր են ընկել  եւ դեռ ինչ են անելու  իրենց հետ: Էլ իրավունք չունենք օձեր տաքացնելու… մեր կյանքի ու պատմության փորձը բավարար է դա թույլ չտալու համար: Սակայն… Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ՝ նորից մի զանգված ունենք, որ պատրաստ է մեր թշնամու հետ հաց ու անկողին կիսել… Վաղը մեռնել՝ բայց այսօր լափել: Բայց սրանք չէ, որ պիտի որոշեն հայի ու Հայաստանի ապագան: Ուրեմն՝ պաշտպանենք մեր ներկան՝ գիտակցելով ու հաշվի առնելով մեր անցյալի լավ ու վատ դասերը:

Այս ամենից բացի, ամենաթողությունը նպաստում է, որ Թուրքիան իր սահմանների մոտակայքից վերացնի հայկական հզոր գաղթօջախներըորի տասնյակ  հազարավոր բնակիչները Արեւմտյան Հայաստանի ապագա բնակիչներ են… Դա  հաջողվեց Լիբանանում եւ Իրաքումմասամբ՝ Իրանումայժմ Սիրիայում է  իրականացվումփորձում են նաեւ Հունաստանում, Կիպրոսում  եւ  ԲուլղարիայումԱյսպես կոչված թուրք-մցխեթներով էլ փորձում է հայկական Ջավախքը թուլացնելինչին փորձում են նպաստել նաեւ Վրաստանի  իշխանավորներըԱրտագաղթը վտանգավոր է դառնում նաեւ Հայաստանում:

Չհասկացա՞նքոր Հայոց ցեղասպանությունը իրականացվեց  1-ին համաշխարհայինի  ռազմա-քաղաքական ու տնտեսական շահերի բախման ընթացքում՝  ինչպես  այսօրԲաղդադ-Բեռլին նավթահոտ  երկաթգիծը ավելիքան մլնհայերի  սպանդի գնով կառուցվեցԶուգահեռ՝ սիոնա-մասոնական ծրագրերին (Թուրքիան զավթելու (իսկ դրա համար առեւտրա-տնտեսական լծակները հայերից պետք է ամեն գնով վերցվեր) եւ Մերձավոր Արեւելքում Իսրայել հիմնելու)Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ու էլի ոմանց լուռ թողտվությամբ

Թուրքիան հերթական անգամ խախտեց (քանի որ չի պատժվում դրա համար) ձեռք բերած համաձայնությունները, ինչը խոսքի արժեքը չիմացող թյուրքական ոճ է: Ընդհանրապես զգույշ գործող Անկարան այս անգամ բառացիորեն օժանդակեց թափանցմանը, որովհետեւ զինյալները, քեսաբցի ականատեսների վկայութեամբ, թուրքական զորանոցներից են դուրս եկել: Բայց միջազգային կոչված հանրությունը լռում է, դեռ սեփական շահն է փնտրում… Աշխարհիկ եւ հոգեւոր կենտրոնները միայն կոչեր անելու՞ համար են: Թուրքական կողմը ահաբեկչական խմբերի հետ ի չիք է դարձնում բոլոր միջնորդությունները, իսկ որոշում կար, որ պետք է ապահովել Սիրիայի բոլոր խոցելի համայնքները եւ հարեւան երկրներում ապաստան գտած փախստականները պիտի պատշաճ հումանիտար օգնություն ստանան: Այսինքն՝ Սիրիայի հասարակության բազմաէթնիկ, բազմակրոն ու բազմադավան բնույթը եւ ավանդույթը պետք է պահպանվի: Բայց ինչպես տեսնում ենք, ո՛չ աշխարհիկ եւ ո՛չ  էլ  հոգեւոր ոլորտների պատասխանատուների կոչերն ու սաստումները  օգտակար չենքանի որ թյուրքական քաղաքականությունը հաճախ է  կարողացել անտեսել դրանք (համարժեք ու ստոր պարտավորություններ ստանձնելով), եւ  նույն այս աշխարհիկ եւ հոգեւոր կառույցները հանուն իրենց  շահերի լռել են ոչ պակաս ստորաբարԼռում են նաեւ այսօր, չկան  պատժամիջոցներ, նույնիսկ ոչ այնքան աղմկոտ, որքան Ղրիմի հարցով Ռուսաստանի դեմ իրականացվեց այսպես միահամուռ:

Իրականությունն այն է, որ սիրիական զինյալները Թուրքիայի կողմից եւ Անկարայի դրդմամբ հարձակվել են հայաբնակ Քեսաբի վրա: Կարելի է ասել, որ Թուրքիան է մտել Սիրիայի տարածք եւ հարձակվել սիրիահայերի վրա: Դեռ տարիներ առաջ Անկարան իրեն թույլ է տալիս մտնել Իրաքի տարածք, եւ դա բացատրում էր քրդերի զինյալներին ոչնչացնելու պատճառաբանությամբ, այժմ հստակ է, որ Սիրիայի տարածք մտնելով, ընդդիմադիր ուժերի միջոցով՝ հերթական հայաջինջ ծրագիրն է իրականացվում… Հայոց ցեղասպանությունից մոտ 1 դար անց ականատես ենք լինում նոր ցեղասպանության փորձի:

Չդատապարտելով 1915-ի Հայոց ցեղասպանությունը, միջազգային հանրություն հորջորջվածը նոր ցեղասպանությունների «հրահանգ» է տալիս  Ուստի մեկ անգամ եւս հիշեցնեմ ազգիս դեռ միամիտ ու հավատավոր, որ պետք է ստեղծել Համահայկական բանակ՝ յուրօրինակ կառուցվածքով, որ կպաշտպանի հայության իրավունքները աշխարհի բոլոր հատվածներում եւ բոլոր միջոցներով: Նաեւ պետք է հիմնել Համահայկական համաշխարհային գաղտնի կառույց՝ ընդդեմ աշխարհի գաղտնի կառավարությանը, սա կլինի մեր ոչ միայն փրկությանայլեւ առաջընթացի ապավենը:

«Լուսանցք» եւ www.hayary.org – Կայքային տարբերակ

Թերթային տարբերակ – «Լուսանցք» – Քեսաբի իրադարձությունների մասին

Նրանք, ովքեր շարունակում են ուրանալ Հայոց ցեղասպանությունը, հայտարարել, թե թուրքն իր տարատեսակներով այլեւս եվրոպականացվել է, այսօր Անկարային ենթակա թյուրքական խառնամբոխի հետ հավասարապես պատասխանատու են Քեսաբի հայ համայնքի այս նոր ցեղասպանության համար: Ինչքան կարելի է մորթվել եւ չհասկանալ, որ թուրքը մնացել է թուրք, անգամ ադրբեջանցի կոչված հատվածը չկարողացավ զսպել իր արնախում էությունը եւ բռնազավթված Արեւմտյան Հայաստանի՝ 1915-1923թթ. հայաջինջ եւ հայաստանակործան ծրագիրը տեղափոխեց նաեւ բռնազավթվող Արեւելյան Հայաստան… Իսկ 1988-1990թթ. այն շարունակվեց՝ Սումգայիթում, Բաքվում, Դաշտային եւ Լեռնային Արցախներում… Նախիջեւանում արդեն ավարտել էր..

Եվ հայ հորջորջվող թուրքասերներն ու սրանց օտարերկրյա տարատեսակներն են, որ թուրքական կառավարության հետ հավասարապես պատասխանատու են նոր ջարդերի համար: Բայց սրանք երկար չեն լռի, շուտով նորից ի հայտ կգան. հայ-թուրքական կոչված սահմանը վերաբացելու, թուրքերի ու ադրբեջանցիների հետ հարեւանություն, անգամ եղբայրություն անելու, մի քանի ուղեղից հիվանդ արվեստի կամ քաղաքական ու հասարակական գործիչների նորից մեյդան հանելու, թուրքական ապրանքների համար կյանք ու էլի ինչ-որ մարմնի մասեր տալու… ու նմանատիպ այլ նախաձեռնություններով: Էլ չասեմ՝ թուրքական հանգստավայրերում փողեր շաղ տվողների կամ պոռնկանոցներում «ընտանիքի կարիքները հոգացողների» մասին…

Նաեւ այս փողերով է, որ այսօր Անկարան իր բյուջեից հատկացումներ է արել՝ հայերի նոր սպանդի համար: Վաղը այդ փողերով գնված զենքերից էլ կրակելու են հայ-ադրբեջանական սահմանին... Եվ այն լամուկները, որոնք հարստացնում են թուրքական պետական բյուջեն, պետք է ՀՀ ազգային անվտանգության եւ այլ ուժային կառույցների ուշադրությանն արժանանան… կամ էլ զրկվեն Հայաստանում ապրելու հնարավորությունից եւ արտաքսվեն իրենց սիրելի Թուրքիա… որ շատ արագ հասկանան, թե ուր են ընկել եւ դեռ ինչ են անելու իրենց հետ: Էլ իրավունք չունենք օձեր տաքացնելու… մեր կյանքի ու պատմության փորձը բավարար է դա թույլ չտալու համար: Սակայն… Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցից առաջ՝ նորից մի զանգված ունենք, որ պատրաստ է մեր թշնամու հետ հաց ու անկողին կիսել… Վաղը մեռնել՝ բայց այսօր լափել: Բայց սրանք չէ, որ պիտի որոշեն հայի ու Հայաստանի ապագան: Ուրեմն՝ պաշտպանենք մեր ներկան՝ գիտակցելով ու հաշվի առնելով մեր անցյալի լավ ու վատ դասերը:

Այս ամենից բացի, ամենաթողությունը նպաստում է, որ Թուրքիան իր սահմանների մոտակայքից վերացնի հայկական հզոր գաղթօջախները, որի տասնյակ հազարավոր բնակիչները Արեւմտյան Հայաստանի ապագա բնակիչներ են… Դա հաջողվեց Լիբանանում եւ Իրաքում, մասամբ՝ Իրանում, այժմ Սիրիայում է իրականացվում, փորձում են նաեւ Հունաստանում, Կիպրոսում եւ Բուլղարիայում: Այսպես կոչված թուրք-մցխեթներով էլ փորձում է հայկական Ջավախքը թուլացնել, ինչին փորձում են նպաստել նաեւ Վրաստանի իշխանավորները… Արտագաղթը վտանգավոր է դառնում նաեւ Հայաստանում:

Չհասկացա՞նք, որ Հայոց ցեղասպանությունը կատարվեց 1-ին համաշխարհայինի ռազմա-քաղաքական ու տնտեսական շահերի բախման ընթացքում՝ ինչպես այսօր: Բաղդադ-Բեռլին նավթահոտ երկաթգիծը ավելի քան 3 մլն. հայերի սպանդի գնով կառուցվեց… Եվ սիոնա-մասոնական ծրագրերի համաձայն (Թուրքիան զավթելու (իսկ դրա համար առեւտրա-տնտեսական լծակները հայերից պետք է վերցվեր) եւ Մերձավոր Արեւելքում Իսրայել հիմնելու)… Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի ու էլի ոմանց լուռ թողտվությամբ…

Արմեն Ավետիսյան – Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

Վրիպակ.- Հարգելի ընթերցողներ

«Լուսանցք»-ի թիվ 9 (314), 2014թ. համարում տպագրական սխալ կա: Որ թյուրիմացության տեղիք չտա՝ շտկում ենք: Վրիպակները շտկելու կարիք կա միշտ, այս դեպքում առավել եւս, քանզի խոսքը տիեզերակարգային խնդրի մասին է, որ առնչվում է մարդկության առաջացմանը: ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի՝ «Գարուն է եւ Հայոց Գենի նոր պարբերափուլը» հոդվածում գրված է. «ըստ Վեդաների՝ այն մոտ 1.800 մլն. երկրային տարի է: Իմիջիայլոց, Վեդաներում մարդկության տարիքը հաշվվում է մոտ 3 մլրդ. 300 մլն. տարի: Իսկ ոմանք 5-7 հազար տարվա կասկածներով են ապրում…»: 3 մլրդ-ի փոխարեն պետք է լիներ 1 մլրդ.: Այսպես. «Վեդաներում մարդկության տարիքը հաշվվում է մոտ 1 մլրդ. 300 մլն. Տարի»:

ՀԱՄ առաջնորդի կողմից հավելենք.- սա փաստում է, որ մոլորակի ու մարդկության ծնունդները չեն կարող աներեւակայելի տարբերություն ունենալ, ինչպես այսօր է «ապացուցվում», մլրդ.-ավոր տարիների ծնունդ Երկիր մոլորակի Մարդ արարածին համարձակ ուսումնասիրողներն անգամ մի քանի տասնյակ հազար տարուց ավելի կյանք չեն տալիս:

Սա դեռ ոչինչ, գիտական կյանքի իրավունք է ստացել մի այնպիսի տխմար տեսություն, որ դարվինիզմ է հորջորջվում, երբ որպես Իր Աստվածների Դեմքով Արարված Մարդու Նախնիներ՝ կապիկին են տեսնում: Խոսքը նրանց մասին չէ, որ կյանքում միայն կապկելով են ապրում, կամ՝ կովի պես, խոսքը՝ Արարչի Արարմունքի մասին է, որ հարգանք, մեծարանք եւ տիեզերաիմացություն է պահանջում… Գլուխը հողի մեջ խրած ու երբեք երկինք չնայող գիտնականը պարզապես քուջուջ է անում, ինչը չի բացառում, որ «առաջինը հավն է եղել, թե՝ ձուն» իմաստի փնտրտուքը նմանին տանի դեպի մեկ այլ տեսության՝ հավատեսության…

Արարիչը հենց այնպես չի արարել տիեզերական մարմիններ կամ ինքնություն-էություններ, ամեն բան իր իմաստը, նպատակն ու առաքելության հավերժական շրջանակն ունի…

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 10 (315), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։