Մեր ավանդապատումները – Լոռի
Կարծախ – գտնվում է Լոռու Թեղուտ գյուղի հանդամասում: Սրա մոտ առաջ գյուղ է եղել: Տարին երաշտ է լինում, եւ գյուղացիք ստիպված ծախում են իրենց անասունները: Աղքատ այրին իր միակ կովը տալիս է որդուն եւ ասում է. «Բալա ջան, տա՛ր, ծախի»: Դրանից հետո սարի անունը դնում են Տարծախ, որը բերնեբերան դառնում է Կարծախ:
Քարացած վիշապներ – Մի անգամ, երբ Օհան Օձնեցին պատարագ էր անում վանքում, դրսից ֆշշոց է լսում: Նա իր յոթ սարկավագներից մեկին ուղարկում է, որ իմանա, թե ինչ ձայն է: Սարկավագը գնում է եւ չի վերադառնում: Օձնեցին երկրորդ, ապա երրորդ, չորրորդ, վերջապես յոթերորդ սարկավագին է ուղարկում: Երբ ոչ մեկը չի վերադառնում, նա առանց զգեստը փոխելու դուրս է գալիս վանքից տեսնում է երկու ահագին մեծ օձ եւ մի կին գութանին հաց տանելիս: Կռահելով, որ այդ օձերն են կլանել իր սարկավագներին, եւ բարկանալով, որ գութանին հաց տանող պառավը իրեն իմաց չի տվել դրա մասին, Օձնեցին ասում է. «Վիժեցեք սարկավագներիս եւ բոլորդ էլ քար դարձեք»: Իսկույն օձերը վիժում են յոթ սարկավագներին, սակայն մեռած, եւ իրենք էլ քար են դառնում: Քար է դառնում նաեւ պառավ կինը:
Արդվի – ասում են՝ այս գյուղի անունը առաջ Մելիք-գյուղ է եղել:
Մի զրպարտության համար Հովան Օձնեցին ծննդավայրից ելնելով գալիս է այստեղ, ուր եւ իր համար ճգնարան ու եկեղեցի է շինում: Օձունից հեռանալիս նա անիծել է այն եւ Մելիք գյուղը գալով՝ անվանել է Առտվի, այսինքն՝ Մելիքն առա եւ Օձունը տվի: Առտվին բերնեբերան դարձել է Արդվի:
Կարմիր վանք – գտնվում է Լոռու Արդվիից դեպի արեւելք:
Լեզգիները կոտորում են այս վանքում ապաստան գտած գյուղացիներից շատերին: Նրանց արյունը առվի նման դուրս է հոսում վանքի միջից եւ ներկում շրջապատը: Դրա համար էլ վանքը ստանում է Կարմիր վանք անունը:
Շարունակելի
Կազմեց Գարիկ Ավետիսյանը
* * *
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Գարնանային աղցան
Բաղադրությունը – Հազարի տերեւներ – 100 գ, կարմիր բողկ – 100 գ, կանաչ սոխ – 30 գ, վարունգ- 100 գ, լոլիկ – 100 գ, նանայի տերեւներ – 3-4 ճյուղ, ծաղկակաղամբ (բրոկոլի) – 100 գ, զեյթունի բուսայուղ – 50 գ, կիտրոն – 1 հատ, ընկույզ կամ կաղին, սպիտակ պղպեղ, աղ:
Պատրաստման եղանակը – Բանջարեղենն ու կանաչեղենը լվանալ, խոշոր-խոշոր կտրատել, կիտրոնը քամել վրան, աղով ու սպիտակ պղպեղով համեմել, վրան լցնել բուսայուղը:
Մատուցելիս լցնել ափսեի մեջ՝ վրան ընկույզը շաղ տված: Անու՛շ լինի:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 11 (316), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



