Պատմական արդարություն – 1
Լուսանցք»-ը տարբեր առիթներով անդրադարձել է հեթանոսություն-քրիստոնեություն առնչություններին՝ համադրելի ու հակադրելի երեւույթներին: Այժմ էլ կանդրադառնանք քրիստոնեության՝ հանրային կյանքում ու կրթական համակարգում գործունեություն ծավալելու եւ հարակից խնդիրներին, որոնցից զրկված է հայ հեթանոսական համայնքը Հայաստանում: Բայց, նախեւառաջ, հրապարակենք հետագա ծավալումներով հարուստ մի երեւույթ, որը զանգվածներին հասկանալիորեն հասու չի եղել, բայց իրողություն է այլեւս… Խոսքը քրիստոնեության հանդեպ մեղադրանքի ու հնարավոր դատավարության մասին է: Ինչպես մեր, այնպես էլ համաշխարհային պատմությունից հանրահայտ է, որ 301թ. քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունած Հայաստան երկիրը կրել է անդառնալի կորուստներ՝ հոգեւոր-հավատքային, պատմա-մշակութային, գիտա-կրթական, կացութաձեւային, ազգային ու պետական անվտանգության, գաղափարախոսության, քաղաքականության ու այլ տեսանկյուններից: Համաշխարհային պատմության մեջ ամրագրված «խաչակրաց արշավանքներ»-ը սարսափելի ավերածությունների ու հարյուր հազարավոր մարդկային զոհերի պատճառ են դարձել: Սակայն, այն ավերը, որը կատարվել է ամենուր, որեւէ կերպ չի համեմատվում պատմական Հայաստանում կատարված հատկապես հոգեւոր-հավատամքային ու պատմա-մշակութային եղեռնի հետ, որն իրականացվել է խառնազգ (ու ծագմամբ հայության հետ որեւէ կապ չունեցող) Գրիգոր լուսավորչի (ում շատերն էլ խավարիչ են համարում) գլխավորությամբ: Քրիստոնեությունը «մտել» է նաեւ Հռոմ, Հունաստան, սակայն հռոմեական ու հունական տաճարներն ու պատմությունը չեն ավերվել ու ոչնչացվել, մահմեդականությունը նույնպես չի կործանել պարսկական կամ եգիպտական հնագույն մշակույթը: Իսկ ինչու՞ է կործանվել հայկականը…… Տասնյակ պատմիչներ են արձանագրել քրիստոնեության մուտքն ու բարբարոսությունները Հայաստանում, հետագայում էլ է հանգամանալից վերլուծվել այդ պատմա-քաղաքական ու մշակութա-հավատքային ջարդը: Հատկապես հայտնի պատմիչ Ագաթանգեղոսի նկարագրությամբ, թե ինչպես են քանդվում տաճարներն ու ինչպիսի ատելությամբ է ոչնչացվում մեր պատմությունը, քրմական հազարավոր տարիներ շարունակաբար գրված մատյանները, հասկանալի է դառնում, որ քրիստոնեությունը Հայաստան է մտել ատելությամբ ու բռնությամբ, մահ ու ավեր սփռելով, որն ակնհայտ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ է՝ իրականացված ինչպես հոգեւոր, այնպես էլ ֆիզիկական իմաստով: Նման բան կաներ միայն հայ ազգի ոխերիմ թշնամին, ուստի հասկանալի է քրիստոնյաների համար սուրբ համարված Գրիգորին շատերի կողմից խավարիչ հայտարարելու պատճառը, քանզի նա անձամբ է ղեկավարել այդ բարբարոսական ավերիչ գործողությունները…… Այս թեման, սակայն, հասկանալի պատճառներով, դարեր շարունակ ագելանքի տակ էր եւ է, նույնիսկ հիմա, երբ եվրաարժեքային ազատություններն ու ազատախոսությունը խեղդում են մեզ: Անկեղծ լինելու համար ասենք, որ արդեն եկեղեցականներն հենց իրենք սկսել են բարձրաձայնել, որ քրիստոնեական հին եկեղեցիները կառուցված են հեթանոսական տաճարների հիմքերին (քանզի մեր նախնիները տաճարներ կառուցելիս հաշվի են առել որոշակի տարածքներում բնական-էներգետիկական դրական դաշտի ազդեցությունը), որ քրիստոնեական ներկայիս հիմնական տոներն ու ծեսերը դարձյալ փոխառնված (մեր աստվածների փոխարեն այլոց ուղղված) են հեթանոսականից: Նաեւ արդար լինելու համար ավելացնենք, որ եկեղեցին ժամանակին այդ զիջումներին տառացիորեն ստիպված է գնացել, քանզի ազգը դրանք միշտ իր մեջ տոնել ու կրել է որպես հեթանոսական երեւույթներ: Հիմա՝ ինչու՞ պատմության այս շրջանը նորովի չի վերհանվում՝ պատմական արդարությունը վերականգնելու նկատառումով: Այն, որ փոքր-ինչ անվախ եկեղեցականները բարձրաձայնելուց զատ որոշակի այլ քայլերի չեն դիմի, հասկանալի է: Բայց ինչու՞ տեղից չեն շարժվում պատմաբանները, աստվածաբաններն ու քաղաքագետները… մի խոսքով ազգի շահերից առանց քուն ու դադարի խոսացողները: Չէ՞ որ հենց ազգի շահն է, որ նախեւառաջ պահանջում է այդ ճշմարտությունը՝ ինչն ինչպես եղավ-ի, ինչու եղավ-ի ու այդ ինչու-ի սխալները չկրկնելու ճշմարտությունը: Ոչ ոք չի բարձրաձայնում՝ որպես կանոն: Բայց բնությունում յուրաքանչյուր կանոն ունի իր բացառությունը կամ ինչպես գիտականորեն է ասվում՝ բացասման բացասումը: Խոսքն այս պարագայում հայ արիներին է վերաբերում, ովքեր բարձրաձայնելուց ու հիմնավորելուց զատ նաեւ որոշակի քայլեր են առաջարկում: Օրինակ՝ ինչպես վերը նշեցինք, դատի տալ քրիստոնեությանը՝ «թացն ու չորը միմյանցից զատելու» նկատառումով: Ամեն դեպքում, մինչեւ դատական հայցին անցնելը, մեջբերենք Ագաթանգեղոսի «Հայոց պատմություն»-ից հատվածներ, որպեսզի ներկայիս եկեղեցականները մեղքի բարդույթից ազատ լինեն ու չվախենան ճշմարտության բեռի տակ մնալուց: «…Այնուհետեւ թագավորի ու իշխանների հետ, նախարարներով ու զորքով հանդերձ, (Գրիգորը) հավանության խորհուրդ առավ ընդհանուրի խաղաղության համար՝ գայթակղությունը քանդելու, կործանելու եւ մեջտեղից վերացնելու ու ջնջելու նպատակով, որ այլեւս ոչ ոքի արգելք ու խոչընդոտ չլինի եւ չխանգարի վերին ազատությանը հասնելու: Որպեսզի ամենքը քաջալերված հասնեն բարիքների կատարմանը, երանելի Պողոսի նշանակած նպատակին, թե «միասին հասնենք Քրիստոսի հասակի չափին», որի ազատությունը երկնքում է, որտեղ սպասում են մեծ Աստծու փրկչին եւ (կունենանք) պարծանքը խաչի վրա եւ գովությունը ի փառս Աստծու: Ապա թագավորը իսկույն տիրաբար հրաման տվեց, ամենքի հավանությամբ, գործը երանելի Գրիգորի ձեռքը հանձնելու, որպեսզի նախկին հայրենի, հնամենի եւ նախնիների ու իր կողմից Աստված անվանված չաստվածները անհիշատակ դարձնի», մեջտեղից ջնջի: Ապա ինքն իսկ թագավորը, ամբողջ զորքով հանդերձ, Վաղարշապատ քաղաքից շարժվեց դեպի Արտաշատ քաղաքը, ավերելու այնտեղ Անահիտ դիցուհու բագինը եւ այն, որ Երազամույն կոչված տեղերում էր գտնվում: Նախ ճանապարհին հանդիպեցին քրմական գիտության դպիր, Որմզդի գրչի Դիվան կոչված, երազացույց, երազահան պաշտամունքի Տիր աստծու իմաստության ուսման մեհյանը եւ ամենից առաջ սկսեցին այն քանդել, այրել, ավերել (ընդգծումը խմբ.)… Դրանից հետո իսկույն ելան սահմանակից Եկեղյաց գավառը, եւ այնտեղ երեւացին դեւերը հայոց թագավորների մեծ եւ բուն մեհյաններում, պաշտամունքի վայրերում, Երեզ ավանի Անահիտի մեհյանում, ուր դեւերը վահանավոր զորքի նմանությամբ հավաքված մարտնչում էին եւ մեծագոչ աղաղակով լեռները թնդացնում: Նրանք փախստական դարձան, եւ նրանց փախչելու ժամանակ բարձրաբերձ պարիսպները կործանվեցին, հարթվեցին: Դարձի եկած զորքերով այնտեղ հասածները, սուրբ Գրիգորը թագավորելով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին, ոսկի ու արծաթը ավարի տվին: Այնտեղից Գայլ գետի վրայով այն կողմ անցան ու քանդեցին Արամազդի դստեր՝ Նանեի մեհյանը Թիլ ավանում: Երկու մեհյանների գանձերը ավարելով՝ Աստծո սուրբ եկեղեցու ծառայությանը նվեր թողեցին տեղերով հանդերձ»… Վերադառնանք հայ արիների դիրքորոշմանը: Նրանք դեռ նախորդ տարի ՀՀ ղեկավարներին ու գլխավոր դատախազին գրավոր դիմել են՝ դատավարություն անցկացնելու համար, նշելով որ Գրիգորի «անունը պիտի դրվեր Աթաթուրքի ու այլ ցեղասպանների անիծյալ շարքում»: Այդ փաստաթղթում ասվում է, որ. «ԱրԷգԱկի (Արական-Է(Ի)գական Ակունքի) Արարչական Լույսը փոխվեց Լուսնի (լույս-սին, սին-լույս) արտացոլանք-լույսով, եւ մենք դարձանք «(սին)-լուսավորչական», այստեղից էլ Հայոց Ճակատագրի անիվը սկսեց թարս պտտվել՝ Լույսից դեպի Խավար, Արեւապաշտությունից՝ Լուսնապաշտություն»: Հայ արիները հայտնում են, որ մի առիթով հույն զբոսաշրջիկները, ովքեր Գառնո տաճար էին այցելել, զարմացան, թե՝ «հայերն ինչպես են սուրբ համարում մի մարդու, որն անխնա, գուցե նաեւ միտումնավոր ոչնչացրել է իրենց հիշողությունը, սկիզբը…»: «Իսկ հայ եկեղեցին սա չգիտի՞, 130-ից ավելի կաթողիկոսներից գոնե մեկի խիղճը չտանջե՞ց իրեն, գոնե որեւէ եկեղեցական սպասավորի խիղճը իր մեջ էլ չխոսե՞ց… ազգությամբ լեհ Հռոմի պապը ներողություն հայցեց կաթոլիկների գործած բոլոր մեղքերի համար… մերոնք քարի պես լուռ են», – զայրացած նկատում են հայ արիները: Մի պահ կանգ առնենք՝ մի կողմ թողնելով զգացականը ու դատենք բացառապես «սառն ուղեղով»: Երբ վերեւում բերվում է Հռոմի պապի «ներողություն հայցելու» հանգամանքը, գրեթե ոչ ոք չի զարմանում, նույնիսկ՝ ողջունում են, բայց երբ նման բան պահանջվում է մեր եկեղեցուց, ապա դա դիտվում է «սրբապղծություն»… Ինչու՞: Ցավալի է, բայց մեզանում ընդունված չէ սխալների համար ազգից ներողություն խնդրելը: Ստացվում է՝ անհատից կարելի է, ազգից՝ ո՞չ: Գուցե դրանից է, որ դաշնակցականները ներողություն չեն խնդրում երիտթուրքերի հետ ժամանակին համագործակցելու եւ ազգի զգոնությունը բթացնելու, իսկ համայնավարները ազգին «սովետականացնելու» եւ այլ մեղքերի համար: Ուստի, ինչպես համոզված են հայ արիները, վերոնշյալ դատավարության պահանջը ոչ թե ծայրահեղություն է, այլ՝ անհրաժեշտություն, մաքրվելու, ինքնամաքրվելու եւ սխալներից իսպառ ձերբազատվելու, նաեւ օրինակելի ինքնաքննադատության լավագույն առիթ: Պահանջում ենք. Հ. Գ. – Մենք պարտավոր ենք մեր սերունդներին կրթել իրական ու հայրենատիրական հաղթանակներով, հավիտենարժեք գաղափարներով, ազգային համապարփակ ավանդությամբ: Մենք տեր ենք մեր պատմության անքակտելի շարունակականությանը՝ սկսած հայ-արիական ժամանակներից, ամփոփված հեթանոսական, քրիստոնեական, համայնավարական եւ նորօրյա ժամանակներով: Բազմիցս արդարացիորեն գրվել ու խոսվել է հեթանոսական եւ համայնավարական ժամանակաշրջանների սխալների մասին, խոսվում է նաեւ մերօրյա սխալներից, սակայն, չգիտես ինչու քրիստոնեության անցյալն ու ներկան անընդհատ փորձում են շղարշով պատել, հանկարծ չվերլուծել ու չքննադատել: Ինչու՞… (13.03.2006թ.)»: Խմբ. կողմից – Ինչպես մեր անդրանիկ թողարկումում էինք նշել, «Լուսանցք»-ն ասպարեզ է ելնում ապացուցելու, որ Հայաստանի տերը եղել ու մնում է հայ ազգը՝ միայն իրե՛ն բնորոշ մշակույթով, լեզվով, հոգեբարոյական արժեքներով ու արարչական հավատքով: Ու այդ ապացուցելու համար մենք պարզապես տեղ ենք տրամադրում այն կարգի թեմաների, որոնց անգամ 1 քառ սմ տարածք չի տա ոչ մի «ազատ» կոչվող մամուլ: Մինչդեռ մենք պատրաստ ենք էջեր հատկացնել խնդրո առարկայի շուրջ կողմ ու դեմ տեսակետների՝ հրավիրելով իրապես ազատ ու բաց քննարկում… Պատմական արդարություն-2 Արիական առանցք՝ Գառնո տաճար կենտրոնով Հա՞յ ենք, թե՞… մակդիրով հայ Ցանկացած կրոն իր գաղափարախոսության հիմքում վեր է կանգնած ազգային բնույթից՝ վերազգային է, ու ձգտում է վերածվել համամարդկային-համաշխարհային ապազգային գաղափարաբանության: Ազգային լինում են «էթնիկ» հավատքները, քանզի համարժեքորեն խարսխված են ներքին աշխարհընկալումային արժեքային համակարգի՝ տեսակի ծագման, ինքնատիպության, հարատեւման ու առաքելության, արարչական բնօրրան- հայրենիք ունենալու գաղափարաբանությանը եւ Ամենայն Արարչության՝ Տիեզերակարգի հենքին: Ուստի, հենվելով հայության մի հատվածի (արիադավան-հեթանոս) ՀՀ Սահմանադրության հոդված 26-ի պարտադրող իրավունքների («Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք … եւ պաշտամունքի այլ ծիսակատարությունների միջոցով արտահայտելու ազատությունը»)՝ եւ հոգեւոր սկզբունքների վրա պահանջում են վերացնել «ամենայն հայոց կաթողիկոս» դիմելաձեւը, որը կոպտորեն ոտնահարում է հայարիականների հավատամքային արժանապատվությունը, ու նաեւ, նրանց կարծիքով, անարգում է հայոց ծագումը՝ շեղելով հային իր առաքինությունից եւ առաքելությունից… Նրանք ռաջարկում ենք այսուհետ քրիստոնյա կաթողիկոսին դիմել Հայ առաքելական եկեղեցու հետեւորդների ամենայն կաթողիկոս՝ սա համարելով եւ՛ արդարացի, եւ՛ օրինական: Օրինակ՝ Արամ Ա-ին կոչում են կաթողիկոս-պատրիարք Տանն Կիլիկիո կաթողիկե Հայոց, իսկ հայ հեթանոսներն իրենց քրմապետին կոչում են «Արորդիների Ուխտ»-ի քրմապետ: Ավելացնենք, որ հայարիները մի առաջարկ էլ են անում, որ եթե հիմա դժվար է «Հայ տաճարի պատմություն» առարկա կազմելը, ապա «Հայ եկեղեցու պատմություն»-ը լինի ֆակուլտատիվ, ըստ ցանկության, եւ թող ցանկացողները սովորեն Աբրահամի, Սառայի… եւ հին կտակարանի այլ «հերոսների» դասերը, նաեւ ծանոթանան մեր եկեղեցիների պատմությանը: Ու թող այդժամ երեւա, թե քանի նվիրյալ քրիստոնյա կա քրիստոնեությունն աշխարհում առաջինն ընդունած Հայաստանում: Իսկ նրանք՝ հայարիները ցանկանում են, որ իրենց երեխաները օրինակ վերցնեն Արայից, Անահիտից, Հայկից, Վահագնից, Աստղիկից ու հայոց մյուս Աստվածներից, Արաբոյից, Նժդեհից, Անդրանիկից ու Թեհլերյանից… Վարուժանից, Րաֆֆուց, Սեւակից, Շիրազից ու մեր մյուս փառապանծ նախնիներից: Վերջաբանի փոխարեն Այսօր աշխարհի ավելի քան 200 պետություններում (հինգ մայրցամաքների) շուրջ 150 արիածին ազգեր ու ժողովուրդներ են բնակվում, որոնք հետզհետե խորանում են իրենց ծագումնաբանության մեջ, որը նոր ուղղություն է բացում նրանց ազգային-պետական քաղաքականության հայեցակարգում, ռազմավարության մեջ: Այսօր խայտաբղետ այս աշխարհում կարելի է հավերժել միայն ինքնատիպ ազգային դիմագծով: Արդեն մեծ թափ է առնում Արիական շարժումը, այն պետական (կամ կիսապետական) ձեւով պաշտպանվում է Ռուսաստանում, Հնդկաստանում, Իրանում, Տաջիկստանում, (նույնիսկ՝ Թուրքմենստանում), Եվրոպայի մի շարք «եվրաչափանիշային» երկրներում, նաեւ ԱՄՆ-ում («Արիական Ազգ» կազմակերպություն) ու այլուր: Արդեն գործում է Սլավոնա-Արիական Խորհուրդը (ռուսներ, ուկրաինացիներ, բելառուսներ, չեխեր, սլովակներ, սերբեր, լեհեր, բուլղարացիներ): 1993թ.-ից Հայաստանում գործում է նաեւ Հայ Արիական Միաբանությունը, որը կառույցներ ունի նաեւ ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ սփյուռքի հայության այլ հատվածներում: Արամ Ավետյան
Ովքե՞ր եւ ինչու՞ են դատի տալիս քրիստոնեությանը
Հենվելով բազմաթիվ ուսումնասիրություններին ու իրողություններին՝ նրանք ՀՀ գլխավոր դատախազին են դիմել (ի դեպ, առայժմ անպատասխան)՝ քրեական գործ հարուցելու Հայ առաքելական եկեղեցու դեմ, ի դեմս՝ կաթողիկոսի՝ «որպես Գրիգոր խավարիչի հետնորդների ու Հայաստանում ավելի քան 1700 տարի կատարված քրիստոնեական բարբարոսությունների ու խարդավանքների զոհերի պատասխանատուի, նաեւ այս ամենն իմացողի ու թաքցնողի…»:
Թվում է՝ խոսքը հերթական ծայրահեղ ազգայնական դրսեւորման մասին է: Հայ արիները համոզված են՝ բացարձակապես՝ ոչ:
Վատ չէր լինի, եթե սխալ արարքների համար (որոնցից հատկապես տուժել են բոլոր ազգակիցները) ազգին ծառայելու հայտ ներկայացրած կառույցները նաեւ այդ սխալները հրապարակայնորեն տեսնելու եւ գիտակցելու կամք էլ ունենային: Հավատացնում ենք, սա ավելի կգնահատվի ազգի կողմից, քան մշտապես նրան խաբկանքի ու խավարի մեջ պահելը, որն ի վերջո կամ բացահայտվելու է կամ կործանելու է բոլորիս…
Ահա այն մեղադրանքը, որը ներկայացրել է Հայ Արիական Միաբանությունը. – «Մեղադրանքը՝ հայության հանդեպ ցեղասպանության (ինչպես մարմնական, այնպես էլ հոգեւոր – Ա. Ա.) իրողությունն է: : Մենք պատրաստ ենք պատմական փաստերի վրա դա հիմնավորել նախաքննության ընթացքում:
1. Օրենքով արգելել քրիստոնեական եհովապաշտական ու ցեղամոլական (այլազգի ընտրյալության) կրոնի քարոզը Հայաստանում:
2. Պարտադրել հայ առաքելական եկեղեցուն՝ ներողություն խնդրել հայ ազգից, քրիստոնեական ու «լուսավորչական» բարբարոսությունների ու մեր ազգին պատուհասած անդառնալի կորուստների համար: Որից հետո արգելել եկեղեցու գործունեությունը՝ ունեցվածքը վերադարձնելով ազգին:
3. Բոլոր քրիստոնեական հուշարձանները համարել պատմա-մշակութային արժեք, պետական սեփականություն: Այն եկեղեցիները, որոնք կառուցվել են արիական-հեթանոսական տաճարների վրա, բերել նախնական տեսքի՝ եկեղեցու պետականացրած միջոցներով:
4. Հայատյաց ու սրբապիղծ ճանաչել գրիգոր լուսավորիչ կոչեցյալին ու նրա անձը ճանաչել Հայոց հավատամքային ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ: Նրան մեղավոր ճանաչել նաեւ Հայոց արքա Տրդատին թունավորելու եւ հետո, հակաթույն հրամցնելով, իբր հրաշք գործելու խարդախության ու այն առավելագույնս ի չարս օգտագործելու մեջ:
Մեր այս քայլը շատերը կանվանեն հերթական «շոու», ոտնձգություն քրիստոնեական «սրբազան» արժեքների դեմ, հեթանոսական բարբաջանք, անտեղյակության հետեւանք եւ այլն, սակայն, վստահ ենք, շատ-շատերը իրապես կհասկանան մեր նպատակի իմաստն ու կարեւորությունը: Մենք արժեւորում ենք մեր պատմության իրական ու ճշմարտացի գնահատումը, ինչքան էլ այն դաժան կամ ամոթալի դիտվի, քանզի միայն այսպես կարող ենք խուսափել նոր սխալներից, իսկ հինը դաս կհանդիսանա բոլոր սերունդների համար: Այս համատեքստում, արդեն պատմաբանների կողմից վերաարժեքավորվում է մեզանում դասական օրինակ դարձած «Վարդանանց (զուտ կրոնական) պատերազմը», դրա նպատակահարմարությունն ու իմաստը, մարտավարության պարզունակությունը՝ ռազմական տեսանկյունից……
Շարունակելի
Արամ Ավետյան
Հայաստանն ունի’ դրա հնարավորությունները
Կրոն է նաեւ քրիստոնեությունը, որի ուսմունքի ընդունումը անհատի խղճի ու պատկերացումների խնդիր է, ինչպես եւ մյուս կրոնների պարագայում: Եվ ամեն կրոն անհատական ընկալման ձեւով է առաջնորդվում, քանզի կրոնը ազգային ինքնության ճանաչումով չի ընտրում հետեւորդներ, եւ ամեն ոք, անկախ ցեղատեսակից, ազգությունից ու կուսակցական պատկանելությունից, կարող է դառնալ որեւէ կրոնի հետեւորդ: Ուստի քրիստոնեությունը չի կարող լինել «ազգային կրոն» կամ «պետական կրոն» (զարմանալի է, որ կան քաղաքական (եւ այլ) գործիչներ, որոնք կրոնն ընկալում են որպես ազգային գաղափարախոսություն (՞), թե ո՞ր ազգի… հայտնի չէ): Չանդրադառնալով մեզանում քրիստոնեության մուտքին ու ավերածություններին, որոնք հանրահայտ են եւ մասամբ նշել ենք սույն հոդվածաշարի 1-ին մասում, ասենք, որ այսօր էլ ՀՀ ոչ բոլոր քաղաքացիներն են (ինչպես այլազգի, այնպես էլ՝ հայ) քրիստոնյա, եւ այս ուսմունքի ազգային կամ պետական համարումը սին է ու չի համապատասխանում իրականությանը, եթե չասենք՝ հակասում է: Ուստի մեր երկրում բառացիորեն բռնաբարվում է ոչ քրիստոնյաների (դիցուկ՝ հայ հեթանոսների, հայարիականների, ինչպես իրենք են պնդում) հոգեւոր-գաղափարական ու կեցական համոզմունքները:
Իհարկե, ՀՀ Սահմանադրությունում կրոնը եւ պետությունը զատված են, պետությունն էլ կոչվում է «ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական ու իրավական», սակայն, երբ Հայ առաքելական եկեղեցու կաթողիկոսը ստիպում է իրեն կոչել «ամենայն հայոց կաթողիկոս», ապա կամա թե ակամա ամբողջ աշխարհում հայությունը ներկայանում է որպես քրիստոնյա ազգ: Ստացվում է՝ քրիստոնեությունն ինքն իրեն տալիս է պետական կրոնի կարգավիճակ՝ դրանով աներեւութաբար ազդելով սահմանադրական իրավունքի վրա: Ստացվում է՝ էկումենիզմի հետեւորդ, վերազգային կրոնական համայնքի առաջնորդ կաթողիկոսը կարող է խոսել համայն հայության անունից՝ առանց որեւէ իրավական կամ այլ իրավունքի: Իսկ որ մեր եկեղեցին էկումենիզմի հետեւորդ է՝ կա համապատասխան փաստաթուղթ, իսկ Գարեգին Բ կաթողիկոսը դա վերջերս վերստին հաստատեց իր ելույթում, որին անդրադարձան նաեւ ԶԼՄ-ները:
Ի վերջո, հենց քրիստոնյա հայության մեջ կա նաեւ Կիլիկիո թեմի քրիստոնյա կաթողիկոս, որին են հավատում հարյուր հազարավոր հավատացյալներ, կան բազմաթիվ քրիստոնեական (պետականորեն գրանցված) աղանդներ ու այլ եկեղեցիներ (կաթոլիկ, ավետարանչական, բողոքական…), կան նաեւ աթեիստներ (էլ չենք ասում բռնի մահմեդականացված հայեր, ովքեր գիտակցում եւ հարգում են իրենց ծագումը), սակայն, այս բոլորն էլ ինչ-որ կերպ, ինչ-ինչ խնդիրներից ելնելով հանդուրժում են «ամենայն հայոց կաթողիկոս» ունենալու պարտադրված կարգավիճակը: Իսկ, ահա, հայարիականները, հեթանոսները, ունենալով Տիեզերքի Արարչի եւ Հայ Աստվածների պաշտամունք, քրմական հոգեւոր դաս, համարում են, որ քրիստոնեական կաթողիկոսը իրենց համար սոսկ մի կրոնավոր է, թեկուզ գլխավոր, ով դավանում ու տարածում է վերազգային հավատամք, եւ այդպիսով, վիրավորում է իրենց պատիվն ու արժանապատվությունը՝ կամա, թե ակամա մերժելով իրենց գոյության իրավունքը…
Հայարիները ժամանակին առաջարկել էին, որ Հայ առաքելական եկեղեցին պատմական ու հավատամքային լուրջ քայլ կատարի մեր հոգեւոր ոլորտի ամբողջականացման հարցում եւ ինչպես 451թ.-ին Քաղքեդոնի տիեզերաժողովում պահպանեց իր դավանանքն ու ինքնուրույնությունը, այդպես էլ թող այժմ հուդա-քրիստոնեությունը փոխարինի արիա-քրիստոնեությամբ՝ «Հին կտակարան»-ը փոխարինելով Հայոց հինավուրց պատմությամբ՝ այսպիսով սկիզբ դնելով մեր այսօրվա կրոնի հայկականացմանը: Կարծիք կա, որ դա կընթանա առանց ներքին բարդությունների, որովհետեւ քրիստոնեական եկեղեցական արարողակարգերի, ծեսերի ու տոների մեծ մասը կառուցված է հեթանոսականի հիմքով, իսկ հին եկեղեցիներն էլ կառուցված են տաճարների հիմքերի վրա…
Այս առումով հետաքրքիր առաջարկ է արել նաեւ պատմաբան Ռ. Համբարձումյանը՝ դիմելով հոգեւոր պատասխանատուներին, որպեսզի սրբերի շարքում դասվեն Հայկ Նահապետը (որի անունով ենք կոչվում մենք), Արամ Նահապետը (որի անունով մեզ կոչում են օտարները), Արա Գեղեցիկը (ընտանիքի հոր, ամուսնու սրբության, բարոյականության խորհրդանիշ) եւ Գարեգին Նժդեհը (հայրենասիրության խորհրդանիշ), նաեւ՝ այլոք:
Երբ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր պատասխանատուները կարողանան «լիցքավորվել» նաեւ Հայ Աստվածների ջերմությամբ, այնժամ հայության միասնությունն անպառակտելի կլինի ու անընկճելի: Այդժամ մենք մեր բոլոր սրբազան նպատակների կատարման, հայության առաքելության իրականացման ականատեսը կդառնանք:
Կարծում եմ՝ ուսանելի է հանգուցյալ քրմապետ Սլակ Կակոսյանի վերաբերմունքը հին ու նոր հավատքների հանդեպ. «Այսօրվա հայը, հանուն մեր նախնիների, անվարան պիտի մոմ վառի Հայոց եկեղեցում, ոգեկոչի նրանց եւ նույն կերպ էլ փառաբանի Հայ աստվածներին՝ Գառնի տաճարում…»…
Եկեղեցու պատմությու՞ն, թե՞ կրոնների մասին գիտելիքներ
Հայարիականները մի շարք միջոցառումներում, նաեւ մամուլով, մեկ հարց էլ են մշտապես բարձրացնում՝ որպեսզի հանրակրթական դպրոցներում իրենց երեխաներն իրենց հավատքին համահունչ հոգեւոր դաստիարակություն ստանան: Սա կրկին ՀՀ Սահմանադրության վերոնշյալ հոդվածի պահանջն է. «Յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի եւ կրոնի ազատության իրավունք… Այս իրավունքի արտահայտումը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է հասարակական անվտանգության, առողջության, բարոյականության եւ այլոց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար»:
ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Արորդիների Ուխտ»-ը նշված է որպես հեթանոսական կրոնական կազմակերպություն, չնայած հավատքն ու կրոնը տարբեր եզրեր ունեն, առաջինն ազգային է, երկրորդը՝ վերազգային, սակայն թերեւս մեզանում սա դեռ հիմնովին չի ընկալվում… Ուստի, հայարի երեխաները կնքված լինելով Գառնո արիական-հեթանոսական տաճարում՝ որպես արորդիներ, լուրջ հակասության մեջ են հայտնվում, երբ դպրոցում պարտադրվում է «Հայ եկեղեցու պատմություն» կոչված առարկան, որի ժամանակ առավելապես քրիստոնեական կրոնի պատմություն եւ օտար մի ազգի գերակայության սին տեսությունն է առավելապես դասավանդվում, քան՝ եկեղեցու պատմություն: Նույնիսկ քրիստոնեական աղիողորմ աղոթքներ են պարտադրում սովորել հայարի հպարտ ու զինապարտ երեխաներին, որոնք տանը լսում են միայն զորանալու եւ փառաբանելու կոչեր ու ձոներ:
Եթե դասավանդվեր բոլոր կրոնների ընդհանուր պատմություն, ապա գոնե հասկանալի կլիներ, որ ճանաչողական լուրջ խնդիր է լուծվում: Բայց այդպես չէ, ուստի եթե սա դիտարկվում է մեր եկեղեցու պատմություն, ապա ինչու՞ է այն առանձնացվել հայոց պատմությունից, գուցե սա իրո՞ք օտար պատմություն է, եթե՝ ոչ, ապա կարծում եմ՝ հայարիներն իրավամբ են պահանջում, որ զուգահեռ դասավանդվի նաեւ «Հայ տաճարի պատմություն» առարկա, կամ էլ՝ իրենց երեխաներին դասավանդվի «Ուխտագիրք Արորդյաց»-ը, որն արորդիների ներկա Աստվածաշունչն է, եւ դա ամրագրված է «Արորդիների Ուխտ»-ի կանոնադրության մեջ, որի իրականացման պաշտպան հովանավորը պետությունն է: Պետությանը հարկատու են նաեւ հեթանոսները, հայարիները, ուստի նրանք էլ պիտի արժանանան գոնե փոքրիկ ուշադրության, եթե չասենք հարգանքի, հատկապես, երբ բնույթով հայոց արժեքային համակարգի կրողներն են եւ ոչ՝ հակառակը…:
Ի դեպ, հեթանոս հայերը մի շարք դեպքերում արգելել են իրենց երեխաներին սովորել քրիստոնեական հերթական «խաչակրաց» գրավոր պարտադրանքը: Սակայն, եթե հարցը վերջնական լուծում չստանա, ապա մի օր բողոքի ալիքը անխուսափելի կդառնա, քանզի օրեցօր, հեթանոսական ամենատարբեր տոնակատարությունների ու արարողությունների ժամանակ հարյուրավոր հայորդիներ են օծվում արորդի:
Շուրջ 1700 տարի է մեր ազգն այդպես էլ չի «քրիստոնեացվում» ամբողջապես, հայության ավելի քան 90%-ը չի էլ կարդացել «Բիբլիան» (այսպես կոչված «Աստվածաշունչ»-ը) եւ չի էլ պատրաստվում կարդալ: Դա փորձում են ստիպողաբար անել, իբր բարեգործության տեսքով: Եկեղեցուց առավել Հայաստանի աստվածաշնչյան ընկերությունը, Ավետարանական հավատի հետեւորդները, «Եհովայի վկաներ»-ը եւ այլք հանրակրթական դպրոցներում, տնետուն ընկած բաժանում են «Բիբլիան», հատկապես դպրոցների տնօրենների միջոցով (գուցե շահագրգռելով) փորձում այն պարտադրել բոլորին: Սա է պատճառը, որ եկեղեցին ու աղանդները «քրիստոնեական եղբայրության» շղարշի տակ հանդուրժում են միմյանց, եւ չկա իրական պայքար աղանդների դեմ, նույնիսկ դպրոցների «կրոնի» դասերի շատ ուսուցիչներ աղանդավորականներ են: Կարծում ենք՝ կարիք չկա շատ ծավալվելու, ամեն ինչ ավելի քան պարզ եւ ակնհայտ է…
Հայ ցեղն իր ծագմամբ ծառարմատ է՝ արիական՝ հնդեվրոպական ազգերի համար, իսկ Հայք-Հայաստանը՝ Բնօրրան: Մենք՝ հայերս, քաղաքակրթությունների երկխոսության մեջ ունենք հիմնարար ու հավիտենարժեք մոտեցումներ, որոնք եւ՛ բնա(տիեզերա)գիտական են, եւ՛ պատմա-աշխարհագրական, եւ՛ ազգային-իմաստասիրական(էաբանական), եւ՛ բարոյա-հոգեբանական, եւ՛ հոգեւոր-մշակութային, եւ՛ կացութաձեւային:
Հայարիներն իրենց գործունեության ընթացքում բազմիցս կարեւորել են այս հանգամանքը, սակայն, բոլոր փորձերը՝ Հայկականությունը դարձնել ազգային-պետական ներքին քաղաքականության հիմք, Համաարիականությունը՝ արտաքին, ձախողվել են, ավելին՝ նրանց նկատմամբ կիրառվել է չեզոքացման քաղաքականություն:
Իսկ մենք մեր ազգային անվտանգության հայեցակարգի մեջ նույնիսկ ԱԶԳ հասկացությունը չենք կարեւեւորել եւ հայ ազգի, նրա բնօրրան-հայրենիքի, ստեղծած արժեհամակարգի պաշտպանության մասին պարզապես ոչինչ չկա գրված այդ հայեցակարգում: Պետության եռաիշխանական եւ տարածքային-տեղական համակարգերը, կուսակցությունները, եկեղեցին եւ քաղաքացիներն են «ազգային անվտանգության սուբյեկտները»: Սույնով մենք պատրաստվում ենք պաշտպանել ոչ թե հայության ազգային անվտանգությունը, այլ՝ մոլորակի անդեմ՝ արդեն գլոբալացված բնակիչների մի հատվածի, ովքեր ճակատագրի բերումով այսօր բնակվում են ՀՀ-ում եւ օր ու գիշեր երազում են ժողովրդավարական արժեքների (որը պարզապես հակաբնական կառավարման ձեւ է) գերակայության հաստատման համար: Կամ ի՞նչ է նշանակում «ՀՀ ազգային անվտանգությունը նրա ժողովրդի անվտանգությունն է՝ որպես իշխանության կրողի ու միակ աղբյուրի» ձեւակերպումը, այսինքն՝ եթե ՀՀ-ում բնակվեն 60-70% այլազգիներ (որը շատ հնարավոր է մերօրյա արտագաղթի ու ասիա-աֆրիկյան գունավորների Երևանի փողոցներում շատանալու, նաեւ ծպտյալ այլազգիների բազմացման դեպքում), ապա այդ ժողովուրդ կոչված խառնամբո՞խն է որոշելու մեր ազգային անվտանգության հարցը… Այս դեպքում նախագիծը պիտի անվանափոխել՝ ՀՀ-ում բնակվող քաղաքացիների ու կրոնավորների անվտանգության հայեցակարգ, որի գոյությունն այլեւս զարմանք ու տարակուսանք չի առաջացնի կամ՝ ՀՀ բնակչության (իմա՝ բնակվող ժողովրդի) անվտանգության հայեցակարգ……
Ահա, թե ինչու է կարեւորվում դարձը դեպի ակունքները, Ազգի ու Հայրենիքի ծագումն ու առաքելությունն իմանալը, որպեսզի հասկանալի լինի, թե ազգովի ինչն ենք պաշտպանելու եւ ինչպես, ինչից եւ ումից, եւ որ ամենակարեւորն է՝ ինչպես ենք զարգանալու սերնդեսերունդ՝ մեր տեսակի առաքելության հավերժական պարույրում…
Մեկ անգամ Հայաստանում է եղել արիական ուժերի համաժողով, երեք անգամ Համասլավոնական արիական համաժողովներ են եղել ՌԴ-ում, որին մասնակցել են նաեւ հայարիները, որոնց ներկայացուցիչն ընդգրկվել է գործող Խորհրդի կազմում՝ որպես դիտորդ: Անցյալ տարին Տաջիկստանում պետականորեն հայտարարվել էր Արիական մշակույթի տարի, Հնդկաստանում են պարբերաբար նման միջոցառումներ լինում: Սերտ են կապերը նաեւ հայ – իրանական արիական ուղղության հետ: Նման միտում կա արաբական աշխարհի մի մասի հետ: Պետք չէ պետականորեն հետ մնալ այս զարգացումներից, որոնք կարող են շուտով վերածվել տարածաշրջանային գործոնի:
Հայաստանը բոլոր հնարավորություններն ունի դառնալու Արիական առանցք՝ Գառնո տաճար կենտրոնով: Մեկ-երկու լուրջ միջոցառմամբ այս հարցը կվերածվի տարածաշրջանային (այնուհետ՝ համաշխարհային) քաղաքականության՝ նոր քաղաքակրթության կերտման հեռանկարով:
Համաարիականությունը նաեւ գաղափարական հզոր զենք է պանթուրքիզմի, սիոնիզմի, կրոնական ու ազգայնամոլական առճակատումների եւ ապազգային տարաբնույթ երեւույթների դեմ:
Իսկ քրիստոնեությունը որպես կրոն վաղուց ճգնաժամ ու անկում է ապրում (վկա՝ ներկա քրիստոնեական հորջորջվող աշխարհն իր գաղափարա-բարոյական կերպով), ինչպես «համաշխարհային» այլ կրոններն ու «առաջադեմ» գաղափարները, այդ իսկ պատճառով կարիք չկա այն «փրկելու» համար խառնել հին ու նոր հասկացությունները կամ իրականացնել մի նոր «խաչակրաց արշավանք»՝ սեփական ազգի դեմ: Այսինքն՝ հեթանոսությունը, քրիստոնեությունը եւ ցեղակրոնությունը միմյանց հակադրելն առնվազն անմտություն է: ճիշտը՝ անցյալ-ներկա-ապագա համադրումն է, ոչ՝ հակադրումը, այն էլ՝ չգոյ……
Իսկ ճիշտն ու ճշմարիտը՝ արմատներին վերադառնալն է:
Ցանկ
- Հայ Արիները երբեք չեն առաջնորդվում ընդդեմ մտածողությամբ:- Չեն գործում ընդդեմ որեւէ ազգի կամ մարդատեսակի, պետության կամ հանրության, գաղափարի կամ տեսության, կրոնի կամ հավատքի, մշակույթի կամ լեզվաքաղաքականության, կենսակերպի կամ…Հայ Արիները միշտ առաջնորդվում են հանուն Հայի ու Հայաստանի:- Գործում են հանուն հայ տեսակի բնական հատկանիշների եւ կարողությունների վերականգնման, հանուն հայկական արժեքային համակարգի վերահաստատման, հանուն ազգի ու հայրենիքի միասնության եւ հարատեւման…Մեր հանուն-բնատուր նպատակներին ընդդեմ գործողներն անգամ մեզ չեն կարող շեղել մեր արարող կենսակերպից՝ դեպի ավերող եւ ընդդեմ գործելակերպի…
-
Հայկական Լեռնաշխարհը
Հայերի Արարչական Բնօրրան,
Արիական քաղաքակրթության ծննդավայր:
Հայեր ու Արիներ,
ազատագրե՜ք Սրբազան Լեռնաշխարհը :
Armenian Highland
the Homeland of Armenians,
Cradle of Aryan Civilization.
Aryans all over the world,
liberate it, liberate yourself.
Армянское Нагорье,
Созидательная Родина Армян,
очаг Арийской Цивилизации.
Арийцы всех стран освободите ее,
освободитесь сами. Նկար :: Image
Քվեարկություն
Loading ...
Loading ...Հղումներ
Վերականգնենք մեր երկիրը Տաճար առ Տաճար
Վերականգնենք Հայոց հավատը, Արարչական Տիեզերակարգը, ապահովենք Հայ Աստվածների վերադարձը ու ապացուցենք աշխարհին, որ Հայը Աստվածամարդ է եւ վերադառնում է իր Արմատներին: Արիական Մայր Տաճարի կառուցումը Երեւանում կդառնա այս ամենի հավաստումը: Թող ամեն հայ իր մասնակցությունը բերի այս սուրբ գործին՝ նյութական, մտավոր կամ հոգեւոր առումով: Այստեղ կարող եք կատարել նվիրատվություններ...
- Հայ ազգայնականների համախմբման տեսանյութերը
- Հայարի ՏՎ - Տեսացանկեր
- ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյան (Facebook)
- Видеоматериалы Единения Армянских Националистов
- HayaryTV - Плейлисты
- ААО лидер Армен Аветисян (Facebook)
Արխիվ
Manager
Visits
Փնտրել կայքում
Լուսանցք
- Կարդացեք «Լուսանցք» շաբաթաթերթը, այն ներկայացնում է հայության, առավելապես հայ ազգայնականության տեսակետները մեր կյանքի բոլոր բնագավառների մասին:
- Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում ( ինչպես նաև «Հայ Արիա»-ի, «Հայ-Արիներ»-ի և «Հայեր»-ի հոդվածները) , իսկ Word հոդվածային տարբերակները www.hayary.org-ի գլխավոր էջում եւ հոդվածների բաժնում:
Օրացույց
Լուրեր | News.am
- Համացանցում հայտնվել են չինական արդիականացված վեցերորդ սերնդի ինքնաթիռի առաջին լուսանկարները
- Որն էր Չեռնոբիլում կապույտ շների հայտնվելու պատճառը
- Ինչու մարդիկ «պոչ» ունեն
- Հայաստանը նախատեսում է միանալ Հանրային շահերի լրատվամիջոցների միջազգային հիմնադրամին. Փաշինյան
- ԱՄՆ քարանձավներում հինավուրց շնաձկների հայտնաբերումը փոխում է գիշատիչների էվոլյուցիայի վերաբերյալ տեսակետները
- Եթե Փաշինյանը պահի իշխանությունը, ադրբեջանցիներ են գալու, բնակչության բալանսը սկսելու է փոխվել. Միքայել Համբարձումյան
- 80-ամյա կնոջը ծովագնացության ժամանակ մոռացել են կղզում. նա մահացել է
- 80-ամյա կնոջը ծովագնացության ժամանակ մոռացել են կղզում. նա մահացել է
- Խոզի մսի համաշխարհային պահանջարկը մնում է կայուն
- Եթե Փաշինյանը ձերբակալվեր, ռուսների օգնությամբ պատերազմն ավելի շուտ կկանգնեցվեր. Միքայել Համբարձումյան
Unknown Feed



Armenian