Հայկական խոհանոց – Աշտիշատի հաց… Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Աշտիշատի հաց

– Բաղադրությունը – Հացի խմոր – 150 գ, պանիր – 100 գ, հորթի միս – 100 գ, ապխտած միս (կամ՝ բաստուրմա) – 100 գ, տաքդեղ – 100 գ, աղ:

– Պատրաստման եղանակը – 100 գ խմորը օղակաձեւ բացել, վրան լցնել կտրտած պանիրը, հորթի միսը, ապխտած միսը, տաքդեղը, աղ՝ ըստ ճաշակի: Մնացած խմորն էլ՝ 50 գ-ն էլ բացել եւ թասակի ձեւով դնել այս զանգվածին՝ փակելով այն:

Սա դնել ջեռոցը եւ եփել 3000-ի տակ՝ 20 րոպե: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից – Հայկական մարզաշխարհ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային առաջնությունը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 21-րդ փուլից հետո մրցաշարի առաջատար Երեւանի «Արարատ»-ը 1:0 հաշվով հաղթեց Երեւանի «Փյունիկ»-ին եւ ավելի ամրապնդեց իր դերքերը: Դրան նպաստեցին Երեւանի «Բանանց»-ի ու Գյումրիի «Շիրակ»-ի միավորների կորուստը: Երեւանյան թիմը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Մարտունու «Ալաշկերտ»-ի հետ, իսկ Գյումրիի ֆուտբոլիստները 1:1 ավարտեցին հանդիպումը Երեւանի «Միկա»-ի հետ: Մայրաքաղաքի մեկ այլ թիմ՝ «Ուլիս»-ը, որը 6 խաղ անընդմեջ ոչ միայն պարտություններ էր կրում, այլեւ չէր կարողանում գրավել մրցակիցների դարպասը, 2 գնդակի առավելությամբ Կապանում հաղթեց տեղի «Գանձասար»-ին: Մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ունի.

Խ   Հ    Ո   Պ   ԽԳ-ԲԳ  Մ

1. «Արարատ»     21  12   6   3     25-10   42

2. «Բանանց»      21   9    8   4     27-16    35

3. «Շիրակ»          21   9    7   5     33-23   34

4. «Միկա»           21   7  10   4     22-20    31

5. «Փյունիկ»        21   7    6   8     34-26   27

6. «Գանձասար» 21   5    9   7     27-24   24

7. «Ալաշկերտ»   21   4    4  13    24-57   16

8. «Ուլիս»            21   4   4   13    14-30   16

Ռմբարկուների լավագույն հնգյակն այսպիսին է՝ ըստ խփած գոլերի. Միհրան Մանասյան («Ալաշկերտ») – 12, Սերժ Դեբլե («Շիրակ») – 11, Գեւորգ Նռանյան («Արարատ») – 9, Ալեքսանդր Ռակիչ («Արարատ») – 8, Սարգիս Բալոյան («Փյունիկ») – 8:

Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 3-րդ շրջանի հանդիպումների արդյունքում «Արդար խաղի» դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն՝ 8.26, «Բանանց»-ի արդյունքն է՝ 7.98, «Փյունիկ»-ինը՝ 7.97, «Շիրակ»-ինը՝ 7.96, «Արարատ»-ինը՝ 7.95, «Գանձասար»-ինը՝ 7.92, «Ուլիս»-ինը՝ 7.91, «Ալաշկերտ»-ինը՝ 7.80:

Հայկական ֆուտբոլային միջազգային խճանկարը

Արտասահմանյան առաջնություններում հանդես եկող հայ ֆուտբոլիստներից գոլի հեղինակ դարձան միայն Յուրա Մովսիսյանն ու Հենրիխ Մխիթարյանը: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը դարձել է գոլի հեղինակ հանրահայտ «Բավարիա»-ի հետ խաղում: Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել էր խոշոր՝ 3:0 հաշվով: Յուրա Մովսիսյանը «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով» խաղում խփել է մոսկովյան ակումբի միակ հաղթական գնդակը: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է ամբողջ հանդիպմանը: Այդ խաղում մեր ազգային հավաքականի մյուս անդամը՝ Արաս Օզբիլիսը եւս «Սպարտակ»-ի մեկնարկային կազմում է եղել, սակայն փոխարինվել է 77-րդ րոպեին:

Ֆուտբոլային շաբաթը հաջող կարելի է համարել նաեւ Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լեւոն Պաչաջյանի համար, ով Շվեդիայի Սուպերետան առաջնության 2-րդ փուլում «Ասիրիսկա»-ի կազմում դարձավ գոլային փոխանցման հեղինակ, իսկ թիմն այդ խաղում հաղթեց 2:1 հաշվով: Գեւորգ Ղազարյանը Ուկրանիայի առաջնությունում՝ «Մետալուրգ»-«Սեւաստոպոլ» խաղում, 78-րդ րոպեին դուրս եկավ փոխարինման, հայ ֆուտբոլիստի ակումբը հաղթեց 3:0 հաշվով: Մարկոս Պիզելլին Ղազախստանի առաջնության «Օրդաբասի»-«Ակտոբե» խաղում հյուրերի մեկնարկային կազմում դուրս է եկել խաղադաշտ եւ խաղացել 67 րոպե: Այդ խաղում «Ակտոբե»-ն պարտվել է նվազագույն հաշվով: Արթուր Եդիգարյանը չի մասնակցել Ղազախստանի առաջնության «Կայրաթ»-«Տարազ» հանդիպմանը, իսկ նրա եղբայրը՝ Արտակ Եդիգարյանը, Լիտվայի առաջնության «Դայնավ»-«Ժալգրիս» խաղում՝ հյուրերի կազմում մասնակցել է ամբողջ հանդիպմանը, իսկ թիմը հաղթել է խոշոր՝ 8:0 հաշվով: Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 25-րդ փուլի վերջին հանդիպմանը Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ն սեփական դաշտում ընդունել է Մոսկվայի «Դինամո»-ին: «Վոլգա»-ի կազմում հանդես է եկել Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը, իսկ դինամոյականների դարպասը պաշտպանել է մեր հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկին:

Հայ շախմատիստների հաջողություններն արտերկրում

Գրոսմայստեր Սերգեյ Մովսիսյանի թիմը՝ «Սանկտ Պետերբուրգ»-ը, Լոոյում ավարտված Ռուսաստանի ակումբային առաջնությունում գրավեց 3-րդ տեղը: Չեմպիոնի կոչումը նվաճեց Սվերդլովսկի «Մալախիտ»-ը: Առաջին 4 տեղերը գրաված թիմերը, այդ թվում՝ «Սանկտ Պետերբուրգ»-ը, իրավունք ստացան՝ մասնակցելու 2014թ. Եվրագավաթին: Հիշեցնենք, որ մեր առաջատար շախմատիստներ Լեւոն Արոնյանն ու Սերգեյ Մովսիսյանը գերազանց հանդես եկան գերմանական «Բադեն-Բադեն» ակումբի կազմում եւ հաղթեցին այդ երկրի ակումբային առաջնությանը: Նրանք նույնպես կմասնակցեն Եվրագավաթի խաղերին:

Զավեն Անդրիասյանը 5-րդն է Դուբայում

Դուբայում ավարտված շախմատի բաց մրցաշարում Հայաստանի 3 ներկայացուցիչներից առավել բարձր տեղ գրավեց Զավեն Անդրիասյանը: Մեր գրոսմայստերը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարն ավարտեց 5-րդ հորիզոնականում: Նույնպիսի արդյունք ցույց տված Տիգրան Լ.Պետրոսյանը իր վարկանիշով հանգրվանեց 7-րդ տեղում: Հայաստանի 3-րդ մասնակից Վլադիմիր Հակոբյանը 6 միավորով գրավեց 12-րդ տեղը:

Դուբայի այս տարվա շախմատի մրցաշարը 8 միավորով հաղթեց ֆրանսիացի գրոսմայստեր Ռոման Էդուարը:

Հայկական սամբոն Եվրոպայում կրկին լավագույնների թվում է

Իսպանիայի Կասերես քաղաքում ավարտվեց Եվրոպայի սամբոյի պատանիների, երիտասարդների ու աղջիկների առաջնությունը: Հայաստանի հավաքականը նվաճեց 11 մեդալ, որից 2-ը՝ ոսկե, 4-ը՝ արծաթե եւ 5-ը՝ բրոնզե, ինչպեսեւ՝ 2 գավաթ: Թիմային հաշվարկով եւս ուժեղագույնների շարքում ենք. Եւ՛ պատանիների, եւ՛ երիտասարդների հավաքականները գրավեցին 3-րդ հորիզոնականներն ու արժանացան գավաթների:

Յուրի Վարդանյանը հանդիպեց ծանրամարտի մեդալակիրներին

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանն ընդունեց եւ պարգեւատրեց օրերս Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացած Եվրոպայի ծանրամարտի մեծահասակների առաջնությունում մեդալներ նվաճած մարզիկներին, նրանց մարզիչներին եւ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահին:

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Պողոս Պողոսյանն անդրադարձավ մարզիկների ելույթներին եւ պատրաստվածությանը, իսկ կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանն էլ նշեց, որ մարզուհիները, տարբեր պատճառներով երկար ժամանակ մրցահարթակում չլինելով հանդերձ, գոհացուցիչ արդյունքներ գրանցեցին: Միջոցառման ավարտին մարզիկներն ու մարզիչներն արժանացան տարբեր խրախուսանքների: ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ՀՀ վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանն արժանացավ ՀՀ «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի» կոչմանը ու պարգեւատրվեց համանուն կրծքանշանով, իսկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի փոխնախագահ Վահան Խեչանյանը՝ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրով:

Մարզական հաջողությունների համար ծանրամարտիկներ, արծաթե մեդալակիրներ Ռուբեն Ալեքսանյանը եւ Վանիկ Ավետիսյանը պարգեւատրվեցին ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով: Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանին հանձնվեց ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգիր:

Ամփոփելով այսօրվա հանդիպումը` Յուրի Վարդանյանը հույս հայտնեց, որ աշնանը մեր ծանրորդները Ալմաթիում կայանալիք աշխարհի առաջնությունում գերազանց հանդես կգան, եւ այսօր չպարգեւատրված մարզիկներն անպայման կպարգեւատրվեն աշնանը:

Հայերը բրեյքդանսի մրցույթում 3-րդ տեղում են

Ապրիլի 13-ին Թբիլիսիում կայացավ Red Bull BC One Caucasus Cypher 2014 մրցաշարի կովկասյան նախընտրական փուլը, որին մասնակցեցին նաեւ հայաստանյան փուլի 7 հաղթողները՝ բի-բոյներ Predator-ը, Flex Feet-ը, Pollux-ը, Azo-ն, Actor-ը, Thief-ը եւ Booble-ն: Կովկասյան նախընտրական փուլի ժյուրիի կազմում էին Neguin եւ Hong 10 աշխարհահռչակ բի-բոյները: Թբիլիսյան առաջնության հաղթող ճանաչվեց վրացի Pioneer-ը, ով կցուցադրի իր վարպետությունը սեպտեմբերին՝ Խորվաթիայում կայանալիք կիսաեզրափակչին, իսկ հաղթանակի դեպքում նա նոյեմբերին կմեկնի Փարիզ՝ Red Bull BC One 2014 եզրափակչին մասնակցելու, ուր կհավաքվեն աշխարհի ուժեղագույն բի-բոյները:

Հայ բի-բոյներ Վանուշ Շահինյանը (Booble) ու Աղվան Թեւոսյանը (Actor) Թբիլիսյան նախընտրական փուլում գրավեցին 3-րդ հորիզոնականը:

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 13 (318), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.