Հայկականխոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
Հավի կրծքամիս՝ սպանախով
Բաղադրությունը – Հավի կրծքամիս – 4-5 հատ, աղ – 1 թեյի գդալ, կիտրոն – 0.5 հատ, շաքարավազ – 1 ճաշի գդալ, ձիթապտղի բուսայուղ – 3 ճաշի գդալ,
Սպանախով միջուկի համար՝ սպանախի տերեւներ – 2 կապ, ընկույզ – 100 գ, սխտոր – 3-4 պճեղ, համեմ – 0.5 կապ
Պատրաստման եղանակը – Աղը, կիտրոնի հյութը, շաքարավազը եւ ձիթապտղի բուսայուղը խառնել եւ ծեծած կրծքամսերը դնել մեջը, թողնել 6 ժամ:
Սպանախի տերեւները լցնել թավայի մեջ, բուսայուղով տապակել: Սպանախին ավելացնել ծեծած ընկույզը, սխտորն ու համեմը: Այս զանգվածը լցնել հավի կրծքամսի մեջ, փայտե ասեղիկներով ամրացնել եւ դնել ջեռոցը: Եփել 30 րոպե 2000-ի տակ: Կրծքամիսը, ջեռոցից հանելուց հետո, մատուցել մածունով: Մածունի մեջ էլ նախապես լցնել սխտոր, աղ, սպիտակ պղպեղ եւ սամիթ՝ ըստ ճաշակի: Անու՛շ լինի:
* * *
Աշխարհի մարզական հեւքից –
Օլիմպիական հարյուրամյա խորհուրդները
100 տարի առաջ՝ 1914թ. հունիսին, Փարիզի Սորբոնի համալսարանում տեղի ունեցավ միջազգային օլիմպիական կոմիտեի հերթական կոնգրեսը: Այն նշանավորվեց օլիմպիական դրոշի հաստատումով: Պաստառի սպիտակ գույնը խորհրդանշում է խաղաղություն՝ խաղերի ընթացքում: Դրոշի վրա պատկերված են օլիմպիական 5 օղակները: Կապույտը Եվրոպա աշխարհամասի խորհրդանիշն է, սեւը՝ Աֆրիկայինը, կարմիրը՝ Ամերիկայինը, դեղինը՝ Ասիայինը եւ կանաչը՝ Ավստրալիայինը:
Օլիմպիական դրոշն 1-ին անգամ պետք է ծածանվեր 1916թ. խաղերում, բայց 1-ին աշխարհամարտի պատճառով մարզահանդեսը չկայացավ: Հաջորդ՝ Բելգիայի Անտվերպեն քաղաքում 1920թ. տեղի ունեցած օլիմպիական մարզահանդեսում նպատակն իրականացավ, եւ բացման արարողության ժամանակ հանդիսավորությամբ վեր խոյացավ խաղաղության ու մաքրության խորհրդանիշ օլիմպիական սպիտակ դրոշը:
Հաստատվեց նաեւ օլիմպիական կարգախոսը՝ «Բարձր, արագ, ուժեղ»: Այս բառերի հեղինակը ֆրանսիացի հոգեւորական Անրի Մարտին Դիցոնն է: Իր քոլեջում անցկացրած մարզական միջոցառման ժամանակ է նա հնչեցրել նշված արտահայտությունը, որը չափազանց դուր է եկել Պիեռ դե Կուբերտենին: Եվ նա «Բարձր, արագ, ուժեղ» բառերը համարեց օլիմպիական կարգախոս, որն արտացոլում է աշխարհի բոլոր աթլետների գլխավոր նպատակը:
– 100-ամյա մյուս հոբելյանի նշումն այլ բնույթ ուներ եւ առնչվում էր հայերիս: Արգենտինայի ֆուտբոլի առաջնության ժամանակ մարզական ակումբների ֆուտբոլիստները եւ մարզադաշտերում ներկաները խաղերից առաջ 1 րոպե լռությամբ հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերիհի շատակը:
Արգենտինայում մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա
21 կմ մրցատարածությամբ մարաթոնի ժամանակ արգենտինացի 27-ամյա մարզիկը մահացել է պատվո հարթակի վրա, երբ ստանում էր մրցանակը: Մարաթոնին մասնակցում էին 500 վազորդներ:
Լուրը հաստատել է մարզական միջոցառման կազմակերպիչներից մեկը՝ Խասինտո Պրադոն. «Ամբողջ մրցատարածության հաղթահարման ընթացքում մարզիկներին հետեւում են շտապ օգնության մեքենաները: Նրանցից մեկը գտնվում էր հենց եզրագծի սահմաններում, սակայն բժիշկներն անզոր էին փրկել մարզիկին: Մարաթոնների ժամանակ նման դեպքեր շատ են պատահում, իսկ դա մարզիկների ոչ լավ պատրաստվածության արդյունքն է»:
Պարգեւատրվել են ոչ օլիմպիականները
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Յուրի Վարդանյանը պարգեւատրել է ՀՀ-ում գործող ոչ օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների ներկայացուցիչներին: Հայաստանում գործող ոչ օլիմպիական մարզաձեւերի ֆեդերացիաների (քիք-բոքսինգ, ավանդականուշու, այկիդո-այկիկայի, կիոկուշին-կան կարատե-դո, մուայթայ եւ այլն) նախագահները ներկայացրել են իրենց մարզաձեւերում գրանցած հաջողությունները, անցկացրած առաջնությունների, միջազգային սեմինարների եւ վերապատրաստման դասընթացների մասնակցության վերաբերյալ տեղեկատվությունը:
Խրախուսելով ներկաներին՝ ՀՀ-ում ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրում ունենալու, արեւելյան մարտարվեստների ու պատանի սերնդի ֆիզիկական պատրաստականության զարգացմանը նպաստելու համար ֆեդերացիաների նախագահներն արժանացել են պարգեւների:
«Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատող» կոչմանն է արժանացել եւ համանուն կրծքանշանով պարգեւատրվել Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Տիգրան Չոբանյանը: Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության շնորհակալագրերով են պարգեւատրվել Հայաստանի քիք-բոքսինգի ազգային ֆեդերացիայի նախագահ Գառնիկ Հայրապետյանը, Հայաստանի այկիդո-այկիկայի ֆեդերացիայի նախագահ Արմեն Ավետիսյանը եւ Հայաստանի «Կենտրոն» ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթեւոսյանը:
Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պատվոգրեր են հանձնվել Ռազմական թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանին, Հայաստանի «Մուայթայ» ֆեդերացիայի նախագահ Արտակ Բրուտյանին, Հայաստանի «Կիոկուշին-Կան Կարատե-դո» ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանին, «Պանկրատյոն» պրոֆեսիոժնալ ասոցիացիայի նախագահ Արման Բուդուրյանին, «Արսենալ» սպորտային ասոցիացիայի նախագահ Վարդան Աբգարյանին, «Մարտարվեստների» ասոցիացիայի նախագահ Արտակ Մելիքյանին, «ՀԳՏՖԻ» թաեքվոնդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Սարգսյանին:
Կայացան վոլեյբոլի առաջնության եզրափակիչ խաղերը
Ապրիլի 19-ին, Հայաստանի ուսանողական մարզական 15-րդ խաղերի շրջանակներում անցկացվեցին վոլեյբոլի աղջիկների առաջնության եզրափակիչ խաղերը։ Այս մարզաձեւում ուսանողական խաղերին ուժերն էին չափում 10 բուհի թիմեր։ Առաջին անգամ մրցումներին մասնակցում էր նաեւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի աղջիկների վոլեյբոլի թիմը, ում մասնակցությունը պայքարն առավել հետաքրքիր դարձրեց։
Եզրափակիչ փուլում 3-րդ տեղի համար պայքարում ուժերը չափեցին Երեւանի պետական լեզվաբանական եւ Արցախի պետական համալսարանների հավաքականները։ 3-րդ տեղը գրավեցին Արցախի պետական համալսարանի վոլեյբոլիստուհիները։
1-ին եւ 2-րդ տեղերի համար պայքարեցին ԵՊՀ եւ Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի թիմերը։ 3։1 հաշվով առավելության հասավ եւ 1-ին մրցանակային տեղը գրավեց Ֆիզկուլտինստիտուտը ներկայացնող թիմը։
2-րդը՝ Երեւանի պետհամալսարանն է։ Հայաստանի ուսանողական մարզական առաջնության շրջանակներում կանցկացվի 14 առաջնություն՝ 11 մարզաձեւից։ Խաղերին ընդհանուր առմամբ մասնակցում է 20 բուհի շուրջ 3000 ուսանող։ Հայաստանի ուսանողական մարզական խաղերը կազմակերպել են ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Հայաստանը հաղթեց Մոլդովային
Բասկետբոլի պարմանուհիների մեր ընտրանին հաղթանակով սկսեց ելույթները Կազանում ԱՊՀ երկրների դպրոցականների մարզական 2-րդ փառատոնում: Մեր մարզուհիները 78:52 հաշվով պարտության են մատնել Մոլդովայի հավաքականին:
Հայաստանը պարտությամբ սկսեց
Մինչեւ 17 տարեկանների մեր ֆուտբոլի հավաքականը մասնակցում է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն են ՆՀՀ Մակեդոնիայի, Վրաստանի եւ Կիպրոսի հավաքականները: 1-ին փուլում մեր հավաքականը մրցել է Վրաստանի հետ, չնայած հանդիպումն անցել է հավասար պայքարում, բայց միակ գոլը խփել են վրացիները:
Հ.Գ.- Ցավոք, հետագայում եւս անհաջող հանդես եկավ մեր պատանիների հավաքականը, կրեց նոր պարտություններ՝ 0:3 հաշվով՝ Մակեդոնիայից, 1:4 հաշվով՝ Կիպրոսից:
Հայաստանի ջրացատկի առաջնության հաղթողները
Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մասնագիտացված մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվեց ջրացատկի ՀՀ առաջնությունը: Կրտսեր տարիքային խումբը մասնակցեց 1 մ ոստնակացատկի մրցումներին: Աղջիկներից 1-ինը Ալիսա Զախարյանն էր, իսկ տղաներից՝ Դավիթ Մովսիսյանը: Պատանիների խմբում նույնպես անցկացվեցին 1 մ ոստնակացատկի մրցումներ: Աղջիկներից 1-ինը Քրիստինա Հակոբյանն էր, իսկ պատանիներից՝ Անդրանիկ Պետրոսյանը: Մեծահասակների մրցաշարն անցկացվեց 1 մ եւ 3 մ ոստնակացատկերի ու 10 մ աշտարակացատկի մրցաձեւերով, որոնցում Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց Լեւ Սարգսյանը: 10 մ աշտարակացատկում 2-րդը Վլադիմիր Հարությունյանն էր, 3-րդը՝ Ազատ Հարությունյանը:
Կարեն Մովսիսյանը գրավեց 2-րդ տեղը
Գրոսմայստեր Կարեն Մովսիսյանն Իսպանիայի Վեչինդարիո քաղաքում անցկացված Պեդրո Մոնտալվոյի 7-րդ հուշամրցաշարում 9 հնարավորից վաստակել է 7,5 միավոր եւ 119 մասնակիցների մեջ նվաճել երկրորդ մրցանակը: Նա միայն կես միավորով է հետ մնացել հաղթողից` իսպանացի գրոսմայստեր Դավիդ Լարինոյից:
Հրանտ Մելքումյանը 3-րդ տեղը զբաղեցրեց
Հայաստանի շախմատիստ Հրանտ Մելքումյանը մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Ավստրալիայի Կանբերայում ավարտված շախմատի մրցաշարում: 9 հնարավորից հավաքելով 7 միավոր, նա լրացուցիչ գործակիցներով առաջ անցավ նույնպիսի արդյունք ցույց տված չինացի Կե Մուից: Մրցաշարի հաղթող 7,5 միավորով դարձավ ռումինացի Դիտեր Նիսիպեանուն:
– Երևանում անցկացվեց Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն հրաձիգ Զինաիդա Սիմոնյանի 4-րդ հուշամրցաշարը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google–ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե;ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 14 (319), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում



