Հայկական խոհանոց – Տոնական խաշլամա՝ Շուշիի հաղթանակի առթիվ եւ Մածնաշոռ… Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք… ՀԱՄ www.hayary.org-ը տրամադրում է գովազդի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Տոնական խաշլամա՝ Շուշիի հաղթանակի առթիվ

Բաղադրությունը – Գառ – 10 կգ, գլուխ սոխ – 2 կգ, կանաչ սոխ – 2 կապ, համեմ – 5 կապ, թարխուն – 10 կապ, լոլիկ – 2 կգ, հոնի պաստեղ – 0,5 լ կամ՝ հոնի չիր – 0,5 կգ, սպիտակ անապակ գինի – 1,5 լ, ծիծակ – 3-4 հատ, աղ:

Պատրաստման եղանակը – Միսը կտրատել, աղով համեմել, դասավորել կաթսայի մեջ, արանքներում շերտ-շերտ կտրատել գլուխ սոխը, կանաչ սոխը, լոլիկը, թարխունը, համեմը: Ամենավերջում լցնել հոնի պաստեղը:

Ավելացնել սպիտակ գինին, այս ամենի վրա դնել ծիծակները եւ կաթսան դնել ուժեղ կրակին: Հենց եռա, կրակը մարմանդ անել եւ թողնել խաշլաման եփվի 1-1,5 ժամ:

Իսկ  մեր տնտեսուհիներին, ում հետաքրքրում է, թե ինչպես պատրաստել պաստեղը՝ խանութներից գնելու փոխարեն, սիրով ասում եմ պատրաստման եղանակը: Հոնի պաստեղ պատրաստելու համար անհրաժեշտ է հասած հոնը մի քիչ ջրով եռացնել, կորիզներից հեռացնել, կրկին եռացնել, աղով համեմել: Վերջում երեսին մի փոքր բուսայուղ լցնել ու փակել՝ հետագայում օգտագործելու նպատակով:

Ի դեպ, իսկ տոնական խաշլաման կարելի է վայելել մածնաշոռի հետ:

– Մածնաշոռ

Բաղադրությունը – Քամած մածուն – 200 գ, շոռ – 100 գ, ծիծակ – 1 հատ, կիտրոնահյութ – 0,5 հատի, ռեհան – 50 գ, վարունգ – 100գ, սխտոր – 2 պճեղ, հազարի տերեւներ, աղ:

Պատրաստման եղանակը – Մածունը հարել շոռով, կիտրոնի հյութով, աղով համեմել: Վրան լցնել ճզմած սխտորը, մանր կտրատած ռեհանը, խորանարդիկներով կտրատած վարունգն ու ծիծակը: Այս ամենը խառնել: Գդալներով գնդիկների ձեւ տալով՝ դրանք դնել հազարի տերեւների վրա: Դասավորել ափսեում եւ հրամցնել խաշլամայի հետ:

* * *

Մայիսյան տոները մեր հայրենատիրության երաշխիքն են

Հայ Արիական Միաբանությունը եւ Հայ Ազգայնականների Համախմբումը բազմիցս են նշել, որ մայիսյան տոները, լինելով ազատագրական, պաշտպանական, թե բարոյա-հոգեբանական, միեւնույնն է՝ հաղթանակներ են, որ տվյալ ժամանակահատվածում կերտել են գոյատեւման ուղի՝ հարատեւման տեսանելի հեռանկարով:

Այդ հաղթանակներն արժեքավոր են յուրովի եւ հիշատակության արժանի են բոլորը:

Շուշին ազատագրելով՝ փառահեղ նախնյաց եւ մեր պահանջատիրության ու բնական հայրենիքի վերատիրման վեհ կարոտն առանք: Դա լոկ ճակատամարտ չէր կամ հերթական հաղթանակ, վճռական բեկում էր եւ՛ արցախյան պատերազմում, եւ՛ աշխարհասփյուռ հայության սրտերում: Այդ հաղթանակը նաեւ աննկարագրելի խուճապի սկիզբն էր թշնամու ռազմական ու քաղաքական ճամբարներում, որը պիտի ավարտվեր զինադադարի կնքման խնդրագրով… Ի վերջո՝ աշխարհի առջեւ հայի հաղթական ու զորեղ բազկի վերահաստատումն էր դա նաեւ:

Ավարայրի ճակատամարտն իր ժամանակի խնդրականն էր լուծում եւ մարտ էր հանուն կրոնի, բայց նաեւ սրբազան նահատակության, որ հաղթանակի զորություն ստացավ… Սարդարապատը հանուն ինքնապաշտպանության ու գոյատեւման կռիվ էր, որ կերտեց հայոց պետականության վերականգնման առանցքը եւ 1918թ. մայիսի 28-ին ձեւավորվեց հայոց պետությունը՝ հայության հարյուրամյակներ պետականազուրկ գոյատեւումից հետո:

Շնորհավորելով մայիսյան հաղթական տոները, փառաբանելով բոլոր ժամանակների բոլոր նահատակներին, հերոսներին ու մասնակիցներին, Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը՝ մայիսի 8-ի Շուշիի ազատագրության տոնին զուգահեռ նշում են նաեւ 2-րդ աշխարհամարտի մասնակից հայ զինվորների հաղթանակի օրը՝ մայիսի 9-ը: Այդ հաղթանակը 1940-ականներին անպաշտպան մնացած հայությանն ազատեց նոր ցեղասպանությունից, որը ծրագրված էր թուրքերի կողմից՝ իրենց դաշնակից գերմանացիների հաղթանակի դեպքում:

Շնորհավորում ենք նաեւ Երկրապահի տոնը, բոլոր հայ ազատամարտիկներին ու կամավորականներին:

Հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Եռաբլուր եւ փառաբանեցին ազգի բոլոր նահատակներին, միաժամանակ զորացում, կամք ու բարիք մաղթելով ապրող քաջերին:

Հայ Արիական Միաբանության գրասենյակում կայացավ նաեւ Արցախի պատերազմի մասնակիցների հավաք:

Հայ Արիական Միաբանություն

Հայ Ազգայնականների Համախմբում

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

08.05.2014թ.

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադր0ե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 15 (320), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.