ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ հԱՅ ԱՐԻՆԵՐԻ

ՀԱՄ <<Ոգու Պահապաններ>> ուսանողական եւ երիտասարդական կազմակերպությունը, խստիվ դատապարտելով ՀՀ իշխանությունների կողմից հայ ազգայնականության դեմ սանձազերծած բռնությունների իրականացումը, իր վճռական բողոքն է հայտնում հատկապես ընդգծված հայրենասիրական կառույցների նկատմամբ իրականացվող <<միջոցառումների>> դեմ: Մենք նաեւ մեր մտահոգությունն ենք հայտնում ազատամարտիկ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանի եւ <<Հայրենիք ու Պատիվ>> կուսակցության ղեկավարներից Վարդան Մալխասյանի ձերբակալությունների համար:

Անհավանական ենք համարում, որ Արցախյան պատերազմի հերոս հրամանատարներից մեկը, ով այլ հայորդիների հետ միասնաբար արել է ամեն ինչ` Հայաստանի հաղթանակի, կայունության ու առաջընթացի համար, այսօր կարող է վտանգել դրանք… Ցավով նկատում ենք, որ ՀՀ իշխանությունների կողմից (պատերազմի բովով անցած) հերոս հրամանատարներին ու ազատամարտիկներին մեկուսացնելու քաղաքականությունը դառնում է գործելաոճ `(Սամվել Բաբայան… Արմեն Ավետիսյան… Ժիրայր Սէֆիլյան…), սա անընդունելի է, եւ հայ-արիներս մեր զորակցությունն ենք հայտնում Ժիրայր Սէֆիլյանին ու Վարդան Մալխասյանին:
Մենք մեր բողոքն ենք արտահայտում նաեւ ՀԱՄ երիտասարդական կազմակերպության մի շարք անդամների ու համակիրների դեմ սկսված բռնաճնշումների նկատմամբ եւ հայտնում ենք, որ վճռական ենք մեր ընկերների պաշպանության գործում:
Մենք միշտ ապրել ու գործել ենք Հանուն Հայրենիքի եւ ի փառս Հայ Ազգի…
Մի ստիպեք մեզ ունենալ ներքին թշնամի, քանզի դրա բոլոր նախադրյալներն արդեն կան… առանց այն էլ արտաքին թշնամու պակաս չի զգացվում, իսկ մեր ընկերների նկատմամբ բռնություններ կիրառողները հաստատապես մեր բարեկամները լինել չեն կարող:

ՀԱՄ <<Ոգու Պահապաններ>>
ուսանողական եւ երիտասարդական կազմակերպության խորհուրդ
19.12.2006թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։