Մեր ավանդապատումները շարքից – Գեղարքունիքի մարզ… Հայկական խոհանոց – Ձկնապուր… Տեղադրե՛ք ձեր գովազդը – www.hayary.org-ում… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Մեր ավանդապատումները – Գեղարքունիք

Սկիզբը՝ թիվ 39-42-ում (2013թ.) եւ թիվ 1-15-ում

Գեղարքունիքը ճանաչված է իր բերդերով, վանքերով եւ այլն: Ներկայացնենք դրանցից մի քանիսի, ինչպես նաեւ որոշ գյուղերի ավանդապատումներից՝ ըստ Ա. Ղանալայանի «Ավանդապատում» աշխատության:

Վոթոյի բուն – Սեւանի շրջանի Դդմաշեն գյուղից դեպի հյուսիս է: Այս քարայրում ապրել է Վոթո՝ Վարդան անունով մի ավազակ: Նա մարդկանց վնաս չի հասցրել, փախել է իշխանությունից ու օրենքից: Քարայրի ներսը, քարի վրա հրացանաձեւ բնական մի երկարուկ փոս կա: Ասում են, թե դա Վոթոյի հրացանի տեղն է: Այսօր էլ այդ քարայրը կոչվում է Վոթոյի բուն:

Վարդենիկի աղբյուր - Մարտունու Վարդենիկ գյուղի մոտ է: Այս աղբյուրի ջրի մասին ասում են, թե ունի հրաշալի զորություն, ով  լվացվում է եւ խմում այդ ջրից, մազերը ոսկեզօծվում են եւ փակվում աբրեշումի պես: Օրգանիզմում քար ունեցողներն էլ խմում են այս աղբյուրի ջրից, որից հետո քարը մաշվում ու ընկնում է:

Ծակ քար - Մարտունու շրջանում է: Այստեղ կա մի սառնորակ, առատահոս աղբյուր, որի ջուրը ձմռանը չի սառչում եւ որը յոթ ջրաղաց է աշխատեցնում: Այդ աղբյուրը ճանապարհ է բացել հետզհետե ծակելով մոտակա ապառաժ քարը, որից գյուղն ստացել է Ծակքար անունը:

Վարսեր - Սեւանի շրջանում է: Մի աղջիկ մոտակա գետն ընկնելով խեղդվել է: Ջուրը տարել է նրա դիակը: Գետի երեսին փռվել են խեղդված աղջկա մազերը: Տեսնողները ձայն են տվել իրար. «Վարսե՛րը, վարսե՛րը»: Դրանից հետո գյուղի անունը դրել են Վարսեր (նախկին անունը՝ Չըռչըռ):

Վարդենիսի բերդ - Մարտունու շրջանի Վարդենիկ գյուղի մոտ է: Այստեղ ապրել է Վարդենիս անունով մի գեղեցիկ աղջիկ: Շատերն են ուզեցել տիրանալ նրան, բայց նա սիրել է միայն Վարդին: Երբ Վարդենիսն իմանում է, որ Վարդը զոհվել է թշնամու դեմ մղված անհավասար կռվում, հայտնվում է բերդի պարիսպների վրա եւ սկսում է նետահարել թշնամուն: Պարսից արքայազնը խոստանում է Վարդենիսին դարձնել իրենց աշխարհի տիկնաց տիկինը, եթե նա համաձայնի իր կինը դառնալ: Վարդենիսը մերժում է նրա առաջարկը եւ շարունակում  կռվել պարսից զորքի դեմ: Երբ կտրվում է նրա հույսը, բերդի աշտարակից իրեն ձորն է նետում եւ ինքնասպան լինում: Դրանից հետո բերդի անունը դնում են Վարդենիսի բերդ:

Շարունակելի

Կազմեց Գարիկ Ավետիսյանը

* * *

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Ձկնապուր

- Բաղադրությունը - Ջուր – 1 լ, սիգ – 0.5 կգ, գլուխ սոխ – 1 հատ, դդմիկ- 1 հատ, տաքդեղ – 1 հատ, կարտոֆիլ – 1 հատ, թարխուն – 1 կապ, համեմ – 1 կապ, սպիտակ պղպեղ, աղ:

- Պատրաստման եղանակը - Ջուրը եռացնել, աղով համեմել, կտրտած սիգը խաշել եռացող ջրի մեջ: 10 րոպե հետո ավելացնել 4 մասի բաժանած գլուխ սոխը, դդմիկը՝ խորանարդիկներով կտրտած, տաքդեղը, կարտոֆիլը: Ավելացնել սպիտակ պղպեղը:

Այս ամենը եփել եւս 10 րոպե, ավելացնել կտրտած թարխունն ու համեմը եւ կրակի վրայից վերցնել ապուրը: Անու՜շ լինի:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝      54-41-99               «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝  32-03-74                «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք»թիվ 16 (321), 2014թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։