Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ պետական այցով մեր երկիր ժամանած Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա են գտնվել երկու երկրների նախագահների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին:
Իսկ մինչ այդ, Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահները ծաղկեպսակ են դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին:
* * *
«Եվրատեսիլ»-ը անբարոյականության քարոզչամիջոց – Հայաստանը պետք է հրաժարվի այս աղբանոցում հետայսու հայտնվելուց
«Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Արամ MP3-ը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 174 միավոր: Հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտա Վուրստը՝ հոմոսեքսուալ եւ տրանսվեստիտ մորուքավոր օրիորդը: Այսպես էին ներկայացնում նրան «առաջադեմ» Եվրոպայում…
2-րդ տեղում է Նիդեռլանդների ներկայացուցիչը, 3-րդում՝ Շվեդիայի: Հիշեցնենք, որ մրցույթին մասնակցում էր 37 երկրի ներկայացուցիչ, եզրափակիչ անցել էր 26 երկրի ներկայացուցիչ՝ Հայաստան, Մոնտենեգրո, Ուկրաինա, Բելառուս, Ադրբեջան, Իսլանդիա, Նորվեգիա, Ռումինիա, Լեհաստան, Հունաստան, Ավստրիա, Գերմանիա, Շվեդիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Իտալիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Իսպանիա, Շվեյցարիա, Հունգարիա, Մալթա, Դանիա, Նիդեռլանդներ, Սան-Մարինո, Մեծ Բրիտանիա:
Հետաքրքիր է, որ շուրջ 50 երկրներից մասնակցել են միայն 37-ը, այս տարի էլ որոշ երկրներ նույնպես հայտարարեցին, թե իմաստ չունի ավելորդ միջոցներ ծախսել մասնակցության համար, քանի որ բոլորն էլ հասկացել են, որ «Եվրատեսիլ» երգի փառատոնը առավելապես քաղաքական ու քարոզչական թատերաբեմ է դարձել:
Հայաստանին առավելագույն՝ 12 միավոր տվեցին Ֆրանսիան, Ավստրիան, Վրաստանը, 10-ական՝ Մոնտենեգրոն, Լատվիան, Բելառուսը, Ուկրաինան, 8-ական՝ Ռուսաստանը, Մակեդոնիան, 7-ական՝ Հունաստանը, Ռումինիան, Նիդեռլանդները, Հունգարիան, 6-ական՝ Սան Մարինոն, Մալթան, Գերմանիան, Իսրայելը, 5-ական՝ Շվեդիան, Էստոնիան, 4-ական՝ Պորտուգալիան, Ֆինլանդիան, Իսպանիան, 3 միավոր՝ Մոլդովան, 2 միավոր՝ Դանիան, 1 միավոր՝ Լեհաստանը: Իսկ Հայաստանը 12 միավոր տվեց Մոնետենգրոյին, 10՝ Ռուսաստանին, 8՝ Բելառուսին:
Կրկնելով Սիրուշոյի արդյունքը, որն ամենաբարձրն է Հայաստանի համար, Արամը այդ խնդիրն ավելի բարդ լուծեց, քանզի հիմա 50/50 քվեարկություն է եւ ժյուրիների անդամները մեղմ ասած հայաստանցիների նկատմամբ միշտ չէ որ բարյացկամ են լինում տրամադրված: Նայելով, թե ինչ արդյունքներ է արձանագրել Արամը sms քվեարկությամբ, կհամոզվենք դրանում: Որոշ «օբյեկտիվ» ժյուրիներ հերթական անգամ հիշեցրեցին, որ իրենց մարդկանց քվեարկության արդյունքները կարեւոր չեն, իրենք քարոզչական խնդիր են լուծում… Անգամ hայտնի երգիչ (Հայաստանում այնքան էլ չսիրված մի հայ), մրցույթում Ռուսաստանի պատվիրակության անդամ Ֆիլիպ Կիրկորովը իր միկրոբլոգում զարմացած հրապարակեց sms քվեարկության արդյունքները՝ առանց ժյուրիի միավորների: Երբ «Եվրատեսիլ»-ի կայքում հայտնվել են քվեարկության արդյունքները, օրինակ՝ Ռուսաստանում եւ Բելգիայում Հայաստանը ստացել է 1-ին տեղը՝ sms-քվեարկությամբ, սակայն այդ երկրների ժյուրիները իրենց համար այլ հաղթողի էին ընտրել, գուցե նախապես պայմանավորված…
Հայաստանյան ֆեյսբուքը, ինչպես ասում են, ոտնատակ էր անում Ավստրիայի ներկայացուցչին, իսկ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական էջի տվյալների համաձայն, Հայաստանում հեռախոսային քվեարկությամբ նա զբաղեցրել է…2-րդ հորիզոնականը: Նույնը՝ Ռուսաստանում, որտեղ էլ ավստրիական համասեռականը sms-ներով 3-րդն էր:
Շատերն այսպես արձագանքեցին համացանցում, թե «երբ գրում եք «այս ուր է գլորվում Եվրոպան», ապա պետք է տեսնեք նաեւ, թե ուր են գահավիժում Հայաստանն ու Ռուսաստանը»… Մենք այլ կարծիքի ենք, ավստրիական համասեռականն այդ օրերին դարձել էր եվրոպական քաղաքականության քարոզի մի առանցք, եւ գիտենք, թե ինչպես եւ ովքեր, նաեւ ում համար են բջջային հեռախոսներով գնում-նվիրում այլ երկրներում, նաեւ դրամական պարգեւեներ տալիս կոնչիտայատիպ «քույրիկ-ախպերիկներին»…
Հիշեցնենք, որ նախորդ տարի, երբ Ադրբեջանի ներկայացուցիչը «հաղթեց», բացահայտվեց, որ այդ պետության փողերով տասնյակ ադրբեջանական խմբեր տասնյակ երկրներում հեռախոսներ են բաժանել՝ պայմանով (նաեւ որոշակի դրամական «պարգեւով»), որ քվեարկեն Ադրբեջանի ներկայացուցչի օգտնին: Եղել են նաեւ դեպքեր, որ այլի օգտին քվեարկել ցանկացողներին էլ «պարգեւատրել» են՝ թեկուզ Հայաստանի ներկայացուցչին ձայն չտալու համար… Այս ամենը բացահայտվեց ու հրապարակվեց նաեւ եվրոպական մամուլում: Հիմա նույն բանն էլ Հայաստանում եւ այլուր եղավ՝ միայն ավստրիացի համասեռականի օգտնին, ինչը հենց եվրաքաղաքականության նպատակն էր: Հաջորդ օրը մեր ֆեյսբուքյան օգտատերերը դրան (Կոնչիտայի եվրահաղթանակին) արձագանքեցին այսպես՝ այն համարելով «Երեկվա մեգաբոցը, քանի որ «կոմայգում հրավառություն է եղել, իրենց սենսեյի հաղթանակի առիթով…»:
Համացանցում հրապարակվեց նաեւ, որ «ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ՝ գեներալ Մանվելը, Շմայսը եւ Թոխմախի Մհերը, Կոնչիտա Վյուրստի հաղթանակին շատ վատ են վերաբերվում, ինչպեսեւ՝ Կոնչիտային»: «Մեր տղեն՝ Արամ MP3-ը, շատ լավ երգեց, բայց որ չգիտեմ ինչ կնիկների ընտրեցին, էդ շատ վատ ա»,- ասել է Մանվել Գրիգորյանը՝ նորից շեշտելով. «Շատ վատ եմ վերաբերվում Կոնչիտային էլ, էդ երեւույթին էլ։ Ես էդ մասին չեմ էլ ուզում խոսամ։ Մեր Արամը կարգին տղա է ու կարգին երգեց։ Հայ ազգը պատմականորեն մշակութային ժողովուրդ ա եղել, շատ ժողովուրդներ չեն եղել, հայ ազգի մշակույթը պատմաբանական շատ ուժեղ է եղել, եղա՞վ…»,- զայրացել է պատգամավոր գեներալը եւ կեսկատակ-կեսլուրջ ավելացրել. «Դրանք կանանց գործը ձեռներից առնում են»։ Առաքել Մովսիսյանը (Շմայս) ավելացրել է. «Շատ սիրուն աղջիկ էր»:
Անի Մարության
«Լուսանցք»թիվ 16 (321), 2014թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org-ի«Մամուլ»բաժնում



