Հայկական խոհանոց – Հորթի մսով, մանդակով ու պանրով համեղհամ… Աշխարհի մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… «Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Հորթի մսով, մանդակով ու պանրով համեղհամ

Բաղադրությունը - Ծեծած հորթի միս – 400 գ, թրջած բլղուր – 100 գ, ձու – 2 հատ, սպիտակ պղպեղ, աղ, սոխ – 1 գլուխ, յուղ – 100 գ, խաշած մանդակ – 300 գ, թթվասեր – 200 գ, թել պանիր – 200 գ:

Պատրաստման եղանակըՀորթի միսը բացել յուղած ու պաքսիմատով պատած վառարանի տակդիրի մեջ: 1 ձուն, բլղուրը, սպիտակ պղպեղն ու աղը խառնել, լցնել մսի վրա: Սրա վրա էլ լցնել յուղառատ սոխառածը, հավելել կտրտած մանդակը:

Մյուս ձուն խառնել աղով համեմված թթվասերին ու սա էլ լցնել մանդակի վրա: Սրա վրա էլ դնել թել պանիրը:

Ջեռոցում եփել 30 րոպե 2000-ի տակ:

Մնում է վայելել սննդարար այս համեղհամը: Անու՛շ լինի:

* * *

Աշխարհի մարզական հեւքից

Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է

Հայաստանի հավաքականի շվեյցարացի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը առաջիկա ընկերական խաղերին նախապատրաստվող Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքին է հրավիրել 30 ֆուտբոլիստների, որոնցից Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող հետեւյալ 11 ֆուտբոլիստներին՝ Գեւորգ Կասպարով («Միկա»), Արսեն Բեգլարյան («Գանձասար»), Հովհաննես Համբարձումյան («Բանանց»), Գագիկ Դաղբաշյան («Բանանց»), Հրայր Մկոյան («Շիրակ»), Վարազդատ Հարոյան («Փյունիկ»), Տարոն Ոսկանյան («Փյունիկ»), Արթուր Յուսպաշյան («Փյունիկ»), Ալեքս Հենրիկե Դա Սիլվա («Միկա»), Ռումյան Հովսեփյան («Բանանց»): Երեւանի «Փյունիկ»-ի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը չի ընդգրվել մարզական հավաքին մասնակցող ֆուտբոլիստների թվում մկանային վնասվածքի պատճառով. հայտնել է ՀՖՖ կայքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ազգային հավաքականը հրավեր էր ուղարկել արտերկրում հանդես եկող հետեւյալ 19 խաղացողներին. Հենրիխ Մխիթարյան («Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա), Մաուրո Գեւգեոզյան («Ալիանսա», Պերու), Արտակ Եդիգարյան («Ժալգիրիս», Լիտվա), Լեւոն Հայրապետյան («Պրիբրամ», Չեխիա), Ալեքսանդր Թումասյան («Յարո», Ֆինլանդիա), Նորայր Ասլանյան («Վիլեմ II», Հոլանդիա), Ռոբերտ Արզումանյան («Ակտոբե», Ղազախստան), Արթուր Եդիգարյան («Կայրաթ», Ղազախստան), Արտյոմ Խաչատուրով («Տիրասպոլ», Մոլդովա), Ռոման Բերեզովսկի («Դինամո», Մոսկվա, Ռուսաստան),Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան), Յուրա Մովսիսյան («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Արաս Օզբիլիս («Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան), Էդգար Մանուչարյան («Ուրալ», Ռուսաստան), Արտյոմ Սիմոնյան («Զենիթ», Ռուսաստան), Արթուր Սարկիսով («Վոլգա», Ռուսաստան), Արմեն Համբարձումյան (ԲԿՄԱ, Մոսկվա, Ռուսաստան), Արթուր Միրանյան(«Շախտյոր», Դոնեցկ, Ուկրաինա), Գեւորգ Ղազարյան («Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա):

* * *

«Հայաստանի հավաքականի հավաքից առաջ տրամադրությունս աշխատանքային է»,- հայտնել է մայիսի 21-ին Երեւան ժամանած «Վոլգա»-ի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը: Նշել է, որ նորեկների մեծ մասը Ռուսաստանում են հանդես գալիս, լսել է նրանց մասին, բայց դեռ ոչ ոքի հետ ծանոթ չէ:

«Վոլգա»-ն դուրս մնաց ռուսական Պրեմիեր լիգայից, բայց հավաքականի խաղերից հետո Արթուր Սարկիսովը կմեկնի Նիժնի Նովգորոդ՝ թիմի հավաքներին մասնակցելու համար: Պայմանագիրը դեռ չի ավարտվել, եւ նա դեռ չի մտածում կարգով ավելի ցածր լիգայում հանդես գալու մասին: Այժմ կմարզվի, իսկ հետագա անելիքները պարզ կլինեն:

Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստացած Պերուի «Ալյանսա»-ի հարձակվող Մաուրո Գեւգեոզյանը նշել է, որ առայժմ չգիտի, թե ինչ լեզվով է խոսելու թիմակիցների եւ մարզիչների հետ: «Մանկությանս տարիներին խոսել եմ հայերեն, սակայն հասցրել եմ մոռանալ: Իսպանախոս եմ, որոշակի գիտեմ անգլերեն, սակայն հավանաբար այն չի բավարարի հաղորդակցվելու համար»: Մի քանի տարի շարունակվում էին խոսակցությունները Հայաստանի հավաքականից հրավերի մասին, եւ հայազգի ֆուտբոլիստը շատ ուրախ է, որ ստացավ պաշտոնական հրավեր:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականն առաջիկայում կանցկացնի 3 ընկերական հանդիպում: Մայիսի 27-ին Ժնեւում մրցակիցը կլինի Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականը, մայիսի 31-ին Սյոնում՝ Ալժիրինը, հունիսի 6-ին Մայնցում՝ Գերմանիայի ուժեղ թիմը:

«Բանանց»-ի ֆուտբոլիստները ստացան ոսկե մեդալներն ու չեմպիոնական գավաթը

«Բանանց»-ի եւ «Միկա»-ի միջեւ ֆուտբոլի Հայաստանի առաջնության վերջին փուլի խաղից հետո կայացել է նորընծա չեմպիոնի պարգեւատրությունը: Եվ հենց այդ հանդիպումից անմիջապես հետո «Բանանց» ակումբի մարզադաշտում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հանդիսավոր արարողությամբ ոսկե մեդալներ ու չեմպիոնական գավաթ հանձնեց թիմի ֆուտբոլիստներին եւ մարզչական անձնակազմին: Արծաթե մեդալներով պարգեւատրվեցին Գյումրիի «Շիրակի»-ի ներկայացուցիչները, իսկ Երեւանի «Միկա»-ին բաժին հասան բրոնզե մեդալները:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային առաջնության Բարձրագույն խմբի 22-րդ առաջնության արդյունքում «Բանանց»-ը նվաճել է Չեմպիոնների լիգայի ուղեգիր, իսկ «Շիրակ»-ն ու «Միկա»-ն Հայաստանի գավաթակիր «Փյունիկ»-ի պես կխաղան Եվրոպայի լիգայում:

                              Մրցաշարային աղյուսակ

Խ    Հ    Ո    Պ      ԽԳ-ԲԳ    Մ

1.    Բանանց      28  14    8     6       37-23     50

2.    Շիրակ         28  13    8     7       48-31     47

3.    Միկա          28  12    11   5       36-27     47

4.    Արարատ   28   12    8    8       30-24     44

5.    Գանձասար 28    8    11   9       36-31     35

6.    Փյունիկ        28    8     8    12      41-38     32

7.    Ուլիս            28    7     4    17      21-45     25

8.    Ալաշկերտ   28    6     6    16      38-69     24

Բարձրագույն խմբի 2013/14թթ. մրցաշրջանի լավագույն ռմբարկուն Միհրան Մանասյանն է («Ալաշկերտ»)՝ 17 գնդակ, խփած գոլերով նրան հաջորդում են՝ Սերժ Դեբլեն («Շիրակ»)՝ 15, Ալեքսանդր Ռակիչը («Արարատ»), Սարգիս Բալոյանը («Փյունիկ») եւ Գեւորգ Նռանյանը («Արարատ»)՝ 10-ական, Դամե Դիոպը («Շիրակ»)՝ 9, Վարդգես Սաթումյանը («Միկա»)՝ 8, Նարեկ Բելգարյանը («Գանձասար»)՝ 8, Արտակ Դաշյանը («Գանձասար») եւ Նորայր Գյոզալյանը («Ալաշկերտ»)՝ 7-ական գնդակ:

* * *

«Բանանց»-ն իր պատմության մեջ 1-ին անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն: Մինչ այդ թիմը 4 անգամ (2003, 2006. 2007, 2010 թթ.) դարձել էր 2-րդ, եւս 5 անգամ՝ 3-րդ մրցանակակիր (1992, 1993, 2002, 2004, 2005 թթ.): «Բանանց»-ը 2 անգամ դարձել է նաեւ Հայաստանի գավաթակիր (1992, 2007 թթ.):

«Շիրակ»-ն իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր: Մինչ այդ գյումրեցիները նմանատիպ հաջողության էին հասել 1993, 1995-1996, 1997, 1998 եւ 2002 թթ.: Թիմը 4 անգամ (1992, 1994, 1999, 2012-2013 թթ.) դարձել է Հայաստանի չեմպիոն, եւս 2 անգամ՝ 2-րդ մրցանակակիր (2000, 2003 թթ.): «Շիրակ»-ը 1 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2011/2012թթ.), եւս 4 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր (1997, 2000, 2003, 2013 թթ.):

«Միկա»-ն իր պատմության մեջ 3-րդ անգամ դարձավ Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր: Մինչ այդ թիմը նմանատիպ հաջողության էր հասել 2006 եւ 2007 թթ.: Թիմը 4 անգամ դարձել է Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2004, 2005, 2009, 2012-2013 թթ.): «Միկա»-ն 6 անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր (2000, 2001, 2003, 2005, 2006, 2011 թթ.), եւս 2 անգամ՝ Հայաստանի սուպերգավաթակիր (2005, 2012 թթ.):

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։