Հայաստանից արտահանվում է (…) Հայաստան… Իսկ Հայաստանից գազ է արտահանվում «անհայտ երկիր»… Եվ թե ինչու ֆիննախը նեղեց ԿԲ-ին… Տեղադրե՛ք գովազդ՝ www.hayary.org-ում – Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք»…

Հայաստանից արտահանվում է… Հայաստան

Զարմանհրաշ դեպքեր են լինում նաեւ մեր տնտեսական ոլորտում:

Վերջերս հայտնի դարձավ, որ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի արտաքին առեւտրի վերաբերյալ վիճակագրությունը թվերից բացի պարունակում է նաեւ զավեշտներ, որոնք հատուկ պարզաբանման կարիք ունեն:

ՊԵԿ-ի հրապարակած վիճակագրության համաձայն, ՀՀ-ից իրականացված արտահանումների եւ դեպի ՀՀ իրականացված ներկրումների երկրների ցանկում նշված է՝ Հայաստան: Այսինքն՝ Հայաստանից Հայաստան ապրանք է ներկրվում եւ արտահանում:

Ավելի ստույգ, ըստ այս վիճակագրության, Հայաստանի Հանրապետությունից ապրանքներ են արտահանվում Հայաստան եւ հակառակը՝ Հայաստանից ապրանքներ են ներկրվում Հայաստանի Հանրապետություն:

Այսպես, 2013թ. տվյալներով՝ դեպի Հայաստան արտահանումները կազմել են 6 մլն. 323 հազ. 700 դոլար, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 1 մլն. 170 հազ. 600 դոլար:

Թվում է անհեթեթ ու խառնափնթոր վիճակ է, բայց պարզվում է՝ սա էլ ունի իր բացատրությունը:

ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից Panorama.am-ին տվել են հետեւյալ պարզաբանումը՝ «Որպես արտահանման երկիր «Հայաստան» նշված լինելու դեպքում, ապրանքներն արտահանվել են ՀՀ մաքսային սահմանից դուրս՝ անմաքս առեւտրի խանութներ»:

Այլ կերպ ասած, ապրանքը ուղարկվել է Հայաստանի տարածքում գործող այսպես կոչված «duty free»-ներ վաճառքի:

Արդյունքում, այն ձեւակերպվում է, որպես արտահանում, քանի որ իրավական տեսանկյունից «duty free.-ին մատակարարված ապրանքը հատել է Հայաստանի մաքսային սահմանը, բայց մյուս կողմից, այն շարունակում է գտնվել Հայաստանում:

Արդյունքում, լինում է այսպես՝ Հայաստանից ապրանքն արտահանվեց Հայաստան:

Նույն մեխանիզմը գործում է նաեւ Հայաստանից Հայաստան ապրանք ներկրելու ժամանակ:

Պարզապես արդեն հակառակ կառուցվածքով. Հայաստանի տարածքում գործող «duty free»-ում գտնվող ապրանքը եւ Հայաստանում է եւ Հայաստանում չէ ու երբ այնտեղից ապրանք են գնում ու ներս բերում, ստացվում է Հայաստանից Հայաստան ներմուծում:

Իրոք որ զարմանալի երկրում են ապրում… Հայաստանից գազ է արտահանվում «անհայտ երկիր»

Պարզվում է՝ Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, այլեւ արտահանող երկիր է: Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարեւան Վրաստան: Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաեւ մի «անհայտ երկիր»:

Դիցուկ, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 մլն. 449 հազ. 700 խմ բնական եւ հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 մլն. 892 հազ. 700 դոլար: Ըստ տվյալների, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից գազ չի արտահանվել: Իսկ տարեկան տվյալներով՝ Հայաստանից արտահանվել է 23 մլն. 139,3 հազ.խմ գազ՝ 4 միլն. 562,5 հազ. դոլար մաքսային արժեքով: Անցած տարի արտահանված գազից 9 մլն. 5 հազ. խմ-ն՝ 1 մլն. 891 հազ. դոլար մաքսային արժեքով, արտահանվել է հարեւան երկիր՝ Վրաստան, իսկ մնացած 14 մլն.134,3 հազ. խմ-ը՝ 2 մլն. 671,5 հազ. դոլար մաքսային արժեքով, արտահանվել է «անհայտ երկիր»:

Զարմանալի է, բայց անցած տարի Հայաստանից այդ «անհայտ երկիր» է արտահանվել 8 անուն ապրանք՝ 2 մլն. 820 հազ. դոլար արժողությամբ:

Ընդհանրապես տնտեսական թեմաներով գրող լրագրողներս կառավարության նիստերից հետո հաճախ ենք ոտքի վրա՝ «մինի» քննարկումներ կազմակերպում, որպեսզի հասկանանք մեր գործադիրի գլուխկոտրուկները: Բա ի՛նչ ասի շարքային քաղաքացին:

Ֆիննախը նեղեց ԿԲ-ին

Գործադիրը երեկվա նիստում հավանություն տվեց ՀՀ Կենտրոնական բանկի 2014թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի վերաբերյալ կառավարության եզրակացությանը: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը մանրամասնեց հետեւյալը: Նախ՝ հաշվի առնելով նկարագրված իրավիճակը« ինչպես նաեւ արտաքին աշխարհից եկող փաստացի բացասական զարգացումները« մասնավորապես« պղնձի գների անկումը միջազգային շուկայում եւ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող սահմանափակումները« 2014թ. ՀՆԱ իրական աճի 5,8% կանխատեսման սցենարը լավատեսական է. «Այս պայմաններում կարծում ենք« որ 2014թ. մասնավոր ծախսումների եւ ՀՆԱ ճեղքը կշարունակի մնալ բացասական, եւ հետեւաբար, Կենտրոնական բանկը պետք է ցուցաբերի առավել բարձր ճկունություն՝ տնտեսական ակտիվության խթանման ուղղությամբ»: Հետո՝ պետք է նշել« որ դրամավարկային պայմանների թուլացման համար նախատեսվող գործիքների՝ պարտադիր պահուստավորման տոկոսադրույքի եւ ԿԲ-ի վերաֆինանսավորման տոկոսադրույքի թույլ ազդեցությունը շուկայական տոկոսադրույքի վրա կպահանջեն դրամավարկային քաղաքականության հնարավորինս ընդլայնող նպատակադրում:

Ուստի՝ «ներկայիս ցածր տնտեսական ակտիվության« ցածր գնաճային միջավայրի եւ հարկաբյուջետային քաղաքականության թույլ խթանող  ազդեցության պայմաններում դրամավարկային քաղաքականության ծրագրում ԿԲ-ի կողմից առաջարկվող  թույլ ընդլայնման մոտեցումը ճշգրտման կարիք ունի© այն պետք է լինի տնտեսական զարգացումներին համահունչ եւ հնարավորինս ընդլայնող»:

Գոհար Վանեսյան եւ Կարեն Բալյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com  էլ.հասցեներով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստենդ»՝     54-41-99                 «Բլից մեդիա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

 6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

 3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

 1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

- «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

- «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։