(1-ին մաս) Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Ռուսաստան. թշնամի՞, թե՞ բարեկամ երկիր («Միջազգային առկա վիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին»)…

Հատվածներ Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա վիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից…

«Լուսանցք»-ը ներկայացնում է այդ թեմաները՝ առանց մեկնաբանության

Այսպես կոչված նոր թվագրության կամ հիսուսյան 21-րդ դարը գրոհում ու ճզմում է այն ազգերին, որոնք չեն կարող կամ պատրաստ չեն դիմակայել ժամանակի մարտահրավերներին: Աշխարհի ներկայիս տերերն օրըստօրե նորանոր ձեւեր են մշակում՝ պետական կազմավորումներն անկայունացնելու, փոքրաթիվ ազգերին ճնշելու, նրանց բարոյալքելու, այնուհետեւ ոչնչացնելու (միադեմ կամ անդեմ դարձնելու) համար…

Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման նպատակն է դիմակայել այս ամենին՝ սերտ համագործակցելով այլազգի պատրաստակամ ուժերի հետ:

Համատեղ պայքարը կզուգահեռվի այն առաջնային նպատակին, որը նախատեսվող միադեմ կամ անդեմ մարդկային զանգվածի մեջ բնածին հայ ազգի տարրալուծման կանխարգելումն է: Այս մասին բազմիցս ենք նշել, որ սա մարդատյաց գաղափարներով առաջնորդվող համաշխարհային գաղտնի կառավարության եւ կից մութ ուժերի տեսլականն է:

Հայ արիականների ու ազգայնականների նպատակը ոչ միայն չարին դիմակայելն է (դա նախաձեռնելն ու կազմակերպելը, հանուն նպատակի նաեւ միավորվելը), այլեւ հայության ԳԵՐՆՊԱՏԱԿ-ը ավարտին հասցնելը՝ Հայոց Հողահավաքին ու Ազգահավաքին հաղթանակով հասնելը: Այլապես՝ Սփյուռքի հայությունն ի վերջո դատապարտվելու է ուծացման, իսկ Հայաստանի հայությունը՝ ստրկացման եւ դիմազրկման: Արցախը, Գարդմանը, Նախիջեւանը, Ջավախքը, Արեւմտյան Հայաստանն ու մեր գերեվարված այլ տարածքների ազատագրման տեսլականը պետք է վերալիցքավորեն համահայկական ԳԵՐՆՊԱՏԱԿ-ը, իսկ հայի բնածին ինքնության, աստվածների հավատի ու առաջնորդող առաքելության վերարժեւորումը պիտի մեր ԳԵՐՆՊԱՏԱԿ-ին ուղղեն հայության հավաքական միտքն ու բազուկը, հոգեւոր հավատարմությունն ու տիեզերահաս կամքը:

Աշխարհը չարի տիրապետության տակ է, կիրառվող քայլերն էլ ավերիչ են ու կործանարար: Դրանք առավել արագ են կործանման տանում փոքրաթիվ ազգերին եւ փոքր հնարավորություններով երկրներին, ինչը պետք է ստիպեր բոլորի միավորմանը՝ ընդդեմ այս ավերիչ ուժի, սակայն համաշխարհային մութ ուժերին հաջողվում է գործադրել «բաժանի՜ր, որ տիրես» սկզբունքը, ինչը դեռ պահպանում է նրանց տիրապետությունը:

Մինչ համաշխարհային ընդդիամադիր ճակատի ձեւավորումը, Հայաստանն ու հայությունը պիտի գործեն հավասարակշռված, բայց կտրուկ ու հստակ հայանպաստ, հանդես գան ոչ միայն այս ու այն միջազգային ծրագրին միանալու-մերժելու քաղաքականությամբ, այլեւ սեփական ծրագրերը միջազգային օրակարգ բերելու եւ դրանք բոլոր հնարավոր միջոցներով հետապնդելու ռազմավարությամբ:

Պարտադիր չէ առաջնորդվել «ով մեզ հետ չէ՝ մեր թշնամին է» կարգախոսով, բայց չի կարելի բարեկամ համարել այն ազգերին ու երկրներին, որոնք սերտորեն համագործակցում են մեր թշնամիների հետ, ավելին՝ ռազմա-քաղաքական կամ տնտեսական շահեր են հետապնդում նրանց հետ միասին:

Հայաստանը պետք է հստեկեցնի իր բարեկամների ու թշնամիների, նաեւ դրական չեզոքների ցանկը, հայության շահերին հանահունչ եւ առաջնային դիտարկի միայն այդ ցանկում առկա բարեկամների շահերը: Մնացած դեպքերում չի կարող փոխշահավետ գործարքներ լինել: Այստեղ է, որ խախտումները հանգեցնում են հայկական շահերի ստորադասմանն ու անտեսմանը:

Հայաստան-Ռուսաստան. ԱՊՀ եւ ՀԱՊԿ հետագա համագործակցություն

Քանի որ հայ-ռուսական հարաբերությունները պաշտոնապես համարվում են բարեկամական եւ ռազմավարական, ամրագրված են ռազմա-քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտների դաշինքային սկզբունքներով եւ առաջնահերթությամբ, նախեւառաջ պիտի դիտարկել այս ուղղությունը: Սույն դաշինքի շրջանակներում է այսօր պայմանավորված Հայաստանի ու հայության համընդհանուր ինքնապաշտպանությունը, ներկա քայլերն ու հետագա զարգացումը:

Հայաստանն ու Ռուսաստանը համագործակցության երկար ճանապարհ են անցել, ինչը պատմական փորձի վրա հենվելու, եզրակացություններ անելու հնարավորություն է տվել: Դարերի փորձառությունից կարելի է հստակ ասել, որ ռուսական կողմը հայկական շահերը դիտարկել է ստորադասելով, առանց փոխշահավետության պարտադիր պայմանի, ինչը շարունակում է ցայսօր: Այս ամենին կարելի էր այլ կերպ նայել, ոչ այսքան կտրուկ, եթե երկու կողմից էլ չթմբկահարվեր, թե հայ-ռուսական բարեկամության ու եղբայրության շրջանակներում է այդ ամենն արվում դարեդար:

Այն, որ ռուսական կողմի հետ հարաբերություններում եղել են ու կլինեն դրական տեղաշարժեր, ոչ ոք չի կարող հերքել: Բայց դրանք եղել են ու կլինեն նաեւ «բարեկամական ու եղբայրական» չհամարվող այլ երկրների հետ եւս: Խոսքն այստեղ ռազմավարական դաշնակցի մասին է, որ իր գերշահերով հանդերձ, պետք է առաջնորդվեր նաեւ Հայաստանի շահերով: Չենք խոսի ցարական Ռուսաստանի ընդգծված հակահայ քաղաքականության մասին, ինչը դաշնակցային պատկերացումներից զուրկ իրավիճակում էր տեղի ունենում, եւ հասավ անգամ «Հայաստանը՝ առանց հայերի» դավադիր քաղաքականության: Բայց պիտի նշենք, որ «ազգերի եղբայրական ընտանիք»-ԽՍՀՄ-ի կառուցման ճանապարհին՝ հայ-ռուսական հարաբերությունները որոշակի դրվեցին դաշինքային հարթության վրա, սակայն նորից մնացին «ցարական»… Հանուն արդարության պետք է նշել, որ ցարական Ռոսաստանի ոչ բոլոր թագավորներն ու թագուհիներն էին ռուս, բայց դա չի փոխում արձանագրված վիճակը, որ Հայաստանը համագործակցում էր ռուսական կոչվող կայսրության հետ: Այն ժամանակ դեռ կարելի էր խոսել բուն ռուսական մաքրարյամբ հանրության մասին, չնայած դրա զգալի մասը խառնվել էր մոնղոլ-թաթարական արյան հետ… Բայց այդ փոքրաթիվ ռուսական հանրույթն էլ հետզհետե ձուլման ենթարկվեց խորհրդային իշխանության տարիներին եւ, թերեւս, խոշորացույցով պետք է փնտրել ռուսական արմատները, որն էլ փորձում են անել ռուս-արիացիների եւ սլավոնա-արիացիների, ինչպեսեւ՝ հնահավատների կազմավորված որոշակի համայնքները: Թե՛ ԽՍՀՄ տարիներին, թե՛ այսօր՝ Ռուսաստանի Դաշնության պարագայում, էլի չի կարելի Ռուսաստանը միանշանակ ռուսական կողմ համարել, բայց Հայաստան-Ռուսաստան հարաբերություններին այլ ձեւակերպում դեռ չի կարելի տալ:

Ուստի՝ թե՛ Հայաստանի իշխանությունները, թե՛ հայության տարբեր հատվածները պիտի առաջնորդվեն այս գիտակցությամբ: Միշտ չէ, որ Ռուսաստանի մայրաքաղաքից բուն ռուսական ձայն է հնչում… Եվ սա է պատճառը, որ ոչ հեռու անցյալում, այսօր էլ մեր ռազմավարական դաշնակիցը համարվող երկիրը հաճախ էլ մեզ թիկունքից հարվածողների շարքում է հայտնվում:

– 1-ին աշխարհամարտի տարիներին՝ 1914-1916թթ., տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության հիմնական եւ կործանարար փուլը (Հայոց Մեծ Ցեղասպանությունը իրականացվել է 1915-1923թթ.), ինչին նպաստեցին ոչ միայն Եվրոպայի առաջատար երկրներն ու Միացյալ Նահանգները, այլեւ՝ խորհրդայնացվող «եղբայրական» Ռուսաստանը: Սիոնա-մասոնական եւ համաթուրքական ուժերի ծրագրված անմարդկային ոճիրը «չնկատվեց», քանի որ համաշխարհային մամուլը փողով վերահսկող սիոնիստները կարողացան լռության մատնել մի ամբողջ ազգի արյունականչ ճիչը, ականատեսների աղաղակող ձայնը: Իսկ թուրքական արնախումներին մնում էր առանց խոչընդոտների իրականացնել միլիոնավոր հայերի սպանդը… Արեւմուտքը լռեց, քանի որ երիտթուրքերը խոստացան ավարտին հասցնել Բեռլին-Բաղդատ երկաթգիծը, ինչը Մերձավորարեւելյան նավթն ու բնական այլ հարստությունները պետք է հասցներ Եվրոպա… Ու եվրա-ամերիկյան տիրապետությունը հաստատեր Մերձավոր Արեւելքում, որը եղել ու մնում է համաշխարհային գլխավոր ռազմավարական խաչմերուկը:

Խորհրդային Ռուսաստանն էլ փոխանակ Հայաստանին օժանդակելու, Սեւրի դաշնագիրն արդեն պարտված ու ջախջախված Թուրքիային պարտադրելու, 1918թ.-ին թիկունքից հարվածեց Հայաստանին եւ Կարսի ճակատամարտում լքեց պատերազմի դաշտը, ցեղասպանված ու արնածոր հայությանը թողնելով դեռ կարգին չկազմավորված հայ կամավորական ուժերի հույսին… Եվ Կարսի գավառն էլ հարակից շրջաններով ենթարկվեց թուրքական բռնազավթման: Պարզվում է՝ Գերմանիայից հանձնարարականով գաղտնի Ռուսաստան տեղափոխված ջհուդա-մասոնական ներկայացուցիչ Վլադիմիր Լենինն արդեն Հայաստանի թիկունքում պայմանավորվել էր երիտթուրք (իրականում՝ ծպտյալ հրեա մասոն) Աթաթուրքի հետ, եւ «հանուն համաշխարհային մեծ հեղափոխության»՝ հերթական անգամ Հայաստանը մեջ-մեջ արվեց: 1916թ. Մոսկվայի ռուս-թուրքական հակահայ պայմանագրով Հայաստանից արդեն օտարվել էին Նախիջեւանն ու այլ տարածքներ, բայց Ռուսաստանը Հայաստանի հետ կարող էր հաղթել Կարսի ճակատում՝ միջազգային օրակարգ բերելով Սեւրի դաշնագիրը: Սակայն, վերոնշյալ գաղտնի ուժերի խաղի տրամաբանությունն այլ էր: Արդեն չգոյ թուրքական պետության տարածքից հետ քաշվեցին բրիտանական, ֆրանսիական, գերմանական ու իտալական զորամիավորումները, հունականն էլ միայնակ չկարողացավ հետո դիմակայել ու նահանջեց: Իսկ Կարսի ճակատում ռուսական դավաճանությունն էլ վերջնականապես փրկեց Թուրքիային կործանումից: 1918թ. Սեւրի դաշնագրին եկավ փոխարինելու 1919թ. Մուդրոսի պայմանագիրը, որը հնարավորություն տվեց շնչահեղձ թուրքերին հայոց հողերի վրա ոչնչից վերաստեղծել իրենց պետությունը…

– Հայաստանը հրաժարվելով արեւմտյան (Անտանտի) երկրների հետ դաշինքից՝ 1-ին աշխարհամարտի տարիներին փորձեց թուրքական ծավալապաշտությանը հակադրվել հայ-ռուսական համագործակցությամբ, սակայն այլեւս պարզ է, թե դա ինչ ավարտ ունեցավ: Այնուհետեւ՝ 1918թ. Սարդարապատի եւ մի քանի այլ հաղթական հերոսամարտերի շնորհիվ միայն հայությունը կարողացավ փրկվել իսպառ բնաջնջումից եւ մեծ հայրենիքի մի հատվածի վրա կառուցեց իր պետականությունը, որ կարողացավ շուրջ 2 տարվա կյանք ունենալ եւ 1921թ. խորհրդայնացվեց ու մասոնա-բոլշեւիկյան Ռուսաստանը բզկտված «եղբայրական» Հայաստանից իր հերթին, այս անգամ մեկ այլ հակահայի՝ Ստալինի միջոցով, օտարեց Արցախը, Նախիջեւանն ու Ջավախքը:

Մոսկվան մշտապես ստորադասել է հայկական շահերը ռուս-թուրքական եւ ռուս-պարսկական ճակատներում (մինչեւ վերջին հակառուսական դեպքերը՝ նաեւ ռուս-վրացական ու ռուս-ադրբեջանական): Այսինքն՝ դաշնակցելով Ռուսաստանի հետ (ցարական, բուրժուական, հեղափոխական-սոցիալիստական, թե դեմոկրատական), Հայաստանը մշտապես ունեցել է վտանգավոր բարեկամ եւ թիկունքից հարվածող գործընկեր:

– Խորհրդային կարգերի վերջին տարիներին, երբ վերոնշյալ հայտնի մութ ուժերն այլեւս կործանման էին տանում ԽՍՀՄ-ը, հայերը փորձեցին գոնե այդ ընթացքում վերատիրել իրենց պատմական հողերին: Արցախը բռնեց ինքնորոշման, անկախացման ուղին, եւ դեռ խորհրդային կարգերից ազատվող Հայաստանը պաշտպանեց այդ քայլը, երկուստեք նաեւ վերամիավորման որոշումներ կայացրեցին: Ջավախքում ինքնավարության հաստատման ոչ կտրուկ փորձեր եղան, իսկ հայաթափ Նախիջեւանում հնարավոր չէր ինչ-որ բան նախաձեռնել (չնայած 1990թ. Նախիջեւանի սահմանի ամբողջ երկայնքով ՀԱԲ-ի եւ այլ կամավորական ջոկատներ մի քանի կմ խորացել էին, եւ ադրբեջանցիները փախել- կուտակվել էին Թուրքիայի ու Իրանի սահմանակից հատվածներում: Բայց ազատագրումը կասեցվեց խորհրդային հատուկ ջոկատայինների կողմից, այլապես Նախիջեւանը Արցախից շուտ ազատագրված կլիներ):

Ավելին՝ խորհրդային իշխանության թողտվությամբ (ԽՄԿԿ 1-ին քարտուղար, մասոնական գործակալ Միխայիլ Գորբաչովի, ով ցայսօր դափնիների վրա է ապրում Արեւմուտքում) մի նոր ցեղասպանության ականատեսը եղավ աշխարհը, ադրբեջանական (նույն թուրքն է) արնախումները Սումգայիթում, Բաքվում եւ Դաշտային Արցախի տարածքում անցան բացահայտ եղեռնագործության, իսկ փրկված հայերն էլ բռնեցին գաղթի ճանապարհը: Եվ այս ամենը Մոսկվայի ու այլոց թողտվությամբ, նրանց ծրագրով: Խնդիր էր դրված միայն ԽՍՀՄ-ը քանդելու: Մի քանի անհաջող փորձերը՝ սոցիալ-տնտեսական բողոքի ալիքի վրա մարդկանց ոտքի հանելու (Հյուսիսային Կովկասի եւ Միջինասիական հանրապետություններում), հաջողություն չունեցան, իսկ ազգային հողի վրա ծագած արցախյան պայքարը հաջողաբեր երեւաց նրանց: Հայերի համար սա սրբազան պայքար էր, ուստի՝ մինչեւ վերջ գնալու խնդիր դրվեց…

Բայց պետք էր թեժացնել կրակը նաեւ միջազգային արձագանքների համար, եւ դա կատարվեց նոր ցեղասպանությամբ: Այս անգամ համաշխարհային մամուլը չլռեցվեց, իրենց հենց աղմուկն էր պետք: Արցախյան կռիվը եւ հայերի բազմահազարանոց ցույցերը Երեւանում՝ Արեւմուտքը ներկայացնում էր որպես ազատատենչ ու ընդդեմ բռնատիրության արդարացի պայքար, բայց դա այնքան ժամանակ, մինչեւ ԽՍՀՄ-ը քանդվեց: Այսօր այդ նույն ազատատենչ հայերն ագրեսոր են դարձել, քանի որ անկախացել են մեկ այլ բռնատիրական երկրից՝ Ադրբեջանից…

– ԽՍՀՄ-ի կազմաքանդումը վերջնական նպատակ համարելով, միջազգային ուժերը (այդ թվում՝ Ռուսաստանում գործող) այլեւս շահագրգռված չէին հայկական հաջողություններով եւ մինչեւ 1994թ. հաղթությամբ առաջ գնացող հայկական կողմին պարտադրեցին զինադադար կնքել: Սա այն ժամանակ, երբ արդեն ծրագրվում է Կիրովաբադ եւ Մինգեչաուր (հայկական բռնազավթված մյուս տարածքներ) մտնելու, Դաշտային Արցախի գյուղերը (որ սովետական «Կոլցո» (Օղակ) ռազմական գործողությամբ հայաթափվել էին) ազատագրելու եւ նման այլ գործողություններ: Բայց չէ, ԽՍՀՄ-ը վերացել էր, նպատակն իրականացված էր, եւ զինադադարը պարտադրվեց, ինչը նաեւ ռուսական կողմի թողտվությամբ եղավ: Անգամ ազատագրված Շահումյանի շրջանը ստիպեցին դավադրաբար հանձնել՝ հասկացնելով, որ կռիվն այլեւս ադրբեջանական սարսափահար եղած զինուժի հետ չի ընթանալու…

– Այս ամենը կարելի էր անցյալ համարել հայ-ռուսական հարաբերություններում, եթե Ռուսաստանի Դաշնությունը չշարունակեր նախկին քաղաքական գիծը՝ հայերի օժանդակությամբ պաշտպանել սեփական շահերը Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում, միաժամանակ հայկական շահերը չզուգահեռելով ռուսականին:

Հայաստանն այսօր Ռուսաստանի միակ ռազմավարական դաշնակիցն է Կովկասի եւ Հայկական լեռնաշխարհի տարածաշրջանում, սակայն պաշտոնական Մոսկվան փորձում է հավասար նժարների դնել՝ մի կողմից Հայաստանին, մյուս կողմից՝ Ադրբեջանին ու Վրաստանին: Եթե վերջինի դեպքում դա մի քիչ հարաբերական է՝ Թբիլիսին ինքն է դադարեցրել հարաբերությունները Մոսկվայի հետ, ցանկանում է միանշանակ Արեւմուտք գնալ եւ ՆԱՏՕ-ական անդամագրում ստանալ, ապա Ադրբեջանը փորձում է խաղալ կողմերի հետ իր նավթադոլարներով, կարողացավ նույնիսկ զենք գնել Ռուսաստանից, որ զանգվածային ոչնչացման համար է նախատեսված: Այսինքն՝ պատերազմի վերսկսման դեպքում կարող ենք մեծ զոհեր ունենալ այն զենքերից, որը մեր ռազմավարական դաշնակիցը վաճառել է մեր թշնամուն… Սա դաշնակցի կեցվածք չէ, եւ Ռուսաստանը բարեկամ երկիր չի կարող համարվել: Իսկ այն փաստը, որ առ այսօր, անգամ Ղրիմի անկախության ճանաչումից եւ Ռուսաստանին վերամիավորվելուց հետո (շուտով երեւի ուկրաինական Դոնեցկի, Խարկովի, Օդեսայի եւ այլ շրջանների միավորման հարցը կդրվի), Մոսկվան նույն կերպ չի վարվում Արցախի հետ (անկախության ճանաչման կամ Հայաստանի հետ վերամիավորման առումով), նույնպես չի խոսում դաշնակից ու բարեկամ լինելու մասին:

– Ռուսական կողմը միջազգային ասպարեզում ոչ միայն քաղաքական ու ռազմական հավասարություն է դնում իր դաշնակից Հայաստանի ու այդ դաշնակցին թշնամի Ադրբեջանի միջեւ, այլեւ՝ տնտեսական ծրագրեր է իրականացնում Ադրբեջանի, ու մեզ նաեւ մեկ այլ թշնամու՝ Թուրքիայի հետ: Այդ ծրագրերում Հայաստանի մասնակցությունը մերժված է, իսկ հակառուս Վրաստանինը՝ ներառված: Թուրքիայում ատոմակայանի կառուցումը նույնպես Հայաստանի շահերից չի բխում, բայց Ռուսաստանն արդեն սկսել է կառուցել: Թուրքիայի տնտեսական հզորացումը հաստատ ձեռնտու չէ ո՛չ Հայաստանին, ո՛չ Ռուսաստանին, Անկարան անգամ Ռուսաստանին նոր վերամիավորված Ղրիմն է համարում թուրքական, էլ չասենք՝ «Մեծ Թուրան»-ի ծավալապաշտական ծրագրերի մասին, որ հասնում են մինչեւ ռուսական Սիբիրի եւ Հեռավոր Արեւելքի տարածաշրջաններ: Հետ չի մնում նաեւ Բաքուն, որը «Մեծ Ադրբեջան» է երազում Հայաստանի ու Իրանի (Պարսկաստանի) հողերի հաշվին, ինչը ծրագրված էր դեռ խորհրդայնացման ժամանակներում, երբ 1918թ. ստեղծվում էր արհեստական «Ադրբեջանի Հանրապետություն»… Արհեստական, ինչպես «Թուրքիայի Հանրապետություն» կոչվածը:

Հայկական հողերի վրա ստեղծվեցին թուրքական պետություններ: Ինչպես 1918-1919թթ. հեղափոխական Ռուսաստանը նպաստեց քայքայված ու կործանված արհեստածին Թուրքիայի վերակազմավորմանը, այդպես էլ նպաստեց դրա փոքր տարբերակի՝ արհեստածին Ադրբեջանի ստեղծմանը: Սա չի՛ կարող լինել դարեդար բարեկամի քաղաքականություն: Սա՛, եթե ոչ թշնամու, ապա Հայաստանի շահերը ոտնահարող քաղաքականություն է միանշանակ:

– 2-րդ աշխարհամարտի տարիներին նոր հնարավորություն կար հայկական շահերի պաշտպանության համար: Բայց այն նորից զիջեցին՝ Թուրքիայի հետ կեղծ բարեկամության դիմաց: 1943թ. Ստալինգրադի ճակատամարտը կարող էր մի նոր պատուհաս բերել հայությանը, եթե խորհրդային զորքերը պարտվեին: Թուրքական բանակն արդեն պատրաստ էր Կովկաս մտնելու, իր դաշնակից Գերմանիային աջակցելու նպատակով: Իսկ իրականում՝ 1-ին աշխարհամարտի տարիների կիսատ թողած գործը ավարտին հասցնելու համար: Եվ իզուր չէր շուրջ 600 հազ. հայերի մասնակցությունն այդ աշխարհամարտին, իզուր չէր նրանցից 300 հազարի նահատակությունը:

Պատերազմի ավարտից հետո՝ 1946-ին Գերմանիային աջակցելու համար Թուրքիային պատժելու ծրագիր առաջ քաշվեց: Անգամ սովետական բանտերում փակված Գարեգին Նժդեհին առաջարկվեց հայկական զորագնդերն առաջնորդել Թուրքիայի դեմ, բայց ներխորհրդային պայքարն էլի ավարտվեց հայանպաստ ծրագրերի մերժմամբ՝ հանուն Թուրքիայի հետ սին բարեկամության:

Նման փաստեր կարելի է էլի նշել, բայց այսքանն էլ բավարար է հասկանալու, որ ռուս-հայկական համագործակցությունը առավելապես Ռուսաստանի շահերին ուղղված քաղաքականության է վերաճել: Բայց այսպես չի կարելի շարունակել: Հասկանալի է, որ Հայաստանը գտնվում է թշնամիներով շրջապատված տարածաշրջանում, որոնք ներխուժել են ալթայա-ույղուրական տափաստաններից ու լռվել են մեր հայրենի հողերի վրա եւ վտանգ են ներկայացնում: Բայց ռազմավարական գործընկերը հենց այն բանի համար է, որ օգնի ազատվել վտանգներից, առավել եւս, որ իր մեղավորությունն էլ կա այդ արհեստական պետությունների ստեղծման պարագայում:

Հայաստանը պետք է իր պայմանները դնի Ռուսաստանի առջեւ, որպեսզի շարունակի մնալ ռազմավարական ու ռազմական գործընկեր, այլապես պիտի վերաբերվել ռուսական կողմին որպես եւս մեկ գերտերության:

- Մոսկվան պիտի ճանաչի Արցախի անկախությունը եւ կարճ ժամանակ հետո՝ վերամիավորումը Հայաստանի հետ:

- Պետք է Ադրբեջանի, Թուրքիայի, մասամբ՝ Վրաստանի եւ Իրանի հետ տարաբնույթ ծրագրերը համաձայնեցնի հայկական կողմի հետ:

- Պետք է ԱՊՀ եւ ՀԱՊԿ անդամներ Ղազախստանի, Ղրղզստանի եւ Ուզբեկստանի՝ համաթուրքական դաշինքին անդամությունը դիտարկի հակահայկական:

- Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի տրոհման բոլոր ծրագրերում պիտի հաշվի առնի հայկական տարածքների՝ Հայաստանին վերադարձնելու հարցը:

- Մերժելու դեպքում՝ հայ-ռուսական հարաբերություններից պիտի հեռացնել «բարեկամական» ձեւակերպումը, մեր երկրից հանել ռուսական ռազմաբազան, Հայաստանն էլ հանել ԱՊՀ կազմից ու ռուսական կողմին վերաբերվել Արեւմուտքին հավասար պայմանով: Այսպես՝ նաեւ այլ հարցերում:

(շարունակելի)

«Լուսանցք» թիվ 17 (322), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։