1918թ. մայիսի 28-ը Հայոց Պետականության վերականգնման եւ Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրն է

Հայ արիականներն ու ազգայնականները այցելեցին Սարդարապատ, ապա նաեւ՝ Եռաբլուր…

Այդ պատմական օրը Հայաստանի ազգային խորհուրդը հայտարարեց անկախ Հանրապետության ստեղծման մասին: Եվ 1-ին Հանրապետությունը ծնվեց ու ամրացավ հայ նվիրյալների կամքով, փառահեղ հերոսամարտերով՝ Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի եւ Սարդարապատի:

1918-1920թթ. գոյատեւած Հայաստանի 1-ին Հանրապետությունը վերականգնեց հայոց անկախության եւ պետականության վերականգնման ընթացքը

Հայոց ցեղասպանությունից եւ հայրենազրկումից հետո, հայրենիքի մի փոքր հատվածի վրա պետության կառուցումը հայությանը շնչելու եւ գալիքը վերաիմաստավորելու հնարավորություն տվեց: 1-ին Հանրապետության ավելի քան 2 տարվա գոյությունն, այնուամենայնիվ, համախմբեց հային եւ հայի միտքն ու բազուկը, ինչը չկոտրվեց անգամ այն ժամանակ, երբ 1920թ. նոյեմբերին մասոնա-բոլշեւիկյան համաշխարհային հեղափոխությունը հասավ նաեւ Հայաստան…

Չնայած արյունահեղությունից խուսափելու համար իշխանությունը հանձնվեց բոլշեւիկյան կառավարությանը, բայց 1915թ. Հայոց ցեղասպանության վերքերը բաց մնացին մինչեւ 1923թ.՝ քանզի նոր ջարդերով էր ընթանում ԽՍՀՄ «եղբայրական մեծ ընտանիքի» կազմավորումը: Արեւմտյան Հայաստանը բռնազավթած թուրքին փոխարինել էր Արեւելյան Հայաստանի մի մասը զավթելուն լծված «սովետական» ադրբեջանցին…

Խորհրդային Հայաստանն ավելի փոքր տարածք կունենար, եթե մեծ ռազմավար, ազգային գաղափարախոս ու իմաստասեր Գարեգին Նժդեհի աննկուն պայքարի շնորհիվ (նա միաժամանակ պայքարեց 3 ճակատներով՝ թուրքերի, ադրբեջանցիների եւ բոլշեւիկների դեմ) Զանգեզուրը չմնար արդեն բոլշեւիկյան դարձած Հայաստանի կազմում:

Հայ Արիական Միաբանությունը, ՀԱՄ ազատամարտիկներն ու մարտական թիկունքի կազմակերպման մասնակիցները շնորհավորում են հայությանը՝ մայիսյան բոլոր հաղթանակների, այդ թվում Հայաստանի 1-ին Հանրապետության ստեղծման օրվա առթիվ, որը այսօրվա Հայաստանի Հանրապետության նախահիմքը դարձավ մեր պետականության վերակերտման  ճանապարհին: Պետականության, որից զրկվել էինք շուրջ 6 դար:

Փա՛ռք հանուն պետականաշինության, հայրենատիրության ու ազգային նպատակների համար նահատակված ու մարտնչած բոլոր քաջերին: Հավերժ փա՛ռք նաեւ ազգի մերօրյա նահատակներին եւ զորացում ու բարիք ապրող մարտիկներին:

Հայ Արիական Միաբանության անդամները մայիսի 28-ի վաղ առավոտյան այցելեցին Սարդարապատ եւ Եռաբլուր: Կատարվեց քրմական ծես՝ նվիրված Հայոց հողահավաքին ու ազգահավաքին, նահատակված ու անմահացած բոլոր հայորդիներին:

Հայ Արիական Միաբանություն

ՀԱՄ «Արցախի ազատամարտի մասնակիցների» խորհուրդ

28-05.2014թ. - Սարդարապատ-Եռաբլուր

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։