Պահանջվում է սոցքարտ

Պահանջվում է սոցքարտ

Հրահանգով, այլ ոչ թե օրենքով


Մարդու համարակալման վտանգավորությունը ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից

Այս խնդրին կանդրադառնամ ազգային եւ պետական անվտանգության տեսանկյունից: Այսօր ՀՀ-ում առհասարակ բոլոր առումներով բացակայում է պետական եւ ազգային անվտանգության հայեցակարգը, որի հետեւանքով Հայաստանն ու հայությունը զրկված են ինքնապաշտպանական անհրաժեշտ զորեղ համակարգից: ՀՀ սոցապնախարարը հրապարակային ելույթներում վստահեցնում էր, թե սոցիալական ապահովության քարտը վտանգ չի ներկայացնում, քանի որ մարդու համարակալում չէ, այլ սոցիալական ոլորտի բարեկարգում: Սակայն, հետո պարզվեց, որ ինչ-որ նա ասել է, ս ուտ է ու ազգին խաբելու միտում է հետապնդել: Նպատա՞կը: Վստահաբար ենք ասում՝ միմիայն փող աշխատելը: Ավելի ճիշտ՝ լափելը, քանզի վաճառքի հանվեց ազգը: Նրան «հավատացին» թե՛ դաշնակցական կուսակիցները, թե՛ նախարարներն ու պատգամավորները, եւ ՀՀ քաղաքացիների անհատական տվյալները դարձավ համաշխարհային գաղտնի կառավարության սեփականությունը: Ազգից խոսացողները «30 արծաթով» վաճառեցին ազգը……

Այնուհետեւ, նույն կառավարությունն իր «սոցապնախարարական» կոտրած ձեռքով «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» օրենքներում կատարեց գրեթե այն բոլոր փոփոխությունները, որոնք պահանջում էին ընդդեմ մարդկանց համարակալման պայքարի ելած «աղանդավորներն եւ աղմկարարները» ու ներկայացրեց ՀՀ ԱԺ-ի հաստատմանը: Մենք պարզապես հին օրենքով ենք կատարում այս թեմայի վերլուծությունը, որպեսզի ընդգծենք ոմանց՝ օտարից ծախվածությունն ու որպես պետական այր աշխատելու վտանգավորությունը, քաղաքական որոշ ուժերի սին ազգայնությունը: Այս դեպքում ասում են՝ «Մավրն իր գործն արեց, մավրը կարող է հեռանալ»: Այսինքն՝ ոմանք լա՜վ փող աշխատեցին ու պատրաստ են կրկին ազգային երեւալ…

Տականքների կերպն անփոխակերպելի է:

Իսկ ի՞նչ վտանգներ են պարունակում մեկտեղված տվյալները:

Նախ՝ ոտնահարվում են մարդ-անհատի իրավունքները, անտեսվում է մարդու արժանապատվությունը՝ երբ անձնական բնույթի տվյալները պարտադրաբար է տրամադրվում, քանի որ չտրամադրելու դեպքում նա զրկվում է աշխատելու եւ ապրելու, հանգստանալու եւ բանկային համակարգից օգտվելու, իր զավակներին մեծացնելու տարրական իրավունքներից: Առավել մեծանում է վտանգը, երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգության ոլորտին, որովհետեւ գործընթացը վերջնահաշվում անհատական տվյալների կուտակմանն է հանգում: Օտարը, ոչ միայն դրսի-արտերկրի, այլեւ՝ մեր ներսի, ստանալու է ՀՀ քաղաքացիների տվյալները՝ ունեցվածքի, տնտեսության, ազգային, բարոյական ու իրավական պատկերացումների, հոգեբանական ու առողջական բնութագրի, սոցիալական ու ընտանեկան վիճակի, քաղաքական ու սեռական հակումների եւ այլ մանրամասների վերաբերյալ: Այսինքն՝ ազգն իր լավ ու վատ կողմերով դառնալու է բաց-տեսանելի եւ ըստ այդմ էլ՝ վերահսկելի, կառավարելի: Սա արդեն ազգային անվտանգության խնդրից զատ դառնում է նաեւ պետական անվտանգության հարց, քանզի ազգի ունեցվածքը, տնտեսական ու դրամական կարողությունները, գիտական ու մշակութային հզորությունները… «սկուտեղի վրա» մատուցվում են օտարին, գուցե՝ մեր ազգի թշնամիներին: Այն հանգամանքը, թե ընդհանուր համակարգիչը չի միանալու միջազգային համացանցին, ուստիեւ տվյալները գողանալը բացառվում է, սնանկ է, քանի որ այսօր ՀՀ-ում վաճառվում է ամեն ինչ, նույնիսկ հայրենիքը (բնական ու նյութական հարստությունները, հողը…) եւ հայ ազգի նկարագիրը (ազգային ու բարոյական արժեքային համակարգը, կրթահամակարգը…), եւ «$» բացում է բոլոր փականները… Սա ակնհայտ իրողություն է: Քանի դեռ մեր երկիրը ղեկավարում են, այսպես կոչված, գերտերություններն ու մասոնական օթյակները, չի գործելու ազգային եւ պետական անվտանգության համակարգը, գաղտնիության օրենքով ապահովագրված չի լինելու ոչ մի անհատ:

Տարիներ շարունակ պայքար ծավալվեց սոցքարտերի ներդրման ձեւի դեմ: Այո՛, ոչ թե սոցքարտերի ներդրման դեմ էր ծավալված պայքարը, այլ՝ ներդրման ձեւի: Նաեւ՝ օրենքի ապազգային բովանդակության: Միայն այն հանգամանքը, որ սոցքարտերի դեմ պայքարողները ասում էին, որ եթե «սոցիալական քարտ» հասկացությունը ներառի միայն սոցիալական ոլորտը, իրենք կողմ կլինեն համակարգին, արդեն բավարար է հասկանալու, որ այդ մարդիկ պարզապես «աղմկարարներ» չէին, ինչպես նրանց ներկայացնում էին համապատասխան չինովնիկները: Այդ մարդիկ կողմ են նաեւ առողջապահական քարտին, հարկային քարտին, բանկային քարտին, եթե սրանց գործառույթները ոլորտային են, այլ ոչ թե «սոցիալական քարտ» համակարգի ներքո տեղի է ունենում մարդկանց համապարփակ տվյալների հավաքագրում:

Այսինքն, երբ խոսքը մարդու առողջության մասին է, ապա ինչու՞ պետք է մեկ «կոճակ» սեղմելով իմացվեն նաեւ տվյալ անհատի բանկային, հարկային, անձնական տարաբնույթ տվյալները: Արդյո՞ք դ րանք կ արեւոր են բու ժո ղ բժշկի համար, թե՞ սոցապծառայության աշխատակցին պիտի հետաք ր ք ր ի ան հ ատ ի առող ջական վ ի ճակը, հա տկապ ես՝ ժ ա ռ ա ն գ ա կ ա ն հ ի վ ա ն դ ու թյ ու ն նե ր ի մ ա ս ո վ…

«Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ դեռ չփոփոխված օրենքի վերլուծությունը վկայում է, որ այն վտանգ էր պարունակում ազգային ու պետական անվտանգության տեսանկյունից (հավատամքային վտանգի մասին խոսում են հավատավոր քրիստոնյաները՝ այս հարցում առճակատվելով նաեւ եկեղեցու, անձամբ կաթողիկոսի հետ): Օրենքի ամենավտանգավոր կետը 11-րդ հոդվածն է, որով սոցիալական քարտերի ներդրումից անմիջապես հետո սկսվում էր մարդկանց անհատական տվյալների հավաքումը: Սա էր պատճառը, որ այս սոցքարտերի դեմ պայքարը վերածվեց ընդդեմ մարդկանց համարակալման պայքարի: Այս կետը նաեւ սահմանադրական խախտումներ էր պարունակում (26-ի 1-ին մաս, 2 7- ի 1-ին մաս, 37 եւ է լ ի մի շարք հիմնարար հոդվածներ), ինչը

լ կ տ ի ո ր ե ն ան տ ես վում է ր ՀԲ կողմից ֆինանսավորում ստացած ՀՀ ս ոցապ նախարարության աշխատակից ների եւ անձամբ ՀՅԴ-ական «ազ գային» նախարար Աղվան Վարդանյանի կողմից:

Առաջ անցնելով նշենք, որ սրանց բոլոր հակափաստարկները հօդս ցնդեցին, երբ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական համարեց այդ օրենքը: Ինչը, սակայն, նույնպես չարգելակեց լկտիությանը վարժված ապազգային «չինովնիկների» անօրեն գործելաոճը… Եվ այն շարունակվում է հատկապես սոցիալական ու աշխատանքի ոլորտներին, ինչպեսեւ՝ բանկային համակարգին առնչվող խնդիրներում: Երբ հազարավոր մարդիկ պայքարում էին այս համակարգի դեմ ու հիմնավորում էին, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքները վերոնշյալ 11-րդ հոդվածով օրգանապես միանում են միմյանց ու այդժամ գործի է դրվում «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի հետ կապ չունեցող մեկ այլ օրենք, ներկայիս պետական պատասխանատուները մարդկանց աղանդավորականի կամ այլ պիտակներ էին կպցնում, այն դեպքում, երբ եկեղեցու սպասավորներն ու աղանդավորականները վաղուց «համարակալվել» էին:

«Անհատական տվյալների մասին» չփոփոխված օրենքի 6-րդ հոդվածում նշված էր, որ անհատական տվյալները մշակվում են մարդու կենսական շահերի պաշտպանության համար, «երբ հիմքեր չկան ենթադրելու, որ նա, իմանալով մշակման մասին, չէր տա իր համաձայնությունը»: Նույն հոդվածի մեկ այլ կետով նշվում է նաեւ, որ «մարդու համաձայնությունն անհատական տվյալների մշակման միանշանակ, ցանկացած ձեւով արտահայտված կամավոր թույլատվությունն է»: Ստացվում էր՝ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքների համատեղ գործելու արդյունքում հնարավոր էր դառնում առանց մարդու կարծիքը հարցնելու նրա մասին անձնական տվյալների հավաքումը:

Ուշագրավ է նաեւ այն փաստը, որ «Սոցիալական ապահովության քարտերի մասին» հիշյալ օրենքի 7-րդ հոդվածում ասվում է, թե սոցիալական քարտ ստանալու համար ներկայացված անհատական տվյալների գաղտնիությունը պաշտպանվում է օրենքով սահմանված կարգով: Հետաքրքրիր է, ի՞նչ գաղտնիության մասին էր խոսքը, եթե սոցիալական ապահովության քարտ ստանալու համար հարկավոր են միայն անձնագրային տվյալներ… Պարզվում է՝ գաղտնիությունն ամփոփվում է «Սոցիալական ապահովության քարտերի մասին» օրենքի հենց 11-րդ հոդվածում, որտեղ ասվում է, որ սոցիալական քարտի համարը կիրառվում է քաղաքացիների անհատական տվյալները մշակելիս: Եվ այստեղ է, որ մի օրենքի տիրույթ մտնում էր մեկ այլ օրենք, որի կիրառումը ավելի գերակա էր դառնում սոցքարտերի այդ համակարգում:

Նշենք, որ տվյալների մշակումը‘ ցանկացած գործողություն կամ գործողությունների խումբ է՝ կապված անհատական տվյալների հավաքման, մուտքագրման, համակարգման, վերափոխման, փոխանցման, պահպանման, ուղղման, ուղեփակման, ոչնչացման եւ օգտագործման հետ:

Եվ վերջապես՝ «անհատական տվյալներ» ասվածը «Անհատական տվյալների մասին» օրենքին համապատասխան նշանակում է «նյութական կրիչի վրա (ինչը կարող է լինել նաեւ այդքան մեծ աղմուկ հանած «չիպը», որը նույնպես առայսօր փորձում են հերքել-Ա.Ա.) գրավոր կամ այլ կերպ ամրագրված ֆիզիկական անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին ցանկացած տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել անհատի ինքնությունը»: Այսինքն. նման ձեւակերպումը թույլ է տալիս, որ մարդու ամբողջ կյանքի գործունեությունը ամփոփվի անհատական տվյալի մեջ:

Հարկ ենք համարում նշել նաեւ այն, որ «Անհատական տվյալների մասին» նախկին օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, անհատական տվյալները փոխանցվում են օտարերկրյա պետություններ՝ նույն օրենքի նաեւ 6-րդ հոդվածով նախատեսված հիմքերով: 6-րդ հոդվածն էլ, համաձայն սոցքարտերի դեմ պայքարողների, ենթադրում է, որ մարդը դեմ չէր լ ինի, եթե իր տվյալները ինչ-որ ձեւով օգտագործվեին: Օրենքը ենթադ րաբար չի կարող առաջնորդվել: Սա իրավունքի կոպ իտ ոտնահարում է ու անգրագիտություն:

Մեջ բերենք որոշ փաստաթ ղ թ ե ր:

1. Սահմանադրական դատարանի նախագահ՝ պրն Գ. Հարությունյանին

պատճենը՝ Մարդու իրավունքների պաշտպան պրն Ա. Հարությունյանին

Մեծարգո Գ. Հարությունյան.

Մեծարգո դատավորներ.

Ինչպես Հայ Արիական Միաբանությունը, այնպես էլ «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորումը (որում ընդգրկված են շուրջ 40 կազմակերպություններ ՀՀ-ից եւ ԼՂՀ-ից) բազմիցս ներկայացրել ու հիմնավորել են «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ այդ օրենքի 11-րդ հոդվածով սույն օրենքին առնչվող «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքների վտանգավորությունը մի շարք տեսանկյուններից: Այդ հիմնավորումները ստացել եք նաեւ դուք (ՀՀ նախագահը, վարչապետը, ԱԺ նախագահն ու պատգամավորները, սոցապնախարարը եւ այլք: Ընդդեմ սոցքարտերի ներդրման հավաքվել է շուրջ 100 հազար ստորագրություն), ուստի կրկին չենք ուղարկի, քանզի կարիք չկա մեկ անգամ եւս ծանրաբեռնելու ձեր ժամանակը, առավել եւս, որ թեմային արդեն ծանոթ եք:

Կուղարկենք ընդամենը մեկ պարզաբանում այդ թեմայով, որում համառոտակի նշվում են առկա վտանգները (որպես հիշեցում):

Մենք տեղյակ ենք, որ կառավարությունը երկու օրենքների վերաբերյալ նոր նախագծեր է ուղարկել ՀՀ ԱԺ (մենք նույնպես ուղարկել ենք մեր նախագծերը), սակայն, ցավոք, դրանք ուշադրության չեն արժանացել պատգամավորների կողմից: Իսկ այդ ն ախագծերում բավականաչափ հարցեր են կարգավորվում հավատամքային, պետական ու ազգային անվտանգության տեսանկյուններից:

Ուստի, դիմում ենք ձեզ՝ ՀՀ օրենսդիր մարմնից եւ կառավարությունից պահանջելու դրանց վավերացումը, քանզի քննարկվող հարցը մեր պետականության համար վտանգավոր է մի շարք առումներով:

Կցում ենք պարզաբանումը:

Ե՞րբ են հարգվելու օրենքները……

Ամենայն հավանականությամբ՝ ՀՀ սոցապնախարարն ու Կենտրոնական բանկի կառավարիչը միջազգային կարգի լրտեսներ են

Երբ ՀՀ Սահմանադրական դատարանը չեղյալ հայտարարեց «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքը, այս ի սկզբանե անօրեն ու ապազգային «օրենքի» դեմ պայքարողները մի պահ հավատով լցվեցին, թե ահա, մեր երկրում էլ են դատա-իրավական հրաշքներ լինում: Բավականին ժամանակ է անցել այդ կարեւոր որոշումից, սակայն, սոցապնախարար Աղվան Վարդանյանն ու ԿԲ կառավարիչ Տիգրան Սարգսյանը սեփական մեկնաբանություններով անարգում են ՀՀ ՍԴ վերոնշյալ որոշումը՝ շարունակելով իրենց ոլորտներում աշխատավարձերի ստացման կամ բանկային գործարքների դեպքում պահանջել սոցքարտ: Այս ամենը կատարվում է ՍԴ-ի եւ ՀՀ գլխավոր դատախազության լռության ներքո:

Մենք բազմիցս ասել ու հիմքեր ենք բերել, որ այս եւ նմանատիպ «օրենքները» արտաքին մութ ուժերի թելադրանք են ու ծառայում են միմիայն օտարների շահերին, ովքեր փորձում են հաշվառել իրենց հպատակ երկրների մարդկային, բնական, տնտեսական ու այլ կարողություններն ու թերությունները……

Եթե վերոնշյալ պաշտոնատար անձինք արհամարհում են ՀՀ ՍԴ որոշումը («Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքն ամբողջությամբ է հակասահմանադրական համարվել) եւ չեն պատժվում, ուրեմն նրանց հովանավորներն ավելի հզոր են: Իսկ դրանք հատկապես միջազգային դրամա-վարկային կառույցներն են, որոնք նպատակային «բարեգործություններով» ու դրամաշնորհներով կախման մեջ են դնում ազգերին ու քայքայում են անկախ պետությունները հենց նման ծախու պաշտոնյաների միջոցով:

Մենք կարծում ենք, որ այս ոլորտների պատասխանատուները «կերել» են միջազգային այդ կառույցների փողերը եւ հիմա «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքն ընդունողների ու ջատագովների հետ (որոնց եւս «փայ» են տվել…) ընդդիմանում են ՀՀ ՍԴ որոշմանն ու շարունակում են ծառայել օտար ուժերին՝ կամա, թե ակամա դառնալով նրանց կամակատարն ու լրտեսը:

Մենք այս բաց հայտարարությամբ դիմում ենք ՀՀ գլխավոր դատախազությանը՝ քննության առնելու սույն գործը, խստագույնս պատժելով բոլոր մեղավորներին՝ լինեն նրանք բարձրաստիճան պաշտոնյաներ, թե համապատասխան հիմնարկի շարքային աշխատողներ: Այս մարդիկ անարգում են ՀՀ ՍԴ որոշումը, ՀՀ քաղաքացու իրավունքները եւ հանուն օտարի շահերի նվաստացնում են սեփական ժողովրդին:

Նաեւ կոչ ենք հղում ՀՅԴ-ին՝ լրջորեն մոտենալ այս խնդրին եւ, կոչվելով ազգային ու սոցիալիստական կուսակցություն, գնահատական տալ ՀՅԴ-ական սոցապնախարարի ապազգային ու հակասահմանադրական գործունեությանը:

Իզուր չէ, որ ՀՀԿ-ն կրկին սոցապնախարար առաջադրեց ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանին: Մի կրակոցով երկու նապաստակ է խփվում՝ նախ վարկաբեկվածին են դեմ տալիս, ով արդեն նժդեհյան «տականքի» դիրքերում է, երկրորդ՝ վերստին վարկաբեկում են ՀՅԴ-ին ու դրա՝ ԱԺ-ում բուրժուական քվեարկություններով հայտնի սոցիալիստական կերպարը:

Ինչեւէ, ՀՀ ՍԴ որոշման դեմ ընդվզեցին միջազգային ու մեր «ազգային» պատկան ջոջերը, ովքեր արդեն հավաքել էին մեր ազգի տվյալներն ու կիսել փողերը, եւ առ այսօր փորձում են թքած ունենալ այդ որոշման վ րա, ինչպես թքած ունեն ազգի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող այլ օրենքների ու իրավունքների վրա:

Մեկ այլ փաստաթղթում հրապարակային մեղադրանք է առաջադրվում, սակայն, մեր հասարակությունում նման բաներին ո՞վ է ուշադրություն դարձնում, եթե խոսքն իհարկե, ոմա՜նց շահերին չի առնչվում……

2. Ովքե՞ր պետք է պատասխան տան սոցքարտերի պարտադրանքի եւ հակասահմանադրական այլ որոշումների համար

Սահմանադրական դատարանի վերջերս կայացրած վճիռը՝ սոցքարտերի համակարգի պարտադիր ներդրման հակասահմանադրական լինելու մասին, լուրջ իրավական ու քաղաքական ապտակ է այս տխրահռչակ համակարգի ջատագով պատգամավորներին, նախարարներին ու այլոց, ովքեր իրենց գիտունների տեղ դրած սոցքարտերի ներդրմանն ընդդիմացողներին աղանդավորականներ կամ մի խումբ անգետներ էին որակում:

Հայ Արիական Միաբանությունը «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման մյուս կազմակերպությունների հետ միասին մինչեւ վերջ պայքարեց սոցքարտերի անիմաստ ու անօրինական ներդրման դեմ եւ, ի վերջո, արդարությունը հաղթանակեց: Սահմանադրական դատարանի վճիռը հրաշքի պես մի բան էր մերօրյա իրականության մեջ, որը հույս է տալիս ակնկալելու, որ կպաշտպանվեն նաեւ Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի, Կոզեռն եւ Կոնդ թաղամասերի, Դալմայի այգիների, «թափառող» բրոկերներից տուժած եւ նմանատիպ այլ կարգավիճակում հայտնված քաղաքացիների իրավունքները:

Սակայն, մի հարց թերեւս մնում է առկախ: Ովքե՞ր են պատասխան տալու «Սոցիալական ապահովության քարտերի մասին» եւ «Անհատական տվյալների մասին» ՀՀ հակասահմանադրական օրենքների հաստատման ու ներդրման համար:

Դաշնակցական սոցապ նախարար Աղվան Վարդանյանը, «հայրենասեր» գործարար Հրանտ Վարդանյանը եւ նման այլ «գիտուններ»՝ ի դեմս սոցապնախարարության որոշ կարկառուն աշխատակիցների, արդյո՞ք չեն պատրաստվում բացատրություն տալ իրենց լկտի պահվածքի ու տգիտության համար ու ներողություն խնդրել այն մարդկանցից՝ ում աղանդավորական կամ անմիտ էին որակել……

Հիմա ո՞վ են իրենք, եւ ո՞վ են այդ մարդիկ: Իսկ նրանք ինչու՞ են «հայրենասիրաբար» լռում, երբ ահաբեկվում, ծեծի ու ջարդի են ենթարկվում լրագրողներ եւ քաղաքական գործիչներ, ամեն աստծո օր սպանվում են անմեղ ու նաեւ մեղավոր մարդիկ:

Բոլորս էլ գիտենք՝ թե ինչու…

Մենք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին կոչ ենք անում ուսումնասիրել սոցքարտերի մասին հակասահմանադրական օրենքի ընդունման հարցը, քանզի կասկածներ ունենք, որ սա միջազգային մի շարք կառույցների հետ հակազգային դավադիր գործարք է, որում մի շարք մարդիկ մեծ գումարներ աշխատեցին ազգին համարակալելով եւ ստորացնելով:

ՀՀ Սահմանադրական դատարանին կոչ ենք անում վերանայել նաեւ սեռական փոքրամասնություններին, աղանդավորականներին ու անբարո այլ երեւույթներին (նաեւ հեռուստա-ռադիո հաղորդումներին) օրենքով իրավունքներ տալու հարցերը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանին կոչ ենք անում առավելագույնս անել ՀՀ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու գործում:

Այս խնդիրը ոչ միայն անտեսվեց վերստին, այլեւ‘ շարունակվում է մարդկանցից անօրինաբար սոցքարտ պահանջել: Մի պահ կարծես զգաստացան պետական պատասխանատուները եւ նշեցին, թե նրանք, ովքեր չեն ցանկանում ստանալ սոցքարտ, կարող են նախարարությունից համապատասխան տեղեկանք ստանալ (սա էլ է անօրինական ու կամայական որոշում), որ չունեն սոցքարտ, եւ աշխատանքի, բանկային, սոցիալական ու այլ ոլորտներում խնդիրներ չեն առաջանա: Սակայն, «դրսի» ճնշումն ուժեղ էր, փողերն էլ «մարսված» էին այլեւս, ուստի ներքին կարգով հրահանգավորված է՝ պահանջել «Սոցիալական քարտ», ինչը նախկինում իրավամբ համարվում էր «Անհատական քարտ», ավելի ստույգ՝ «Անհատական համարանիշ»…..…

Արամ Ավետյան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։