(2-րդ մաս) – Խոսում են հայ արիականներն ու ազգայնականները – Հայաստան – Արեւմուտք. անդեմ եւ անբարո «զարգանալու» հեռանկարը…

Հատված Հայ Արիական Միաբանության եւ Հայ Ազգայնականների Համախմբման ղեկավար կազմերի 15.05.2014թ. խորհրդատվական նիստի «Միջազգային առկա իրավիճակի եւ Հայաստանի դերակատարման ու քայլերի մասին» համատեղ քննարկումից

«Լուսանցք»-ը ներկայացնում է այդ թեմաները՝ առանց մեկնաբանության

Հայաստան-Արեւմուտք.- պատմության նախադուռ

Եվրոպական երկրները եւ Միացյալ Նահանգները, ինչպես Ռուսաստանի դեպքում է, չունեն հազարամյակների պատմություն: Եվ 1 հազարամյակն անգամ շատ է սրանց համար պատմական անցյալի տեսանկյունից, ուստի ինչպես Ռուսաստանի դեպքում, Հայաստան-Արեւմուտք հարաբերությունների մասին նույնպես կարելի է խոսել մի քանի հարյուրամյակների կտրվածքով, առանձնացնելով՝ Հռոմեական ու Հունական պետությունների հին լինելու իրողությունը:

Հայաստան-Հռոմ կամ Հայաստան-Հունաստան հարաբերությունները որեւէ կապ չունեն այսօրվա եվրոպական խառնածին ազգերի, առավել եւս տարածաշրջան ներթափանցած կիսավայրենի թյուրքական խառնամբոխի հետ, որոնց եվրագոյության մասին ոչինչ չկա ու չի կարող լինել ոչ մի պատմական փաստաթղթերում կամ քարտեզներում…

Հաշվի առնելով, որ այսօրվա ԵՎՐՈՊԱ կոչված աշխարհամասի տարածքի պետություններից միայն Հայաստանն ու Հունաստանն են Բնակարգին եւ Տիեզերակարգին համապատասխանում, քանզի այսօրվա ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐ-ից միայն հայերն ու հույները բնածին ծագում ունեն, ապա պարզ է լինում, որ Հայաստան-Արեւմուտք քաղաքական խնդիրները առավելապես ծագել ու առաջացել են վերջին հարյուրամյակների ընթացքում:

Այս ընթացքում էլ ձեւավորվել են Հայաստան-Եվրոպական երկրներ եւ Հայաստան-Միացյալ Նահանգներ հարաբերությունները (ներկայիս Արեւմուտք ասվածն էլ հենց սա է՝ Եվրոպա+ԱՄՆ), ինչը հիմնականում հակահայ բնույթ է կրել, քանզի Արեւմուտքի բնակիչները խառնարյունության ենթարկվելով, առավելապես հենվել են իրենց նման խառնածինների՝ Եվրոպա ներթափանցած թյուրք-թաթարական եւ հրեա-սեմիտական տարրերի վրա (այժմ ցանկանում են նրանցից ազատվել, բայց չեն կարողանում…): Օրվա եվրոպացիներին շատ հեշտ է եղել զավթիչներին ու թալանչիներին աջակցելով տիրել հսկայական տարածքների ու հարստությունների, ինչից էլ տխմարաբար օգտվել են նրանք՝ գնալով նաեւ ինքնակործանման: Կործանվել են, քանի որ նրանք մեզանից մեկն են եղել՝ Հայկական լեռնաշխարհից եւ Արիապատկան այլ տարածքներից հազարամյակներ առաջ հեռացածների ժառանգները… Սա հետզհետե բացահայտվում է իռլանդացիների, սկանդինավցիների կամ շոտլանդացիների ու այլերի համաարիական, իսկ բասկերի, բրետոնների կամ բավարացիների դեպքում ավելի հստակ՝ հայկական ծագումնաբանության ուսումնասիրությամբ: Ներկա թվագրությունից 3-5 հազար տարի առաջ համաարիական ինքնակործան պառակտումները հանգեցրեցին նոր արշավանքների եւ այլեւս պառակտված ու մասնատված տարբեր տոհմեր, ցեղախմբեր հեռացան նաեւ Արիական նախահայրենիքից՝ Հայկական լեռնաշխարհից դեպի Արեւմուտք…

Այսպես վերջնականապես քայքայվեց Արիական Մեծ Ընտանիքը, ՀԱՄԱԱՐԻԱԿԱՆ ՏԻԵԶԵՐԱՀԱՎԱՏ-ից առաջացան Ազգային հավատներ եւ դրանք կրող Արիական ազգեր, Ազգային պետություններ՝ ասիական Հիմալայներից մինչեւ եվրոպական Ալպեր ընկած Կենսատարածքում: Եվ Հայկական լեռնաշխարը եղել ու մնացել է այն կենտրոնատեղին, որը հանդիսացել ու հանդիսանում է Մարդկության ու Աստվածների բնակատեղի, Մարդկության ծագման, փրկության ու վերածննդի Օրրան…

Իսկ Արեւմուտքում ձեւավորված համաշխարհային գաղտնի կառավարությունը, որ երկրային չարի հովանավորն է, չէր կարող այս ամենը չիմանալ, ուստի՝ իմանալով, չէր կարող իր պայքարի ուժը չուղղել այս ամենի դեմ:

Դա էր պատճառը, որ առաջին հարվածը Հայաստանն ու հայությունը կրեցին: Այն հասցվեց հուդա-քրիստոնեական դավադրության միջոցով, երբ 301թ. արիադավան-հեթանոսական հայկական թագավորությունը ենթարկվեց Ցեղասպանության: Բնակարգային, գենետիկ-ֆիզիկական, հոգեւոր, լեզվա-մշակութային եւ այլ առումներով ջարդի ենթարկվեց հայությունը, որ հետագայում՝ ավելի քան 6 հարյուրամյակ հային մոռացնել տվեց՝ թե ինչ բան է ազգային պետականություն ունենալը… Էլ չասենք՝ հայրենիքի մասին, որը մաս-մաս արված է առ այսօր… Դա առավել ծանր Ցեղասպանություն էր, որն ավելի ավերիչ եղավ հայության ճակատագրում, քան՝ 1915-ի Հայոց Ցեղասպանությունը… Սա դեռ սկիզբն էր Արիական տեսակի դեմ մոլեգնող ցեղասպանությունների: Հավատը զորավոր ուժ է բնածին ազգերի կյանքում, եւ հավատափոխության միջոցով էլ կատարվեցին հաջորդ ոճիրները: Հայաստանն առաջինը ջախջախվեց, քանզի Օրրանն է Երկրային Արարչածնության… Իսկ հավատափոխությանն ուղղված ռազմական արշավանքները հաջորդիվ հասան Հռոմ, Հունաստան, Պարսկաստան… Հնդկաստան ու Չինաստան… Բայց եթե ամենուր պահպանվեցին հին հավատներն ու Աստվածները, տաճարներն ու մատյանները, ապա հայության պարագայում ամեն բան նպատակայնորեն ոչնչացվեց՝ հային իր արմատից, հավատից ու առաքելությունից կտրելու համար…

Հայաստան – Եվրոպա եւ Հայաստան – ԱՄՆ համագործակցություն

Եվ հուդա-քրիստոնեական առաջխաղացումը ձուլվեց երկրային չարի հետ եւ հայտնվեց Տիեզերական Չարի ազդեցության տակ: Համաշխարհային ընթացք տրվեց հուդա-քրիստոնեական ծավալմանը, որը դարերի ընթացքում վերածվեց սիոնիստական գաղափարախոսության: Վերջինն էլ՝ մի քանի հարյուրամյակ առաջ՝ 1700-1800-ականներին ստեղծեց համաշխարհային գաղտնի կառավարություն՝ իր գաղտնի կառույցների ցանցով: Սա է այսօրվա Արեւմուտքը՝ իր աշխարհակուլ քաղաքականությամբ:

Այս ամենին նպաստեց Տիեզերական Ձմռան շուրջ 6480-ամյա ժամանակաշրջանը, ինչն էլ հենց համընկնում է Արիական Մեծ Ընտանիքի տրոհման, դիցուկ՝ հայերից հետզհետե թուլացման պատմությանը:

Վերջին ծանր հարվածները Արիական տեսակը ստացավ մոտ 3500 տարի առաջ: Բայց քանի որ այլեւս Տիեզերական Գարունն է մտել իր գործառույթի մեջ, այսինքն՝ առաջիկա 6480-ամյա երկրային ընթացքը (նաեւ հաջորդիվ՝ Տիեզերական Ամառն ու Աշունը + շուրջ 13 հազար տարի եւս), ապա պետք է լրջորեն վերլուծել նաեւ Արեւմուտքի հետ հարաբերությունները եւ չկրկնել հին սխալները՝ բնական ու դրական փոփոխություններին համահունչ քայլելու նպատակով:

Չարը սկսել է թուլանալ, չարի տիրույթն էլ՝ խարխլվել: Ճիշտ քաղաքականության եւ գենետիկ ազդակներն զգալու եւ հետեւելու դեպքում ամեն ինչ կվերադառնա ի շրջանս յուր…

Ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ հայ-եվրոպական ու հայ-ամերիկյան հարաբերություններում այլեւս պիտի գերակա լինի փոխադարձ շահն ու շարժը: Այսպես պետք է լինի նաեւ Էջմիածին (+ Անթիլիաս) – Վատիկան կրոնա-հոգեւոր հարաբերություններում, ինչը եւս քննարկումների խնդիր ունի:

Հայաստան-Ռուսաստան համագործակցության քննարկումների շատ թեմաներ արդիական են նաեւ Հայաստան-Արեւմուտք քննարկումների համար, ինչը հավաստում է, որ համաշխարհային կառավարման մեկ կենտրոնը դեռ պահպանում է իր լծակները:

Եթե Մոսկվային հաջողվի Ռուսաստան-Արեւելք դաշինքի նախաձեռնությունը հասցնել համաշխարհային բեւեռի կարգավիճակի, ինչը հնարավոր է Ռուսաստան-Չինաստան սերտ համագործակցության դեպքում, ապա չի բացառվում, որ նոր խաղացողներ հայտնվեն աշխարհի վերաձեւման հեռանկարում, ինչը թերեւս ձեռնտու կլինի նաեւ Հայաստանի ու հայության համար:

Միաբեւեռ աշխարհի գոյությունը (իր ներկա տեսքով) հայկական շահերին միանշանակ ու միայն վնասներ է հասցրել:

Ինչպես ռուսական կողմի պարագայում, այնպես էլ այստեղ հիմնական օրինակները մի քանի հարյուր տարվա պատմություն ունեն, քանի որ քրիստոնեական Եվրոպայի վերածննդի ու զարգացման դարաշրջանները հենց մի քանի դարերի հեռավորություն ունեն ներկայից: Նույնն է ԱՄՆ-ի պարագայում, անգամ այդ դարերը կրկնակի քիչ են այս դեպքում:

Եվրոպական ուղղության հետ Հայաստանի հարաբերություններն ի սկզբանե համեմատաբար ջերմ են եղել Ֆրանսիայի, Իտալիայի եւ Հունաստանի հետ, ինչը պահպանվել է գրեթե մինչ այսօր: Եվրոպական առանցքային քառյակը կազմել եւ դեռ կազմում են Ֆրանսիան, Իտալիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան: Վերջին երկուսի հետ Հայաստանի հարաբերությունները միշտ ավելի վատ են եղել, այդպես է եղել, երբ եվրոպական քառյակը երբեմն եռյակի է վերածվել՝ մերթ ընդ մերթ որոշիչ հարցերում դուրս թողնելով Իտալիային: Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան առավելապես առաջնորդվել են Ադրբեջանի եւ Վրաստանի հետ կապերի ամրապնդմամբ: Անգամ վերոնշյալ եռյակը Կովկաս ասված տարածաշրջանը մեջ-մեջ է արել՝ Հայաստանը՝ Ֆրանսիային, Վրաստանը՝ Գերմանիային, Ադրբեջանը՝ Մեծ Բրիտանիային: ԱՄՆ-ն առավելապես Մերձավոր Արեւելքի վրա է սեւեռվել՝ Թուրքիայի, Իրանի ու Իրաքի վրա իշխանություն հաստատելով: Իսկ արաբական աշխարհի հետ հարաբերությունները կարգավորել է Իսրայելի հետ միասնաբար՝ հրեական գործոնը տարաբնույթ գործածելով եւ խաղացնելով: Ռուսաստանը միայնակ է փորձում հակակշիռ դառնալ, Կովկասում՝ Հայաստանի, իսկ Մերձավոր Արեւելքում Սիրիայի ու Իրանի հետ միասնաբար է փորձում գերիշխող դիրքեր ստանալ: Ժամանակին Իրաքի, Լիբանանի, ժողովրդական Եմենի ու Պաղեստինի խաղաքարտերը եւս Մոսկվայի մոտ էին, բայց ոչ այսօր:

Վերջին հարյուրամյակներում Կովկաս ձեւակերպում ստացած տարածքում է հայտնվել Հայաստանը: Բայց Հայաստանը Կովկասյան երկիր չէ (հայերն էլ կովկասցիներ չեն), ոչ էլ Մերձավորարեւելյան, ասել ու ասում ենք Հայաստանը գտնվում է Հայկական բարձրավանդակում (հայերն էլ այդ լեռնաշխարհի միակ բնիկներն են) եւ մեր արտաքին քաղաքականության մեջ պետք է հիմնավոր ներառել այս իրողությունը, որ աշխարհի ամենապայթյունավտանգ տարածաշրջանը ներառում է 3 աշխարհա-քաղաքական տարածքներ, Կովկասը (Հյուսիսային եւ Հարավային), Հայկական լեռնաշխարհը եւ Մերձավոր Արեւելքը:

Հաշվի առնելով ներկա ձեւակերպումները՝ պիտի դիտարկել Հայաստանը եվրոպական երկիր, որ գտնվում է Եվրոպա-Ասիա խաչմերուկի թեժ հատվածում՝ Հարավային Կովկասում: Ուստի՝ փորձում է սերտացնել կապն ու հարաբերություններն այդ ուղղության հետ:

Ե՛վ Եվրախորհրդի, Եվրամիության եւ՛ Միացյալ Նահանգների հետ առնչություններն այսօր Հայաստանի համար նույնքան առաջնահերթ են, որքան Ռուսաստանի Դաշնության: Իսկ մոտ անցյալում այդ հարաբերությունները կապված են մեր արծարծած 1800-ականներից սկսված տարածաշրջանային իրադարձություններին:

Իսկ դրա մասին, ինչպես ռուսական ուղղության գնահատականների դեպքում, պատմությունն արձանագրել է առավելապես հակահայկական քայլեր: ԱՄՆ նախագահ Վուդրո Ուիլսոնի գծած Հայաստանի քարտեզն այն ժամանակների համար հրաշալի նախաձեռնություն էր, սակայն ինչպես Միացյալ Նահանգները, այնպես էլ եվրոպական երկրները կատարելով իրենց սիոնա-մասոնական տերերի հրահանգները, անտեսեցին Սեւրի դաշնագիրը, իսկ ցեղասպանված ու գրեթե անպաշտպան հայությանը թողեցին թուրքական արնախումներին: Նրանք եւս գիտեին, որ Կարսի ճակատամարտում ռուսները լքելու են հայերին (ընդհանուր ծրագիր կար) եւ այդ մարզն էլ հարակից տարածքներով եւս անցնելու է թուրքերին: Նորից պետք է շեշտել, որ 1918թ. Սեւրի դաշնագրին եկավ փոխարինելու 1919թ. Մուդրոսի պայմանագիրը, որը հնարավորություն տվեց պարտված ու ընկճված թուրքերին հայոց հողերի վրա ոչնչից վերաստեղծել իրենց պետությունը…

Եվ Թուրքիայից հեռացան ինչպես եվրոպական երկրների, այնպես էլ ռուսական զորքերը: Այս «քաղաքակիրթ» մարդանմանների համար նորություն չէր այլեւս հայության զանգվածային ջարդերին ականատես լինելը, Մերձավոր Արեւելքում հետապնդվող տնտեսական շահերի համար հրեամետ-արեւմտյան դաշինքը պատրաստվում էր զոհաբերել Հայաստանն ու հայությանը… Ցեղասպանության ամբողջ ընթացքում Անգլիան հոխորտում էր, թե իրենց նավերը չեն կարող հայկական լեռները բարձրանալ, Միացյալ Նահանգներում էլ կուրացել ու չէին տեսնում իրենց դեսպան Մորգենթաուի՝ հայերին օգնելու աղերսագրերն ու անմարդկային կոտորածների տվյալները… Գերմանիան ու Իտալիան եւս կույր ողորմելիի դեր էին ստանձնել, վստահ լինելով, որ հրեական փողերով հնարավոր կլինի մինչեւ վերջ փակել զանգվածային լրատվամիջոցների բերանը… Ֆրանսիան մի կերպ, այն էլ երբ թուրքերն իրենց սեւ գործի մեծ մասն ավարտին էին հասցրել, մի քանի նավեր ուղարկեց վերջին ճիգերը ներդրած ու դիմադրություն կազմակերպած հայկական կղզյակների ողջ մնացածներին «առաջադեմ» Եվրոպա տեղափոխելու համար…

1918թ. Սարդարապատի հերոսամարտում հաղթելով միայն հայությունը կարողացավ փրկվել բնաջնջումից եւ իր մեծ հայրենիքի մի հատվածի վրա հաստատվելով, ոչ պակաս հերոսական ճիգերով պետություն կերտեց: Չնայած այլեւս անզոր էր դիմակայելու համաշխարհային գաղտնի կառավարության աշխարհա-քաղաքական ծրագրերին, եւ 1921թ. անկախ պետությունը խորհրդայնացվեց ու մտավ մասոնա-բոլշեւիկյան «եղբայրական ընտանիք»… Այլապես պետք է հայտնվեր «մասոնական եղբայրներ» երիտթուրքերի «ընտանիքում»… Ավելի քան 300 հազար քառ. կմ տարածքից Հայաստանին մնաց 30 հազար քառ. կմ-ից էլ քիչ տարածք, որն էլ անկախ չլինելով, գոնե ինքնավարության որոշակի իրավունքներ ստացավ, ինչն արդեն որոշակի փրկության հույս էր այդ դաժան տարիներին:

1-ին աշխարհամարտի տարիներին՝ 1914-1916թթ., իրականացվեց Հայոց ցեղասպանության հիմնական եւ կործանարար փուլը, ինչին ակնհայտորեն նպաստեցին Եվրոպայի հզոր երկրներն ու Միացյալ Նահանգները: Սիոնա-մասոնական եւ համաթուրքական ուժերի ծրագրված ու իրականացրած ոճիրը, որը հանցանք էր մարդկության դեմ, «չնկատվեց» վերը նշյալ սիոնական փողերի գործածմամբ: Երիտթուրքերի հետ շարունակեցին աշխատել եւ՜ Արեւմուտքի ուժերը, եւ՜ Ռուսաստանը՝ ապա ԽՍՀՄ-ը: Բեռլին-Բաղդատ երկաթգծի համար թուրքերի պահանջած գինը հայերի ոչնչացումն էր, ինչն էլ կատարվեց բոլոր կողմերի համաձայնությամբ: Մերձավոր Արեւելքի նավթը եւ այլ հարստությունները հայոց արյան ու ոսկորների վրա հիմնված ճանապարհներով սկսեց հոսել դեպի Եվրոպա:

2-րդ համաշխարհային պատերազմի տարիներին էլ կարող էր այսպիսի իրավիճակ լինել, եթե գերմանական ուժերը հաղթանակեին Ստալինգրադում: Թուրքական զինուժն արդեն կազմ ու պատրաստ էր Խորհրդային Հայաստանի սահմանների մոտ: Այդ դեպքում, թուրքերին արդեն ոչ մի պայմանավորվածություն էլ պետք չէր լինի, քանզի Եվրոպան ու Ռուսաստանը ոչ մի ազդեցություն չէին կարող ունենալ, եթե թուրքական ուժերը մտնեին Խորհրդային Հայաստան: Ընդհակառակը՝ Անկարան մի նոր դաշնակից ձեռք կբերեր՝ ի դեմս Բաքվի ադրբեջանական արնախումների:

Չնայած արնախումները հնարավորություն ունեցան իրենց ցույց տալ 45-50 տարի հետո: Այդժամ նույն աշխարհակալ մութ ուժերը կայացրել էին ԽՍՀՄ-ի կազմաքանդման որոշումը եւ մի շարք փորձերը Կովկասում, Միջին Ասիայում եւ Մերձբալթիկայում ծավալումներ չստացան, ինչը սակայն ծավալվեց հայ-ադրբեջանական հակամարտությամբ: Այստեղ գործեցին հայերի եւ՛ սպասողական եւ՛ զգացական եւ՛ ազգային մղումներն ու նպատակները, եւ Արցախի խնդրի արծարծումը դարձավ ԽՍՀՄ խարխուլ հիմքերի քանդման հուժկու ալիքը…

Այս հակամարտությամբ պետք է սկսվեր ու ավարտվեր Խորհրդային Միության կազմաքանդումը, որը զբաղեցնում էր աշխարհի քարտեզի 1/6-րդ մասը: Բայց հայկական պառթկումը դարերի լիցքեր ուներ եւ այն կանգնեցնել հնարավոր չեղավ: Անգամ Երեւանում պարետային ժամ հայտարարելը, սովետական զինվորների միջոցով մայրաքաղաքի ու շրջանների բնակչությանը ահաբեկելը, մոսկովյան հակահայ որոշումներն ու քարոզչությունը ոչինչ անել չկարողացան… Արցախի պայքարով հայությունը խառնեց համաշխարհային մութ ուժերի, նրանց կատարածուների ծրագրերը: Արեւմուտքը իր տերերի հետ ծրագրել էր, որ ԽՍՀՄ քանդվելուց ուրիշ խնդիրներ չպիտի առաջանան, բայց վերջին հարյուրամյակների անհաջողությունների համապատկերին հայերը կարողացան անել անհնարինը՝ այն էլ ուրիշների դավերից օգտվելով… Իհարկե, այդ  տարիներին աշխարհի գաղտնի ուժերի խամաճիկներից էին նաեւ ԽՍՀՄ հանրապետությունների (այդ թվում՝ Ռուսաստանի ու Հայաստանի) իշխանությունների աշխատակազմերի մեծ մասը եւ անկախ կոմունիստ կամ դեմոկրատ հորջորջվելուց, նրանք ամեն միջոցի դիմեցին խափանելու հայկական առաջընթացը: Բայց Արցախն անկախացավ, ավելին՝ հայկական կամավորական զինուժն ազատագրեց նաեւ հարակից բռնազավթված հողերը՝ հակառակ Մոսկվայի, Վաշինգտոնի ու Բրյուսելի կամ Լոնդոնի, Բեռլինի, թե Փարիզի ու Հռոմի ցանկության… Եվ հայերի առաջընթացը հնարավոր եղավ կասեցնել միայն զինադադարի պարտադրմամբ: Այդ զինադադարը ի փրկություն Ադրբեջանի եղավ, ինչը Մոսկվայի միջոցով նածաձեռնեցին վերոնշյալ համաշխարհային կառավարիչները, քանի որ Անկարան արդեն անհանգստանում էր, իսկ Թել Ավիվը՝ բարկանում… Զինադադարը ռազմական ուժի ցուցադրմամբ պարտադրվեց, իսկ հայկական կամավորական բանակն այդ օրերին դեռ չէր կարող մարտնչել սովետական զինուժի դեմ՝ չունենալով բավարար զենք-զինամթերք: Միայն կամքով ու ոգով դա հնարավոր չէր անել այդ տարիներին, հատկապես, երբ կային տասնյակ զոհեր ու վիրավորներ, ավերիչ երկրաշարժի հետքերը դեռ թարմ էին, հարյուր հազարավոր փախստականներ էին պատսպարվել երկրում, տնտեսական վիճակն անկում էր ապրում, լույսը, գազը, սնունդը… չէր բավականացնում: Բայց այդ իրավիճակում անգամ թուրքական «գորշ գայլերի», աֆղանական մոջահեդների, արաբական վահաբականների կամ չեչենական ծայրահեղականների եւ ուկրաինական ու մերձբալթյան վարձու զինվորների մասնակցությունն ադրբեջանական կողմից՝ ոչ մի կասեցնող արդյունք չտվեց: Եվ միայն համաշխարհային մամլիչի քայլերը պարտադրեցին կանգ առնել, շունչ քաշել, ու նաեւ ձեռքբերածը պահպանել:

Եվ սա՜ է պատճառը, որ առ այսօր ոչ մի համաշխարհային բեւեռ չի ներում հայերի հանդգնությունը եւ հաղթանակը պահպանելու կամքը:

Իսկ Արեւմուտքը դեռ այն ժամանակ էր դադարեցրել քարոզչական աջակցությունը: Մինչ այդ հայերի պայքարն արդար եւ ազատատենչ էին բնութագրվում միջազգային զլմ-ների կողմից, բայց հետզհետե, ԽՍՀՄ կործանումից հետո, դա այլ բնութագրումներ սկսեց ստանալ: Այժմ անգամ «ագրեսոր»-ական որակումներ են տրվում: Գրեթե նույն խաղերն են, Արեւմուտքը ադրբեջանական նավթադոլարներից օգտվելով՝ ձգձգում է Արցախի հարցը, միաժամանակ քայլեր ձեռնարկում ազատագրված տարածքների մի մասը Ադրբեջանին նվիրելու համար: Իրավիճակը փորձում են հանգեցնել գրեթե նույն կետին, քանի որ համանախագահների 6 կետանոց վերջին հայտարարությունը փորձ է նախնական դիրքի՝ Ադրբեջանի կազմում լինելու քննարկման բերել հիմնահարցը: Արեւմուտքից գրեթե հետ չի մնում Ռուսաստանը:

Երբ Հայաստանն իր պայմանները դնի Ռուսաստանի առջեւ, որպեսզի շարունակի մնալ ռազմավարական ու ռազմական գործընկեր, ապա Արեւմուտքի հետ հարաբերությունները պիտի շարունակի՝ Մոսկվայի պատասխանը հաշվի առնելով: Բայց պետք է ունենալ պայմանների մեկ այլ փաթեթ էլ Արեւմուտքի համար, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի հաշվի չառնել հայկական շահերը: Համենայնդեպս, թե Ռուսաստանի, թե Արեւմուտքի հետ ծրագրված բոլոր պայմանները պետք է պայմանագրային տեսք ստանան՝ երկուստեք փոխշահավետ ձեւակերպումներով:

Եթե եվրա-ամերիկյան կողմը առավել համաձայնեցված գործելու դրսեւորում ցուցաբերի, ավելի արագ, քան ռուսական կողմը, ապա պետք է հաշվի առնել նաեւ այդ հանգամանքը: Չնայած Արեւմուտքի հետ հարաբերություններում բացի ազգային ու սոցիալ-տնտեսական խնդիրներից այլ բնույթի լուրջ քննարկման թեմաներ են լինելու: Բայց այստեղ էլ առաջնային հարցեր են լինելու՝

- Արցախի անկախությունը ճանաչումը կամ վերամիավորումը Հայաստանի հետ:

- Հայաստանը չպետք է դուրս մնա Ադրբեջանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Իրանի հետ նախատեսվող տարածաշրջանային ծրագրերից:

- ՆԱՏՕ-ին անդամագրվելու հարցը պետք է քննարկվի Արեւմտյան Հայաստանի հայապատկանության ու վերադարձի համապատկերում: Այդ տարածքը չի կարող թուրքական դիտարկվել, առավել եւս՝ երբեւէ չգոյ ինչ-որ քրդական պետության մի հատված:

- «Նոր Մերձավոր Արեւելք» կամ նմանատիպ այլ ծրագրերում Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի կամ Իրանի տրոհման բոլոր ծրագրերում հայկական տարածքների խնդիրը պետք է լուծումները ստանա՝ Հայաստանին վերամիավորվելու տեսանկյունից:

- Մերժելու դեպքում՝ հայ-եվրաամերիկյան հարաբերությունները կմնան գործընկերային, իսկ հակառակ դեպքում՝ կդառնան բարեկամական ու ռազմավարական: Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազան էլ՝ ՆԱՏՕ-ական:

- Հայաստանը Եվրամիության ու Եվրախորհրդի հետ պիտի հարաբերվի առանց պարտադրանքների եւ երկակի ստանդարտների քաղաքականության կիրառման:

Առավել եւս՝ առանց գենդերային, համասեռական, աղանդավորական, ու այլ՝ անբարոյականացման, հոգեխեղման ու ապազգայնացման տանող «իրավունքների» պարտադրման… Ինչպեսեւ՝ մարդկանց համարակալման, անձնական ու կենսագենետիկ տվյալների հավաքագրման ու չիպավորման պնդումների…

- Հայաստանը պետք է մնա ազգային պետություն՝ հայի արժեհամակարգային ու մարդկային կենսակերպին հարիր օրենքներով:

Շարունակելի

«Լուսանցք» թիվ 18 (323), 2014թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։