Բոլոր լուծումները՝ բնակչի հաշվին
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի թանկացման մասին հայտարարությունը հանրության շրջանում նոր դժգոհության առիթ է տվել, ինչը բնական է։ Հատկապես, երբ վերջին շրջանում սննդի մեծածավալ ցանկ հայտնվեց, որում հայտնված ապրանքների թանկացումը փաստ էր:
Էլէներգիան թանկանալու է մոտ 10%-ով, ինչը ոչ մի դեպքում հնարավոր չէ որակել որպես աննշան թանկացում։ Բայց ամբողջխնդիրն այն է, որ սակագնի բարձրացման միջոցով փորձ է արվելու փակել նախկինում կուտակված պարտքերն ու էներգահամակարգում արդեն իսկ արձանագրված ֆինանսական ճեղքվածքը։ Ապագայում էներգահամակարգը կուտակելու է նոր պարտքեր, ինչն ամենեւին դժվար չէ հաշվարկել, եւ դարձյալ կկանգնենք նոր թանկացման առջեւ:
Ստացվում է էներգահամակարգը նույնպես իր բոլոր խնդիրները այսուհետ լուծելու է բնակչության գրպանի հաշվին: «Էլեկտրաէներգիայի սակագնի որոշման հարցին պետք է նայել եւ սպառողների տեսանկյունից, եւ շուկայի մասնակիցների, որոնք կատարում են համապատասխան աշխատանքներ, շահագործման ծախսեր»,- հայտարարել է Էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ պատասխանելով էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման մասին հարցերին: Մինչ թանկացման մասին հայտնի դառնալը, նա նշել էր, որ «երկար տարիներ էլեկտրաէներգիայի սակագինը չէր վերանայվել, ստիպված արեցինք, ժամանակի ընթացքում սարքավորումների արժեքները եւ ծախսերի գները փոխվում են»: Նրա խոսքով, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) իր որոշումը կայացնելիս պետք է հաշվի առնի ժողովրդի սոցիալական հարցերը, հնարավորությունները ու հաշվի նստի շուկայում գործող ընկերությունների վիճակի հետ: Իսկ ՀԾԿՀ-ի գնահատմամբ, էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության եւ սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
Չնայած այս պնդումներին, շատերն էին համոզված, որ ՀՀ քաղաքացին կկանխի էլեկտրաէներգիայի թանկացումը (ո՛ր մեկը կանխի): «ՀԾԿՀ-ի ուսումնասիրությունները եւ հիմնավորումները էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ հավատ չեն ներշնչում»,- ասել է «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հ/կ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Նա հիշում է, որ անցած տարի թանկացրեցին էլեկտրաէներգիան՝ պատճառաբանելով, թե բալանսավորում են գազի գնի հետ։ Այս տարի պարզվեց՝ դա քիչ էր. «Քանի որ դեռ ոչ մի փաստաթուղթ չկա, մենք հիմա պետք է գուշակենք, թե որն է պատճառը, բայց ուզում եմ հիշեցնել, որ մենք բազմաթիվ ՀԷԿ-եր ունենք, որոնք մատչելի էլեկտրաէներգիա են տալիս»։ Բաբկեն Պիպոյանը վստահեցրել է, որ նոր ակտիվիստական շարժում կբարձրանա ու էլեկտրաէներգիայի սակագինը չի ավելանա:
Այս փոփոխությունները կազդեն ոչ միայն ՀՀ, այլեւ ԼՂՀ բնակչության կյանքի ու գործունեության վրա: ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն ընդունել է ՀԾԿՀ պատվիրակությանը՝ նախագահ Ռոբերտ Նազարյանի գլխավորությամբ: Վարչապետը հետաքրքրվել է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի հավանական բարձրացումից եւ հետագա միտումներից: Նշել է, որ կախված սակագներից՝ կարող են համապատասխան փոփոխություններ լինել Արցախի էներգետիկ ներքին ռեսուրսների շահագործման մոտեցումներում: Ոմանց կարծիքով նաեւ Արցախում կընդվզեն այս առումով, ինչը քննարկվել է նաեւ վերոնշյալ հանդիպման ժամանակ: Մի՞թե Արցախը թույլ չի տա Հայաստանում էլեկտրաէներգիայի բարձրացում իրականանա:
Մարդիկ կարծում են, որ ինչպես այս ոլորտում, այնպես էլ Էլեկտրացանցերի պարագայում, իշխանությունները «կարմիր գծերի» քաղաքականություն են տանում… «Երեւանի փողոցները կարմիր գծերով լցրեցին, նաեւ օդից են փող առնում… Հիմա էլ չշնչե՞նք, չլսե՞նք, թե՞չտեսնենք…»,- բարձրաձայնում են արդեն պայքարի պատրաստ ակտիվիստները: Ըստ նրանց, փաստորեն, «ստացվում է, որ այս ոլորտում նույնպես իշխանությունները արդեն ծանոթ քաղաքականություն են վարում ու փորձելու են ոչնչից փող «կպցնել», կսնանկացնեն էլեկտրացանցերը, կգնեն այն ու էլեկտրաէներգիայի գինը կբարձրացնեն»: Իսկ ՀԾԿՀ-ն տարածեց հայտարարություն էլեկտրաէներգիայի թանկացման մասին: Ըստ այդմ, օգոստոսի 1-ից էլէներգիան կթանկանա 3«8-4«3 դրամով:
Հանձնաժողովը իբր ուսումնասիրել է դաշտը եւ իբր պարզել «որ 2014-15թթ. սպասվում են էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների տնտեսական գործունեության արդյունքների վրա ազդող գործոնների էական փոփոխություններ, ինչի համար էլ անհրաժեշտ է համարում թանկացումը, քանի որ ընկերություններին լրացուցիչ 20 մլրդ դրամ է պետք՝ անխափան, կայուն էլեկտրաէներգիա մատակարարելու համար: Թե որոնք են այդ փոփոխությունները« որոնցից բխում է էլեկտրաէներգիայի թանկացման անհրաժեշտությունը« հանձնաժողովի հայտարարությունում նշված չէ: Երեւի կպարզաբանեն՝ երբ մարդիկ հայտնվեն փողոցում ու պայքարեն հերթական թանկացման դեմ: Եթե, իհարկե, կարող են պարզաբանել: Հետաքրքիրն այն է, որ հայտարարվում է թանկացման մասին այն դեպքում՝ երբ դա հավաստող գործոնները դեռ ապագայում են: Այսինքն՝ թանկացման գործոնները դեռ չեն եղել… սակայն արդեն հայտարարվում է թանկացման մասին: Սպասումները իրավունք ունե՞ն հիմք լինելու եւ թանկացնելու համար… իսկ եթե այդ սպասումները սխալ դուրս գան… Ո՞վ պատասխան կտա այդ ժամանակ:
Զրույցներ կան գազի գնի թանկացման առումով եւս« որը էլեկտրաէներգիայի արտադրության առանցքային բաղադրիչներից է, ինչի մասին չի խոսվում, բայց սպասվում է… Այսպես՝ քանի՞ ինչուներ կարելի է մտածել եւ համատարած թանկացումներ սկսել:
Իսկ հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ասում է, թե էլէներգիայի թանկացումը բնակչի վրա տարեկան կտրվածքով 8-9 հազ դրամի բեռ է արժենալու: Թե ո՞վ է եղել Նազարյանի մաթեմատիկայի ուսուցիչը, չգիտեմ, բայց որ նա ծույլիկ է եղել ու զուրկ տարրական հաշվարկներ անելու կարողությունից, հաստատ է: Դժվա՞ր էր հաշվարկել, թե էլէներգիայի թանկացումից հետո ինչքան է թանկանալու հացը, առաջին անհրաժեշտության ապրանքները, ամեն-ամեն ինչ:
Սեպտեմբերին նրան դա կասի նույնիսկ տարրական դասարանի աշակերտը: Իսկ եթե Նազարյանը դա գիտի ու ծաղրում է մեզ, ուրեմն առնվազն … է: Որակավորումը թողնում եմ ընթերցողին:
Արտակ Հայոցյան
Վարչապետը՝ դիմում գրելն արգելողների մասին
«Ով ապօրինի ազատել է որեւ մեկին, մենք իրեն ենք ազատելու»,- դիմելով կառավարության առաջ սատարման երթ անցկացնող «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստներին, հայտարարել է նրանց մոտեցած վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա ասել է, որ անչափ կարեւոր է մատնացույց անել, բերել փաստացի օրինակներ, թե որտեղ են աշխատողներին ճնշում ու չեն թողնում կուտակայինից հրաժարվելու դիմումներ գրել:
Վարչապետը հատուկ շեշտել է, որ Ազգային ժողովում էլ պատգամավորներն են այս հարցը բարձրացրել ու իրենք հանձնարարություն են տվել փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին, որ ուսումնասիրեն՝ կոնկրետ նշված վայրերում կան նման ճնշումներ, թե ոչ:
Հիշեցնենք, որ «Դ!ԵՄ ԵՄ»-ի ակտիվիստները պարտադիր կուտակայինից հրաժարվելու ձեւանմուշ էին պատրաստել, ինչը բաժանվում եւ տրվում է ցանկացողներին: Այս ընթացքում ոչ միայն մարդկանց դիմումներ էր որոշ տեղերում մերժվում ընդունել, այլեւ՝ նրանց մոլորեցնում էին տարաբնույթ մեկնաբանություններով կամ ահաբեկումներով: Ինչեւէ, խնդիրը դրվեց ամենաբարձր մակարդակում լուծելու ճանապարհին, մնում է ցանկացողները առավել կամային գտնվեն:
Պետք է պայքարն ավարտին հասցնել, քանի որ չի բացառվում նոր ալիքներ առաջանանկապված՝սննդի ու էլեներգիայի թանկացումների, տրանսպորտի սակագնի բարձրացման, «կարմիր գծերի», եւ կենսական այլ խնդիրների լուծման նպատակով… Ի վերջո՝ Արցախի ե ւ ազգային այլ նպատակների պաշտպանության համար:
«Լուսանցք» թիվ 20 (325), 2014թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել redaction@hayary.org եւ hayaryan@gmail.com էլ.հասցեներով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:



