ԱՐՄԵՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ ԱՆՑԱՆԿԱԼԻ ԱՆՁ Է ԱՄՆ-ՈՒՄ

Ս/թ. հունիսի 22-ին ԱՄՆ-ի դեսպանատունը ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանին մերժեց տալ մուտքի թույլտվություն` ԱՄՆ այցելելու համար: Արմեն Ավետիսյանը (նաև ՀԱՄ ուսանողական և երիտասարդական կազմակերպության խորհրդի մեկ անդամ) 15-օրյա հրավեր էր ստացել <<Հայկական Ծագումնաբանական ընկերակցության>> կողմից` հայ համայնքի հետ հանդիպելու, ազգային գաղափարախոսության և պատմության թեմաներով դասախոսություններ կարդալու նպատակով:

Անցյալ տարի (2005թ. օգոստոս) նույն նպատակով ուղարկված հրավերը բավարարվել էր և ՀԱՄ առաջնորդի շուրջ մեկամսյա այցը կայացել էր: Այն ավելի քան հաջողվել էր, քանզի այդ ժամանակահատվածում Արմեն Ավետիսյանի մասնակցությամբ կայացել է մոտ 20 հեռուստաեթեր, 2 մեծ հանդիպում հայ համայնքի ներկայացուցիչների հետ, նաև առանձին հանդիպումներ կազմակերպությունների ու անհատների հետ:
Հայ Արիական Միաբանությունը իր տարակուսանքն է հայտնում վերոնշյալ մերժման առիթով, քանզի այն հարցերը, որոնք արծարծվել են դեսպանատանը, առկա էին նաև անցյալ տարի, երբ Արմեն Ավետիսյանը մի քանի ամիս էր ինչ պայմանականորեն ազատ էր արձակվել դատարանի դահլիճից:
ԱՄՆ-ն ազատ երկիր համարող և խոսքի ազատությունը որպես դրոշակ ամեն օր թափահարող պաշտոնյաներին հուզում էին հետևյալ հարցերը.
1. Ինչու է դատապարտվել Արմեն Ավետիսյանը և ինչքան ժամանակով:
2. Ինչ կարծիք ունի ՀԱՄ առաջնորդը հրեաների մասին:
3. Ինչու մինչ այժմ չի հրապարակվել համասեռական պաշտոնյաների ամբողջական ցուցակը:
4. Ինչ նպատակով է Արմեն Ավետիսյանն այցելել Իրան և ինչու է հիմա այցելում ԱՄՆ:
5. Ինչու է ՀԱՄ առաջնորդն անցած այցելության ընթացքում հանդիպել միայն հայ համայնքի ներկայացուցիչների և կազմակերպությունների հետ և արդյոք մեծ է նրան ունկնդրող լսարանը:
Այս բոլոր հարցերը, բացառությամբ Իրան այցելելու մասին, առկա էին նաև անցյալ տարի, սակայն, չգիտես ինչու դա այն ժամանակ չհուզեց ԱՄՆ դեսպանատան պատասխանատուներին: Թերևս կարելի է ավելացնել նաև վերջերս ԱՄՆ-ի և ՌԴ-ի իշխանություններին (սիոնիստական-մասոնական շրջանակներին) ուղղված ՀԱՄ բաց նամակը, որում բավականին սուր հարցադրումներ կային այդ երկրների իշխանություններին:
Ինչևէ, մենք մեր բողոքն ենք հայտնում ԱՄՆ-ի կառավարությանը` ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանի ԱՄՆ-ի հայ համայնքի հետ հանդիպումը մերժելու անհեթեթ պատճառաբանության համար: Այդ պատճառաբանությունը հետևյալն էր. <<Մենք չենք ցանկանում, որ դուք ԱՄՆ-ում ասեք այն, ինչ ասում եք Ձեր երկրում…>>: Իսկ Արմեն Ավետիսյանի մեկնաբանությունը, որ վերջերս ԱՄՆ պետդեպարտամենտը խոսքի ազատ արտահայտվելու իրավունքի զրկում է համարել իր ձերբակալությունը, հակադարձվել է <<Այնտեղ ամեն ինչ չէ, որ լավ է ձևակերպված եղել Ձեզ համար>>:
Մենք առավել քան համոզված ենք, որ այս մերժումը քաղաքական բնույթի է և պատիվ չի բերում իրեն գերհզոր երկիր համարող պետության կառավարիչներին:


Հայ Արիական Միաբանության
Գերագույն Խորհուրդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։