Անկախությունը հոգեւոր կարգավիճակ է առավելապես, քանզի բնության մեջ անկախությունն ու ազատությունը հարաբերական հասկացություններ են: Նույնիսկ ԱՄՆ–ի ու ՌԴ–ի նման գերտերություններն այսօր չոքում են բնական (նաեւ՝ անակնկալ արհեստական) աղետների առջեւ£
Երկրներն ու մարդիկ կարող են անկախություն–չանկախություն խաղալ, սակայն, այլ է բնական ելակետը: Տիեզերքում մարմիններն իրար ձգում ու պտտվում են մեկը մեկի շուրջ եւ փոխազդեցությամբ միջամտում են միմյանց անկախությանը: Լուսինը, որ Երկրի արբանյակն է ու պտտվում է մեր մոլորակի շուրջ, իր ազդեցությամբ դեպի իրեն է ձգում երկրակեղեւը ու տեղատվություններ է անում համաշխարհային ջրերում:
Ուստի մեր կիսանկախ վիճակն անգամ այնքան սարսափելի չէր լինի, եթե մենք մեր անկախությունն ու ազատությունը կերտեինք մեր մեջ, մեր հոգիներում:
Այնժամ ամեն մեկս մեզնով ու ապա՝ ազգովի, կկերտենք մեր Հայք երկիրը, որը գուցե տարածքով շատ մեծ չլինելով՝ Լուսնի պես տեղատվությունների ունակ երկիր կլիներ՝ իր որոշակի ազդեցություններով:
Իսկ այսօր շնորհավորում ենք մեզ՝ պետություն ունենալու եւ մեր ազգային կերպը դեռեւս պահպանելու համար:



